Սեղմել Esc փակելու համար:
ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈ ...

 

 

040.0968.130913

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 սեպտեմբերի 2013 թվականի N 968-Ն

 

i

ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՑԱՆՑԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ՊԱՐՏԱԴԻՐ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 457-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից օրվա ընթացքում հսկիչ-դրամարկղային մեքենաներով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի մասին տեղեկությունները ցանցային կապի միջոցներով հարկային մարմին ուղարկելը պարտադիր է`

1) 2013 թվականի դեկտեմբերի 1-ից`

ա. 2013 թվականի ընթացքում ավելացված արժեքի հարկ վճարող համարվող հարկ վճարողների համար, իսկ 2013 թվականի դեկտեմբերի 1-ից հետո ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու դեպքում` ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու օրվան հաջորդող տասներորդ օրվանից, բայց ոչ ուշ, քան սույն կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությունում նշված ժամկետից, կամ

բ. այն հարկ վճարողների համար (անկախ ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու հանգամանքից), որոնց կողմից 2012 թվականի ընթացքում կամ 2013 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում «Ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների մաքսային արժեքը հանրագումարով կազմել է 10.0 մլն դրամ և ավելի.

2) ա. 2014 թվականի օգոստոսի 1-ից` 2013 թվականի արդյունքներով 30.0 մլն դրամից մինչև 58.35 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար,

բ. 2014 թվականի հոկտեմբերի 1-ից` 2013 թվականի արդյունքներով 10.0 մլն դրամից մինչև 30.0 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար,

գ. 2017 թվականի հունվարի 1-ից` 2014 թվականի արդյունքներով 10.0 մլն դրամից մինչև 58.35 մլն դրամ կամ 2015 թվականի արդյունքներով 10.0 մլն դրամից մինչև 115.0 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար:

դ. (դ պարբերությունն ուժը կորցրել է 28.04.16 թիվ 413-Ն որոշում)

(1-ին կետը փոփ. 31.10.13 թիվ 1191-Ն, 03.07.14 թիվ 662-Ն /գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/, 29.12.15 թիվ 1556-Ն, 28.04.16 թիվ 413-Ն, 29.03.18 թիվ 330-Ն /գործողությունը տարածվում է նշված որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա/ որոշումներ)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(նախաբանը փոփ. 29.03.18 թիվ 330-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.09.2013
N 968-Ն
Որոշում