Սեղմել Esc փակելու համար:
ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐ ...

 

 

040.0633.160615

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հունիսի 2015 թվականի N 633-Ն

 

ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՔԱՂՎԱԾՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցամատյանի տեղեկատվության տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցամատյանի քաղվածքների տրամադրման կարգը` համաձայն N 2 հավելվածի.

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2015 թվականի հունիսի 10-ի

N 633-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Սույն կարգով կարգավորվում են շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցամատյանից (այսուհետ` գրանցամատյան) էլեկտրոնային եղանակով տեղեկատվություն տրամադրելու պայմանների հետ կապված հարաբերությունները:

2. Գրանցամատյանի տեղեկությունները բաց են համընդհանուր ծանոթացման համար: Գրանցամատյանի տեղեկությունները հասանելի են տեղեկատվական համակարգի միջոցով` www.registration.am կայքից` առանց վճարում կատարելու:

(2-րդ կետը փոփ. 25.05.17 թիվ 557-Ն որոշում)

3. Գրանցամատյանը վարում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը: Տեղեկատվությունը տրամադրվում է դիմումն ստանալուց հետո` անմիջապես:

(3-րդ կետը փոփ. 25.05.17 թիվ 557-Ն որոշում)

4. «www.registration.am» կայքից տեղեկատվական համակարգի միջոցով յուրաքանչյուր անձ կարող է իրականացնել շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի առարկայի մասին տեղեկությունների փնտրում` մուտքագրելով պարտապանի ճշգրիտ անվանումը կամ շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի առարկայի նկարագիրը, կամ շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցման համարը:

(4-րդ կետը փոփ. 25.05.17 թիվ 557-Ն որոշում)

5. Ֆիզիկական և իրավաբանական անձինք գրանցամատյանի տեղեկությունների պատճենը էլեկտրոնային եղանակով կարող են ստանալ «www.registration.am» կայքում տեղադրված գործիքների միջոցով: Փնտրողը, էկրանին բացված ցուցումներին համապատասխան գործողություններ կատարելուց հետո, էկրանին ստանում է անհրաժեշտ տեղեկատվության պատկերը, որը կարող է տպել, փոխանցել կամ, իր ընտրությամբ, օգտագործել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող ցանկացած այլ ձևով:

(5-րդ կետը փոփ. 25.05.17 թիվ 557-Ն որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2015 թվականի հունիսի 10-ի

N 633-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՔԱՂՎԱԾՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Անձի պահանջով տեղեկությունները տրամադրվում են թղթային կրիչի վրա` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության (այսուհետ` գործակալություն) կողմից հաստատված քաղվածքի ձևով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով վճար վճարելու պայմանով:

(1-ին կետը փոփ. 25.05.17 թիվ 557-Ն որոշում)

2. Անձը ներկայացնում է ապահովված առարկայի մասին տեղեկությունները` դիմումում լրացնելու միջոցով: Դիմումին կցվում են վճարման անդորրագրի բնօրինակը, իսկ էլեկտրոնային համակարգով վճարելու դեպքում` պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը:

3. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված փաստաթղթերն անմիջականորեն ներկայացվում են գործակալություն կամ հանձնվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած օպերատորին (այսուհետ` օպերատոր): Քաղվածքը տրամադրվում է գործակալության կողմից կամ օպերատորի միջոցով: Օպերատորի միջոցով տրամադրված քաղվածքի օրինակը հաստատվում է օպերատորի կնիքով և համարվում է գործակալության կողմից օպերատորին էլեկտրոնային կրիչի վրա փոխանցված քաղվածքի բնօրինակ:

(3-րդ կետը փոփ. 27.10.16 թիվ 1107-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.06.2015
N 633-Ն
Որոշում