Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ-ՈՒՄ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄՆ ՈՒՂՂԱԿԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ-ՈՒՄ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄՆ ՈՒՂՂԱԿԻ ԴԵԲԵՏԱԳՐՄԱՆ Ե ...

 

 

050.0097.25042000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 ապրիլի 2000 թվականի թիվ 97

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄՆ ՈՒՂՂԱԿԻ ԴԵԲԵՏԱԳՐՄԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի «բ» և 2-րդ կետի «զ» ենթակետերը, ղեկավարվելով նույն օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի բանկերի միության դրական եզրակացությունը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում միջոցների փոխանցումն ուղղակի դեբետագրման եղանակով իրականացնելու կարգը» (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

(որոշումը փոփ. 14.10.16 թիվ 168-Ն որոշում)

 

Հաստատված է

 

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2000 թվականի ապրիլի 25-ի թիվ 97 որոշմամբ

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄՆ ՈՒՂՂԱԿԻ ԴԵԲԵՏԱԳՐՄԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ

 

Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից ուղղակի դեբետագրման եղանակով վճարումների իրականացման կանոնները, մասնակիցների իրավունքներն ու պարտավորությունները, ինչպես նաև նրանց պատասխանատվությունը` պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում:

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. ՈՒղղակի դեբետագրումը` վճարողի թույլտվությամբ շահառուի կողմից նախաձեռնված վճարողի հաշվի դեբետագրման գործընթացն է` որոշակի գումար ստանալու նպատակով:

1.2. ՈՒղղակի դեբետագրման հրահանգը` վճարողի հանձնարարականն է իր բանկին կատարելու վճարումներ նշված հաշվից` նշված շահառուի կողմից ներկայացված ուղղակի դեբետագրման հանձնարարականի դիմաց:

1.3. ՈՒղղակի դեբետագրման հանձնարարականը` շահառուի կողմից գրավոր կամ էլեկտրոնային եղանակով բանկին տրված հանձնարարությունն է` անմիջականորեն կամ այլ բանկի միջոցով վճարողից ստանալու որոշակի գումար:

1.4. ՈՒղղակի դեբետագրման գործընթացում ներգրավված մասնակից կողմերն են` գումարի վերջնական ստացողը` շահառուն (նախաձեռնող), շահառուի բանկը (նախաձեռնողի բանկ), միջնորդ բանկը (իրականացնող բանկ), վճարողի բանկը և վճարողը:

1.5. Սույն կարգի իմաստով.

- Շահառու` վճարողի կողմից ներկայացված ուղղակի դեբետագրման հրահանգով սահմանված գումարի վերջնական ստացողն է` հասցեատերը:

- Շահառուի բանկ` վճարողի կողմից ներկայացված ուղղակի դեբետագրման հրահանգում նշված այն բանկն է, որում գտնվում է շահառուի` ուղղակի դեբետագրման հրահանգի համաձայն կրեդիտագրման ենթակա հաշիվը:

- Վճարողի բանկ` այն բանկն է, որին ներկայացվում է ուղղակի դեբետագրման հանձնարարականը վճարման:

- Վճարող` ուղղակի դեբետագրման հանձնարարականում նշված այն անձն է, որի հաշիվը ենթակա է դեբետագրման:

- Բանկ` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկ կամ բանկի մասնաճյուղ:

- Բանկային օր` բանկի աշխատանքային օր:

 

2. ՈՒՂՂԱԿԻ ԴԵԲԵՏԱԳՐՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

 

2.1. Վճարողը շահառուի հետ փոխհամաձայնեցված պայմաններով և ժամկետներում իրեն սպասարկող բանկ (վճարողի բանկ) է ներկայացնում 2 օրինակից կազմված ուղղակի դեբետագրման հրահանգ (հավելված 1):

2.2. Վճարողի կողմից ներկայացված ուղղակի դեբետագրման հրահանգը պետք է լրացված լինի առանց ջնջումների և ուղղումների` վերջինիս համար սահմանված նվազագույն պարտադիր վավերապայմանների համաձայն (գլուխ 6):

2.3. Վճարողի բանկն ստուգում է ուղղակի դեբետագրման հրահանգի լրացման ճշտությունը և ամբողջականությունը: Ոչ ճիշտ, թերի, ջնջումներով կամ ուղղումներով լրացված ուղղակի դեբետագրման հրահանգը չի ընդունվում և անմիջապես վերադարձվում է վճարողին:

2.4. Վճարողի բանկը ճիշտ լրացված ուղղակի դեբետագրման հրահանգի մեկ օրինակը ստորագրում և դրոշմակնքում է` նշելով ստացման ամսաթիվը և վերադարձնում վճարողին:

2.5. Վճարողը կարող է հանձնարարել բանկին` ուղղակի դեբետագրման հրահանգի ներկայացման մասին տեղեկացում ուղարկել շահառուին:

2.6. Վճարողի բանկը, վճարողից շահառուին ուղղակի դեբետագրման հրահանգի ներկայացման մասին տեղեկացում ուղարկելու հանձնարարություն ստանալու դեպքում, պարտավոր է ոչ ուշ, քան ուղղակի դեբետագրման հրահանգի ստացման օրվան հաջորդող բանկային օրը այդ մասին տեղեկացում ուղարկել հրահանգում նշված շահառուին` կցելով հրահանգի պատճենը (հավելված 2):

2.7. Շահառուի բանկը, ստանալով տեղեկացումը, ոչ ուշ, քան այն ստանալու օրվան հաջորդող բանկային օրը պարտավոր է ծանուցել այդ մասին շահառուին (հավելված 3)` նրա հետ փոխհամաձայնեցված եղանակով: Եթե շահառուի բանկի կողմից ստացված տեղեկացման մեջ նշված է չնույնացվող կամ տվյալ բանկին անհայտ շահառուի անուն կամ հաշվի համար, ապա շահառուի բանկը պարտավոր է այդ մասին անմիջապես տեղեկացնել վճարողի բանկին:

 

3. ՈՒՂՂԱԿԻ ԴԵԲԵՏԱԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

 

3.1. Շահառուն, վճարողի կողմից անմիջականորեն կամ բանկի միջոցով տեղեկացվելով վճարողի կողմից վճարողի բանկին ուղղակի դեբետագրման հրահանգի ներկայացման մասին, յուրաքանչյուր անգամ, մինչև ուղղակի դեբետագրման հանձնարարականի ներկայացումը բանկին, վճարողին է փոխանցում վճարման ենթակա գումարը հիմնավորող փաստաթղթեր` շահառուի և վճարողի միջև փոխհամաձայնեցված եղանակով և ժամկետներում:

3.2. Շահառուն բանկ է ներկայացնում ուղղակի դեբետագրման հանձնարարական` կազմված 3 օրինակից (հավելված 4):

3.3. ՈՒղղակի դեբետագրման հանձնարարականը շահառուն կարող է ներկայացնել շահառուի բանկ կամ անմիջապես վճարողի բանկ:

3.4. ՈՒղղակի դեբետագրման հանձնարարականը պետք է լրացված լինի առանց ջնջումների և ուղղումների` վերջինիս համար սահմանված նվազագույն պարտադիր վավերապայմանների (գլուխ 7) և վճարողի կողմից տրված ուղղակի դեբետագրման հրահանգի պահանջներին համապատասխան:

3.5. Բանկը պարտավոր է ստուգել ուղղակի դեբետագրման հանձնարարականի լրացման ճշտությունը և ամբողջականությունը:

3.6. Ոչ ճիշտ, թերի, ջնջումներով կամ ուղղումներով լրացված ուղղակի դեբետագրման հանձնարարականը չի ընդունվում և անմիջապես վերադարձվում է շահառուին:

3.7. Բանկը ճիշտ լրացված ուղղակի դեբետագրման հանձնարարականի մեկ օրինակը ստորագրում և դրոշմակնքում է` նշելով ստացման ամսաթիվը և անմիջապես վերադարձնում է շահառուին:

3.8. Գործառնական ժամերից դուրս ստացված հանձնարարականը համարվում է ստացված (ընդունված) բանկի կողմից հաջորդ բանկային օրվա սկզբին:

3.9. Եթե շահառուն ուղղակի դեբետագրման հանձնարարականը ներկայացրել է շահառուի բանկ, ապա բանկը պարտավոր է ոչ ուշ, քան այն ստանալու օրվան հաջորդող բանկային օրը հանձնարարականի մեկ օրինակը ուղարկել վճարողի բանկ: Էլեկտրոնային եղանակով հանձնարարականը կատարելու դեպքում կազմվում է համապատասխան ֆորմատով ուղղակի դեբետագրման հանձնարարական:

3.10. Եթե շահառուի և վճարողի բանկերը նույնացվում են, կամ շահառուի կողմից ուղղակի դեբետագրման հանձնարարականը ներկայացվում է անմիջապես վճարողի բանկ, ապա բանկը, ստանալով ուղղակի դեբետագրման հանձնարարականը, որպես վճարողի բանկ, իրականացնում է վերջինիս վերապահված պարտավորությունները:

3.11. Վճարողի բանկն ընդունում է ուղղակի դեբետագրման հանձնարարականը, երբ բավարարվում են ներքոհիշյալ պայմանները.

- բանկում գոյություն ունի ուղղակի դեբետագրման հանձնարարականում նշված վճարողի հաշիվը,

- առկա է համապատասխան ուղղակի դեբետագրման հրահանգը,

- ուղղակի դեբետագրման հանձնարարականը համապատասխանում է ուղղակի դեբետագրման հրահանգի կամ հրահանգի և վերջինիս ի լրումն ներկայացված հետկանչի / փոփոխման հրահանգի պայմաններին,

- վճարողի հաշվում առկա են բավարար միջոցներ (վճարման օրվա գործառնական ժամերի ընթացքում), կամ վճարողի բանկի և վճարողի միջև գործում է օվերդրաֆտի տրամադրման կամ այլ վարկավորման պայմանագիր:

3.12. Վճարողի բանկը ընդունված ուղղակի դեբետագրման հանձնարարականի հիման վրա կատարում է վճարողի հաշվից միջոցների դուրսգրումը և ոչ ուշ, քան վճարողի հաշվի դեբետագրման օրվան հաջորդող բանկային օրը դեբետագրված միջոցները փոխանցում է շահառուին:

3.13. Վճարողի հաշվից միջոցները դուրս են գրվում.

3.13.1. ուղղակի դեբետագրման հրահանգում «վճարման ժամանակահատվածի սկիզբ» (վճարումների կատարման նախընտրելի օրը վճարման հաճախականության ընթացքում) սահմանված լինելու դեպքում` սահմանված հաճախականությամբ.

- հանձնարարականի ստացման օրը, եթե ստացված հանձնարարականի ընդունման օրը համապատասխանում է ուղղակի դեբետագրման հրահանգում նշված վճարման ժամանակահատվածի սկզբին, կամ

- ուղղակի դեբետագրման հրահանգում նշված «վճարման ժամանակահատվածի սկիզբը» վրա հասնելու բանկային օրը, եթե ստացված հանձնարարականն ընդունված է ավելի վաղ, քան ուղղակի դեբետագրման հրահանգում նշված վճարման ժամկետի սկիզբն է.

3.13.2. ուղղակի դեբետագրման հրահանգում «վճարման ժամանակահատվածի սկիզբ» նշված չլինելու դեպքում` սահմանված հաճախականությամբ.

- հանձնարարականի ստացման օրը, եթե հանձնարարականը ստացվել է ուղղակի դեբետագրման հրահանգով սահմանված վճարման հաճախականության ժամանակահատվածում.

3.13.3. վճարողի կողմից ներկայացված հրահանգում առավելագույն գումար սահմանված լինելու դեպքում` ուղղակի դեբետագրման հանձնարարականում նշված գումարի չափով, եթե հանձնարարականի գումարը չի գերազանցում հրահանգով սահմանված առավելագույն գումարը.

3.13.4. վճարողի կողմից ներկայացված հրահանգում առավելագույն գումար սահմանված չլինելու դեպքում` ուղղակի դեբետագրման հանձնարարականում նշված գումարի չափով:

3.14. Վճարողի հաշվից ուղղակի դեբետագրման հանձնարարականի դիմաց մասնակի վճարումներ արգելվում են:

3.15. Վճարողի բանկը մերժում է ուղղակի դեբետագրման հանձնարարականը, եթե.

- այն չի բավարարում 3.11 կետում նշված պայմաններից որևէ մեկին, կամ

- մինչև ուղղակի դեբետագրման հանձնարարականի կատարման օրը վճարողից ստացվում է ուղղակի դեբետագրման հրահանգը հետ կանչող ուղղակի դեբետագրման հրահանգի հետկանչի / փոփոխման հրահանգ:

3.16. Հանձնարարականը մերժելու դեպքում վճարողի բանկը ոչ ուշ, քան մերժման օրվան հաջորդող բանկային օրը պարտավոր է այդ մասին տեղեկացում ուղարկել (հավելված 5) հրահանգում նշված շահառուի բանկին` պարտադիր նշելով մերժման պատճառը: Բանկը այդ մասին պարտավոր է ծանուցում կատարել նաև վճարողին` վերջինիս հետ փոխհամաձայնեցված եղանակով:

3.17. Շահառուի բանկը, ստանալով հանձնարարականի մերժման մասին տեղեկացումը, պարտավոր է ոչ ուշ, քան հանձնարարականի մերժման մասին տեղեկացման ստացման օրվան հաջորդող բանկային օրը ծանուցում կատարել այդ մասին շահառուին (հավելված 6):

3.18. Վճարողի բանկը կրում է պատասխանատվություն ուղղակի դեբետագրման հրահանգի պայմանների խախտումով վճարում իրականացնելու դեպքում:

3.19. Վճարողի բանկը չի կրում պատասխանատվություն վճարումներից վճարողի հրաժարվելու դեպքում:

3.20. Վճարողի բանկը յուրաքանչյուր անգամ ուղղակի դեբետագրման հանձնարարականի դիմաց վճարում կատարելուց հետո պարտավոր է ոչ ուշ, քան ուղղակի դեբետագրման հանձնարարականի դիմաց վճարում կատարելու օրվան հաջորդող բանկային օրը վճարողին տրամադրել քաղվածք` բանկի և հաճախորդի միջև նախապես փոխհամաձայնեցված եղանակով:

3.21. Միջոցների փոխանցման ժամանակ հանձնարարականի «գործարքի նպատակը» դաշտում պարտադիր պետք է նշվի նաև ստացված ուղղակի դեբետագրման հանձնարարականի համարը:

3.22. Դրամական միջոցների փոխանցումն իրականացվում է «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված առավելագույն ժամկետների համաձայն:

3.23. Շահառուի բանկը, ստանալով միջոցները, պարտավոր է ոչ ուշ, քան միջոցների ստացման օրվան հաջորդող բանկային օրը կատարել համապատասխան ձևակերպումներ և այդ մասին ծանուցել շահառուին` բանկի և հաճախորդի միջև նախապես փոխհամաձայնեցված եղանակով:

 

4. ՈՒՂՂԱԿԻ ԴԵԲԵՏԱԳՐՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԻ ՀԵՏԿԱՆՉԻ / ՓՈՓՈԽՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

 

4.1. Վճարողը կարող է ուղղակի դեբետագրման հրահանգի հետկանչի / փոփոխման հրահանգ ներկայացնելով վճարողի բանկին` հետ կանչել կամ փոփոխել իր կողմից մինչ այդ տրված ուղղակի դեբետագրման հրահանգը:

4.2. ՈՒղղակի դեբետագրման հրահանգի հետկանչի / փոփոխման հրահանգը վճարողը բանկ կարող է ներկայացնել առանց շահառուի համաձայնության (ակցեպտի):

4.3. ՈՒղղակի դեբետագրման հրահանգի հետկանչի / փոփոխման հրահանգը վճարողի կողմից բանկին է ներկայացվում 2 օրինակից (հավելված 7):

4.4. Վճարողի կողմից ներկայացված ուղղակի դեբետագրման հրահանգի հետկանչի / փոփոխման հրահանգը պետք է լրացված լինի առանց ջնջումների և ուղղումների, վերջինիս համար սահմանված պարտադիր վավերապայմանների համաձայն (գլուխ 6):

4.5. Վճարողի բանկը ստուգում է ուղղակի դեբետագրման հրահանգի լրացման ճշտությունը և ամբողջականությունը: Ոչ ճիշտ, թերի, հետ կանչվող / փոփոխվող հրահանգի պայմաններին չհամապատասխանող, ջնջումներով կամ ուղղումներով ներկայացված ուղղակի դեբետագրման հրահանգի հետկանչի / փոփոխման հրահանգը չի ընդունվում և վերադարձվում է վճարողին:

4.6. Ընդունված ուղղակի դեբետագրման հրահանգի հետկանչի / փոփոխման հրահանգի մեկ օրինակը բանկը ստորագրում և դրոշմակնքում է` նշելով ստացման ամսաթիվը և վերադարձնում շահառուին:

4.7. Վճարողի բանկի կողմից ստացված ուղղակի դեբետագրման հրահանգի հետկանչի / փոփոխման հրահանգը` փոփոխման պայմանով, գործում է վերջինիս ներկայացման ամսաթվից մինչև հետ կանչվող / փոփոխվող հրահանգի վավերության ժամկետի ավարտը:

4.8. ՈՒղղակի դեբետագրման հրահանգի հետկանչի / փոփոխման հրահանգում նշված փոփոխվող վավերապայմաններից բացի, ուղղակի դեբետագրման հրահանգի ցանկացած այլ դրույթի` վավերապայմանի փոփոխության անհրաժեշտության դեպքում, վճարողի կողմից միաժամանակ պետք է բանկ ներկայացվի ուղղակի դեբետագրման հրահանգի հետկանչի / փոփոխման հրահանգ` հետկանչի պայմաններով, և ուղղակի դեբետագրման նոր հրահանգ` նոր պայմաններով:

4.9. Վճարողը կարող է հանձնարարել բանկին` տեղեկացում ուղարկելու շահառուին ուղղակի դեբետագրման հրահանգի հետկանչի / փոփոխման հրահանգի ներկայացման մասին: Նման հանձնարարականի առկայության դեպքում վճարողի բանկը պարտավոր է ոչ ուշ, քան ուղղակի դեբետագրման հրահանգի հետկանչի / փոփոխման հրահանգի ընդունման օրվան հաջորդող բանկային օրը այդ մասին տեղեկացում (հավելված 2) ուղարկել հրահանգում նշված շահառուի բանկին` կցելով հետկանչի / փոփոխման հրահանգի պատճենը:

4.10. Շահառուի բանկը, ստանալով տեղեկացումը ոչ ուշ, քան այն ստանալու օրվան հաջորդող բանկային օրը, պարտավոր է ծանուցել այդ մասին շահառուին` նրա հետ փոխհամաձայնեցված եղանակով: Եթե շահառուի բանկի կողմից ստացված տեղեկացման մեջ նշված է չնույնացվող կամ տվյալ բանկին անհայտ շահառուի անուն կամ հաշվի համար, ապա շահառուի բանկը պարտավոր է այդ մասին անմիջապես տեղեկացնել վճարողի բանկին:

 

5. ՈՒՂՂԱԿԻ ԴԵԲԵՏԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԿՈՂՄԵՐԻՆ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

5.1. Բանկերի միջև սույն կարգով սահմանված ուղղակի դեբետագրման հրահանգը, հետկանչի / փոփոխման հրահանգը, ուղղակի դեբետագրման հանձնարարականը և տեղեկացումները կարող են ուղարկվել էլեկտրոնային վճարումների համակարգի միջոցով` հատուկ ֆորմատներով կամ CBANet միջբանկային համակարգչային ցանցի, S.W.I.F.T.-ի, TELEX-ի և կապի այլ միջոցներով` համապատասխան ստուգաբանալիներով պաշտպանելով հաղորդագրությունները:

5.2. Վճարողը և շահառուն միևնույն բանկում սպասարկվելիս` վճարողի, բանկի և շահառուի միջև կարող է կնքվել եռակողմ պայմանագիր, համաձայն որի` սահմանված ժամկետներում վճարողի կողմից ներկայացված պահանջի դիմաց, բանկը կարող է ստանձնել պարտավորություն` վերադարձնել շահառուին փոխանցված միջոցները, եթե.

- ուղղակի դեբետագրման հանձնարարականի դիմաց վճարված գումարը չի համապատասխանում շահառուի կողմից ներկայացված հիմնավորող փաստաթղթերում նշված գումարին, կամ

- ուղղակի դեբետագրման հանձնարարականը կատարվել է, սակայն գումարը հիմնավորող փաստաթղթերը շահառուի կողմից վճարողին չեն տրամադրվել:

5.3. ՈՒղղակի դեբետագրմամբ վճարումների իրականացման գործընթացում մասնակից կողմերի միջև պարտավորությունների խախտման դեպքում կողմերի պատասխանատվությունը սահմանվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

6. ՈՒՂՂԱԿԻ ԴԵԲԵՏԱԳՐՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԻ ԵՎ ՈՒՂՂԱԿԻ ԴԵԲԵՏԱԳՐՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԻ ՀԵՏԿԱՆՉԻ / ՓՈՓՈԽՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

6.1. Վճարողի կողմից ներկայացվող ուղղակի դեբետագրման հրահանգի վավերապայմաններն են.

- ուղղակի դեբետագրման հրահանգի համարը

- ուղղակի դեբետագրման հրահանգի ներկայացման ամսաթիվը

- վճարողի անունը, անվանումը

- վճարողի բանկի անվանումը

- վճարողի հաշվի համարը վճարողի բանկում (դեբետագրվող հաշիվ)

- վճարողի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), եթե վճարումներն ուղղված են ՀՀ բյուջե, կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդ և սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ

- շահառուի անուն, անվանումը

- շահառուի բանկի անվանումը

- շահառուի հաշվի համարը շահառուի բանկում (կրեդիտագրվող հաշիվ)

- առավելագույն գումարը (բառերով, թվերով)

- արժույթը (կոդով և բառերով)

- գործարքի նպատակը

- վճարման հաճախականությունը

- վճարման ժամանակահատվածի սկիզբը (ընդգրկում է վճարման հաճախականության ընթացքում վճարումների կատարման ժամկետի սկիզբը)

- ուղղակի դեբետագրման հրահանգի վավերության` գործողության ժամկետը (վավերության սկիզբը և վերջը):

- տեղեկացում շահառուին / շահառուի բանկին

- վճարողի կամ վճարողի կողմից լիազորված անձի ստորագրությունը, կամ եթե վճարողը իրավաբանական անձ է, ապա իրավաբանական անձի անունից ստորագրելու իրավունք ունեցող անձի ստորագրությունը (լիազորված անձի կողմից ներկայացվում է լիազորագիր ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով)

- վճարողի բանկի կողմից հրահանգի ստացման օրը, լիազոր անձի ստորագրությունը և վավերացումը

- շահառուի բանկի կատարման ամսաթիվը, ստորագրությունը և վավերացումը:

6.1.1. Վճարողի կողմից ներկայացվող ուղղակի դեբետագրման հրահանգի վավերապայմաններն ըստ լրացման պարտադիր և ոչ պարտադիր լինելուն.

- «ուղղակի դեբետագրման հրահանգի համար» վավերապայմանի լրացումը վճարողի բանկի կողմից պարտադիր է: Լրացման համար ապահովվում է վերջինիս ունիկալությունը.

- «առավելագույն գումարը» վավերապայմանի լրացումը ոչ պարտադիր է և լրացվում է հաճախորդի ցանկությամբ: Վավերապայմանի լրացման դեպքում նշվում է վճարումների ընթացքում հնարավոր առավելագույն գումարը.

- «վճարման ժամանակահատվածի սկիզբ» վավերապայմանը հանդիսանում է լրացման համար ոչ պարտադիր դաշտ (նշվում է այն ժամկետը վճարման հաճախականությունում, որից հետո յուրաքանչյուր անգամ կթույլատրվի բանկին իրականացնել վճարումներ) և լրացվում է հաճախորդի ցանկությամբ` բանկի համար հասկանալի տեսքով: Վճարման ժամանակահատվածը սահմանափակվում է նշված «հաճախականության» ավարտով.

- «վճարման հաճախականություն» վավերապայմանի լրացումը պարտադիր է: Հաճախորդի կողմից նշվում է վճարումների կատարման պարբերականությունը, օրինակ` ամսական, եռամսյակային և այլն.

- «տեղեկացում շահառուին / շահառուի բանկին» վավերապայմանի լրացումը ոչ պարտադիր է և լրացվում է, եթե վճարողը հանձնարարում է տեղեկացում կատարել շահառուին բանկի միջոցով.

- «շահառուի բանկի կատարման ամսաթիվը, ստորագրությունը և վավերացումը» վավերապայմանի լրացումը պարտադիր է բանկի միջոցով տեղեկացում կատարելու դեպքում:

6.1.2. Չնշված մյուս վավերապայմանները պարտադիր են լրացման համար:

6.2. Վճարողի կողմից ներկայացվող ուղղակի դեբետագրման հրահանգի հետկանչի/ փոփոխման հրահանգի վավերապայմաններն են.

- ուղղակի դեբետագրման հրահանգի հետկանչի / փոփոխման հրահանգի համարը

- ուղղակի դեբետագրման հրահանգի հետկանչի / փոփոխման հրահանգի ներկայացման ամսաթիվը

- հետ կանչվող / փոփոխվող ուղղակի դեբետագրման հրահանգի համարը

- վճարողի անուն, անվանումը

- վճարողի բանկի անվանումը

- շահառուի անուն, անվանումը

- շահառուի բանկի անվանումը

- փոփոխվող չափանիշներ

-> տվյալ ուղղակի դեբետագրման հրահանգի հետկանչում

-> վճարումների համար`

- տվյալ ուղղակի դեբետագրման հրահանգով սահմանված առավելագույն

գումարի փոփոխություն, գումարը նշվում է (բառերով, թվերով)

- տվյալ ուղղակի դեբետագրման հրահանգով սահմանված վճարման

ժամանակահատվածի սկզբի փոփոխություն

- վճարողի կամ վճարողի կողմից լիազորված անձի ստորագրությունը, կամ եթե վճարողը իրավաբանական անձ է, ապա իրավաբանական անձի անունից ստորագրելու իրավունք ունեցող անձի ստորագրությունը (լիազորված անձի կողմից ներկայացվում է լիազորագիր ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով)

- վճարողի բանկի կողմից ստացման ամսաթիվը, լիազոր անձի ստորագրությունը և վավերացումը:

6.2.1. Վճարողի կողմից ներկայացվող ուղղակի դեբետագրման հրահանգի հետկանչի / փոփոխման հրահանգի վավերապայմաններն ըստ լրացման պարտադիր և ոչ պարտադիր լինելուն.

- «փոփոխվող չափանիշներ» վավերապայմանը պարտադիր է լրացման համար միայն թվարկված փոփոխվող չափանիշներից գոնե մեկի փոփոխման անհրաժեշտության դեպքում` ըստ հաճախորդի ցանկության:

6.2.2. Չնշված մյուս վավերապայմանները պարտադիր են լրացման համար:

 

7. ՈՒՂՂԱԿԻ ԴԵԲԵՏԱԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

7.1. Շահառուի կողմից ներկայացված ուղղակի դեբետագրման հանձնարարականի վավերապայմաններն են.

- ուղղակի դեբետագրման հանձնարարականի համարը

- ներկայացման ամսաթիվը

- վճարողի անունը, անվանումը

- վճարողի բանկի անվանումը

- դեբետագրվող հաշիվը (վճարողի հաշվի համարը վճարողի բանկում)

- վճարողի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), եթե վճարումներն ուղղված են ՀՀ բյուջե, կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդ, սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ

- շահառուի անունը, անվանումը

- շահառուի բանկի անվանումը

- կրեդիտագրվող հաշիվը (շահառուի հաշվի համարը շահառուի բանկում)

- գումարը (բառերով, թվերով)

- արժույթը (կոդով և բառերով)

- գործարքի նպատակը

- վճարողի բանկին ներկայացման եղանակը

- ուղղակի դեբետագրման հրահանգի համարը

- շահառուի ստորագրությունը, կամ եթե շահառուն իրավաբանական անձ է, ապա իրավաբանական անձի անունից ստորագրելու իրավունք ունեցող անձի ստորագրությունը (լիազորված անձի կողմից ներկայացվում է լիազորագիր ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով)

- շահառուի և վճարողի բանկերի կատարման ամսաթվերը, ստորագրությունները և վավերացումները:

7.1.1. Շահառուի կողմից ներկայացվող ուղղակի դեբետագրման հանձնարարականի վավերապայմաններն ըստ լրացման պարտադիր և ոչ պարտադիր լինելուն.

- «վճարողի բանկին ներկայացման եղանակը» վավերապայմանի լրացումը ոչ պարտադիր է և լրացվում է շահառուի ցանկությամբ:

7.1.2. Չնշված մյուս վավերապայմանների լրացումը պարտադիր է:

 

8. ՀՀ տարածքում գործող բանկերը կարող են, անհրաժեշտության դեպքում, հրահանգում, հետկանչի / փոփոխման հրահանգում և հանձնարարականում, բացի նշված նվազագույն վավերապայմաններից, նշել նաև այլ վավերապայմաններ:

 

9. ՈՒՂՂԱԿԻ ԴԵԲԵՏԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

9.1. Վճարողի բանկն ուղղակի դեբետագրման գործիքով վճարումների իրականացման գործընթացում կատարում է ներքոհիշյալ ձևակերպումները`

9.1.1. Վճարողի բանկն ուղղակի դեբետագրման հրահանգ ընդունելիս այն հաշվառում է հաշվեկշռային հաշվի 803 ենթահաշվի համապատասխան հաշվում և կատարում համապատասխան ձևակերպումներ` հրահանգի «վավերության ժամկետը» լրանալուն պես կամ ուղղակի դեբետագրման հրահանգի հետկանչի դեպքում:

9.1.2. Վճարողի բանկը, 9.1.1 կետում նշված ձևակերպումից հետո ուղղակի դեբետագրման հանձնարարական ստանալով, կատարում է հաշվի դեբետագրում:

 

Հավելված 1

 

.________________.

ՈՒՂՂԱԿԻ ԴԵԲԵՏԱԳՐՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ  N  |                |

.________________.

 

Ներկայացման ամսաթիվ __ ______ 2000 թ.

 

________________________________________________________________________

._____________________________________________.  |   ._________________.

| Վճարող                                      |  |   | ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ    |

|           _________________________________ |  |   | ԳՈՒՄԱՐ (թվերով) |

| Վճարողի բանկ                                |  |   |                 |

._____________________________________________.  |   |                 |

.________________________________.  |   |                 |

ՀՎՀՀ կոդը  |  |  |  |  |  |  |  |  |--|  |  |  |   |                 |

.________________________________.  |   |                 |

.__________________________________.  |   |_________________|

ԴԵԲԵՏ    | | | | | | | | | | | | |--| | | | |  |   |                 |

_________________________________________________|   |                 |

._____________________________________________.  |   |ԱՐԺՈՒՅԹ (կոդով)  |

| Շահառու                                     |  |   |                 |

|____________________________________________ |  |   |                 |

| Շահառուի բանկ                               |  |   ._________________.

._____________________________________________.  |

.__________________________________.  |

ԿՐԵԴԻՏ   | | | | | | | | | | | | |--| | | | |  |

________________________________________________________________________

.______________________________________________________________________.

| ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԳՈՒՄԱՐ, ԱՐԺՈՒՅԹ (բառերով)                               |

| ____________________________________________________________________ |

| ____________________________________________________________________ |

.______________________________________________________________________.

.______________________________________________________________________.

| Գործարքի նպատակը                                                     |

|                                                                      |

.______________________________________________________________________.

.______________________________________________________________________.

| Վճարման հաճախականությունը                                            |

|                                _____________________________________ |

|                                  (ամսական / եռամսյակային / տարեկան)  |

|                                                                      |

| Վճարման ժամանակահատվածի սկիզբը _____________________________________ |

|                                _____________________________________ |

|______________________________________________________________________|

| Վավերության ժամկետ   ___ _______ 200__թ. մինչև  ___ _______ 200__թ.  |

.______________________________________________________________________.

.__. Տեղեկացում շահառուին / շահառուի բանկին

.__.

.________________________________________________________________________

| Վճարողի կնիքը          | Վճարողի բանկի          | Շահառուի բանկի

| և  ստորագրությունը     | դրոշմակնիքը և          | դրոշմակնիքը և

|                        | աշխատակցի              | աշխատակցի

|                        | ստորագրությունը        | ստորագրությունը

|                        |                        |

| / __________________ / | ___ ________ 200 __ թ. | ___ ________ 200 __ թ.

| Ա կարգի ստորագրություն |   ստացման ամսաթիվ      |  կատարման ամսաթիվ

| / __________________ / | / __________________ / | / __________________ /

| Բ կարգի ստորագրություն | Բ կարգի ստորագրություն | Բ կարգի ստորագրություն

 

                     Կ Տ                      Կ Տ                      Կ Տ

 

Հավելված 2

 

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ

 

  ________________________________     ՀՐԱՀԱՆԳԻ ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

ՈՒղղակի դեբետագրման

/ ՈՒղղակի դեբետագրման հրահանգի

հետկանչի / փոփոխման

 

______________________________ բանկ

Վճարողի բանկի անվանումը

 

_______________________________________________________________

                   Շահառուի բանկի անվանումը և հասցեն

_______________________________________________________________

 

Սույնով տեղյակ ենք պահում, որ Ձեր հաճախորդի անունով ստացվել է N __ ___________ հրահանգը: Հրահանգի պատճենը կցվում է (կից` 1 էջ)

 

_______________________________________________________________

 

Վճարողի բանկի դրոշմակնիքը և

աշխատակցի ստորագրությունը

 

____ _____________ 200 ___ թ.

 

/ ______________________ /

Բ կարգի ստորագրություն

 

Կ. Տ.

 

Հավելված 3

ԾԱՆՈՒՑՈՒՄ

 

  ________________________________     ՀՐԱՀԱՆԳԻ ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

ՈՒղղակի դեբետագրման

/ ՈՒղղակի դեբետագրման հրահանգի

հետկանչի / փոփոխման

 

______________________________ բանկ

Շահառուի բանկի անվանումը

 

_______________________________________________________________

                   Հաճախորդի անուն / անվանումը և հասցե

_______________________________________________________________

 

Սույնով տեղյակ ենք պահում, որ Ձեր անունով ստացվել է N __ ___________ հրահանգը: Հրահանգի պատճենը կցվում է (կից` 1 էջ)

 

_______________________________________________________________

 

Շահառուի բանկի դրոշմակնիքը և

աշխատակցի ստորագրությունը

 

____ _____________ 200 ___ թ.

 

/ ______________________ /

Բ կարգի ստորագրություն

 

Կ. Տ.

 

Հավելված 4

 

.________________.

ՈՒՂՂԱԿԻ ԴԵԲԵՏԱԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ  N  |                |

.________________.

 

._________. __ __________ 2000 թ.

Հիմք` ՈՒղղակի դեբետագրման հրահանգ N ._________. Ներկայացման ամսաթիվ

 

________________________________________________________________________

._____________________________________________.  |   ._________________.

| Վճարող                                      |  |   |                 |

|           _________________________________ |  |   | ԳՈՒՄԱՐ (թվերով) |

| Վճարողի բանկ                                |  |   |                 |

._____________________________________________.  |   | _______________ |

.________________________________.  |   |                 |

ՀՎՀՀ կոդը  |  |  |  |  |  |  |  |  |--|  |  |  |   | ԱՐԺՈՒՅԹ (կոդով) |

.________________________________.  |   |                 |

.__________________________________.  |   ._________________.

ԴԵԲԵՏ    | | | | | | | | | | | | |--| | | | |  |

_________________________________________________| Հանձնարարականի

._____________________________________________.  | ներկայացման եղանակ

| Շահառու                                     |  |

|____________________________________________ |  |                ._.

| Շահառուի բանկ                               |  | Էլեկտրոնային   ._.

._____________________________________________.  |                ._.

.__________________________________.  | Թղթային        ._.

ԿՐԵԴԻՏ   | | | | | | | | | | | | |--| | | | |  |

________________________________________________________________________

.______________________________________________________________________.

| ԳՈՒՄԱՐ, ԱՐԺՈՒՅԹ (բառերով)                                            |

| ____________________________________________________________________ |

| ____________________________________________________________________ |

.______________________________________________________________________.

.______________________________________________________________________.

| Գործարքի նպատակը                                                     |

|                                                                      |

.______________________________________________________________________.

 

_______________________________________________________________________

Վճարողի բանկի դրոշմակնիքը և

աշխատակցի ստորագրությունը

___ ________ 200 __ թ.

ստացման ամսաթիվ

Կ Տ

/ __________________ /

Բ կարգի ստորագրություն

 

_________________________________________________________________

|

Շահառուի կնիքը և  ստորագրությունը |  Շահառուի բանկի դրոշմակնիքը և

|  աշխատակցի ստորագրությունը

|

/ __________________ /        |        ___ ________ 200 __ թ.

Ա կարգի ստորագրություն        |            ամսաթիվ

|

/ __________________ /        |        / __________________ /

Բ կարգի ստորագրություն        |        Բ կարգի ստորագրություն

|

Կ Տ   |                               Կ Տ

 

Հավելված 5

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ ՈՒՂՂԱԿԻ ԴԵԲԵՏԱԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԻ ՄԵՐԺՄԱՆ ՄԱՍԻՆ

 

______________________________ բանկ

Վճարողի բանկի անվանումը

 

_______________________________________________________________

                    Շահառուի բանկի անվանումը և հասցե

_______________________________________________________________

.__.

ՈՒղղակի դեբետագրման հանձնարարական  N   .__.

_______________________________________________________________

 

ՈՒղղակի դեբետագրման հանձնարարականի մերժման պատճառներ

_______________________________________________________________

 

  ._.    Հանձնարարականում նշված վճարողի հաշվի / վճարողի հաշվեհամարի

  ._.    բացակայություն

 

  ._.    Համապատասխան ուղղակի դեբետագրման հրահանգի բացակայություն

._.

 

  ._.    Անհամապատասխանություն ուղղակի դեբետագրման հրահանգի և  / կամ

  ._.    հետկանչի /  փոփոխման հրահանգի պայմաններին

 

  ._.    Վճարողի հաշվում միջոցների բացակայություն

._.

 

  ._.    Տվյալ ուղղակի դեբետագրման հրահանգի հետկանչում

._.

 

  ._.    Այլ (նշել)

._.

_____________________________________________________________________

Վճարողի բանկի դրոշմակնիքը և     |     Շահառուի բանկի դրոշմակնիքը և

աշխատակցի ստորագրությունը        |     աշխատակցի ստորագրությունը

|

|

____ _____________ 200 ___ թ.    |     ____ _____________ 200 ___ թ.

|

/ ______________________ /       |     / ______________________ /

Բ կարգի ստորագրություն         |       Բ կարգի ստորագրություն

|

Կ. Տ.       |                          Կ. Տ.

 

Հավելված 6

 

ԾԱՆՈՒՑՈՒՄ ՈՒՂՂԱԿԻ ԴԵԲԵՏԱԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԻ ՄԵՐԺՄԱՆ ՄԱՍԻՆ

 

______________________________ բանկ

Շահառուի բանկի անվանումը

 

_______________________________________________________________

                   հաճախորդի անուն / անվանումը և հասցե

_______________________________________________________________

 

Սույնով տեղյակ ենք պահում, որ Ձեր կողմից ուղարկված N _____ ուղղակի

դեբետագրման հանձնարարականը մերժվել է: Մերժման մասին

տեղեկացումը կցվում է (կից` 1 էջ)

 

_______________________________________________________________

 

Շահառուի բանկի դրոշմակնիքը և

աշխատակցի ստորագրությունը

 

____ _____________ 200 ___ թ.

 

/ ______________________ /

Բ կարգի ստորագրություն

 

Կ. Տ.

 

Հավելված 6

 

ՈՒՂՂԱԿԻ ԴԵԲԵՏԱԳՐՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԻ ՀԵՏԿԱՆՉԻ / ՓՈՓՈԽՄԱՆ

 

ՀՐԱՀԱՆԳ N _______

 

______________________________ բանկ

Վճարողի բանկի անվանումը

 

Ներկայացման ամսաթիվ __ ______ 2000 թ.

 

Խնդրում եմ կատարել հետևյալ փոփոխությունները / հետ կանչել Ձեզ

ներկայացված ուղղակի դեբետագրման հրահանգի պայմաններում

_____________________________________________________________

 

ՈՒղղակի դեբետագրման հրահանգ N _____________

    Վճարողի անուն / անվանումը     _______________________________

    Շահառուի անուն / անվանումը    _______________________________

    Շահառուի բանկի անվանումը      _______________________________

_____________________________________________________________

 

ՓՈՓՈԽՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

._____________________.

| ._.    Հետկանչում   |

| ._.                 |

._____________________.

 

ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

.________________________________________________________________.

|                           .___________________________________.|

|                           | Սկզբնական գումար |Փոփոխված գումար ||

|._.   Առավելագույն գումարի |  (թվերով)        |  (թվերով)      ||

|._.   փոփոխություն         |__________________|________________||

|                           |                  |                ||

.________________________________________________________________.

.________________________________________________________________.

| Փոփոխված գումար, Արժույթ (բառերով) ___________________________ |

| ______________________________________________________________ |

| ______________________________________________________________ |

.________________________________________________________________.

.________________________________________________________________.

|                           .___________________________________.|

|._. Վճարման ժամանակահատվածի| Սկզբնական ժամկետ |Փոփոխված ժամկետ ||

|._.   փոփոխություն         |__________________|________________||

|                           |                  |                ||

.________________________________________________________________.

_________________________________________________________________

|

Վճարողի  կնիքը և  ստորագրությունը |  Վճարողի  բանկի դրոշմակնիքը և

|  լիազոր անձի ստորագրությունը

|

/ __________________ /        |     ___ ______________ 200 __ թ.

Ա կարգի ստորագրություն        |         ստացման ամսաթիվ

|

/ __________________ /        |        / __________________ /

Բ կարգի ստորագրություն        |        Բ կարգի ստորագրություն

|

Կ Տ   |                               Կ Տ

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
25.04.2000
N 97
Որոշում