Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԱՐՏԱԲՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻ ...

 

 

040.0028.210116

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հունվարի 2016 թվականի N 28-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ «ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետին, «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 404 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին իրեն սպասարկող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում բացել արտաբյուջետային հաշիվ` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության կողմից «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի շրջանակներում տրամադրվող ֆինանսական միջոցների տնօրինման համար:

2. Սահմանել, որ արտաբյուջետային հաշվի գործողության ժամկետը մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ն է:

3. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության կողմից իրականացվող Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2016 թվականի նախահաշիվը` համաձայն N 5 հավելվածի N 1 աղյուսակի:

4. «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(որոշումը փոփ. 29.12.16 թիվ 1396-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2016 թվականի հունվարի 20-ի

N 28-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._________________________________________.

|                        |Ցուցանիշների    |

|                        |փոփոխությունը   |

|                        |(գումարների     |

|                        |ավելացումը      |

|                        |նշված է դրական  |

|                        |նշանով)         |

|________________________|________________|

|Եկամուտների գծով        |   123,505.1    |

|________________________|________________|

|Ծախսերի գծով            |   123,505.1    |

|________________________|________________|

|Դեֆիցիտը (պակասուրդը)   |       -        |

._________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2016 թվականի հունվարի 20-ի

N 28-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ N 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Պետական բյուջեի եկամուտներ     |Ցուցանիշների փոփոխությունը           |

|                               |(գումարների ավելացումը նշված է դրական|

|                               |նշանով)                              |

|                               |_____________________________________|

|                               |առաջին  |առաջին  |ինն ամիս |տարի     |

|                               |եռամսյակ|կիսամյակ|         |         |

|_______________________________|________|________|_________|_________|

|ԸՆԴԱՄԵՆԸ                       |36,391.9|65,057.8|100,513.7|123,505.1|

|_______________________________|________|________|_________|_________|

|այդ թվում`                     |        |        |         |         |

|_______________________________|________|________|_________|_________|

|Պաշտոնական դրամաշնորհներ       |36,391.9|65,057.8|100,513.7|123,505.1|

._____________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2016 թվականի հունվարի 20-ի

N 28-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ N 3 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Բ |Խ |Դ |Բյուջետային ծախսերի   |Ցուցանիշների փոփոխությունը           |

|ա |ու|ա |գործառական            |(գումարների ավելացումը նշված է       |

|ժ |մ |ս |դասակարգման բաժինների,|դրական նշանով)                       |

|ի |բ |ը |խմբերի և  դասերի      |_____________________________________|

|ն |ը |  |անվանումները          |առաջին  |առաջին  |ինն ամիս |տարի     |

|ը |  |  |                      |եռամսյակ|կիսամյակ|         |         |

|__|__|__|______________________|________|________|_________|_________|

|  |  |  |ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ       |36,391.9|65,057.8|100,513.7|123,505.1|

|__|__|__|______________________|________|________|_________|_________|

|  |  |  |այդ թվում`            |        |        |         |         |

|__|__|__|______________________|________|________|_________|_________|

|04|  |  |Տնտեսական             |36,391.9|65,057.8|100,513.7|123,505.1|

|  |  |  |հարաբերություններ     |        |        |         |         |

|__|__|__|______________________|________|________|_________|_________|

|  |09|  |Տնտեսական             |36,391.9|65,057.8|100,513.7|123,505.1|

|  |  |  |հարաբերություններ     |        |        |         |         |

|  |  |  |(այլ դասերի չպատկանող)|        |        |         |         |

|__|__|__|______________________|________|________|_________|_________|

|  |  |01|Տնտեսական             |36,391.9|65,057.8|100,513.7|123,505.1|

|  |  |  |հարաբերություններ     |        |        |         |         |

|  |  |  |(այլ դասերի չպատկանող)|        |        |         |         |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2016 թվականի հունվարի 20-ի

N 28-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ N 4 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Բյուջետային ծախսերի            |Ցուցանիշների փոփոխությունը           |

|տնտեսագիտական դասակարգման      |(գումարների ավելացումը նշված է դրական|

|հոդվածների անվանումները        |նշանով)                              |

|                               |_____________________________________|

|                               |առաջին  |առաջին  |ինն ամիս |տարի     |

|                               |եռամսյակ|կիսամյակ|         |         |

|_______________________________|________|________|_________|_________|

|ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ               |36,391.9|65,057.8|100,513.7|123,505.1|

|_______________________________|________|________|_________|_________|

|այդ թվում`                     |        |        |         |         |

|_______________________________|________|________|_________|_________|

|ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ                 |12,675.4|41,341.3|76,797.2 |99,788.6 |

|_______________________________|________|________|_________|_________|

|այդ թվում`                     |        |        |         |         |

|_______________________________|________|________|_________|_________|

|ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ       |4,850.0 |12,125.0|19,400.0 |26,675.0 |

|_______________________________|________|________|_________|_________|

|այդ թվում`                     |        |        |         |         |

|_______________________________|________|________|_________|_________|

|Դրամով վճարվող աշխատավարձեր և  |4,850.0 |12,125.0|19,400.0 |26,675.0 |

|հավելավճարներ                  |        |        |         |         |

|_______________________________|________|________|_________|_________|

|ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ |7,825.4 |29,216.3|57,397.2 |73,113.6 |

|ՁԵՌՔԲԵՐՈՒՄ                     |        |        |         |         |

|_______________________________|________|________|_________|_________|

|Գործուղումների և               |-       |2,037.0 |4,074.0  |4,074.0  |

|շրջագայությունների ծախսեր      |        |        |         |         |

|_______________________________|________|________|_________|_________|

|Պայմանագրային այլ              |7,825.4 |27,179.3|53,323.2 |69,039.6 |

|ծառայությունների ձեռքբերում    |        |        |         |         |

|_______________________________|________|________|_________|_________|

|ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԵՏ    |23,716.5|23,716.5|23,716.5 |23,716.5 |

|ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ              |        |        |         |         |

|_______________________________|________|________|_________|_________|

|ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ   |23,716.5|23,716.5|23,716.5 |23,716.5 |

|ԾԱԽՍԵՐ                         |        |        |         |         |

|_______________________________|________|________|_________|_________|

|այդ թվում`                     |        |        |         |         |

|_______________________________|________|________|_________|_________|

|ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ              |23,716.5|23,716.5|23,716.5 |23,716.5 |

|_______________________________|________|________|_________|_________|

|այդ թվում`                     |        |        |         |         |

|_______________________________|________|________|_________|_________|

|ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ  |23,716.5|23,716.5|23,716.5 |23,716.5 |

|ՁԵՌՔԲԵՐՈՒՄ, ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՎ       |        |        |         |         |

|ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ                  |        |        |         |         |

|_______________________________|________|________|_________|_________|

|այդ թվում`                     |        |        |         |         |

|_______________________________|________|________|_________|_________|

|- Վարչական սարքավորումներ      |23,716.5|23,716.5|23,716.5 |23,716.5 |

._____________________________________________________________________.

 

--------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - NN 5, 6 և 7 հավելվածները չեն բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.01.2016
N 28-Ն
Որոշում