(ուժը կորցրել է 12.04.18 թիվ 421-Ն որոշում)
i
040.0821.090816
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 հուլիսի 2016 թվականի N 821-Ն
i
ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 710210000, 710221000, 710231000 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԲՆԱԿԱՆ` ՄՇԱԿՎԱԾ ԿԱՄ ՉՄՇԱԿՎԱԾ, ԲԱՅՑ ՉՇՐՋԱՆԱԿՎԱԾ ԿԱՄ ՉԱՄՐԱՑՎԱԾ ԱԼՄԱՍՏՆԵՐԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅՏԻ ՁԵՎԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին համապատասխան, ինչպես նաև Քիմբերլի գործընթացի և ԵԱՏՄ իրավապայմանագրային պարտավորությունների պատշաճ իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառքի, ներմուծման, արտահանման, փոխադրման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառքի, ներմուծման, արտահանման, փոխադրման լիցենզիա ստանալու մասին հայտի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառքի, ներմուծման, արտահանման, փոխադրման լիցենզիայի ձևը` համաձայն N 3 հավելվածի:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
(2-րդ կետը փոփ. 08.12.16 թիվ 1249-Ն որոշում, որի գործողությունը տարածվում է 2016 թվականի օգոստոսի 12-ից հետո ծագած հարաբերությունների վրա)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2016 թվականի հուլիսի 29-ի
N 821-Ն որոշման
ԿԱՐԳ
ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 710210000, 710221000, 710231000 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԲՆԱԿԱՆ` ՄՇԱԿՎԱԾ ԿԱՄ ՉՄՇԱԿՎԱԾ, ԲԱՅՑ ՉՇՐՋԱՆԱԿՎԱԾ ԿԱՄ ՉԱՄՐԱՑՎԱԾ ԱԼՄԱՍՏՆԵՐԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառքի, ներմուծման, արտահանման, փոխադրման լիցենզավորման հետ կապված հարաբերությունները:
2. Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառքի, ներմուծման, արտահանման, փոխադրման լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ստանալու համար հայտատուն ուղեկցող գրությամբ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ` լիազոր մարմին) է ներկայացնում հայտ, նշելով`
1) իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն.
2) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.
3) հայտատուի պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը:
3. Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը լիցենզավորող մարմին են ներկայացվում առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն` [email protected]):
4. Փաստաթղթերն ամբողջական լինելու դեպքում լիազոր մարմնի կողմից ստեղծված լիցենզավորող հանձնաժողովը հայտը քննարկում է նիստերում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված կարգով: Հայտատուն լիցենզավորող հանձնաժողովի կողմից առնվազն 5 օր առաջ պատշաճ ձևով տեղեկացվում է նիստի վայրի (հասցեի), օրվա ու ժամի մասին: Քննարկումն իրականացվում է անկախ հայտատուի կամ նրա ներկայացուցչի ներկայությունից:
5. Լիազոր մարմինը լիցենզավորման հանձնաժողովի եզրակացության հիման վրա համապատասխանաբար բավարարում կամ մերժում է լիցենզիա ստանալու մասին հայտը` օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
6. Լիցենզիա ստանալու հայտը մերժվում է օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում: Լիցենզիա ստանալու հայտը մերժելու վերաբերյալ որոշման մեջ հստակ պետք է նշվեն մերժման պատճառներն ու իրավական հիմքերը:
7. Լիցենզավորող մարմինն օրենքի 23.1-ին հոդվածով սահմանված կարգով ու ժամկետում հայտատուին տեղեկացնում է լիցենզիա տալու որոշման ընդունման վերաբերյալ և օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքը չվճարելու դեպքում նախատեսված հետևանքների մասին: Լիցենզիան և դրա վերաբերյալ համապատասխան որոշումը լիցենզավորված անձին պատշաճ ձևով հանձնվում կամ ուղարկվում են ոչ շուտ, քան լիցենզավորված անձի կողմից օրենքով սահմանված պետական տուրքը սահմանված կարգով վճարելուց հետո:
8. Լիցենզիա ստանալու հայտը գրավոր մերժվում է լիազոր մարմնում հայտը մուտք լինելու օրվանից ոչ ուշ, քան 23 աշխատանքային օրվա ընթացքում, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ, բացառությամբ պետական տուրքը չվճարելու հիմքով օրենքի 23.1-ին հոդվածի 4-րդ մասով նախատեսված մերժման դեպքի, երբ մերժման մասին որոշում չի ընդունվում:
9. Օրենքի 29-րդ հոդվածում նշված հիմքերի բացակայության դեպքում սույն կարգով սահմանված բոլոր փաստաթղթերը լիցենզավորող մարմին մուտքագրվելու օրվանից ոչ ուշ, քան 23 աշխատանքային օրվա ընթացքում` լիցենզավորող մարմինը հայտատուին տրամադրում է լիցենզիա, եթե օրենքով սահմանված դեպքում պետական տուրքի վճարման հետ կապված լիցենզավորման ժամկետի երկարաձգման անհրաժեշտություն չի առաջացել:
10. Էլեկտրոնային եղանակով ներկայացված հայտի դեպքում լիցենզիան հայտատուին է հանձնվում դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը թղթային տարբերակով ներկայացնելու դեպքում:
11. Հայտի մերժման դեպքում հայտատուն իրավունք ունի լիցենզիա ստանալու մասին նոր հայտ ներկայացնել ընդհանուր կարգով:
12. Լիցենզիան տրվում է անժամկետ:
13. Լիցենզիան վերաձևակերպվում, լիցենզիայի գործողությունը կասեցվում և դադարեցվում է օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
14. Լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիաների գրանցամատյանից այլ անձանց տեղեկություններ տրամադրելու, ինչպես նաև այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով:
15. Լիցենզավորող մարմինը վարում է լիցենզիաների գրանցամատյան` օրենքով սահմանված կարգով:
16. Եթե օրենքով սահմանված ժամկետում լիցենզիա ստանալու հայտը չի մերժվում և հայտատուն օրենքով սահմանված կարգով և չափով վճարել է պետական տուրքը, ապա հայտատուն համարվում է լիցենզավորված սույն կարգի 9-րդ կետում նշված ժամկետին հաջորդող հինգերորդ աշխատանքային օրը և այդ օրվանից իրավունք ունի զբաղվելու տվյալ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով, իսկ լիցենզավորող մարմինը պարտավոր է սույն մասում նշված ժամկետին հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին տրամադրել լիցենզիա:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2016 թվականի հուլիսի 29-ի
N 821-Ն որոշման
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏ
ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 710210000, 710221000, 710231000 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԲՆԱԿԱՆ` ՄՇԱԿՎԱԾ ԿԱՄ ՉՄՇԱԿՎԱԾ, ԲԱՅՑ ՉՇՐՋԱՆԱԿՎԱԾ ԿԱՄ ՉԱՄՐԱՑՎԱԾ ԱԼՄԱՍՏՆԵՐԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
._____________________________________________________________________.
|Հայտատու` իրավաբանական անձի | |
|անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ | |
|անունը, ազգանունը, հեռախոսահամարը, | |
|էլեկտրոնային հասցեն | |
|____________________________________|________________________________|
|Իրավաբանական անձի համար` | |
|իրավաբանական անձի անվանումը, | |
|գտնվելու և գործունեության | |
|իրականացման վայրերը, իսկ անհատ | |
|ձեռնարկատիրոջ համար` անունը, | |
|ազգանունը, բնակության և | |
|գործունեության իրականացման վայրերը, | |
|հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն | |
|____________________________________|________________________________|
|Պետական գրանցման կամ հաշվառման | | | | | | | | | | | |
|համարը | | | | | | | | | | | |
|____________________________________|________________________________|
|Լիցենզավորման ենթակա գործունեության | |
|տեսակը | |
|____________________________________|________________________________|
|Հայաստանի Հանրապետության օրենքով և | |
|սույն կարգով նախատեսված այլ | |
|տեղեկություններ (առկայության | |
|դեպքում) | |
| | |
|____________________________________|________________________________|
._____________________________________________________________________.
Հայտատու ____________________________________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը, պաշտոնը
(առկայության դեպքում)
_____ _____________20 թ.
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2016 թվականի հուլիսի 29-ի
N 821-Ն որոշման
Ձև
(Հայաստանի Հանրապետության զինանշան)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԼԻՑԵՆԶԻԱ սերիան և համարը
Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառքի, ներմուծման, արտահանման, փոխադրման
Լիցենզավորող մարմինը ______________________________________________
Լիցենզիայի համարը ______________________________________________
Կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը
(անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը և բնակության վայրը) _________
_____________________________________________________________________
Տրված է _________________________________________________________
Գործողության ժամկետը _____________________________________________
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար ____________________
(ստորագրությունը)
Կ.Տ.
@ ԹԴ