Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՆՈՐ ՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԱՆՑՆԵԼ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՆՈՐ ՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԾՐԱԳԻՐԸ ՀԱ ...

 

 

040.0632.160615

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հունիսի 2015 թվականի N 632-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՐ ՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 8-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում նոր տեսչական համակարգին անցնելու ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) յուրաքանչյուր տեսչական մարմին ստեղծվում է սույն որոշման հավելվածի «Ստեղծվող տեսչական մարմինների ձևավորման քայլերն ըստ հաջորդականության» բաժնի N 1-25 կետերի քայլերի հաջորդականությամբ.

2) 2015 թվականին կստեղծվեն առնվազն 3 նոր տեսչական մարմիններ, իսկ 2016 և 2017 թվականներին նոր տեսչական մարմինները կստեղծվեն Հայաստանի Հանրապետության վարչապետին կից տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի որոշմամբ սահմանված քանակով և հերթականությամբ:

3. Սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված տեսչական մարմիններն ստեղծվում են հանրապետական գործադիր մարմինների կազմերում գործող տեսչությունների և վերահսկողական գործառույթներ իրականացնող գործակալությունների, ծառայությունների, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների և այլ կազմակերպաիրավական ձև ունեցող մարմինների օպտիմալացման միջոցով:

4. Նոր տեսչական մարմնի ստեղծմանը հավանություն է տալիս Հայաստանի Հանրապետության վարչապետին կից տեսչական բարեփոխումների համակարգման խորհուրդը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2015 թվականի հունիսի 4-ի

N 632-Ն որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՐ ՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԱՆՑՆԵԼՈՒ

 

._____________________________________________________________________.

|NN |Միջոցառման      |Ակնկալվող    |Պատասխանա- |Համակարգողը   |Ֆինան- |

|   |անվանումը       |արդյունքը    |տու մարմինը|              |սավոր- |

|   |                |             |           |              |ման    |

|   |                |             |           |              |աղբյու-|

|   |                |             |           |              |րը     |

|___|________________|_____________|___________|______________|_______|

|   |        1       |      2      |     3     |      4       |   6   |

|___|________________|_____________|___________|______________|_______|

|1. |«Տեսչական       |միասնական    |ՀՀ         |ՀՀ-ում        |       |

|   |մարմինների      |բողոքարկման  |էկոնոմիկայի|տեսչական      |       |

|   |միասնական       |հանձնաժողովի |նախարարու- |բարեփոխումների|       |

|   |բողոքարկման     |բնականոն     |թյան       |համակարգման   |       |

|   |հանձնաժողովի    |աշխատանքների |տեսչական   |խորհուրդ      |       |

|   |աշխատակարգը,    |ապահովում`   |բարեփոխում-|              |       |

|   |բողոքարկման     |«Տեսչական    |ների խումբ |              |       |

|   |հանձնաժողովի    |մարմինների   |           |              |       |

|   |անդամների       |մասին» ՀՀ    |           |              |       |

|   |առաջադրման      |օրենքի       |           |              |       |

|   |կարգը,          |պահանջներին  |           |              |       |

|   |բողոքարկման     |համահունչ    |           |              |       |

|   |հանձնաժողովին   |             |           |              |       |

|   |ներկայացվող     |             |           |              |       |

|   |դիմում-բողոքի   |             |           |              |       |

|   |ձևը  և          |             |           |              |       |

|   |դիմում-բողոք    |             |           |              |       |

|   |ներկայացրած     |             |           |              |       |

|   |անձին նիստի     |             |           |              |       |

|   |անցկացման վայրի |             |           |              |       |

|   |ու ժամանակի     |             |           |              |       |

|   |վերաբերյալ      |             |           |              |       |

|   |ուղարկվող       |             |           |              |       |

|   |ծանուցագրի ձևը  |             |           |              |       |

|   |հաստատելու      |             |           |              |       |

|   |մասին» ՀՀ       |             |           |              |       |

|   |կառավարության   |             |           |              |       |

|   |որոշման նախագիծ |             |           |              |       |

|___|________________|_____________|___________|______________|       |

|2. |«Տեսչական       |տեսչական     |ՀՀ         |ՀՀ-ում        |       |

|   |մարմինների      |մարմինների   |էկոնոմիկայի|տեսչական      |       |

|   |կառավարման      |ստեղծման     |նախարարու- |բարեփոխումների|       |

|   |խորհուրդների    |համար        |թյան       |համակարգման   |       |

|   |աշխատակարգի     |անհրաժեշտ    |տեսչական   |խորհուրդ      |       |

|   |օրինակելի ձևը   |իրավական     |բարեփոխում-|              |       |

|   |և  կառավարման   |ակտերի       |ների խումբ |              |       |

|   |խորհրդի         |ընդունում    |           |              |       |

|   |անդամների       |             |           |              |       |

|   |առաջադրման կարգը|             |           |              |       |

|   |հաստատելու      |             |           |              |       |

|   |մասին» ՀՀ       |             |           |              |       |

|   |կառավարության   |             |           |              |       |

|   |որոշման նախագիծ |             |           |              |       |

|___|________________|_____________|___________|______________|       |

|3. |«Հանրությունից  |»Տեսչական    |ՀՀ         |ՀՀ-ում        |       |

|   |ստացվող         |մարմինների   |էկոնոմիկայի|տեսչական      |       |

|   |բողոքների       |մասին» ՀՀ    |նախարարու- |բարեփոխումների|       |

|   |ընդունման       |օրենքի       |թյան       |համակարգման   |       |

|   |ընդհանուր կարգը |պահանջների   |տեսչական   |խորհուրդ      |       |

|   |սահմանելու      |կատարման     |բարեփոխում-|              |       |

|   |մասին» ՀՀ       |ապահովում    |ների խումբ |              |       |

|   |կառավարության   |             |           |              |       |

|   |որոշման նախագիծ |             |           |              |       |

|___|________________|_____________|___________|______________|       |

|4. |«Տեսչական       |»Տեսչական    |ՀՀ         |ՀՀ-ում        |       |

|   |մարմինների որակի|մարմինների   |էկոնոմիկայի|տեսչական      |       |

|   |ապահովման       |մասին» ՀՀ    |նախարարու- |բարեփոխումների|       |

|   |ստորաբաժանում-  |օրենքի       |թյան       |համակարգման   |       |

|   |ների            |պահանջների   |տեսչական   |խորհուրդ      |       |

|   |կազմակերպման և  |կատարման     |բարեփոխում-|              |       |

|   |գործունեության  |ապահովում    |ների խումբ |              |       |

|   |կարգը հաստատելու|             |           |              |       |

|   |մասին» ՀՀ       |             |           |              |       |

|   |կառավարության   |             |           |              |       |

|   |որոշման նախագիծ |             |           |              |       |

|___|________________|_____________|___________|______________|       |

|5. |«Տեսչական       |»Տեսչական    |ՀՀ         |ՀՀ-ում        |       |

|   |մարմինների      |մարմինների   |էկոնոմիկայի|տեսչական      |       |

|   |գործունեության  |մասին» ՀՀ    |նախարարու- |բարեփոխումների|       |

|   |կատարողականի    |օրենքի       |թյան       |համակարգման   |       |

|   |գնահատման       |պահանջների   |տեսչական   |խորհուրդ      |       |

|   |սկզբունքները,   |կատարման     |բարեփոխում-|              |       |

|   |չափորոշիչները և |ապահովում    |ների խումբ |              |       |

|   |կարգը հաստատելու|             |           |              |       |

|   |մասին» ՀՀ       |             |           |              |       |

|   |կառավարության   |             |           |              |       |

|   |որոշման նախագիծ |             |           |              |       |

|___|________________|_____________|___________|______________|       |

|6. |«Տեսչական մարմնի|»Տեսչական    |ՀՀ         |ՀՀ-ում        |       |

|   |կանոնադրության  |մարմինների   |էկոնոմիկայի|տեսչական      |       |

|   |օրինակելի ձևը   |մասին» ՀՀ    |նախարարու- |բարեփոխումների|       |

|   |հաստատելու      |օրենքի       |թյան       |համակարգման   |       |

|   |մասին» ՀՀ       |պահանջների   |տեսչական   |խորհուրդ      |       |

|   |կառավարության   |կատարման     |բարեփոխում-|              |       |

|   |որոշման         |ապահովում    |ների խումբ |              |       |

|   |նախագիծ (ՀՀ     |             |           |              |       |

|   |կառավարության   |             |           |              |       |

|   |2013 թ. հուլիսի |             |           |              |       |

|   |25-ի N 856-Ն    |             |           |              |       |

|   |որոշումն ուժը   |             |           |              |       |

|   |կորցրած         |             |           |              |       |

|   |ճանաչելու մասին)|             |           |              |       |

|___|________________|_____________|___________|______________|       |

|7. |«Տեսչական       |»Տեսչական    |ՀՀ         |ՀՀ-ում        |       |

|   |մարմինների      |մարմինների   |էկոնոմիկայի|տեսչական      |       |

|   |էլեկտրոնային    |մասին» ՀՀ    |նախարարու- |բարեփոխումների|       |

|   |տեղեկատվական    |օրենքի       |թյան       |համակարգման   |       |

|   |համակարգի       |պահանջների   |տեսչական   |խորհուրդ      |       |

|   |ստեղծման,       |կատարման     |բարեփոխում-|              |       |

|   |օգտագործման և   |ապահովում    |ների խումբ |              |       |

|   |վերահսկողություն|             |           |              |       |

|   |իրականացնող     |             |           |              |       |

|   |մարմինների միջև |             |           |              |       |

|   |տեղեկատվության  |             |           |              |       |

|   |փոխանակման,     |             |           |              |       |

|   |ինչպես նաև      |             |           |              |       |

|   |հանրությանը     |             |           |              |       |

|   |տեղեկատվություն |             |           |              |       |

|   |տրամադրելու     |             |           |              |       |

|   |կարգը սահմանելու|             |           |              |       |

|   |մասին» ՀՀ       |             |           |              |       |

|   |կառավարության   |             |           |              |       |

|   |որոշման նախագիծ |             |           |              |       |

|___|_________________________________________________________________|

|   |Ստեղծվող տեսչական մարմինների ձևավորման  քայլերն ըստ              |

|   |հաջորդականության                                                 |

|___|_________________________________________________________________|

|   |Միջոցառման անվանումը                      |Պատասխանատու մարմիններ|

|___|__________________________________________|______________________|

|1. |Քարտեզագրում (օպտիմալացվող տեսչական       |ՀՀ կառավորության      |

|   |մարմինների ոլորտներում)                   |աշխատակազմի   տեսչական|

|   |                                          |բարեփոխումների խումբ  |

|___|__________________________________________|______________________|

|2. |Մեկ պետական մարմնի ներսում նպատակների և   |ՀՀ կառավարության      |

|   |գործառույթների միջև  շահերի բախման,       |աշխատակազմի   տեսչական|

|   |կրկնորդման դեպքերի վերհանում              |բարեփոխումների խումբ  |

|___|__________________________________________|______________________|

|3. |Երկու տարբեր պետական մարմինների նպատակների|ՀՀ կառավարության      |

|   |և  գործառույթների միջև  խաչման, կրկնորդման|աշխատակազմի   տեսչական|

|   |դեպքերի վերհանում                         |բարեփոխումների խումբ  |

|___|__________________________________________|______________________|

|4. |Երկուսից ավելի պետական մարմինների միջև    |ՀՀ կառավարության      |

|   |նպատակների, վերահսկողական գործառույթների, |աշխատակազմի   տեսչական|

|   |կրկնորդման դեպքերի վերհանում              |բարեփոխումների խումբ  |

|___|__________________________________________|______________________|

|5. |Քարտեզագրման արդյունքների վերլուծություն, |ՀՀ կառավարության      |

|   |լուծումների վերաբերյալ առաջարկությունների |աշխատակազմի   տեսչական|

|   |ներկայացում (տեսչական մարմինների          |բարեփոխումների խումբ  |

|   |տեղակայում) տեսչական բարեփոխումների       |                      |

|   |համակարգման խորհրդի հավանությանը          |                      |

|___|__________________________________________|______________________|

|6. |Քարտեզագրման աշխատանքներին զուգընթաց      |ՀՀ կառավարության      |

|   |գործող/միավորվող տեսչությունների          |աշխատակազմի   տեսչական|

|   |գույքագրում (այդ թվում` բոլոր պահպանման և |բարեփոխումների խումբ  |

|   |ընթացիկ գործունեության համար              |                      |

|   |առկա/տրամադրվող ռեսուրսների, ինչպես նաև   |                      |

|   |այլ աղբյուրներից տրամադրվող ֆինանսական,   |                      |

|   |գույքային և  այլ միջոցների)               |                      |

|___|__________________________________________|______________________|

|7. |Տեսչական մարմնի կանոնադրության և          |ՀՀ կառավարության      |

|   |կառուցվածքի մշակում                       |աշխատակազմի   տեսչական|

|   |                                          |բարեփոխումների խումբ  |

|   |                                          |օպտիմալացվող մարմիններ|

|___|__________________________________________|______________________|

|8. |Ստեղծվող տեսչական մարմնի բյուջեի նախահաշվի|ՀՀ կառավարության      |

|   |կազմում                                   |աշխատակազմի   տեսչական|

|   |                                          |բարեփոխումների խումբ  |

|   |                                          |ՀՀ ֆինանսների         |

|   |                                          |նախարարություն        |

|   |                                          |օպտիմալացվող մարմիններ|

|___|__________________________________________|______________________|

|9. |Տեսչական մարմնի ամրակցված գույքի ցանկի    |ՀՀ կառավարության      |

|   |ձևավորում                                 |աշխատակազմի   տեսչական|

|   |                                          |բարեփոխումների խումբ  |

|   |                                          |ՀՀ ֆինանսների         |

|   |                                          |նախարարություն        |

|   |                                          |օպտիմալացվող մարմիններ|

|   |                                          |ՀՀ կառավարությանն     |

|   |                                          |առընթեր պետական       |

|   |                                          |գույքի կառավարման     |

|   |                                          |վարչություն           |

|___|__________________________________________|______________________|

|10.|Տեսչական մարմնի ստեղծման, կանոնադրության  |ՀՀ կառավարության      |

|   |և  կառուցվածքի հաստատման, ինչպես նաև      |աշխատակազմի   տեսչական|

|   |ամրակցվող գույքի ցանկի մասին ՀՀ           |բարեփոխումների խումբ  |

|   |կառավարության որոշման նախագիծ:            |օպտիմալացվող մարմիններ|

|   |ՀՀ վարչապետի 2008 թվականի նոյեմբերի 6-ի   |                      |

|   |«Պետական կառավարման մարմինների            |                      |

|   |աշխատողների առավելագույն թվաքանակ և       |                      |

|   |ղեկավարների տեղակալների թվաքանակ          |                      |

|   |սահմանելու մասին» N 620 որոշման մեջ       |                      |

|   |փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ       |                      |

|   |վարչապետի որոշման նախագիծ                 |                      |

|___|__________________________________________|______________________|

|11.|Տեսչական մարմնի կառավարման խորհրդի        |ՀՀ կառավարության      |

|   |կազմավորում                               |աշխատակազմի   տեսչական|

|   |                                          |բարեփոխումների խումբ  |

|   |                                          |ՀՀ կառավարության      |

|   |                                          |աշխատակազմ            |

|___|__________________________________________|______________________|

|12.|Ստեղծվող խորհրդի առաջին կազմում պետական   |ՀՀ կառավարության      |

|   |մարմինների կողմից իրենց ներկայացուցիչների |աշխատակազմի   տեսչական|

|   |ներգրավման վերաբերյալ հայտերի ընդունում   |բարեփոխումների խումբ  |

|___|__________________________________________|______________________|

|13.|Ստեղծվող խորհրդի առաջին կազմում           |ՀՀ կառավարության      |

|   |հասարակական և  գիտական                    |աշխատակազմի   տեսչական|

|   |կազմակերպությունների ներկայացուցիչների    |բարեփոխումների խումբ  |

|   |ընտրության համար ՀՀ կառավարության         |ՀՀ կառավարության      |

|   |աշխատակազմի կողմից հայտարարության         |աշխատակազմ            |

|   |հրապարակում                               |                      |

|___|__________________________________________|______________________|

|14.|«Տեսչական մարմնի կառավարման խորհրդի       |ՀՀ կառավարության      |

|   |անդամների կազմը հաստատելու մասին» ՀՀ      |աշխատակազմի   տեսչական|

|   |վարչապետի որոշում                         |բարեփոխումների խումբ  |

|   |                                          |ՀՀ կառավարության      |

|   |                                          |աշխատակազմ            |

|___|__________________________________________|______________________|

|15.|Տեսչական մարմնի պաշտոնի անձնագրերի մշակում|ՀՀ կառավարության      |

|   |                                          |աշխատակազմի   տեսչական|

|   |                                          |բարեփոխումների խումբ  |

|   |                                          |օպտիմալացվող մարմիններ|

|___|__________________________________________|______________________|

|16.|ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի       |ՀՀ քաղաքացիական       |

|   |որոշումը տեսչական մարմնի քաղաքացիական     |ծառայության խորհուրդ  |

|   |ծառայության պաշտոնների անվանացանկերը և    |ՀՀ կառավարության      |

|   |պաշտոնի անձնագրերը հաստատելուն            |աշխատակազմի   տեսչական|

|   |համաձայնություն տալու մասին               |բարեփոխումների խումբ  |

|___|__________________________________________|______________________|

|17.|Աշխատանքի ընդունելության, վերապատրաստման, |ՀՀ կառավարության      |

|   |որակավորման բանավոր հարցազրույցի և  գրավոր|աշխատակազմի   տեսչական|

|   |թեստերի մշակում                           |բարեփոխումների խումբ  |

|   |                                          |օպտիմալացվող մարմիններ|

|___|__________________________________________|______________________|

|18.|Վերապատրաստման, ուսուցման ծրագրերի մշակում|ՀՀ կառավարության      |

|   |և  ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի    |աշխատակազմի   տեսչական|

|   |հաստատման ներկայացում                     |բարեփոխումների խումբ  |

|   |                                          |օպտիմալացվող մարմիններ|

|   |                                          |ՀՀ քաղաքացիական       |

|   |                                          |ծառայության խորհուրդ  |

|___|__________________________________________|______________________|

|19.|Լիազոր մարմնի ղեկավարի հրաման տեսչական    |ՀՀ կառավարության      |

|   |մարմնի հաստիքացուցակը հաստատելու մասին    |աշխատակազմի   տեսչական|

|   |                                          |բարեփոխումների խումբ  |

|   |                                          |օպտիմալացվող մարմիններ|

|___|__________________________________________|______________________|

|20.|Տեսչական մարմնում թափուր պաշտոնների       |ՀՀ կառավարության      |

|   |մրցույթների հայտարարում                   |աշխատակազմի   տեսչական|

|   |                                          |բարեփոխումների խումբ  |

|   |                                          |օպտիմալացվող մարմիններ|

|   |                                          |ՀՀ քաղաքացիական       |

|   |                                          |ծառայության խորհուրդ  |

|___|__________________________________________|______________________|

|21.|Տեսչական մարմնի պաշտոններում համապատասխան |Համապատասխան պետական  |

|   |նշանակումներ                              |մարմիններ և           |

|   |                                          |պաշտոնատար անձինք     |

|___|__________________________________________|______________________|

|22.|Տեսչական մարմնի կայքի ստեղծում            |ՀՀ կառավարության      |

|   |                                          |աշխատակազմի   տեսչական|

|   |                                          |բարեփոխումների խումբ  |

|   |                                          |օպտիմալացվող մարմիններ|

|___|__________________________________________|______________________|

|23.|Տեսչական մարմինների ծառայողների համար ՀՀ  |ՀՀ կառավարության      |

|   |քաղաքացիական ծառայության խորհրդի          |աշխատակազմի   տեսչական|

|   |աջակցությամբ վերապատրաստումների           |բարեփոխումների խումբ  |

|   |կազմակերպում                              |ՀՀ քաղաքացիական       |

|   |                                          |ծառայության խորհուրդ  |

|___|__________________________________________|______________________|

|24.|Բազմակողմանի և  նպատակաուղղված            |ՀՀ կառավարության      |

|   |ռազմավարական տարեկան ծրագրի մշակում       |աշխատակազմի   տեսչական|

|   |(հաստատում)                               |բարեփոխումների խումբ  |

|   |                                          |ՀՀ քաղաքացիական       |

|   |                                          |ծառայության խորհուրդ  |

|___|__________________________________________|______________________|

|25.|Արդյունքների ամփոփում, ներկայացում ՀՀ     |ՀՀ կառավարության      |

|   |վարչապետին կից տեսչական բարեփոխումների    |աշխատակազմի   տեսչական|

|   |համակարգման խորհրդին                      |բարեփոխումների խումբ  |

._____________________________________________________________________.

 

(հավելվածը փոփ. 02.09.16 թիվ 905-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.06.2015
N 632-Ն
Որոշում