040.0005.190116
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 հունվարի 2016 թվականի N 5-Ն
2016 ԹՎԱԿԱՆԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ, ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ՆՊԱՍՏԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ, 13-րդ հոդվածի 1-ին, 14-րդ հոդվածի 2-րդ և 16-րդ հոդվածի 1-ին մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ`
1) Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին վճարվում են`
ա. ընտանեկան նպաստը,
բ. սոցիալական նպաստը,
գ. հրատապ օգնությունը` ընտանիքում երեխայի ծննդյան, ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու, ընտանիքի անդամի մահվան դեպքերում տրվող միանվագ հրատապ օգնություն և եռամսյակային հրատապ օգնություն.
2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների համար նախատեսված գումարների 97 տոկոսը նպատակաուղղվում է ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի համար, ընտանիքում երեխայի ծննդյան, ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու, ընտանիքի անդամի մահվան դեպքերում տրվող միանվագ հրատապ օգնությանը, իսկ 3 տոկոսը` եռամսյակային հրատապ օգնության վճարմանը.
3) սահմանամերձ բնակավայրեր են համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 21-ի N 163 որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված բնակավայրերը:
2. Հաստատել ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների)` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցները` համաձայն հավելվածի:
3. Սահմանել ընտանեկան նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորը, ընտանեկան նպաստի բազային մասի չափը, 18 տարին չլրացած անդամին տրվող հավելման տարբերակման պայմաններն ու տարբերակված չափերը`
1) ընտանեկան նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորի մեծությունը` 30.00 միավոր.
2) ընտանեկան նպաստի բազային մասը` 18000 դրամ.
3) 30.01-35.00 անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5500 դրամ,
բ. չորս և ավելի` 18 տարին չլրացած անդամ ունեցող ընտանիքների (այսուհետ` բազմազավակ ընտանիք) յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,
դ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ.
4) 35.01-39.00 անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,
բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,
գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
դ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ.
5) 39.01 և ավելի անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ,
գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,
դ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 8000 դրամ:
(3-րդ կետը փոփ. 29.07.16 թիվ 786-Ն որոշում)
4. Սահմանել սոցիալական նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորը և չափը`
1) սոցիալական նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորի մեծությունը` 30.00 միավոր.
2) սոցիալական նպաստի չափը` 18000 դրամ:
(4-րդ կետը փոփ. 29.07.16 թիվ 786-Ն որոշում)
5. Սահմանել հրատապ օգնությունների չափերը`
1) միանվագ հրատապ օգնության չափերը`
ա. երեխայի ծննդյան դեպքում` 50000 դրամ,
բ. երեխայի` առաջին դասարան ընդունվելու դեպքում` 25000 դրամ,
գ. ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50000 դրամ.
2) եռամսյակային հրատապ օգնության ամսական չափը` 18000 դրամ:
(5-րդ կետը փոփ. 29.07.16 թիվ 786-Ն որոշում)
6. Սահմանել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը` 18000 դրամ:
7. (7-րդ կետըն ուժը կորցրել է 18.02.16 թիվ 143-Ն որոշում)
8. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների մինչև 0,2 տոկոսն ուղղել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ընտանեկան, սոցիալական նպաստի և հրատապ օգնության նշանակման և վճարման աշխատանքների համար իրականացվող լրացուցիչ ծախսերին (մեթոդական և հրահանգչական նյութերի բազմացման, գրասենյակային ապրանքների, սարքավորումների, տեխնիկայի և նյութերի, գործուղման, կապի, էլեկտրաէներգիայի, տրանսպորտի և այլ ծախսեր):
9. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին 2016 թվականի չորրորդ եռամսյակում, ըստ անհրաժեշտության, կատարել սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված ֆինանսական միջոցների վերաբաշխում` սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների) միջև` ընդհանուր միջոցների մեկ տոկոսի սահմաններում:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2016 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2016 թվականի հունվարի 14-ի
N 5-Ն որոշման
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ԸՍՏ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԲԱԺԻՆՆԵՐԻ)
._________________________________________________________________________.
|Մարզը |Տարածքային |2016 թվական |
| |մարմինը |____________________________________________________|
| | |2016 թվականին |այդ թվում` |այդ թվում` |այդ թվում` |
| | |ՀՀ պետական |ընտանեկան |սոցիալական |միանվագ |
| | |բյուջեով |նպաստի համար |նպաստի |հրատապ |
| | |նախատեսված |նախատեսված |համար |օգնու- |
| | |գումարի |միջին |նախատեսված |թյունների, |
| | |բաշխումը |ամսական |միջին |եռամսյակա- |
| | |(դրամ) |գումար (դրամ)|ամսական |յին հրատապ |
| | | | |գումար |օգնության |
| | | | |(դրամ) |(3%) |
| | | | | |համար |
| | | | | |նախատեսված |
| | | | | |ամսական |
| | | | | |գումարի |
| | | | | |բաշխումը |
| | | | | |(դրամ) |
|________|___________|______________|_____________|___________|___________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|________|___________|______________|_____________|___________|___________|
|ԱՐԱՐԱՏԻ |ԱՐԱՐԱՏ |184,988,367 |12,274,976 |2,397,000 |743,721 |
|________|___________|______________|_____________|___________|___________|
| |ԱՐՏԱՇԱՏ |1,092,129,388 |77,886,292 |8,840,000 |4,284,490 |
|________|___________|______________|_____________|___________|___________|
| |ՎԵԴԻ |983,126,925 |73,172,426 |4,947,000 |3,807,817 |
|________|___________|______________|_____________|___________|___________|
| |ՄԱՍԻՍ |941,721,575 |67,492,744 |7,361,000 |3,623,054 |
|________|___________|______________|_____________|___________|___________|
| |Ընդամենը |3,201,966,255 |230,826,439 |23,545,000 |12,459,082 |
|________|___________|______________|_____________|___________|___________|
|ԱՐԱԳԱ- |ԱՇՏԱՐԱԿ |1,087,183,758 |78,765,354 |8,007,000 |3,826,293 |
|ԾՈՏՆԻ | | | | | |
|________|___________|______________|_____________|___________|___________|
| |ԱՊԱՐԱՆ |307,741,884 |21,806,719 |2,567,000 |1,271,438 |
|________|___________|______________|_____________|___________|___________|
| |ԾԱՂԿԱՀՈՎԻՏ |295,158,699 |22,945,578 |561,000 |1,089,980 |
|________|___________|______________|_____________|___________|___________|
| |ԹԱԼԻՆ |580,092,615 |42,323,070 |3,774,000 |2,243,982 |
|________|___________|______________|_____________|___________|___________|
| |Ընդամենը |2,270,176,956 |165,840,721 |14,909,000 |8,431,692 |
|________|___________|______________|_____________|___________|___________|
|ԱՐՄԱՎԻՐԻ|ԱՐՄԱՎԻՐ |844,701,093 |59,704,338 |7,684,000 |3,003,419 |
|________|___________|______________|_____________|___________|___________|
| |ՎԱՂԱՐՇԱՊԱՏ |1,127,997,619 |79,174,891 |10,557,000 |4,267,911 |
|________|___________|______________|_____________|___________|___________|
| |ԲԱՂՐԱՄՅԱՆ |276,744,808 |20,381,289 |1,666,000 |1,014,779 |
|________|___________|______________|_____________|___________|___________|
| |Ընդամենը |2,249,443,519 |159,260,518 |19,907,000 |8,286,109 |
|________|___________|______________|_____________|___________|___________|
|ԳԵՂԱՐ- |ԳԱՎԱՌ |1,087,332,710 |81,127,894 |5,219,000 |4,264,165 |
|ՔՈՒՆԻՔԻ | | | | | |
|________|___________|______________|_____________|___________|___________|
| |ՍԵՎԱՆ |703,923,334 |49,830,219 |6,239,000 |2,591,058 |
|________|___________|______________|_____________|___________|___________|
| |ՎԱՐԴԵՆԻՍ |1,156,025,374 |84,282,551 |7,667,000 |4,385,897 |
|________|___________|______________|_____________|___________|___________|
| |ՃԱՄԲԱՐԱԿ |355,175,463 |23,682,267 |4,709,000 |1,206,689 |
|________|___________|______________|_____________|___________|___________|
| |ՄԱՐՏՈՒՆԻ |2,194,896,954 |168,370,670 |5,746,000 |8,791,409 |
|________|___________|______________|_____________|___________|___________|
| |Ընդամենը |5,497,353,835 |407,293,602 |29,580,000 |21,239,218 |
|________|___________|______________|_____________|___________|___________|
|ԼՈՌՈՒ |ԹՈՒՄԱՆՅԱՆ |617,057,476 |38,019,646 |11,305,000 |2,096,810 |
|________|___________|______________|_____________|___________|___________|
| |ՏԱՇԻՐ |539,748,276 |36,208,736 |6,698,000 |2,072,287 |
|________|___________|______________|_____________|___________|___________|
| |ՎԱՆԱՁՈՐ |2,380,829,762 |151,460,572 |38,369,000 |8,572,908 |
|________|___________|______________|_____________|___________|___________|
| |ՍՊԻՏԱԿ |1,738,418,107 |117,889,464 |19,516,000 |7,462,712 |
|________|___________|______________|_____________|___________|___________|
| |ՍՏԵՓԱՆԱՎԱՆ |1,595,397,437 |113,471,209 |14,263,000 |5,215,577 |
|________|___________|______________|_____________|___________|___________|
| |Ընդամենը |6,871,451,057 |457,049,627 |90,151,000 |25,420,294 |
|________|___________|______________|_____________|___________|___________|
|ԿՈՏԱՅՔԻ |ԱԲՈՎՅԱՆ |1,132,020,396 |78,341,482 |11,951,000 |4,042,551 |
|________|___________|______________|_____________|___________|___________|
| |ՀՐԱԶԴԱՆ |941,642,781 |65,927,458 |9,197,000 |3,345,774 |
|________|___________|______________|_____________|___________|___________|
| |ՉԱՐԵՆՑԱՎԱՆ |548,517,001 |37,596,541 |6,069,000 |2,044,209 |
|________|___________|______________|_____________|___________|___________|
| |ՆԱԻՐԻ |805,412,368 |59,128,833 |5,117,000 |2,871,864 |
|________|___________|______________|_____________|___________|___________|
| |Ընդամենը |3,427,592,547 |240,994,314 |32,334,000 |12,304,398 |
|________|___________|______________|_____________|___________|___________|
|ՇԻՐԱԿԻ |ԱՐԹԻԿ |976,200,668 |70,893,304 |6,885,000 |3,571,752 |
|________|___________|______________|_____________|___________|___________|
| |ԱՄԱՍԻԱ |61,181,394 |4,273,413 |595,000 |230,037 |
|________|___________|______________|_____________|___________|___________|
| |ՄԱՐԱԼԻԿ |391,481,914 |28,471,955 |2,652,000 |1,499,538 |
|________|___________|______________|_____________|___________|___________|
| |ԱԽՈՒՐՅԱՆ |556,508,587 |40,423,027 |3,876,000 |2,076,688 |
|________|___________|______________|_____________|___________|___________|
| |ԱՇՈՑՔ |91,635,552 |6,431,874 |867,000 |337,422 |
|________|___________|______________|_____________|___________|___________|
| |ԳՅՈՒՄՐԻ-1 |1,476,359,079 |96,236,442 |21,063,000 |5,730,481 |
|________|___________|______________|_____________|___________|___________|
| |ԳՅՈՒՄՐԻ-2 |1,897,079,791 |125,804,950 |25,109,000 |7,176,033 |
|________|___________|______________|_____________|___________|___________|
| |Ընդամենը |5,450,446,985 |372,534,965 |61,047,000 |20,621,951 |
|________|___________|______________|_____________|___________|___________|
|ՍՅՈՒՆԻՔԻ|ԳՈՐԻՍ |613,605,681 |43,607,626 |5,338,000 |2,188,181 |
|________|___________|______________|_____________|___________|___________|
| |ԿԱՊԱՆ |351,345,892 |18,674,876 |9,486,000 |1,117,948 |
|________|___________|______________|_____________|___________|___________|
| |ՄԵՂՐԻ |109,538,906 |6,197,812 |2,567,000 |363,431 |
|________|___________|______________|_____________|___________|___________|
| |ՍԻՍԻԱՆ |209,544,899 |15,016,046 |1,768,000 |678,029 |
|________|___________|______________|_____________|___________|___________|
| |Ընդամենը |1,284,035,377 |83,496,360 |19,159,000 |4,347,588 |
|________|___________|______________|_____________|___________|___________|
|ՏԱՎՈՒՇԻ |ԴԻԼԻՋԱՆ |432,498,694 |29,233,728 |5,287,000 |1,520,830 |
|________|___________|______________|_____________|___________|___________|
| |ԻՋԵՎԱՆ |740,444,577 |51,431,687 |7,548,000 |2,724,028 |
|________|___________|______________|_____________|___________|___________|
| |ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ|339,105,943 |22,292,480 |4,879,000 |1,087,348 |
|________|___________|______________|_____________|___________|___________|
| |ԲԵՐԴ |414,377,310 |28,990,499 |4,080,000 |1,460,943 |
|________|___________|______________|_____________|___________|___________|
| |Ընդամենը |1,926,426,525 |131,948,394 |21,794,000 |6,793,150 |
|________|___________|______________|_____________|___________|___________|
|ՎԱՅՈՑ |ՋԵՐՄՈՒԿ |75,549,842 |4,853,029 |1,156,000 |286,791 |
|ՁՈՐԻ | | | | | |
|________|___________|______________|_____________|___________|___________|
| |ՎԱՅՔ |143,332,605 |9,854,386 |1,615,000 |474,998 |
|________|___________|______________|_____________|___________|___________|
| |ԵՂԵԳՆԱՁՈՐ |495,376,843 |33,772,295 |5,729,000 |1,780,109 |
|________|___________|______________|_____________|___________|___________|
| |Ընդամենը |714,259,290 |48,479,709 |8,500,000 |2,541,898 |
|________|___________|______________|_____________|___________|___________|
|ԵՐԵՎԱՆԻ |ԱՋԱՓՆՅԱԿ |731,031,474 |44,564,544 |13,923,000 |2,431,745 |
|________|___________|______________|_____________|___________|___________|
| |ԱՎԱՆ |222,052,529 |12,163,913 |5,627,000 |713,465 |
|________|___________|______________|_____________|___________|___________|
| |ԱՐԱԲԿԻՐ |343,221,545 |11,707,408 |15,878,000 |1,016,387 |
|________|___________|______________|_____________|___________|___________|
| |ԴԱՎԹԱՇԵՆ |224,909,597 |15,211,276 |2,771,000 |760,191 |
|________|___________|______________|_____________|___________|___________|
| |ԷՐԵԲՈՒՆԻ |655,126,523 |39,619,227 |12,716,000 |2,258,650 |
|________|___________|______________|_____________|___________|___________|
| |ԿԵՆՏՐՈՆ |572,391,377 |26,835,636 |19,091,000 |1,772,645 |
|________|___________|______________|_____________|___________|___________|
| |ՄԱԼԱԹԻԱ- |705,840,278 |45,525,672 |10,761,000 |2,533,351 |
| |ՍԵԲԱՍՏԻԱ | | | | |
|________|___________|______________|_____________|___________|___________|
| |ՆՈՐ ՆՈՐՔ |570,639,575 |32,270,282 |13,396,000 |1,887,016 |
|________|___________|______________|_____________|___________|___________|
| |ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ |67,605,748 |3,780,715 |1,632,000 |221,098 |
|________|___________|______________|_____________|___________|___________|
| |ՆՈՒԲԱՐԱՇԵՆ |105,583,049 |7,028,463 |1,377,000 |393,124 |
|________|___________|______________|_____________|___________|___________|
| |ՇԵՆԳԱՎԻԹ |871,852,407 |49,832,320 |19,907,000 |2,915,048 |
|________|___________|______________|_____________|___________|___________|
| |ՔԱՆԱՔԵՌ- |398,576,551 |23,319,688 |8,534,000 |1,361,025 |
| |ԶԵՅԹՈՒՆ | | | | |
|________|___________|______________|_____________|___________|___________|
| |Ընդամենը |5,468,830,653 |311,859,144 |125,613,000|18,263,743 |
|________|___________|______________|_____________|___________|___________|
| |ԸՆԴԱՄԵՆԸ ՀՀ|38,361,983,000|2,609,583,793|446,539,000|140,709,124|