Սեղմել Esc փակելու համար:
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔ ...

 

 

040.0270.210316

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 մարտի 2016 թվականի N 270-Ն

 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետի «ե» պարբերության` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

i

1) որ փորձաքննությունների կատարման ծառայություններ ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 բաժնի 06 խմբի 01 դասի «03. Փորձաքննությունների ծառայություններ» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին փորձաքննությունների ծառայությունները ձեռք են բերվում «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտական ինստիտուտ», Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն», «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպություններում ստացված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ստորաբաժանումների` համապատասխան փորձաքննությունը նշանակելու մասին որոշումների հիման վրա.

2) փորձագիտական աշխատանքի մեկ ժամվա նախահաշվային արժեքը` 2016 թվականի համար` 465 դրամ.

3) փորձաքննությունների կատարման ծառայությունների միավորի նախահաշվային արժեքը և ձեռքբերման ենթակա քանակն ըստ փորձաքննությունների տեսակների` համաձայն հավելվածի.

4) որ 2016 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն տվյալ ծրագրին հատկացումների ընդհանուր գումարի սահմաններում իրավասու է փոփոխելու սույն որոշման հավելվածով սահմանված փորձաքննությունների ծառայությունների ձեռքբերման ենթակա քանակն ըստ փորձաքննությունների առանձին տեսակների, եթե ըստ այդ տեսակների նշանակված փորձաքննությունների փաստացի քանակը կամ տեսակը չի համապատասխանի հավելվածում նախատեսվածին:

(1-ին կետը փոփ. 14.07.16 թիվ 729-Ն որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2016 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2016 թվականի մարտի 10-ի

N 270-Ն որոշման

 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՔԱՆԱԿՆ ԸՍՏ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|Փորձաքննության տեսակը              |Միավորի      |Քանակը|Ընդամենը`   |

|                                   |նախահաշվային |(հատ) |նախահաշվային|

|                                   |արժեքը (դրամ)|      |արժեքը      |

|                                   |             |      |(հազ. դրամ) |

|___________________________________|_____________|______|____________|

|Շինարարատեխնիկական                 |27900        |493   |13760.0     |

|___________________________________|_____________|______|____________|

|այդ թվում`                         |             |      |            |

|___________________________________|_____________|______|____________|

|- շինարարատեխնիկական               |27900        |350   |9768.0      |

|___________________________________|_____________|______|____________|

|- անշարժ գույքի գնահատման          |27900        |143   |3992.0      |

|___________________________________|_____________|______|____________|

|Տնտեսագիտական                      |83700        |55    |4606.0      |

|___________________________________|_____________|______|____________|

|այդ թվում`                         |             |      |            |

|___________________________________|_____________|______|____________|

|- հաշվապահական                     |83700        |35    |2931.0      |

|___________________________________|_____________|______|____________|

|- ֆինանսատնտեսագիտական             |83700        |20    |1675.0      |

|___________________________________|_____________|______|____________|

|Ապրանքագիտական                     |13950        |332   |4634.0      |

|___________________________________|_____________|______|____________|

|այդ թվում`                         |             |      |            |

|___________________________________|_____________|______|____________|

|- ապրանքի գնահատման                |13950        |200   |2791.0      |

|___________________________________|_____________|______|____________|

|- գույքային վնասի չափի որոշման     |13950        |132   |1843.0      |

|_________________________________________________|______|____________|

|Ընդամենը                                         |880   |23000.0     |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.03.2016
N 270-Ն
Որոշում