040.1119.120811
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 օգոստոսի 2011 թվականի N 1119-Ն
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԱԾ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՈՒ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՀԵՏԱՁԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1934-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 600-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 220-րդ և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի ժամկետների երկարաձգման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետի հետաձգման նպատակով կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգը` համաձայն N 2 հավելվածի.
3) ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 3 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 17.04.14 թիվ 417-Ն, 06.08.15 թիվ 961-Ն որոշումներ)
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 9-ի «Մեկ տարուց ավելի ժամկետով «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար», «Ժամանակավոր ներմուծում», «Ժամանակավոր արտահանում», «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմներով ապրանքների բացթողման կարգը սահմանելու մասին» N 1934-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրից, տեքստից, որոշմամբ հաստատված կարգի վերնագրից և 1-ին կետից հանել «Ժամանակավոր ներմուծում» ու «Ժամանակավոր արտահանում» բառերը.
2) որոշման նախաբանից հանել «37» և «41» թվերը:
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածով սահմանված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգը հաստատելու մասին» N 600-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(վերնագիրը փոփ. 17.04.14 թիվ 417-Ն, 06.08.15 թիվ 961-Ն որոշումներ)
(նախաբանը փոփ. 06.08.15 թիվ 961-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2011 թվականի օգոստոսի 4-ի
N 1119-Ն որոշման
ԿԱՐԳ
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԱԾ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով (այսուհետ` համապատասխան մաքսային ընթացակարգ) ապրանքի (ապրանքների) մեկ տարվանից ավելի ժամկետով բացթողման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է թույլատրել «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների մաքսային ընթացակարգի ժամկետի երկարաձգումը հետևյալ հիմքերով`
1) պետության կարիքների, գիտահետազոտական, կրթական, մշակութային, մարդկանց և կենդանիների առողջության պաշտպանության, շրջակա միջավայրի պահպանության.
2) ներդրումային ծրագրերի (այսուհետ` ծրագիր) շրջանակներում արտահանված, այդ թվում` ֆինանսական վարձակալությամբ տրված ԱՏԳԱԱ 84-89-ը ապրանքային ծածկագրերի շարքը դասվող ապրանքների:
3. «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների մաքսային ընթացակարգի` յուրաքանչյուր երկարաձգվող ժամկետը չի կարող գերազանցել 3 տարին, իսկ ֆինանսական վարձակալությամբ տրված ԱՏԳԱԱ 84-89-ը ապրանքային ծածկագրերի շարքը դասվող ապրանքների համար` ֆինանսական վարձակալության մասին պայմանագրի գործողության ժամկետը:
4. Կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը (այսուհետ` անձ) կարող է դիմել «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի ժամկետը մեկ տարվանից ավելի ժամկետով երկարաձգելու թույլտվություն ստանալու համար, եթե ապրանքն արդեն իսկ «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի շրջանակներում գտնվում է Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից դուրս` ունենալով «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի համար մինչև մեկ տարի ժամկետով թույլտվություն:
5. Սույն կարգի 4-րդ կետին համապատասխան` թույլտվություն ստանալու համար դիմումը թղթային կամ էլեկտրոնային տարբերակով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ է ներկայացվում տվյալ ապրանքի` «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի թույլտվության ժամկետը լրանալուց առնվազն 2 ամիս առաջ: Դիմումում պետք է նշվեն անձի անվանումը կամ անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները, ինչպես նաև համապատասխան մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների մաքսային ընթացակարգի ժամկետի երկարաձգման հիմքը` համաձայն սույն կարգի 2-րդ կետի:
6. Դիմումին կից պետք է ներկայացվեն`
1) տեղեկատվություն արտահանված ապրանքի մասին` համաձայն N 1 ձևի.
2) մաքսային հայտարարագրի պատճենը, որով թույլատրվել է ապրանքի բացթողումը` «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով.
3) համապատասխան պայմանագրի պատճենը (առկայության դեպքում), իսկ ֆինանսական վարձակալության տրված ԱՏԳԱԱ 84-89-ը ապրանքային ծածկագրերի շարքը դասվող ապրանքների համար` ֆինանսական վարձակալության մասին պայմանագրի պատճենը.
4) հիմնավորում մեկ տարվանից ավելի ժամկետով երկարաձգման անհրաժեշտության վերաբերյալ (ներկայացվում է միայն սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում).
5) ծրագրի նկարագիրը` համաձայն NN 2 և 5 ձևերի (ներկայացվում է միայն սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում).
6) այլ տեղեկություններ (դիմողի հայեցողությամբ):
7. Անձն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր ներկայացրած ոչ հավաստի տեղեկությունների համար:
i
8. Դիմումը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում մուտքագրվելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ, ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե, տվյալ ծրագիրն ընդգրկող տնտեսության ոլորտը համակարգող լիազոր պետական մարմին` կարծիքի, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն` կարծիքների ամփոփման և նախագծի մշակման համար:
(8-րդ կետը փոփ. 14.07.16 թիվ 728-Ն որոշում)
9. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն և տվյալ ծրագիրն ընդգրկող տնտեսության ոլորտը համակարգող լիազոր պետական մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում են ներկայացված դիմումը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում կարծիք:
(9-րդ կետը փոփ. 14.07.16 թիվ 728-Ն որոշում)
10. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում, ամփոփելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և տվյալ ծրագիրն ընդգրկող տնտեսության ոլորտը համակարգող լիազոր պետական մարմնի կարծիքները, մշակում է Հայաստանի Հանրապետության համապատասխան որոշման նախագիծ և այն ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:
(10-րդ կետը փոփ. 14.07.16 թիվ 728-Ն որոշում)
11. Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը դրա մասին տեղեկացնում է դիմողին:
(1-ին հավելվածը խմբ. 06.08.15 թիվ 961-Ն որոշում)
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2011 թվականի օգոստոսի 4-ի
N 1119-Ն որոշման
ԿԱՐԳ
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՀԵՏԱՁԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածով սահմանված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` անձ) ընտրության չափորոշիչները, որոնց կողմից ներդրումային ծրագրերի (այսուհետ` ծրագիր) շրջանակներում, ապրանքների ներմուծման դեպքում` սահմանված կարգով մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը կարող է հետաձգվել մինչև երեք տարի ժամկետով:
(1-ին կետը փոփ. 17.04.14 թիվ 417-Ն, 06.08.15 թիվ 961-Ն որոշումներ)
2. Հետաձգման թույլտվություն ստանալու համար ապրանքներ ներմուծող անձը գրավոր կամ էլեկտրոնային եղանակով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ է ներկայացնում դիմում` սույն կարգի 3-րդ կետին համապատասխան, ապրանքները Հայաստանի Հանրապետություն ներմուծելուց առնվազն մեկ ամիս առաջ:
3. Դիմումին կից ներկայացվում են`
1) ծրագիր` համաձայն NN 2, 4 և 5 ձևերի.
2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 06.08.15 թիվ 961-Ն որոշում)
3) ներմուծվող ապրանքների ցանկ` համաձայն N 3 ձևի, հաստատված անձի կամ վերջինիս լիազորած անձանց կողմից:
(3-րդ կետը փոփ. 06.08.15 թիվ 961-Ն որոշում)
4. Սույն կարգի իմաստով ներմուծվող ապրանքների ցանկում չեն կարող ներառվել տվյալ գործունեության յուրաքանչյուր փուլի համար հումք հանդիսացող ապրանքները:
5. Անձն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր ներկայացրած ոչ հավաստի տեղեկությունների համար:
(5-րդ կետը փոփ. 06.08.15 թիվ 961-Ն որոշում)
i
6. Դիմումը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ մուտքագրվելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ, ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ու տվյալ ծրագիրն ընդգրկող տնտեսության ոլորտը համակարգող լիազոր պետական մարմին` կարծիքի, և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն` եզրակացության:
(6-րդ կետը փոփ. 06.08.15 թիվ 961-Ն, 14.07.16 թիվ 728-Ն որոշումներ)
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն և տվյալ ծրագիրն ընդգրկող տնտեսության ոլորտը համակարգող լիազոր պետական մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում են ներկայացված դիմումը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում կարծիք` կցելով ծրագրի վերաբերյալ սույն կարգի 8-րդ կետով սահմանված չափորոշիչների գնահատականները:
(7-րդ կետը փոփ. 06.08.15 թիվ 961-Ն, 14.07.16 թիվ 728-Ն որոշումներ)
8. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն և տվյալ ծրագիրն ընդգրկող տնտեսության ոլորտը համակարգող լիազոր պետական մարմինը գնահատում են ծրագիրը` համաձայն գնահատման հետևյալ չափորոշիչների`
1) իրատեսականություն և հեռանկարայնություն (5).
2) ռիսկայնության աստիճան (5).
3) տնտեսության վրա մուլտիպլիկատիվ ազդեցություն (4).
4) զբաղվածության ընդլայնում (7).
5) նորարարություն և մրցակցային առավելություն (4).
6) արտահանման խթանում, ներմուծման փոխարինում և (կամ) ենթակառուցվածքների զարգացում (8).
7) պատշաճ մարքեթինգային քաղաքականություն և (կամ) ապրանքի կամ ծառայության պահանջարկի առկայություն (6).
8) համաֆինանսավորման առկայություն (սեփականատիրոջ մասնակցությունը նախագծին` 50 և ավելի տոկոսով) (5).
9) աշխատանքի արտադրողականություն (3).
10) կորպորատիվ կառավարման կանոնագրքի սկզբունքների կիրառում (կորպորատիվ կառավարման տարեկան հայտարարագրի առկայություն) (3):
(8-րդ կետը փոփ. 29.12.11 թիվ 1906-Ն, 06.08.15 թիվ 961-Ն, 14.07.16 թիվ 728-Ն որոշումներ)
9. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը 7-օրյա ժամկետում պատրաստում է եզրակացություն` ամփոփելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և տվյալ ծրագիրն ընդգրկող տնտեսության ոլորտը համակարգող լիազոր պետական մարնի կարծիքներն ու ծրագրի գնահատման արդյունքները:
(9-րդ կետը փոփ. 06.08.15 թիվ 961-Ն, 14.07.16 թիվ 728-Ն որոշումներ)
10. Ծրագրի գնահատման արդյունքներն ամփոփվում են` հաշվի առնելով յուրաքանչյուր չափորոշչի միջին թվաբանական արդյունքը:
i
10.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և տվյալ ծրագիրն ընդգրկող տնտեսության ոլորտը համակարգող լիազոր պետական մարմնի կարծիքներն ու ծրագրի գնահատման արդյունքները սույն կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետում չստանալու դեպքում ծրագրի վերաբերյալ կարծիքները համարվում են դրական, գնահատականը` 26 միավոր:
(10.1-ին կետը փոփ. 06.08.15 թիվ 961-Ն, 14.07.16 թիվ 728-Ն որոշումներ)
10.2. Սույն կարգի 10.1-ին կետին համապատասխան ծրագրի գնահատման արդյունքում դրական եզրակացություն ստացած ծրագրերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման նախագծի հետ մեկտեղ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ է ներկայացնում նաև տեղեկանք ծրագիրը համապատասխան մարմինների կարծիքների ուշացման հիմքով դրական գնահատվելու մասին:
(10.2-րդ կետը լրաց. 06.08.15 թիվ 961-Ն որոշում)
11. Ամփոփման արդյունքում 26 և ավելի միավոր ստացած ծրագրերի վերաբերյալ տրվում է դրական եզրակացություն, իսկ դրանից պակասի վերաբերյալ` բացասական եզրակացություն:
12. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը դրական կամ բացասական եզրակացության հիման վրա մշակում է Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման նախագիծ և այն ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:
13. Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումն ստանալու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը դրա մասին տեղեկացնում է անձին:
(13-րդ կետը փոփ. 06.08.15 թիվ 961-Ն որոշում)
14. Ավելացված արժեքի հարկի հետաձգման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության դրական որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը ներմուծող անձի հետ կնքում է պայմանագիր` համաձայն N 3 հավելվածի:
Ձև N 1
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ _____________________________________________________________________
(ապրանքներ տեղափոխող իրավաբանական անձի անվանումը (ընդգծել), իսկ անհատ
ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը)
ԿՈՂՄԻՑ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
.______________________________________________________________________
|NN |Ապրանքի |ԱՏԳ ԱԱ-ի |Քանակը|Արտադրման|Մաքսային|Մաքսային |Մաքսային|
|ը/կ|անվանումը,|ծածկագիրը| |տարեթիվը |հայտարա-|հայտարա- |արժեքը |
| |մակնիշը | | | |րագրի |րագիրը |(դրամ) |
| |(մոդել) | | | |համարը |ներկայաց-| |
| | | | | | |նելու | |
| | | | | | |ամսաթիվը | |
|___|__________|_________|______|_________|________|_________|________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|___|__________|_________|______|_________|________|_________|________|
| | | | | | | | |
|___|__________|_________|______|_________|________|_________|________|
| | | | | | | | |
.______________________________________________________________________
.____ _____________________.
|NN | |Մաքսային|Մաքսային |
|ը/կ| |ընթացա- |ընթացակարգի|
| | |կարգի | |
| | |ժամկետի |երկարաձգման|
| | |ավարտը |առաջարկվող |
| | | |ժամկետը առ.|
| | | | |
|___| |________|___________|
| 1 | | 9 | 10 |
|___| |________|___________|
| | | | |
|___| |________|___________|
| | | | |
.____ _____________________.
(1-ին ձևը փոփ. 06.08.15 թիվ 961-Ն որոշում)
Ձև N 2
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
1. Համառոտ նկարագիր (լրացվում է տեքստային)
._____________________________________________________________________.
|1.|Տեղեկատվություն անձի գործունեության մասին |
|__|__________________________________________________________________|
|2.|Տեղեկատվություն իրականացվող ծրագրի մասին |
|__|__________________________________________________________________|
|3.|Համապատասխանությունը կորպորատիվ կառավարման կանոնագրքի |
| |սկզբունքներին (նշել կիրառվող սկզբունքները) |
|__|__________________________________________________________________|
|4.|Ծրագրին վերաբերող յուրահատուկ այլ տեղեկություններ |
| |(անհրաժեշտության դեպքում) |
._____________________________________________________________________.
2. Ծրագրի իրականացման նպատակով տեղական այլ կազմակերպությունների հետ համագործակցության անհրաժեշտություն (հարակից պատվերներ, ծառայությունների մատուցում և այլն)
.___________________________________________________________.
|NN |Կազմակերպության ուղղվածությունը|Համագործակցության ձևը |
|ը/կ| | |
|___|_______________________________|_______________________|
|1. | | |
|___|_______________________________|_______________________|
|2. | | |
.___________________________________________________________.
Ձև N 3
ՑԱՆԿ
ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
._________________________________________________________.
|NN |ԱՏԳ ԱԱ-ի |Անվանումը|Չափի |Քանակը|Ծագման/ |Արժեքը |
|ը/կ|ծածկագիրը| |միավորը| |արտահանման|(դրամ) |
| | | | | |երկիրը | |
|___|_________|_________|_______|______|__________| |
|1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|___|_________|_________|_______|______|__________|_______|
|1. | | | | | | |
|___|_________|_________|_______|______|__________|_______|
|2. | | | | | | |
|___|_________|_________|_______|______|__________|_______|
|3. | | | | | | |
._________________________________________________________.
N 3 ձևը լրացնելու ուղեցույց
. 2-րդ` «ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը» սյունակի համապատասխան տողում նշվում է յուրաքանչյուր ապրանքի ԱՏԳ ԱԱ քառանիշ ծածկագիրը, հոսքագծի կամ որևիցե այլ ապրանքի համալրող ապրանքի դեպքում կարող են նշվել դրանց նկարագրերը,
. 3-րդ` «Անվանումը» սյունակի համապատասխան տողում նշվում են յուրաքանչյուր ապրանքի անվանումը (հնարավորության դեպքում մոդելը) և/կամ նկարագիրը,
. 4-րդ` «Չափի միավոր» սյունակի համապատասխան տողում նշվում է յուրաքանչյուր ապրանքի չափի միավորը` ըստ ԱՏԳ ԱԱ դասակարգչի,
. 6-րդ` «Ծագման / արտահանման երկիրը» սյունակի տողում կոտորակից ձախ նշվում է ծագման երկիրը, իսկ աջ` արտահանման երկիրը: Որևէ տեղեկատվության բացակայության դեպքում դրվում է «-» նշանը:
Ձև N 4
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
1. Հակիրճ տեղեկատվություն անձի գործունեության մասին
._____________________________________________________________________.
|1. |Անձի անվանումը |
|___|_________________________________________________________________|
|2. |Գտնվելու վայրը (բնակության վայրը), կոնտակտային տվյալները |
|___|_________________________________________________________________|
|3. |Կազմակերպաիրավական ձևը |
|___|_________________________________________________________________|
|4. |ՈՒղղվածությունը/գործունեության բնագավառը |
|___|_________________________________________________________________|
|5. |Ծրագրի համար առկա/անհրաժեշտ | |Առկա |Անհրաժեշտ|
| |տարածքները | |տարածք|տարածք |
| | |_____________|______|_________|
| | |Հողատարածք | | |
| | |_____________|______|_________|
| | |Շենքեր և | | |
| | |շինություններ| | |
| | |_____________|______|_________|
| | |Այլ | | |
|___|__________________________________|_____________|______|_________|
|6. |Սեփականության ձևը, | | | |
| |այդ թվում` բաժնետերեր` |_____________|______|_________|
| |ըստ բաժնեմասի |1. | | |
| | |_____________|______|_________|
| | |2. | | |
| | |_____________|______|_________|
| | |3. | | |
| | |_____________|______|_________|
| | |4. | | |
|___|__________________________________|______________________________|
|7. |Հիմնադրման տարեթիվը | |
|___|__________________________________|______________________________|
|8. |Ծրագրի նպատակը | |
|___|__________________________________|______________________________|
|9. |Մարքեթինգային քաղաքականության | |
| |նկարագրությունը | |
|___|__________________________________|______________________________|
|10.|Գործընկերները | |
|___|__________________________________|______________________________|
|11.|Մրցակցային առավելությունները | |
|___|__________________________________|______________________________|
|12.|Ներմուծվող ապրանքների արտադրության| |
| |տարեթիվը (միջին) | |
|___|__________________________________|______________________________|
|13.|Մաշվածությունը (%) | |
|___|__________________________________|______________________________|
|14.|Մատակարարվող կազմակերպության | |
| |մասնակցությունը ներմուծվող | |
| |ապրանքների տեղադրման և փորձարկման| |
| |աշխատանքներում | |
._____________________________________________________________________.
2. Ներդրումներ
.____________________________________________________________________.
|NN |ՈՒղղվածությունը |Սեփական միջոցները |Այլ միջոցներ |
|ը/կ| | | |
| |_____________________|___________________|______________________|
| | 1 | 2 | 3 |
|___|_____________________|___________________|______________________|
|1. | | | |
|___|_____________________|___________________|______________________|
|2. | | | |
|___|_____________________|___________________|______________________|
|3. | | | |
|___|_____________________|___________________|______________________|
| |Ընդհանուր ներդրումներ| | |
.____________________________________________________________________.
3. Ծրագրին վերաբերող այլ տեղեկություններ (անհրաժեշտության
դեպքում)_____________________________________________________________
______________________________________________________________________
N 4 ձևը լրացնելու ուղեցույց
1. 1-ին` «Հակիրճ տեղեկատվություն անձի գործունեության մասին» բաժնի`
1) 4-րդ տողում լրացվում է անձի կողմից իրականացվող գործունեության մասին տեղեկատվություն, իսկ դրա բացակայության դեպքում` կատարվում է համապատասխան նշում (օրինակ` «Անձի կողմից որևիցե գործունեություն չի իրականացվում»).
2) 5-րդ տողում նշվում են ծրագրի համար առկա/անհրաժեշտ տարածքների չափերը` քառ.մ չափի միավորով.
3) 6-րդ տողում նշվում է` անձի կազմակերպություն հանդիսանալու դեպքում` առանձին տողում նշելով սեփականության ձևը, իսկ մնացած տողերում` 15 տոկոս և ավելի բաժնետեր հանդիսացող անձանց անունները.
4) 8-րդ տողում` տեքստային տարբերակով նկարագրվում է ծրագրի նպատակը, որտեղ կատարվում է նշում նաև արդեն իսկ իրականացված և անհրաժեշտ աշխատանքների, ինչպես նաև դրանց ժամկետների մասին.
5) 9-րդ տողում տեքստային տարբերակով նկարագրվում է իրականացվող և նախատեսվող մարքեթինգային քաղաքականությունը` նշելով նաև դրա համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների մասին.
6) 10-րդ տողում տեքստային տարբերակով նշվում է ծրագրի գործունեության արդյունքի իրացման առկա և հնարավոր գործընկերների մասին` առկայության դեպքում նշելով նաև պայմանագրերի կամ պայմանավորվածությունների մասին.
7) 11-րդ տողում տեքստային տարբերակով ներկայացվում են ծրագրի գործունեության արդյունքի մրցակցային առավելությունները:
2. N 4 ձևում լրացվող աղյուսակներում բացակայող տեղեկատվության դեպքում դրվում է «-» նշանը:
Ձև N 5
1. Տեղեկատվություն անձի տնտեսական գործունեության մասին
.___________________________________________________________________.
|NN | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|ը/կ| | | | | | | |
|___|____________________|_______|______|______|______|______|______|
|1. |Ցուցանիշ |20__ |20__ |20__ |20__ |20__ |20__ |
| | |թիվ |թիվ |թիվ |թիվ |թիվ |թիվ |
|___|____________________|_______|______|______|______|______|______|
|2. |Արտադրանք | | | | | | |
|___|____________________|_______|______|______|______|______|______|
|3. |Իրացում | | | | | | |
|___|____________________|_______|______|______|______|______|______|
|4. |Արտահանում | | | | | | |
|___|____________________|_______|______|______|______|______|______|
|5. |Արտահանման երկրներ | | | | | | |
|___|____________________|_______|______|______|______|______|______|
|6. |Աշխատատեղերի քանակ | | | | | | |
|___|____________________|_______|______|______|______|______|______|
|7. |Միջին աշխատավարձ | | | | | | |
|___|____________________|_______|______|______|______|______|______|
|8. |Արտադրողականություն | | | | | | |
|___|____________________|_______|______|______|______|______|______|
|9. |ԱԱՀ | | | | | | |
|___|____________________|_______|______|______|______|______|______|
|10.|Շահութահարկ | | | | | | |
|___|____________________|_______|______|______|______|______|______|
|11.|Եկամտային հարկ | | | | | | |
|___|____________________|_______|______|______|______|______|______|
|12.|(12-րդ կետն ուժը կորցրել է 06.08.15 թիվ 961-Ն որոշում) | |
.___________________________________________________________________.
N 5 ձևը լրացնելու ուղեցույց
1. 1-ին` «Տեղեկատվություն անձի տնտեսական գործունեության մասին» բաժնի`
1) 2-րդ և 3-րդ սյունակներում նշված տեղեկատվությունը լրացվում է դիմումը ներկայացնելուն նախորդող երկու տարիների համար, իսկ հաջորդ սյունակներում` կանխատեսվող տարիները` մինչև ծրագրի ավարտն ընկած ժամանակահատվածը.
2) 2-րդ, 3-րդ, 4-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ տողերի չափի միավորն է մլն դրամը, իսկ 7-րդինը` հազ. դրամը.
3) 8-րդ տողում նշվում է աշխատանքի միջին արտադրողականությունը (Ա)` արտահայտված մլն դրամով: Ա=(Շհ+Ահ+Աֆ)/Թ,
որտեղ`
«Շհ»-ն համախառն շահույթն է,
«Ահ»-ն հիմնական ֆոնդերի ամորտիզացիան է,
«Աֆ»-ն աշխատավարձի ֆոնդն է,
«Թ»-ն արդյունաբերաարտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակն է:
(5-րդ ձևը փոփ. 06.08.15 թիվ 961-Ն որոշում)
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2011 թվականի օգոստոսի 4-ի
N 1119-Ն որոշման
Ձև
ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
քաղ. Երևան _____ ___________201 թ.
Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` նախարարություն), ի դեմս նախարար`_________________, մի կողմից, և _________________, ի դեմս _____________ (այսուհետ` ընկերություն), մյուս կողմից (նախարարությունը և ընկերությունը միասին հիշատակելու դեպքում, այսուհետ` կողմեր) հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 20 թվականի __________ -ի N - Ա որոշումը, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) հետևյալի մասին.
1. Պայմանագրի առարկան
Պայմանագրով ընկերությունը պարտավորվում է կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշմամբ սահմանված կարգով ընտրված ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրով (այսուհետ` ծրագիր) նախատեսված աշխատանքները, իսկ նախարարությունը պարտավորվում է իր իրավասությունների շրջանակներում աջակցել ընկերությանը` ծրագրի իրականացման գործընթացում:
2. Կողմերի իրավունքներն ու պարտավորությունները
2.1. Նախարարությունը պարտավոր է`
2.1.1. կատարել ծրագրի իրականացման մոնիթորինգ.
2.2. Նախարարությունն իրավունք ունի`
2.2.1. կատարելու ընկերության կողմից իրականացվող ծրագրի նկատմամբ վերահսկողություն.
2.2.2. ընկերությունից պահանջելու ներկայացնել պայմանագրի 3.6-րդ կետով սահմանված հաշվետվությունները.
2.3. Ընկերությունը պարտավոր է`
2.3.1. ______________________________ .
2.3.2. ______________________________ .
2.3.3. հարկային պարտավորությունները ավելացնել աշխատողների թվի և արտադրանքի իրացման ծավալների ավելացմանը համապատասխան.
(2.3.3-րդ կետը փոփ. 06.08.15 թիվ 961-Ն որոշում)
2.3.4. կատարել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից բացահայտված թերությունների վերացման ուղղությամբ տրված ցուցումները.
2.3.5. իրականացնել ծրագրով նախատեսված այլ անհրաժեշտ աշխատանքներ:
2.4. Ընկերությունն իրավունք ունի`
2.4.1. ինքնուրույն որոշելու ծրագրի իրականացման մեխանիզմները.
2.4.2. ծրագրի իրականացմանը ներգրավելու այլ կազմակերպություններ և անհատ փորձագետների, որոնց կողմից իրականացվող աշխատանքների որակի պատասխանատվությունը կրում է ընկերությունը:
3. Հաշվետվություն և մոնիթորինգ
3.1. Ընկերության կողմից ծրագրի իրականացման նախնական, ընթացիկ և վերջնական արդյունքների համապատասխանության գնահատման նպատակով իրականացվում է մոնիթորինգ:
3.2. Նախարարությունը ցանկացած ժամանակ կարող է ծրագրի շրջանակներում իրականացնել մոնիթորինգ, ինչպես նաև ուսումնասիրել ընկերության կողմից իրականացված մոնիթորինգը և ծրագրին առնչվող ցանկացած փաստաթղթեր ու նյութեր:
3.3. Մոնիթորինգի ընթացքում բացահայտված թերացումների և բացթողումների շտկման նպատակով նախարարության կողմից ընկերությանը տրվում են ցուցումներ և կատարվում են առաջարկություններ:
3.4. Նախարարության կողմից իրականացվող մոնիթորինգի ընթացքում ընկերությունից կարող են պահանջվել գրավոր ու բանավոր պարզաբանումներ և բացատրություններ:
3.5. Մոնիթորինգն իրականացվում է ծրագրով ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը գնահատելու նպատակով:
3.6. Ընկերությունը նախարարություն է ներկայացնում եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվություններ:
(3.6-րդ կետը փոփ. 06.08.15 թիվ 961-Ն որոշում)
4. Կողմերի պատասխանատվությունը
4.1. Եթե ընկերությունը չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում պայմանագրով և ծրագրով սահմանված պարտավորությունները, խուսափում է նախարարության վերահսկողությունից, ապա նախարարությունն իրավունք ունի միակողմանիորեն լուծելու պայմանագիրը և ընկերությունից պահանջելու վճարել հետաձգված` Հայաստանի Հանրապետության կառավարության 20 թվականի -ի N - Ա որոշման N 1 հավելվածով սահմանված` ընկերության կողմից ներմուծվող ապրանքների ընդհանուր գումարից հաշվարկված ԱԱՀ-ի գումարները և դրանք սահմանված ժամկետից ուշ վճարելու համար օրենքով սահմանված տույժերը` ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման օրվանից մինչև գործարքն իրականացնելու հաշվետու ժամանակաշրջանի ավարտը` «Ավելացված արժեքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
4.2. Կողմերը համաձայնվում են պայմանագրի շուրջ ծագող տարաձայնությունները կարգավորել բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:
5. Պայմանագրի գործողության ժամկետը
5.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև ծրագրի պատշաճ իրականացման ավարտը:
5.2. Ծրագիրը համարվում է կատարված` պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման դեպքում:
6. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)
Պայմանագրով սահմանված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներն են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:
7. Եզրափակիչ դրույթներ
7.1. Պայմանագրում կատարվող փոփոխությունները կամ լրացումներն իրավաբանական ուժ ունեն, եթե կազմված են գրավոր և ստորագրված են կողմերի կողմից:
7.2. Պայմանագրով չնախատեսված հարաբերությունները ենթակա են կարգավորման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
7.3. Պայմանագիրը կնքված է հայերենով 2 (երկու) օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկ օրինակ:
8. Կողմերի հասցեները և ստորագրությունները