040.1072.310810
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 օգոստոսի 2010 թվականի N 1072-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԸ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ավանդույթների զարգացման, անձնակազմի ծառայողական պարտքի կատարման հանդեպ պատասխանատվությունն ավելի բարձրացնելու նպատակով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 259-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության դրոշ.
2) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանիշ:
2. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության դրոշի կանոնադրությունը և դրոշի նկարագրությունը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության դրոշի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանիշի կանոնադրությունը և խորհրդանիշի նկարագրությունը` համաձայն N 3 հավելվածի.
4) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանիշի ձևը` համաձայն N 4 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
(որոշումը, վերնագիրը և նախաբանը փոփ. 25.09.15 թիվ 1108-Ն, 19.05.16 թիվ 695-Ն որոշումներ)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-ԻՆ
Հավելված N 1
i
ՀՀ կառավարության
2010 թվականի օգոստոսի 26-ի
N 1072-Ն որոշման
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության դրոշը պատվի և արժանապատվության, արիության ու նվիրումի խորհրդանիշ է: Դրոշը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության յուրաքանչյուր աշխատողի սրբազան պարտքի հիշեցումն է հայրենիքին անձնուրաց ծառայելու, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության միջոցառումներն անվերապահորեն կատարելու, յուրաքանչյուր մարդու կյանքը, առողջությունն ու գույքը փրկելու, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական կամ քաղաքացիական պարտքն իրականացնելու մասին:
2. Դրոշը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը հանձնում է Հայաստանի Հանրապետության վարչապետը կամ նրա կողմից լիազորված անձը:
3. Դրոշի հետ հանձնվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի ստորագրությամբ վկայագիր:
4. Դրոշը մշտապես պահվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունում:
5. Դրոշի պահման, պահպանման և օգտագործման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարը:
6. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության յուրաքանչյուր ծառայող պարտավոր է պահպանել և պաշտպանել դրոշը:
7. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության դրոշը բաղկացած է երկդեմ պաստառից և ծոպափնջերով քուղերից, կտորի գույնի համակարգչային հարաբերակցությունն է` C=98 տոկոս, M=96 տոկոս, Y=45 տոկոս, K=18 տոկոս: Դրոշի պաստառն ուղղանկյունաձև է, երկարությունը 1450 մմ է, լայնությունը` 1150 մմ` համաձայն ձևի:
8. Դրոշը կարված է երկտակ մետաքսե մուգ կապույտ կտորից` երեք կողմից երիզված ոսկեգույն ծոպերով: Պաստառի երեսի կողմի կենտրոնական մասում ոսկեգույն ՄԵՏԱՔՍԱԹԵԼՈՎ ԱՍԵՂՆԱԳՈՐԾՎԱԾ ԵՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բառերը. տառերի բարձրությունը 70 մմ է, լայնությունը` 50 մմ: Դրոշի ձախ անկյունում պատկերված է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանիշը` 240x160 մմ չափերով:
9. Դրոշի պաստառի հակառակ կողմի կենտրոնական մասում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը` 300x300 մմ չափերով: Հայաստանի Հանրապետության զինանշանի վերին մասում ոսկեգույն մետաքսաթելով կամարաձև ասեղնագործված են «ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ» բառերը. տառերի բարձրությունը 60 մմ է, լայնությունը` 40 մմ:
Հավելված N 2
i
ՀՀ կառավարության
2010 թվականի օգոստոսի 26-ի
N 1072-Ն որոշման
Ձև
ԴՐՈՇ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
Նկ. 1. Դրոշի երեսի կողմ
-----------------------------------------
ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում
Նկ. 2. Դրոշի հակառակ կողմ
-----------------------------------------
ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում
------------------
ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում
(2-րդ հավելվածը փոփ. 25.09.15 թիվ 1108-Ն, 19.05.16 թիվ 695-Ն որոշումներ)
Հավելված N 3
i
ՀՀ կառավարության
2010 թվականի օգոստոսի 26-ի
N 1072-Ն որոշման
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանիշը (այսուհետ` խորհրդանիշ) այն նշանն է, որը ցույց է տալիս ծառայողների, ինչպես նաև նյութատեխնիկական և այլ գույքի պատկանելությունը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը:
2. Խորհրդանիշը դրվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի աշխատասենյակում, ինչպես նաև պատկերվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության դրոշի (դրոշակի) վրա:
3. Խորհրդանիշի պատկերը զետեղվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կենտրոնական ապարատի անմիջական ենթակայության ստորաբաժանումների, նախարարության կառուցվածքային և այլ ստորաբաժանումների անկյունադրոշմակների կամ անկյունադրոշմակով դրոշմաթղթերի վրա:
4. Խորհրդանիշը դրվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ծառայողների համազգեստի, ավտոմեքենաների և այլ հատուկ տեխնիկայի վրա:
5. Թույլատրվում է խորհրդանիշի պատկերի կիրառումը տպագրական, գովազդային-տեղեկատվական և հուշանվերային արտադրանքի (ծրագրեր, օրացույցներ, կրծքանշաններ, ժամացույցներ, թղթապանակներ և այլն), տեսաժապավենների վրա` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հետ:
6. Խորհրդանիշի պատկերի կիրառման այլ դեպքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի կողմից:
7. Խորհրդանիշը պահպանվում է օրենքով սահմանված կարգով:
8. Խորհրդանիշն իրենից ներկայացնում է արծիվ, որի երկարությունը 90 մմ է, լայնությունը` 120 մմ: Այն խորհրդանշում է քաղաքացիական պաշտպանության ու արտակարգ իրավիճակների բնագավառները: Արծվի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը: Արծվի թևի մոտ պատկերված է ութաթև աստղ: Աստղի միջնամասում պատկերված է նարնջագույն շրջան, որի կենտրոնում քաղաքացիական պաշտպանությունը և փրկարարությունը խորհրդանշող հավասարակողմ եռանկյունաձև կապույտ տարբերանշանն է` կողմի 20 մմ երկարությամբ: Արծվի թևի ներքևի հատվածում N «7» տառաչափով, հայերենով գրված է «ԱԻՆ:
(8-րդ կետը փոփ. 25.09.15 թիվ 1108-Ն, 19.05.16 թիվ 695-Ն որոշումներ)
9. (9-րդ կետն ուժը կորցրել է 25.09.15 թիվ 1108-Ն որոշում)
10. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության անձնակազմը համազգեստի վրա խորհրդանշանը, որպես տարբերանշան, կրում է ուսաեզրից 80 մմ ներքև, ձախ բազկի կենտրոնում:
(3-րդ հավելվածը փոփ. 25.09.15 թիվ 1108-Ն, 19.05.16 թիվ 695-Ն որոշումներ)
Հավելված N 4
i
ՀՀ կառավարության
2010 թվականի օգոստոսի 26-ի
N 1072-Ն որոշման
ԽՈՐՀՐԴԱՆԻՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
------------------------
ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում
(4-րդ հավելվածը փոփ. 25.09.15 թիվ 1108-Ն, 19.05.16 թիվ 695-Ն որոշումներ)
ԱԹ