Սեղմել Esc փակելու համար:
2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐ ...

 

 

041.0126.150201

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 փետրվարի 2001 թվականի N 126

 

i

2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «զե» ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման 4.18-րդ կետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի հունվարի 31-ի «Պետության կարիքների համար 2001 թվականի ընթացքում գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների անվանացանկի կազմման աշխատանքները կազմակերպելու մասին» N 76 որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով`

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` 2001 թվականի փետրվարի 16-ին ժամը 11.00-ին Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի մեծ դահլիճում, Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների, Հայաստանի Հանրապետության մարզպետների, Երևանի քաղաքապետի ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրել խորհրդակցություն` պետության կարիքների համար 2001 թվականի ընթացքում կատարվող գնումների անվանացանկի կազմման աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև կենտրոնացված գնումների համակարգի ներդրման հետ կապված խնդիրները քննարկելու համար:

2. Հայաստանի Հանրապետության նախարարներին և գերատեսչությունների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին (ցանկը կցվում է)` ապահովել սույն որոշման 1-ին կետի համաձայն կազմակերպվող խորհրդակցությանը համապատասխան պատասխանատու աշխատողների մասնակցությունը (ղեկավարի` նախարարի, գերատեսչության պետի, մարզպետի, Երևանի քաղաքապետի հետ միասին): Խորհրդակցությանը պետք է մասնակցեն նաև պետական մարմնի ֆինանսական ծառայության, ինչպես նաև պետական մարմնի կարիքների համար գնումների իրականացման աշխատանքների կազմակերպման համար պատասխանատու ծառայության ղեկավարները:

 

ՑԱՆԿ

 

խորհրդակցությանը մասնակցող Հայաստանի Հանրապետության

նախարարությունների, գերատեսչությունների և Հայաստանի

Հանրապետության մարզպետարանների (Երևանի քաղաքապետարան)

 

.__________________________________________________________________________.

|NN |                 ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ                          |

|   |______________________________________________________________________|

|ը/կ|ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԱԴԻՐ             |

|   |ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ                                                 |

|___|______________________________________________________________________|

|1. |ՀՀ Նախագահի աշխատակազմ                                                |

|___|______________________________________________________________________|

|2. |ՀՀ Ազգային ժողով                                                      |

|___|______________________________________________________________________|

|3. |ՀՀ կառավարության աշխատակազմ                                           |

|___|______________________________________________________________________|

|   |ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ                             |

|___|______________________________________________________________________|

|4. |ՀՀ սահմանադրական դատարան                                              |

|___|______________________________________________________________________|

|5. |ՀՀ վճռաբեկ դատարան                                                    |

|___|______________________________________________________________________|

|6. |ՀՀ տնտեսական գործերով վերաքննիչ դատարան                               |

|___|______________________________________________________________________|

|7. |Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան                               |

|___|______________________________________________________________________|

|8. |Քրեական և  զինվորական գործերով վերաքննիչ դատարան                      |

|___|______________________________________________________________________|

|9. |Դատավորների խորհուրդ (առաջին ատյանի դատարաններ)                       |

|___|______________________________________________________________________|

|   |ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ                                                        |

|___|______________________________________________________________________|

|10.|ՀՀ գլխավոր դատախազություն                                             |

|___|______________________________________________________________________|

|   |ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ                            |

|___|______________________________________________________________________|

|11.|ՀՀ առողջապահության նախարարություն                                     |

|___|______________________________________________________________________|

|12.|ՀՀ արդարադատության նախարարություն                                     |

|___|______________________________________________________________________|

|13.|ՀՀ արդյունաբերության և  առևտրի  նախարարություն                        |

|___|______________________________________________________________________|

|14.|ՀՀ արտաքին գործերի նախարարություն                                     |

|___|______________________________________________________________________|

|15.|ՀՀ բնապահպանության նախարարություն                                     |

|___|______________________________________________________________________|

|16.|ՀՀ գյուղատնտեսության նախարարություն                                   |

|___|______________________________________________________________________|

|17.|ՀՀ էներգետիկայի նախարարություն                                        |

|___|______________________________________________________________________|

|18.|ՀՀ կրթության և  գիտության նախարարություն                              |

|___|______________________________________________________________________|

|19.|ՀՀ մշակույթի, երիտ. հարցերի և  սպորտի նախ.                            |

|___|______________________________________________________________________|

|20.|ՀՀ պետական եկամուտների նախ.                                           |

|___|______________________________________________________________________|

|21.|ՀՀ պետական գույքի կառավարման նախ.                                     |

|___|______________________________________________________________________|

|22.|ՀՀ սոցիալական ապահովության նախ.                                       |

|___|______________________________________________________________________|

|23.|ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն                                  |

|___|______________________________________________________________________|

|24.|ՀՀ տրանսպորտի և  կապի նախ.                                            |

|___|______________________________________________________________________|

|25.|ՀՀ տարածքային կառավարման նախարար                                      |

|___|______________________________________________________________________|

|26.|ՀՀ քաղաքաշինության նախարարություն                                     |

|___|______________________________________________________________________|

|27.|ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախ.                                     |

|___|______________________________________________________________________|

|   |ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ                           |

|___|______________________________________________________________________|

|28.|ՀՀ էներգետիկայի հանձնաժողով                                           |

|___|______________________________________________________________________|

|29.|ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե       |

|___|______________________________________________________________________|

|30.|ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով                                   |

|___|______________________________________________________________________|

|31.|ՀՀ պետական արարողակարգի ծառայություն                                  |

|___|______________________________________________________________________|

|32.|ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչություն                    |

|___|______________________________________________________________________|

|33.|ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և              |

|   |սերտիֆիկացման վարչություն                                             |

|___|______________________________________________________________________|

|34.|ՀՀ կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչություն                 |

|___|______________________________________________________________________|

|35.|ՀՀ կառավարությանն առընթեր տարածաշրջանային ինտեգրացման վարչություն     |

|___|______________________________________________________________________|

|36.|ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչություն                   |

|___|______________________________________________________________________|

|37.|ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և  գրահրատարակչության        |

|   |վարչություն                                                           |

|___|______________________________________________________________________|

|38.|ՀՀ պատմության և  մշակույթի հուշարձանների պահպանության վարչություն     |

|___|______________________________________________________________________|

|39.|ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալություն       |

|___|______________________________________________________________________|

|40.|ՀՀ օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողով                   |

|___|______________________________________________________________________|

|41.|«Հայլեռտեխհսկողություն» վարչություն                                   |

|___|______________________________________________________________________|

|42.|ՀՀ հիդրոօթերևութաբանության  վարչություն                               |

|___|______________________________________________________________________|

|43.|«Հայպետատոմհսկողություն» վարչություն                                  |

|___|______________________________________________________________________|

|44.|ՀՀ կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհուրդ              |

|___|______________________________________________________________________|

|45.|ՀՀ հեղինակային իրավունքների ազգային գործակալություն                   |

|___|______________________________________________________________________|

|46.|ՀՀ կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն  |

|___|______________________________________________________________________|

|47.|ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով                                |

|___|______________________________________________________________________|

|48.|ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարության հայկական երկաթուղու դեպարտամենտ   |

|___|______________________________________________________________________|

|49.|ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ                       |

|___|______________________________________________________________________|

|50.|ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և  փախստականների վարչություն     |

|___|______________________________________________________________________|

|51.|ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն  |

|___|______________________________________________________________________|

|52.|Սփյուռքի հետ կապերի գործադիր քարտուղարություն                         |

|___|______________________________________________________________________|

|53.|ՀՀ արժեթղթերի հանձնաժողով                                             |

|___|______________________________________________________________________|

|54.|ՀՀ կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալություն           |

|___|______________________________________________________________________|

|55.|ՀՀ հեռուստատեսության և  ռադիոյի ազգային հանձնաժողով                   |

|___|______________________________________________________________________|

|   |ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ      |

|___|______________________________________________________________________|

|56.|Երևանի  քաղաքապետարան                                                 |

|___|______________________________________________________________________|

|57.|Արագածոտնի մարզպետարան                                                |

|___|______________________________________________________________________|

|58.|Արարատի մարզպետարան                                                   |

|___|______________________________________________________________________|

|59.|Արմավիրի մարզպետարան                                                  |

|___|______________________________________________________________________|

|60.|Գեղարքունիքի մարզպետարան                                              |

|___|______________________________________________________________________|

|61.|Լոռու մարզպետարան                                                     |

|___|______________________________________________________________________|

|62.|Կոտայքի մարզպետարան                                                   |

|___|______________________________________________________________________|

|63.|Շիրակի մարզպետարան                                                    |

|___|______________________________________________________________________|

|64.|Սյունիքի մարզպետարան                                                  |

|___|______________________________________________________________________|

|65.|Վայոց ձորի մարզպետարան                                                |

|___|______________________________________________________________________|

|66.|Տավուշի մարզպետարան                                                   |

|___|______________________________________________________________________|

|   |ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ                                                 |

|___|______________________________________________________________________|

|67.|ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա                                    |

|___|______________________________________________________________________|

|68.|ՀՀ կառավարման և  տնտեսական բարեփոխումների ինստիտուտ                   |

|___|______________________________________________________________________|

|69.|ՀՀ կառավարման դպրոց                                                   |

|___|______________________________________________________________________|

|70.|Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ (Մատենադարան)|

|___|______________________________________________________________________|

|71.|Այլ մարմիններ                                                         |

.__________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ Վարչապետ
15.02.2001
N 126
Որոշում