040.0801.240715
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 հուլիսի 2015 թվականի N 801-Ն
2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-ԻՑ ՀԵՏՈ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 821 ՈՐՈՇՄԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՄ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության այն դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ցանկը, որոնք 2014 թվականի ապրիլի 1-ից հետո շարունակելու են տրամադրել և փոխանակել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ նախատեսված անձնագրեր` համաձայն հավելվածի:
2. Թույլատրել Վաշինգտոնում (Ամերիկայի Միացյալ Նահանգներ), Փարիզում (Ֆրանսիայի Հանրապետություն), Բրյուսելում (Բելգիայի Թագավորություն), Հաագայում (Նիդերլանդների Թագավորություն), Բեռլինում (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն), Վիեննայում (Ավստրիայի Հանրապետություն), Պրահայում (Չեխիայի Հանրապետություն), Աթենքում (Հունաստանի Հանրապետություն), Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն), Կիևում (ՈՒկրաինա) Հայաստանի Հանրապետության դեսպանություններին և Լոս Անջելեսում (Ամերիկայի Միացյալ Նահանգներ), Դոնի Ռոստովում (Ռուսաստանի Դաշնություն), Սանկտ-Պետերբուրգում (Ռուսաստանի Դաշնություն) Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություններին կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագրեր տրամադրելու համակարգի տեխնիկական անսարքության (բացառությամբ ցանցային և ծրագրային խափանումների) դեպքում տրամադրել և փոխանակել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ նախատեսված անձնագրեր:
3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների աշխատողներն արտագնա հյուպատոսական ընդունելություններ իրականացնելիս կարող են տրամադրել և փոխանակել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ նախատեսված անձնագրեր:
i
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործելու է մինչև 2017 թվականի օգոստոսի 1-ը:
(4-րդ կետը փոփ. 02.06.16 թիվ 570-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2015 թվականի հուլիսի 8-ի
N 801-Ն որոշման
ՑԱՆԿ
2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-ԻՑ ՀԵՏՈ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 821 ՈՐՈՇՄԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՄ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ
Արաբական Միացյալ էմիրություններում Հայաստանի Հանրապետության
դեսպանություն
Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
Բաթումիում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն
Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության
դեսպանություն
Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության
դեսպանություն
Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության
դեսպանություն
Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
Լիոնում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն
Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն
Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
Մարսելում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում
Հայաստանի Հանրապետության դեսպանություն
Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
Չինաստանի ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության
դեսպանություն
Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության
դեսպանություն
Սոչիում հյուպատոսական կետ
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության
դեսպանություն
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
Օդեսայում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն