041.0186.140314
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
14 մարտի 2014 թվականի N 186-Ա
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿ-ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 7-ի N 240-Ա որոշման հավելվածի 1.6-րդ կետը`
Հաստատել բնապահպանական և բնօգտագործման վճարների էլեկտրոնային հաշվարկ-հաշվետվությունների ներդրման միջոցառումների իրականացման ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-ԻՆ
Հավելված
i
ՀՀ վարչապետի
2014 թվականի մարտի 14-ի
N 186-Ա որոշման
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿ-ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
._____________________________________________________________________.
|NN |Միջոցառումը |Միջոցառման նպատակը|Կատարողը |Ժամկետը |
|ը/կ| | | | |
|___|____________________|__________________|______________|__________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|___|____________________|__________________|______________|__________|
|1. |«Բնապահպանական և |բնապահպանական և |ՀՀ ֆինանսների |2014 թ. |
| |բնօգտագործման |բնօգտագործման |նախարարություն|դեկտեմբերի|
| |վճարների մասին» ՀՀ |վճարների հաշվարկ- |ՀՀ կառավարու- |1-ին |
| |օրենքում |հաշվետվություններն|թյանն առընթեր |տասնօրյակ |
| |փոփոխություններ |էլեկտրոնային |պետական | |
| |կատարելու մասին» |եղանակով |եկամուտների | |
| |ՀՀ օրենքի նախագիծը |ներկայացնելու |կոմիտե | |
| |ՀՀ կառավարություն |հնարավորության |ՀՀ | |
| |ներկայացնելը |ստեղծում |էներգետիկայի | |
| | | |և բնական | |
| | | |պաշարների | |
| | | |նախարարություն| |
| | | |ՀՀ բնապահպա- | |
| | | |նության | |
| | | |նախարարություն| |
|___|____________________|__________________|______________|__________|
|2. |«ՀՀ կառավարության |բնապահպանական և |ՀՀ ֆինանսների |2015 թ. |
| |2001 թվականի |բնօգտագործման |նախարարություն|հունիսի |
| |հոկտեմբերի 17-ի |վճարների |ՀՀ կառավարու- |3-րդ |
| |N 986 որոշման մեջ |հաշվարկ-հաշվետվու-|թյանն առընթեր |տասնօրյակ |
| |փոփոխություններ և |թյուններն |պետական | |
| |լրացումներ կատարելու|էլեկտրոնային |եկամուտների | |
| |մասին» ՀՀ |եղանակով |կոմիտե | |
| |կառավարության |ներկայացնելու |ՀՀ | |
| |որոշման նախագիծը ՀՀ |հնարավորության |էներգետիկայի | |
| |կառավարություն |ստեղծում |և բնական | |
| |ներկայացնելը | |պաշարների | |
| | | |նախարարություն| |
| | | |ՀՀ բնապահպա- | |
| | | |նության | |
| | | |նախարարություն| |
|___|____________________|__________________|______________|__________|
|3. |ՀՀ ֆինանսների |բնապահպանական և |ՀՀ ֆինանսների |2015 թ. |
| |նախարարի 2013 |բնօգտագործման |նախարարություն|սեպտեմբերի|
| |թվականի նոյեմբերի |վճարների |ՀՀ կառավարու- |3-րդ |
| |27-ի N 1045-Ն |հաշվարկ-հաշվետվու-|թյանն առընթեր |տասնօրյակ |
| |հրամանով հաստատված` |թյուններն |պետական | |
| |բնապահպանական և |էլեկտրոնային |եկամուտների | |
| |բնօգտագործման |եղանակով |կոմիտե | |
| |վճարների |ներկայացնելու |ՀՀ | |
| |եռամսյակային |հնարավորության |էներգետիկայի | |
| |հաշվարկ-հաշվետվու- |ստեղծում |և բնական | |
| |թյան ձևատեսքում | |պաշարների | |
| |փոփոխություններ | |նախարարություն| |
| |նախատեսող` ՀՀ | |ՀՀ բնապահպա- | |
| |ֆինանսների նախարարի | |նության | |
| |հրամանի նախագիծը | |նախարարություն| |
| |պետական գրանցման | | | |
| |ներկայացնել | | | |
|___|____________________|__________________|______________|__________|
|4. |(4-րդ կետն ուժը կորցրել է 12.03.16 թիվ 148-Ա որոշում) |
|___|____________________|__________________|______________|__________|
|5. |(5-րդ կետն ուժը կորցրել է 12.03.16 թիվ 148-Ա որոշում) |
|___|____________________|__________________|______________|__________|
|6. |(6-րդ կետն ուժը կորցրել է 12.03.16 թիվ 148-Ա որոշում) |
._____________________________________________________________________.
(հավելվածը փոփ. 12.03.16 թիվ 148-Ա որոշում)