Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ԿԱԶՄՈՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ԿԱԶՄՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ...

06.06.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   07.11.2015  -ից մինչեւ   06.06.2022  -ը:
 

(ուժը կորցրել է 26.05.2022 թիվ 761-Ն որոշում)

i

040.0466.030510

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 ապրիլի 2010 թվականի N 466-Ն

 

i

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ԿԱԶՄՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԳՅՈՒՏԵՐԻ, ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼՆԵՐԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 594 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների գաղտնիության աստիճանի որոշման, դրանց օգտագործման և դրանց մասին տեղեկությունների հրապարակման կարգը` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի դեկտեմբերի 26-ի «Գյուտերի, օգտակար սարքերի, արդյունաբերական նմուշների գաղտնագրման, օգտագործման և դրանց մասին տեղեկությունների հրապարակման ժամանակավոր կարգի հաստատման մասին» N 594 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թվականի ապրիլի 29-ի

N 466-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ԿԱԶՄՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԳՅՈՒՏԵՐԻ, ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼՆԵՐԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանված է «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների (այսուհետ` արդյունաբերական սեփականության օբյեկտ կամ օբյեկտ) գաղտնագրման, գաղտնիության աստիճանի որոշման, գաղտնազերծման, դրանց օգտագործման և դրանց մասին տեղեկությունների հրապարակման հետ կապված հարցերը կարգավորելու նպատակով:

 

II. ԳԱՂՏՆԻ ԳՅՈՒՏԻ, ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼԻ ԱՐՏՈՆԱԳԻՐ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ՎԿԱՅԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. Գաղտնագրման ենթակա արդյունաբերական սեփականության օբյեկտների հայտերը (այսուհետ` գաղտնի օբյեկտի հայտ) ներկայացվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալություն (այսուհետ` գործակալություն):

i

3. Արդյունաբերական սեփականության օբյեկտների այն հայտերով, որոնց համար գաղտնիության աստիճան չի սահմանված և որոնք նշում չեն պարունակում պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների առկայության մասին, գործակալությունը, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 13-ի N 173 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկի, հայտն ստանալուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է այդպիսի տեղեկությունների առկայությունը:

(3-րդ կետը փոփ. 22.10.15 թիվ 1220-Ն որոշում)

4. Գաղտնի օբյեկտի հայտը գործակալություն ներկայացնում է այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը, ում անունով խնդրարկվում է գյուտի կամ օգտակար մոդելի արտոնագիրը կամ արդյունաբերական նմուշի վկայագիրը (այսուհետ` հայտատու): Գաղտնի օբյեկտի հայտը գործակալություն կարող է ներկայացվել նաև հայտատուի ներկայացուցչի միջոցով` պայմանով, որ նա պետք է ունենա պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ առնչվելու իրավունք, որը, համաձայն «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 20-րդ հոդվածի 2-րդ մասի, տրվում է նրա գրավոր համաձայնությամբ:

5. Արդյունաբերական սեփականության այն օբյեկտների հայտերը, որոնք ստեղծվել են պայմանագրի հիման վրա, այդ թվում` պետական մարմինների պատվերով հատուկ նշանակության արտադրանքի մշակման և արտադրման նպատակով, որոնք պարունակում են պետական կամ ծառայողական գաղտնիք, գործակալություն են ներկայացվում հայտատուի գաղտնի ռեժիմով աշխատող մարմինների միջոցով` տվյալ օբյեկտի գաղտնիության աստիճանի նշումով և առաքվում սահմանված գաղտնիության աստիճանին համապատասխան կարգով: Իրավաբանական կամ ֆիզիկական անձինք, որոնք կապված չեն հատուկ նշանակության արտադրանք մշակելու, ստեղծելու և (կամ) արտադրելու պայմանագրով, բայց իրենց տրամադրության տակ ունեն տեղեկություններ, որոնց բաց հրապարակումը, իրենց կարծիքով, կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, նման տեղեկություններ պարունակող արդյունաբերական սեփականության օբյեկտների հայտերը գործակալություն են ներկայացնում գաղտնի փոստով` աշխատանքի վայրի գաղտնի ռեժիմով աշխատող մարմինների միջոցով, իսկ դրանց բացակայության դեպքում` համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով կամ առձեռն:

6. Գաղտնի օբյեկտի հայտի ուղեկցող գրությունը ներկայացվում է հայերենով, 1 օրինակից:

7. Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող փաստաթղթերի առաքումը ֆաքսով կամ այլ էլեկտրոնային միջոցներով չի թույլատրվում:

8. Գաղտնի օբյեկտի հայտի փաստաթղթերում նշվում է գաղտնի նամակագրության հասցեն:

9. Գաղտնի օբյեկտի հայտի բոլոր փաստաթղթերը կազմվում և հաշվառվում են պետական և ծառայողական գաղտնիքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան:

10. Արդյունաբերական սեփականության օբյեկտների գաղտնագրումն առևտրային և այլ նպատակներով, որոնք չեն առնչվում պետական և ծառայողական գաղտնիքների հետ, չի թույլատրվում:

 

III. ԳԱՂՏՆԻ ՕԲՅԵԿՏԻ ՀԱՅՏԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ, ԳԱՂՏՆԱԳՐՈՒՄԸ, ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

i

11. Գործակալությունը, գաղտնի օբյեկտի հայտի, ինչպես նաև այն հայտի քննարկման փուլում, որը սույն կարգի 3-րդ կետով նախատեսված ստուգման արդյունքում ճանաչվել է պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող, համաձայն օրենքի 13-րդ հոդվածի, անհրաժեշտ տեղեկություններ է ներկայացնում (գաղտնի օբյեկտի հայտի նյութերի պատճենը) իրավասու պետական մարմին, ձեռնարկություն, հիմնարկ կամ կազմակերպություն (այսուհետ` իրավասու մարմին), որը դրանց ստացման օրվանից քսան աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է ներկայացված նյութերը և տալիս գրավոր եզրակացություն տվյալ օբյեկտի գաղտնագրման և գաղտնիության աստիճանի սահմանման վերաբերյալ: Օբյեկտի գաղտնիության աստիճանի սահմանման մասին եզրակացության կայացման օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում իրավասու մարմինը դրա մասին ծանուցում է գործակալությանը:

(11-րդ կետը փոփ. 22.10.15 թիվ 1220-Ն որոշում)

i

12. Եթե իրավասու մարմնի կողմից տրված եզրակացության համաձայն գաղտնագրման համար բավարար հիմքեր չկան, ապա նշված եզրակացությունն ստանալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում գործակալությունը դրա պատճենն ուղարկում է հայտատուին` առաջարկելով այն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում գաղտնիության աստիճանի փոփոխման կամ գաղտնազերծման կամ տվյալ օբյեկտի էությանը չվերաբերող գաղտնի տեղեկությունները հայտի նյութերից հանելու, ինչպես նաև փոփոխված հայտի 3 օրինակը գործակալություն ներկայացնելու մասին: Հայտատուի կողմից նշված նյութերն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում դրանց մեջ նշված պահանջները չկատարելու կամ տվյալ ժամկետը երկարաձգելու մասին հիմնավորված դիմում չներկայացնելու դեպքում, «Գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, հայտը համարվում է հետ կանչված:

(12-րդ կետը փոփ. 22.10.15 թիվ 1220-Ն որոշում)

13. Փոփոխված հայտի նյութերն ստանալուց հետո դրա հետագա գործավարությունն իրականացվում է «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

14. Արդյունաբերական սեփականության օբյեկտն իրավասու մարմնի կողմից գաղտնի ճանաչման պահից, դրանցում ընդգրկված տեղեկությունների տնօրինման իրավունքն անցնում է պետությանը` օրենքի 14-րդ հոդվածի համաձայն` հատուցելով դրա հետևանքով արտոնագրատիրոջը հասցվող վնասը: Փոխհատուցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից, որի չափն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն որոշվում է գաղտնի օբյեկտի արտոնագրատիրոջ (իրավատիրոջ) և պետական այն մարմնի միջև կնքված պայմանագրով, որի տնօրինության տակ է անցնում այդ տեղեկատվությունը:

15. Իրավասու մարմնի կողմից գաղտնի ճանաչման թվականից սկսած գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի իրավական պահպանության հետ կապված պետական տուրքերը (պահպանական փաստաթուղթ ստանալու, այն ուժի մեջ պահելու տարեկան և այլն) վճարվում են` հաշվի առնելով օրենքի 26-րդ հոդվածի դրույթները:

16. Գործակալությունը գաղտնի ճանաչված օբյեկտին արտոնագիր (վկայագիր) տալու մասին եզրակացությունն իրավասու մարմնի կողմից ստանալուց հետո մեկամսյա ժամկետում, համապատասխան գրանցամատյանում դրա գրանցման համար իրականացնում է հետևյալ գործողությունները`

1) որոշում է պահպանական փաստաթղթի համարը.

2) գրանցում (մուտքագրում) է գաղտնի ճանաչված օբյեկտի մատենագիտական տվյալները (բացառությամբ` օբյեկտի համառոտ շարադրանքի (ռեֆերատ).

3) որպես պահպանական փաստաթղթի հրապարակման թվական նշվում է այն պաշտոնական տեղեկագրի հրապարակման թվականը, որի մեջ զետեղված են տվյալ օբյեկտի մասին տեղեկությունները (տեղեկագրում հրապարակվում է հետևյալ գրառումը` «N... արտոնագրի (վկայագրի) մասին տեղեկությունները չեն հրապարակվում»).

4) պատրաստում (լրացնում) է արտոնագիրը (վկայագիրը) և սահմանված գաղտնիության աստիճանին համապատասխան կարգով այն առաքում կամ հանձնում է իրավատիրոջը:

17. Արդյունաբերական սեփականության գաղտնի օբյեկտների հայտերով տրված պահպանական փաստաթղթերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական գրանցամատյանում դրանց վերաբերյալ կատարված փոփոխությունների մասին տեղեկությունները չեն հրապարակվում (բացառությամբ սույն կարգի 16-րդ կետի 3-րդ ենթակետում նշված գրառման): Գաղտնի օբյեկտների պահպանական փաստաթղթերի մասին տեղեկությունների փոխանցումն իրականացվում է օրենքի 17-րդ հոդվածի համաձայն:

 

IV. ԳԱՂՏՆԻ ՕԲՅԵԿՏԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ԴՐԱ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

18. Իրավական պահպանություն ստացած գաղտնի օբյեկտի օգտագործումը, դրա նկատմամբ բացառիկ իրավունքի փոխանցումը (արտոնագրի (վկայագրի) զիջումը) և գաղտնի ճանաչված գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի օգտագործման իրավունքի տրամադրումն այլ անձանց իրականացվում է օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ:

19. Արդյունաբերական սեփականության գաղտնի օբյեկտի նկատմամբ «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված հարկադրական լիցենզիա չի տրամադրվում:

20. Իրավատիրոջ բացառիկ իրավունքի խախտում չի համարվում գաղտնի օբյեկտի օգտագործումն այն անձի կողմից, որը չգիտեր և չէր կարող իմանալ տվյալ արտոնագրի (վկայագրի) գոյության մասին: Այդ օբյեկտի գաղտնազերծումից հետո կամ արտոնագրի (վկայագրի) գոյության մասին իրավատիրոջ կողմից նրան ծանուցելուց հետո նշված անձը պարտավոր է դադարեցնել արտոնագրված գաղտնի օբյեկտի օգտագործումը կամ իրավասու մարմնի թույլտվությամբ` իրավատիրոջ հետ լիցենզային պայմանագիր կնքել, բացառությամբ այն դեպքի, երբ այդ անձը «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի համաձայն ունի վաղօրոք օգտագործման իրավունք:

 

V. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳԱՂՏՆԱԶԵՐԾՈՒՄԸ

 

21. Արդյունաբերական սեփականության գաղտնի օբյեկտների գաղտնիության սահմանված աստիճանի պահպանման անհրաժեշտությունը, համաձայն օրենքի 16-րդ հոդվածի, ստուգվում է դրանց գաղտնագրող` իրավասու մարմնի կողմից սահմանված կարգով:

i

22. Իրավասու մարմնի կողմից արդյունաբերական սեփականության օբյեկտի գաղտնազերծման դեպքում նշված մարմինը գաղտնազերծման օրվանից տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր ծանուցում է իրավատիրոջը և գործակալությանը: Ծանուցագրի հետ միասին գործակալություն է ներկայացվում նաև արդյունաբերական սեփականության գաղտնազերծված օբյեկտի հայտի նյութերը` բացառությամբ պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակողների:

(22-րդ կետը փոփ. 22.10.15 թիվ 1220-Ն որոշում)

23. Գործակալությունը տվյալ օբյեկտի արտոնագրի (վկայագրի) մասին տեղեկություններ է հրապարակում «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

24. Համապատասխան մարմնի կողմից արդյունաբերական սեփականության գաղտնի օբյեկտի գաղտնազերծման թվականից սկսած գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի իրավական պահպանության հետ կապված պետական տուրքերը (պահպանական փաստաթուղթ ստանալու, այն ուժի մեջ պահելու տարեկան և այլն) վճարվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրույքաչափերով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.04.2010
N 466-Ն
Որոշում