040.0019.270115
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 հունվարի 2015 թվականի N 19-Ն
2015 ԹՎԱԿԱՆԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ, ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ, 13-րդ հոդվածի 1-ին, 14-րդ հոդվածի 2-րդ և 16-րդ հոդվածի 1-ին մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ`
1) Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին վճարվում են`
ա. ընտանեկան նպաստը,
բ. սոցիալական նպաստը,
գ. հրատապ օգնությունը` ընտանիքում երեխայի ծննդյան, ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու, ընտանիքի անդամի մահվան դեպքերում տրվող միանվագ հրատապ օգնություն և եռամսյակային հրատապ օգնություն.
2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների համար նախատեսված գումարների 97 տոկոսը նպատակաուղղվում է ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի համար, ընտանիքում երեխայի ծննդյան, ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու, ընտանիքի անդամի մահվան դեպքերում տրվող միանվագ հրատապ օգնությանը, իսկ 3 տոկոսը` եռամսյակային հրատապ օգնության վճարմանը:
2. Հաստատել ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցները` համաձայն հավելվածի:
3. Սահմանել ընտանեկան նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորը, ընտանեկան նպաստի բազային մասի չափը, 18 տարին չլրացած անդամին տրվող հավելման տարբերակման պայմաններն ու տարբերակված չափերը`
1) ընտանեկան նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորի մեծությունը` 30.00 միավոր.
2) ընտանեկան նպաստի բազային մասը` 17000 դրամ.
3) 30.01-35.00 անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5500 դրամ,
բ. չորս և ավելի` 18 տարին չլրացած անդամ ունեցող ընտանիքների (այսուհետ` բազմազավակ ընտանիք) յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
գ. բարձրլեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,
դ. բարձրլեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ.
4) 35.01-39.00 անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,
բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,
գ. բարձրլեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
դ. բարձրլեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ.
5) 39.01 և ավելի անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ,
գ. բարձրլեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,
դ. բարձրլեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 8000 դրամ:
4. Սահմանել սոցիալական նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորը և չափը`
1) սոցիալական նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորի մեծությունը` 30.00 միավոր.
2) սոցիալական նպաստի չափը` 17000 դրամ:
5. Սահմանել հրատապ օգնությունների չափերը`
1) միանվագ հրատապ օգնության չափերը`
ա. երեխայի ծննդյան դեպքում` 50000 դրամ,
բ. երեխայի` առաջին դասարան ընդունվելու դեպքում` 25000 դրամ,
գ. ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50000 դրամ.
2) եռամսյակային հրատապ օգնության ամսական չափը` 17000 դրամ:
6. Սահմանել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը` 18000 դրամ:
i
6.1. Սահմանել, որ սահմանամերձ բնակավայրեր են համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 21-ի N 163 որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված բնակավայրերը:
(6.1-ին կետը լրաց. 31.08.15 թիվ 987-Ն որոշում)
7. Թույլատրել սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններին Հայաստանի Հանրապետության նախարարություններից և գերատեսչություններից ստացված տեղեկատվության, ինչպես նաև ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի հասցեականության մեծացմանն ուղղված այլ միջոցների կիրառման հետևանքով ազատված ֆինանսական միջոցներն ուղղել եռամսյակային հրատապ օգնություն տրամադրելուն` ոչ ավելի, քան նախատեսված ընդհանուր ֆինանսական միջոցների 5 տոկոսի չափով:
8. Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների մինչև 0,2 տոկոսն ուղղել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ընտանեկան, սոցիալական նպաստի և հրատապ օգնության նշանակման և վճարման աշխատանքների համար իրականացվող լրացուցիչ ծախսերին (մեթոդական և հրահանգչական նյութերի բազմացման, գրասենյակային ապրանքների, սարքավորումների, տեխնիկայի և նյութերի, գործուղման, կապի, էլեկտրաէներգիայի, տրանսպորտի և այլ ծախսեր):
9. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին 2015 թվականի չորրորդ եռամսյակում, ըստ անհրաժեշտության, կատարել սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված ֆինանսական միջոցների վերաբաշխում` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների միջև` ընդհանուր միջոցների մեկ տոկոսի սահմաններում:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2015 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2015 թվականի հունվարի 15-ի
N 19-Ն որոշման
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ԸՍՏ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|Մարզը |Տարածքա- |2015 թվական |
| |յին |____________________________________________________|
| |մարմինը |2015 թվականին |այդ թվում` |այդ թվում` |այդ թվում` |
| | |ՀՀ պետական |ընտանեկան |սոցիալական |միանվագ |
| | |բյուջեով |նպաստի համար |նպաստի |հրատապ |
| | |նախատեսված |նախատեսված |համար |օգնու- |
| | |գումարի |միջին ամսական|նախատեսված |թյունների, |
| | |բաշխումը |գումար |միջին |եռամսյակա- |
| | |(դրամ) |(դրամ) |ամսական |յին հրատապ |
| | | | |գումար |օգնության |
| | | | |(դրամ) |(3%) համար |
| | | | | |նախատեսված |
| | | | | |ամսական |
| | | | | |գումարի |
| | | | | |բաշխումը |
| | | | | |(դրամ) |
|__________|_________|______________|_____________|___________|___________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|__________|_________|______________|_____________|___________|___________|
|ԱՐԱՐԱՏԻ |ԱՐԱՐԱՏ |176,571,584 |11,975,286 |2,108,000 |631,012 |
| |_________|______________|_____________|___________|___________|
| |ԱՐՏԱՇԱՏ |1,072,638,727 |76,878,630 |8,568,000 |3,939,930 |
| |_________|______________|_____________|___________|___________|
| |ՎԵԴԻ |986,974,960 |73,776,809 |4,862,000 |3,609,104 |
| |_________|______________|_____________|___________|___________|
| |ՄԱՍԻՍ |967,486,043 |70,657,205 |6,375,000 |3,591,632 |
| |_________|______________|_____________|___________|___________|
| |Ընդամենը |3,203,671,313 |233,287,931 |21,913,000 |11,771,678 |
|__________|_________|______________|_____________|___________|___________|
|ԱՐԱԳԱԾՈՏՆԻ|ԱՇՏԱՐԱԿ |1,101,054,947 |80,292,525 |7,599,000 |3,863,054 |
| |_________|______________|_____________|___________|___________|
| |ԱՊԱՐԱՆ |286,984,877 |20,206,028 |2,669,000 |1,040,379 |
| |_________|______________|_____________|___________|___________|
| |ԾԱՂԿԱ- |294,431,115 |22,793,765 |629,000 |1,113,161 |
| |ՀՈՎԻՏ | | | | |
| |_________|______________|_____________|___________|___________|
| |ԹԱԼԻՆ |599,961,769 |43,858,743 |3,859,000 |2,279,071 |
| |_________|______________|_____________|___________|___________|
| |Ընդամենը |2,282,432,707 |167,151,061 |14,756,000 |8,295,665 |
|__________|_________|______________|_____________|___________|___________|
|ԱՐՄԱՎԻՐԻ |ԱՐՄԱՎԻՐ |884,815,110 |63,458,305 |7,208,000 |3,068,288 |
| |_________|______________|_____________|___________|___________|
| |ՎԱՂԱՐՇԱ- |1,074,575,170 |75,994,326 |9,588,000 |3,965,605 |
| |ՊԱՏ | | | | |
| |_________|______________|_____________|___________|___________|
| |ԲԱՂՐԱՄՅԱՆ|276,112,688 |20,397,442 |1,530,000 |1,081,948 |
| |_________|______________|_____________|___________|___________|
| |Ընդամենը |2,235,502,967 |159,850,073 |18,326,000 |8,115,841 |
|__________|_________|______________|_____________|___________|___________|
|ԳԵՂԱՐՔՈՒ- |ԳԱՎԱՌ |1,037,790,733 |77,687,834 |4,794,000 |4,000,727 |
|ՆԻՔԻ |_________|______________|_____________|___________|___________|
| |ՍԵՎԱՆ |717,740,300 |51,413,091 |5,848,000 |2,550,601 |
| |_________|______________|_____________|___________|___________|
| |ՎԱՐԴԵՆԻՍ |1,121,482,801 |82,552,443 |6,732,000 |4,172,457 |
| |_________|______________|_____________|___________|___________|
| |ՃԱՄԲԱՐԱԿ |347,600,495 |23,198,623 |4,522,000 |1,246,085 |
| |_________|______________|_____________|___________|___________|
| |ՄԱՐՏՈՒՆԻ |2,204,580,717 |169,854,941 |5,032,000 |8,828,118 |
| |_________|______________|_____________|___________|___________|
| |Ընդամենը |5,429,195,046 |404,706,933 |26,928,000 |20,797,988 |
|__________|_________|______________|_____________|___________|___________|
|ԼՈՌՈՒ |ԹՈՒՄԱՆՅԱՆ|592,542,586 |37,492,442 |9,911,000 |1,975,106 |
| |_________|______________|_____________|___________|___________|
| |ՏԱՇԻՐ |515,696,197 |35,184,026 |5,916,000 |1,874,657 |
| |_________|______________|_____________|___________|___________|
| |ՎԱՆԱՁՈՐ |2,347,807,608 |153,087,115 |34,119,000 |8,444,519 |
| |_________|______________|_____________|___________|___________|
| |ՍՊԻՏԱԿ |1,713,334,922 |118,159,073 |17,323,000 |7,295,837 |
| |_________|______________|_____________|___________|___________|
| |ՍՏԵՓԱՆԱ- |1,648,644,524 |118,237,849 |13,838,000 |5,311,195 |
| |ՎԱՆ | | | | |
| |_________|______________|_____________|___________|___________|
| |Ընդամենը |6,818,025,838 |462,160,505 |81,107,000 |24,901,315 |
|__________|_________|______________|_____________|___________|___________|
|ԿՈՏԱՅՔԻ |ԱԲՈՎՅԱՆ |1,082,441,755 |75,772,042 |10,642,000 |3,789,438 |
| |_________|______________|_____________|___________|___________|
| |ՀՐԱԶԴԱՆ |915,665,964 |64,673,582 |8,449,000 |3,182,915 |
| |_________|______________|_____________|___________|___________|
| |ՉԱՐԵՆՑԱ- |565,890,991 |39,420,855 |5,797,000 |1,939,727 |
| |ՎԱՆ | | | | |
| |_________|______________|_____________|___________|___________|
| |ՆԱԻՐԻ |797,811,071 |59,038,312 |4,641,000 |2,804,944 |
| |_________|______________|_____________|___________|___________|
| |Ընդամենը |3,361,809,781 |238,904,791 |29,529,000 |11,717,024 |
|__________|_________|______________|_____________|___________|___________|
|ՇԻՐԱԿԻ |ԱՐԹԻԿ |989,578,640 |72,221,273 |6,528,000 |3,715,613 |
| |_________|______________|_____________|___________|___________|
| |ԱՄԱՍԻԱ |63,739,376 |4,512,100 |561,000 |238,515 |
| |_________|______________|_____________|___________|___________|
| |ՄԱՐԱԼԻԿ |381,542,376 |27,938,759 |2,363,000 |1,493,439 |
| |_________|______________|_____________|___________|___________|
| |ԱԽՈՒՐՅԱՆ |543,368,625 |39,842,130 |3,451,000 |1,987,588 |
| |_________|______________|_____________|___________|___________|
| |ԱՇՈՑՔ |91,533,153 |6,383,680 |884,000 |360,083 |
| |_________|______________|_____________|___________|___________|
| |ԳՅՈՒՄՐԻ-1|1,485,726,168 |99,247,699 |18,836,000 |5,726,815 |
| |_________|______________|_____________|___________|___________|
| |ԳՅՈՒՄՐԻ-2|1,954,356,529 |131,597,486 |23,613,000 |7,652,558 |
| |_________|______________|_____________|___________|___________|
| |Ընդամենը |5,509,844,867 |381,743,127 |56,236,000 |21,174,612 |
|__________|_________|______________|_____________|___________|___________|
|ՍՅՈՒՆԻՔԻ |ԳՈՐԻՍ |648,825,681 |46,567,576 |5,100,000 |2,401,231 |
| |_________|______________|_____________|___________|___________|
| |ԿԱՊԱՆ |354,140,818 |19,632,883 |8,806,000 |1,072,852 |
| |_________|______________|_____________|___________|___________|
| |ՄԵՂՐԻ |103,931,612 |5,965,555 |2,346,000 |349,412 |
| |_________|______________|_____________|___________|___________|
| |ՍԻՍԻԱՆ |217,543,495 |15,677,516 |1,751,000 |700,109 |
| |_________|______________|_____________|___________|___________|
| |Ընդամենը |1,324,441,606 |87,843,530 |18,003,000 |4,523,604 |
|__________|_________|______________|_____________|___________|___________|
|ՏԱՎՈՒՇԻ |ԴԻԼԻՋԱՆ |431,569,290 |29,661,268 |4,726,000 |1,576,840 |
| |_________|______________|_____________|___________|___________|
| |ԻՋԵՎԱՆ |762,596,935 |53,592,919 |7,242,000 |2,714,826 |
| |_________|______________|_____________|___________|___________|
| |ՆՈՅԵՄԲԵՐ-|329,767,586 |21,874,130 |4,505,000 |1,101,502 |
| |ՅԱՆ | | | | |
| |_________|______________|_____________|___________|___________|
| |ԲԵՐԴ |402,626,890 |28,529,507 |3,587,000 |1,435,734 |
| |_________|______________|_____________|___________|___________|
| |Ընդամենը |1,926,560,702 |133,657,823 |20,060,000 |6,828,902 |
|__________|_________|______________|_____________|___________|___________|
|ՎԱՅՈՑ ՁՈՐԻ|ՋԵՐՄՈՒԿ |79,108,960 |5,291,308 |1,020,000 |281,106 |
| |_________|______________|_____________|___________|___________|
| |ՎԱՅՔ |154,783,967 |10,791,454 |1,564,000 |543,210 |
| |_________|______________|_____________|___________|___________|
| |ԵՂԵԳՆԱՁՈՐ|517,460,281 |36,145,706 |5,049,000 |1,926,984 |
| |_________|______________|_____________|___________|___________|
| |Ընդամենը |751,353,208 |52,228,468 |7,633,000 |2,751,300 |
|__________|_________|______________|_____________|___________|___________|
|ԵՐԵՎԱՆԻ |ԱՋԱՓՆՅԱԿ |753,547,377 |46,599,580 |13,583,000 |2,613,035 |
| |_________|______________|_____________|___________|___________|
| |ԱՎԱՆ |225,124,039 |13,096,360 |4,947,000 |716,977 |
| |_________|______________|_____________|___________|___________|
| |ԱՐԱԲԿԻՐ |367,378,269 |13,634,410 |15,912,000 |1,068,446 |
| |_________|______________|_____________|___________|___________|
| |ԴԱՎԹԱՇԵՆ |229,907,201 |15,764,082 |2,618,000 |776,851 |
| |_________|______________|_____________|___________|___________|
| |ԷՐԵԲՈՒՆԻ |649,165,769 |40,112,316 |11,764,000 |2,220,831 |
| |_________|______________|_____________|___________|___________|
| |ԿԵՆՏՐՈՆ |585,493,460 |28,588,221 |18,360,000 |1,842,900 |
| |_________|______________|_____________|___________|___________|
| |ՄԱԼԱԹԻԱ- |668,301,297 |43,635,355 |9,894,000 |2,162,420 |
| |ՍԵԲԱՍՏԻԱ | | | | |
| |_________|______________|_____________|___________|___________|
| |ՆՈՐ-ՆՈՐՔ |577,237,202 |33,463,924 |12,869,000 |1,770,176 |
| |_________|______________|_____________|___________|___________|
| |ՆՈՐՔ- |74,125,408 |4,433,637 |1,479,000 |264,480 |
| |ՄԱՐԱՇ | | | | |
| |_________|______________|_____________|___________|___________|
| |ՆՈՒԲԱՐԱ- |103,917,317 |6,969,816 |1,326,000 |363,960 |
| |ՇԵՆ | | | | |
| |_________|______________|_____________|___________|___________|
| |ՇԵՆԳԱՎԻԹ |872,899,744 |50,966,479 |18,870,000 |2,905,166 |
| |_________|______________|_____________|___________|___________|
| |ՔԱՆԱՔԵՌ- |412,047,881 |24,623,454 |8,415,000 |1,298,870 |
| |ԶԵՅԹՈՒՆ | | | | |
| |_________|______________|_____________|___________|___________|
| |Ընդամենը |5,519,144,965 |321,887,635 |120,037,000|18,004,112 |
|____________________|______________|_____________|___________|___________|
| ԸՆԴԱՄԵՆԸ |38,361,983,000|2,643,421,876|414,528,000|138,882,041|
._________________________________________________________________________.