Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ 2001 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ Գ ...

 

 

041.0076.310101

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 հունվարի 2001 թվականի N 76

 

i

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԳՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ԿԱԶՄՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «զ» ենթակետի պահանջների կատարումն ապահովելու նպատակով`

1. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին`

ա) մինչև 2001 թվականի փետրվարի 1-ը հաստատել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով, ինչպես նաև այլ աղբյուրներով նախատեսված հատկացումների հաշվին պետական կառավարման մարմնի և ենթակա պետական հիմնարկների կարիքների համար 2001 թվականին գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների անվանացանկերը` ապրանքների գնման դեպքում` ըստ վերջնական սպառման ենթակա առարկաների և դրանց շուկայական գների, իսկ աշխատանքների և ծառայությունների գնման դեպքում` ըստ այդ գնումներն իրականացնելու նպատակով կնքվելիք պայմանագրերի առարկաների և դրանց նախահաշվային արժեքի: Ընդ որում, յուրաքանչյուր պետական հիմնարկի համար հաստատել առանձին անվանացանկ.

i

բ) մինչև 2001 թվականի փետրվարի 5-ը, ըստ պետական կառավարման մարմնի և ենթակա պետական հիմնարկների, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել սույն կետի «ա» ենթակետի համաձայն հաստատված անվանացանկերում ընդգրկված` 250 հազ. դրամ նախահաշվային արժեքը գերազանցող` գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների անվանացանկը` ապրանքների գնման դեպքում` ըստ վերջնական սպառման ենթակա առարկաների և դրանց շուկայական գների, իսկ աշխատանքների և ծառայությունների գնման դեպքում` ըստ այդ գնումներն իրականացնելու նպատակով կնքվելիք պայմանագրերի առարկաների և դրանց նախահաշվային արժեքի: Ներկայացված անվանացանկերում առանձնացնել այն ապրանքները, աշխատանքները և ծառայությունները, որոնք առաջարկվում է ձեռք բերել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ և 23-րդ հոդվածներով սահմանված պայմաններով` փակ մրցույթով կամ մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին կատարվող գնումների` ապրանքների, աշխատանքների և ծառայությունների անվանացանկերը ներկայացնել խմբավորված` ըստ բյուջետային ծախսերի գործառական և գերատեսչական դասակարգումների.

գ) ապահովել սույն որոշման 2-րդ կետով հաստատված ժամանակացույցի համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում կազմակերպվող քննարկումներին համակարգի պատասխանատու աշխատողների մասնակցությունը` ղեկավարի համապատասխան տեղակալի գլխավորությամբ: Նշված անձանց տվյալները (անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը) մինչև 2001 թվականի փետրվարի 5-ը ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:

2. Հաստատել պետության կարիքների համար 2001 թվականին գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների անվանացանկի կազմման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում կազմակերպվող քննարկումների ժամանակացույցը (կցվում է):

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` սույն որոշմամբ հաստատված ժամանակացույցի համաձայն, դրանում նշված պետական կառավարման մարմինների հետ քննարկել սույն որոշմանը համապատասխան ներկայացված անվանացանկերը և մինչև 2001 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել 2001 թվականի ընթացքում պետության կարիքների համար`

ա) բաց մրցույթով` կենտրոնացված գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների անվանացանկը.

բ) «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների անվանացանկը.

գ) փակ մրցույթով` գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների անվանացանկը:

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2001 թ.

հունվարի 31-ի N 76 որոշմամբ

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

պետության կարիքների համար 2001 թվականին գնման ենթակա

ապրանքների, աշխատանքների և ծառայությունների անվանացանկի

կազմման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և

էկոնոմիկայի նախարարությունում կազմակերպվող քննարկումների

 

.__________________________________________________________________________.

|NN |      Պետական կառավարման մարմնի անվանումը            |   Քննարկման    |

|ը/կ|                                                     |կազմակերպման օրը|

|___|_____________________________________________________|________________|

| 1 |                      2                              |      3         |

|___|_____________________________________________________|________________|

|   |ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴԻՐ ԵՎ ԳՈՐԾԱԴԻՐ        |                |

|   |ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ                                |                |

|   |                                                     |                |

|1. |ՀՀ Նախագահի աշխատակազմ                               |                |

|   |                                                     |                |

|2. |ՀՀ Ազգային ժողով                                     | 05.02.2001 թ.  |

|   |                                                     |                |

|3. |ՀՀ կառավարության աշխատակազմ                          |                |

|___|_____________________________________________________|________________|

|   |ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ            |                |

|   |                                                     |                |

|4. |ՀՀ սահմանադրական դատարան                             |                |

|   |                                                     |                |

|5. |ՀՀ վճռաբեկ դատարան                                   | 06.02.2001 թ.  |

|   |                                                     |                |

|6. |ՀՀ տնտեսական գործերով վերաքննիչ դատարան              |                |

|   |                                                     |                |

|7. |ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան           |                |

|   |                                                     |                |

|8. |ՀՀ քրեական և  զինվորական գործերով վերաքննիչ դատարան  |                |

|___|_____________________________________________________|________________|

|9. |Դատարանների նախագահների խորհուրդ                     | 07.02.2001 թ.  |

|___|_____________________________________________________|________________|

|   |ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ                                       |                |

|   |                                                     |                |

|10.|ՀՀ գլխավոր դատախազություն                            | 07.02.2001 թ.  |

|___|_____________________________________________________|________________|

|   |ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ           |                |

|   |                                                     |                |

|11.|ՀՀ ազգային անվտանգության նախարարություն              | 08.02.2001 թ.  |

|___|_____________________________________________________|________________|

|12.|ՀՀ առողջապահության նախարարություն                    |                |

|   |                                                     |                |

|13.|ՀՀ արդարադատության նախարարություն                    | 09.02.2001 թ.  |

|___|_____________________________________________________|________________|

|14.|ՀՀ արդյունաբերության և  առևտրի  նախարարություն       |                |

|   |                                                     |                |

|15.|ՀՀ արտաքին գործերի նախարարություն                    | 10.02.2001 թ.  |

|   |                                                     |                |

|16.|ՀՀ բնապահպանության նախարարություն                    |                |

|   |                                                     |                |

|17.|ՀՀ գյուղատնտեսության նախարարություն                  |                |

|___|_____________________________________________________|________________|

|18.|ՀՀ էներգետիկայի նախարարություն                       | 09.02.2001 թ.  |

|___|_____________________________________________________|________________|

|19.|ՀՀ կրթության և  գիտության նախարարություն             |                |

|   |                                                     |                |

|20.|ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և  սպորտի      | 12.02.2001 թ.  |

|   |նախարարություն                                       |                |

|___|_____________________________________________________|________________|

|21.|ՀՀ ներքին գործերի նախարարություն                     |                |

|   |                                                     |                |

|22.|ՀՀ պաշտպանության նախարարություն                      | 08.02.2001 թ.  |

|___|_____________________________________________________|________________|

|23.|ՀՀ պետական եկամուտների նախարարություն                | 13.02.2001 թ.  |

|___|_____________________________________________________|________________|

|24.|ՀՀ պետական գույքի կառավարական նախարարություն         | 12.02.2001 թ.  |

|___|_____________________________________________________|________________|

|25.|ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն            | 13.02.2001 թ.  |

|___|_____________________________________________________|________________|

|26.|ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարություն                 |                |

|   |                                                     |                |

|27.|ՀՀ տարածքային կառավարման նախարար                     | 14.02.2001 թ.  |

|   |                                                     |                |

|28.|ՀՀ քաղաքաշինության նախարարություն                    |                |

|___|_____________________________________________________|________________|

|29.|ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարություն          | 13.02.2001 թ.  |

|___|_____________________________________________________|________________|

|   |ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ          |                |

|   |                                                     |                |

|30.|ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի     | 14.02.2001 թ.  |

|   |պետական կոմիտե                                       |                |

|___|_____________________________________________________|________________|

|31.|ՀՀ պետական արարողակարգի ծառայություն                 |                |

|   |                                                     |                |

|32.|ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչություն   | 15.02.2001 թ.  |

|   |                                                     |                |

|33.|ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման,             |                |

|   |չափագիտության և  սերտիֆիկացման վարչություն           |                |

|___|_____________________________________________________|________________|

|34.|ՀՀ կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչություն| 15.02.2001 թ.  |

|___|_____________________________________________________|________________|

|35.|ՀՀ կառավարությանն առընթեր տարածաշրջանային            |                |

|   |ինտեգրացման վարչություն                              |                |

|   |                                                     |                |

|36.|ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչություն  |                |

|   |                                                     |                |

|37.|ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և           | 16.02.2001 թ.  |

|   |գրահրատարակչության վարչություն                       |                |

|   |                                                     |                |

|38.|ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի    |                |

|   |վարչություն                                          |                |

|   |                                                     |                |

|39.|ՀՀ պատմության և  մշակույթի հուշարձանների             |                |

|   |պահպանության վարչություն                             |                |

|___|_____________________________________________________|________________|

|40.|ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական      |                |

|   |գործակալություն                                      |                |

|   |                                                     |                |

|41.|ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների      |                |

|   |վարչություն                                          |                |

|   |                                                     |                |

|42.|ՀՀ պետական ռեզերվների վարչություն                    | 17.02.2001 թ.  |

|   |                                                     |                |

|43.|ՀՀ օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողով  |                |

|   |                                                     |                |

|44.|ՀՀ արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ        |                |

|   |կատարման և  լեռնային հսկողության վարչություն         |                |

|___|_____________________________________________________|________________|

|45.|ՀՀ հիդրոօդերևութաբանության  վարչություն              |                |

|   |                                                     |                |

|46.|ՀՀ կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի         |                |

|   |օգտագործման, միջուկային և  ռադիացիոն անվտանգության   |                |

|   |պետական հսկողության վարչություն                      |                |

|   |                                                     |                |

|47.|ՀՀ կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական      |                |

|   |խորհուրդ                                             |                |

|   |                                                     |                |

|48.|ՀՀ հեղինակային իրավունքների ազգային գործակալություն  | 19.02.2001 թ.  |

|   |                                                     |                |

|49.|ՀՀ կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության      |                |

|   |ազգային ծառայություն                                 |                |

|   |                                                     |                |

|50.|ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով               |                |

|   |                                                     |                |

|51.|ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարության հայկական         |                |

|   |երկաթուղու դեպարտամենտ                               |                |

|___|_____________________________________________________|________________|

|52.|ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարության կապի և           | 14.02.2001 թ.  |

|   |տեղեկատվայնացման գլխավոր վարչություն                 |                |

|___|_____________________________________________________|________________|

|53.|ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ      |                |

|   |                                                     |                |

|54.|ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և               |                |

|   |փախստականների վարչություն                            |                |

|   |                                                     |                |

|55.|ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի     | 20.02.2001 թ.  |

|   |գլխավոր վարչություն                                  |                |

|   |                                                     |                |

|56.|Սփյուռքի հետ կապերի գործադիր քարտուղարություն        |                |

|   |                                                     |                |

|57.|ՀՀ կառավարությանն առընթեր պետական գնումների          |                |

|   |գործակալություն                                      |                |

|___|_____________________________________________________|________________|

|   |ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ          |                |

|   |ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ                                 |                |

|   |                                                     |                |

|58.|Երևանի  քաղաքապետարան                                |                |

|   |                                                     |                |

|59.|Արագածոտնի մարզպետարան                               |                |

|   |                                                     |                |

|60.|Արարատի մարզպետարան                                  | 21.02.2001 թ.  |

|   |                                                     |                |

|61.|Արմավիրի մարզպետարան                                 |                |

|___|_____________________________________________________|________________|

|62.|Գեղարքունիքի մարզպետարան                             |                |

|   |                                                     |                |

|63.|Լոռու մարզպետարան                                    | 22.02.2001 թ.  |

|   |                                                     |                |

|64.|Կոտայքի մարզպետարան                                  |                |

|___|_____________________________________________________|________________|

|65.|Շիրակի մարզպետարան                                   |                |

|   |                                                     |                |

|66.|Սյունիքի մարզպետարան                                 | 23.02.2001 թ.  |

|   |                                                     |                |

|67.|Վայոց ձորի մարզպետարան                               |                |

|   |                                                     |                |

|68.|Տավուշի մարզպետարան                                  |                |

|___|_____________________________________________________|________________|

|   |ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ                                |                |

|   |                                                     |                |

|69.|ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա                   |                |

|   |                                                     |                |

|70.|ՀՀ կառավարման և  տնտեսական բարեփոխումների ինստիտուտ  | 24.02.2001 թ.  |

|   |                                                     |                |

|71.|ՀՀ կառավարման դպրոց                                  |                |

|___|_____________________________________________________|________________|

|72.|Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական   | 24.02.2001 թ.  |

|   |ինստիտուտ (Մատենադարան)                              |                |

|___|_____________________________________________________|________________|

|   |ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐ                                        |                |

|   |                                                     |                |

|73.|ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն                 | 12.02.2001 թ.  |

|___|_____________________________________________________|________________|

|74.|ՀՀ էներգետիկայի հանձնաժողով                          | 14.02.2001 թ.  |

|___|_____________________________________________________|________________|

|75.|ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով                  | 15.02.2001 թ.  |

|___|_____________________________________________________|________________|

|76.|ՀՀ արժեթղթերի հանձնաժողով                            | 20.02.2001 թ.  |

|___|_____________________________________________________|________________|

|77.|ՀՀ հեռուստատեսության և  ռադիոյի ազգային հանձնաժողով  | 20.02.2001 թ.  |

.__________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ Վարչապետ
31.01.2001
N 76
Որոշում