041.0068.300101
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
30 հունվարի 2001 թվականի N 68
i
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 26-ի «Նաիրիտ» գիտաարտադրական փակ բաժնետիրական ընկերության գործունեության կարգավորման միջոցառումների մասին» N 875 որոշման 7-րդ կետի «ա» ենթակետի`
Հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը`
Գ. Նիկողոսյան - ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը
i
համակարգող նախարարի տեղակալ
(հանձնաժողովի նախագահ)
Մ. Մելքումյան - ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի տեղակալ
Ա. Սուքիասյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության
քիմիայի վարչության պետ
Գ. Մկրտչյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության
ակնագործության, ոսկեգործության և գեղարվեստական
իրերի արտադրության վարչության պետ
Կ. Բուդախյան - ՀՀ պետական եկամուտների նախարարության հարկային
վարչության տեսուչ
Բ. Սահակյան - ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի
Շենգավիթի տարածքային կենտրոնի սոցիալական վճարների
բաժնի պետ-տնօրենի տեղակալ
Ս. Ղարիբյան - ՀՀ կենտրոնական բանկի բանկային վերահսկողության
դեպարտամենտի տեսչական վերահսկողության վարչության
երկրորդ բաժնի պետ (համաձայնությամբ)
Հ. Հովհաննիսյան - ՀՀ էներգետիկայի նախարարության ֆինանսական հոսքերի
կարգավորման գլխավոր մասնագետ
Ա. Ալբերտյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության
միկրոտնտեսական ծրագրերի գլխավոր վարչության
գլխավոր մասնագետ
(կազմը փոփ. 18.04.01 թիվ 307 որոշում)