Սեղմել Esc փակելու համար:
«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ Օ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՐԿԵ ...

04.01.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   20.07.1993  -ից մինչեւ   04.01.2007  -ը:
 

(ուժը կորցրել է 28.11.06 ՀՕ-199-Ն օրենք)

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը  որոշում  է.

i

1. «Արժեթղթերի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել հրապարակման պահից:

2. Մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը «Արժեթղթերի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխանեցնելը Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերը գործում են այնքանով, որքանով չեն հակասում «Արժեթղթերի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին:

3. Սահմանել, որ մինչև 1993 թվականի դեկտեմբերի 1-ը բոլոր բաժնետիրական ընկերությունները ներդրողներին պետք է տրամադրեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված միասնական ստանդարտներին համապատասխանող արժեթղթերը կամ դրանց սերտիֆիկատները, իսկ բոլոր բաց բաժնետիրական ընկերությունները պետք է հրապարակեն թողարկման ազդագրեր:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` օրենքի հրապարակման պահից`

ա) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերը «Արժեթղթերի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխանեցնելու վերաբերյալ,

բ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ առաջարկություններ ներկայացնել վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում թողարկողի կողմից թողարկման ազդագրում բերված տեղեկությունների ճշտության համար պատասխանատվություն սահմանելու վերաբերյալ,

գ) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները համապատասխանեցնել «Արժեթղթերի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին,

դ) երկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների և մյուս գերատեսչությունների ընդունած ակտերի համապատասխանությունը «Արժեթղթերի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին,

i

ե) մեկամսյա ժամկետում որոշել արժեթղթերի շուկայի կարգավորումը և վերահսկումը իրականացնող պետական լիազորված մարմինը,

i

զ) մեկամսյա ժամկետում սահմանել Հայաստանի Հանրապետությունում արժեթղթերի և դրանց սերտիֆիկատների ձևավորման ու պատրաստման միասնական ստանդարտները,

է) մեկամսյա ժամկետում սահմանել Հայաստանի Հանրապետությունում արժեթղթերի թողարկման ազդագրի կառուցվածքին ու բովանդակությանը ներկայացվող պահանջները,

ը) մեկամսյա ժամկետում սահմանել թողարկողի (էմիտենտի) կամ նրա լիազորած անձի կողմից արժեթղթերի բաժանորդագրման կարգը,

թ) երկամսյա ժամկետում սահմանել աճուրդային վաճառքի ձևով արժեթղթերի տեղաբաշխման կարգը,

ժ) երկամսյա ժամկետում սահմանել արժեթղթերով գործառնություններ կատարելու համար թույլտվություն (լիցենզիա) տալու կարգը,

ժա) երկամսյա ժամկետում սահմանել արժեթղթերով կատարվող գործարքների ձևակերպման և անվանական արժեթղթերի գրանցման կարգը:

20 հուլիսի 1993 թվական:

 

 

pin
ՀՀ Գերագույն խորհուրդ
20.07.1993
N ՀՆ-0911-I
Որոշում