ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄ
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
i
1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել 1995 թվականի փետրվարի 1-ից:
2. Սահմանել, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածի 20-րդ կետով նախատեսված արտոնությունը կիրառվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվող համապատասխան ցանկի նկատմամբ:
Մինչև նշված ցանկի հաստատումը շարունակում են գործել «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածի 20-րդ և 21-րդ կետերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության 1993 թվականի մարտի 31-ի հ.134 և 1993 թվականի նոյեմբերի 26-ի հ.590 որոշումներով սննդամթերքի առանձին տեսակների և դրանց վաճառքի գծով նախկինում սահմանված արտոնությունները:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`
ա) սույն օրենքի հրապարակման պահից հետո 15-օրյա ժամկետում բոլոր ենթաօրենսդրական ակտերում և նորմատիվ փաստաթղթերում կատարել սույն օրենքի պահանջներից բխող փոփոխությունները.
բ) սույն օրենքի հրապարակման պահից հետո 10-օրյա ժամկետում հաստատել սույն որոշման 2-րդ կետով նախատեսված ցանկը: