/ուժը կորցրել է 01.10.96. թիվ 324 որոշում/
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
i
ՈՐՈՇՈՒՄ
31 օգոստոսի 1994 թ. թիվ 405
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1994 թվականի օգոստոսի 10-ի «Հայաստանի Հանրապետությունում սեփականաշնորհման սերտիֆիկատների համակարգի ներդրման մասին» հրամանագրի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման 1994 թվականի ծրագրի կատարման ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետությունում սեփականաշնորհման սերտիֆիկատների համակարգի ներդրման օպերատիվ կառավարումը և վերահսկողությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեփականաշնորհման սերտիֆիկատների համակարգի ներդրման կոորդինացիոն պետական հանձնաժողով և հաստատել նրա կազմը, համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեփականաշնորհման սերտիֆիկատների համակարգի ներդրման կոորդինացիոն պետական հանձնաժողովին`
ա) ներգրավելով պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմներն, մինչև 1994 թվականի սեպտեմբերի 10-ը ստեղծել սեփականաշնորհման սերտիֆիկատների համակարգի ներդրման տարածքային հանձնաժողովներ.
բ) 1994 թվականի հոկտեմբերի 1-ից սահմանված կարգով սկսել սեփականաշնորհման սերտիֆիկատներ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակների կազմումը և սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխումը.
գ) սեփականաշնորհման սերտիֆիկատ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների հաշվառումն ավարտել 1995 թվականի փետրվարի 1-ին, իսկ սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխումը` 1995 թվականի փետրվարի 15-ին.
i
դ) սույն որոշմամբ հաստատված կարգով տարբերակված առանձին խմբերի քաղաքացիների (բռնադատվածներ, փախստականներ և այլն) հաշվառումն ու նրանց սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխումն ավարտել մինչև 1995 թվականի հոկտեմբերի 1-ը` սեփականաշնորհման սերտիֆիկատների մինչև 10 տոկոսն այդ նպատակով թողնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեփականաշնորհման սերտիֆիկատների համակարգի ներդրման կոորդինացիոն պետական հանձնաժողովի տրամադրության տակ:
/փոփ. 19.01.95 թիվ 27 և 01.07.95 թիվ 395 որոշումներ/
3. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեփականաշնորհման սերտիֆիկատների համակարգի ներդրման կոորդինացիոն պետական և տարածքային հանձնաժողովների կանոնադրությունները (կցվում է):
4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող անձանց սեփականաշնորհման սերտիֆիկատները սահմանված կարգով տրվում են վերջիններիս Հայաստանի Հանրապետություն վերադառնալուց հետո կամ սահմանված կարգով նրանց կողմից լիազորված անձանց (եթե առկա է ՀՀ տարածքից դուրս գտնվողի անձնագիրը)` սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման նախատեսված ժամկետում:
5. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման կարգը (կցվում է):
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`
ա) ապահովել սեփականաշնորհման սերտիֆիկատների տեղափոխման, պահպանման, բաշխման և վճարման միջոցառումների ֆինանսավորումը պետական բյուջեից.
բ) էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ մինչև 1994 թվականի սեպտեմբերի 7-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սեփականաշնորհման սերտիֆիկատների` որպես վճարման միջոցի, ընդունման, փոխանակման, մարման և շրջանառությունից դուրսբերման կարգի վերաբերյալ:
7. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` ֆինանսների նախարարության հետ համատեղ`
ա) նախապատրաստել և մինչև 1994 թվականի սեպտեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սեփականաշնորհման սերտիֆիկատների արժեքի ընդհանուր մեծության և մեկ սերտիֆիկատի արժեքի մեծության վերաբերյալ.
բ) մինչև 1994 թվականի սեպտեմբերի 7-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություն ներկայացնել սեփականաշնորհման ինվեստիցիոն հիմնադրամի և ընկերությունների կարգավիճակը սահմանող ակտերի վերաբերյալ:
8. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` Հայխնայբանկի հետ համատեղ ապահովել սեփականաշնորհման սերտիֆիկատների պահպանությունը տեղափոխման, բաշխման, պահման և մարման ընթացքում:
9. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հրատարակչական գործի վարչությանը, պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմներին` ապահովել Հայաստանի Հանրապետությունում սեփականաշնորհման սերտիֆիկատների համակարգի ներդրման կարգը և դրա կիրարկման մեխանիզմը պարզաբանող տեղեկատվությունը:
/որոշումը փոփ. 17.10.94 թիվ 494 որոշում/
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1994 թ.
օգոստոսի 31-ի թիվ 405 որոշմամբ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ
ԿՈՈՐԴԻՆԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեփականաշնորհման սերտիֆիկատների համակարգի ներդրման կոորդինացիոն պետական հանձնաժողովը (այսուհետև` հանձնաժողով) Հայաստանի Հանրապետությունում սեփականաշնորհման սերտիֆիկատների համակարգի ներդրման օպերատիվ կառավարումը և վերահսկողությունն իրականացնող մարմին է:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
3. Հանձնաժողովի` իր իրավասության սահմաններում ընդունած որոշումները պարտադիր են Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների կողմից կատարման:
2. Հանձնաժողովի հիմնական ֆունկցիաները
4. Հանձնաժողովը`
ա) կոորդինացնում և վերահսկում է սեփականաշնորհման սերտիֆիկատների համակարգի ներդրման ոլորտում Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների սեփականաշնորհման սերտիֆիկատների համակարգի ներդրման տարածքային հանձնաժողովների գործունեությունը.
բ) ստեղծում է սեփականաշնորհման սերտիֆիկատների համակարգի ներդրման տարածքային հանձնաժողովներ, հաստատում նրանց անհատական կազմը.
գ) կազմակերպում է սեփականաշնորհման սերտիֆիկատների ստացման, Հայխնայբանկի բաժանմունքների միջև դրանց բաշխման ու փոխադրման աշխատանքները և պահպանությունը.
դ) ապահովում է մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով սեփականաշնորհման սերտիֆիկատների համակարգի ներդրման նպատակների, սերտիֆիկատների ստացման, օգտագործման կարգի և քաղաքացիների իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ բնակչությանն անհրաժեշտ տեղեկությունների հաղորդումը.
ե) իր իրավասության սահմաններում լուծում է Հայաստանի Հանրապետությունում սեփականաշնորհման սերտիֆիկատների համակարգի ներդրման ընթացքում ծագած վիճելի հարցերը.
զ) սահմանված կարգով քննարկում է քաղաքացիների առաջարկությունները, դիմումները, գանգատները.
է) հավաքագրում, հաշվառում և սահմանված կարգով ոչնչացնում է քաղաքացիներին չբաշխված սեփականաշնորհման սերտիֆիկատները:
3. Հանձնաժողովի իրավունքներն ու պարտականությունները
5. Իր առջև դրված խնդիրների ու ֆունկցիաների իրականացման համար հանձնաժողովն իրավունք ունի`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելու սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման կարգի կատարելագործման վերաբերյալ.
բ) իրավասու պետական և այլ մարմիններից պահանջելու հանձնաժողովի գործունեության ոլորտին վերաբերող համապատասխան փաստաթղթեր.
գ) սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման սահմանված կարգի խախտման դեպքում կասեցնելու (մինչև 15 օր ժամկետով) սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխումը.
դ) անցկացնելու սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման կարգի պահպանման ստուգումներ:
6. Հանձնաժողովը պարտավոր է յուրաքանչյուր ամիս Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հաշվետվություն սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման ընթացքի մասին:
7. Հանձնաժողովը պատասխանատվություն է կրում սեփականաշնորհման սերտիֆիկատների համակարգի ներդրման գործընթացի կազմակերպման համար:
4. Հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումը
8. Հանձնաժողովի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան շաբաթը մեկ անգամ:
9. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են նախագահի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի նախաձեռնությամբ:
10. Հանձնաժողովի նիստերի օրակարգը ձևավորվում է նախագահի կողմից` հանձնաժողովի անդամների առաջարկությունների կամ հանձնաժողովի որոշումների հիման վրա:
11. Իր իրավասության սահմաններում հանձնաժողովն ընդունում է որոշումներ և տալիս ցուցումներ:
12. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց ներկա է հանձնաժողովի կազմի առնվազն երկու երրորդը: Որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
13. Հանձնաժողովը լուծարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1994 թ.
օգոստոսի 31-ի թիվ 405 որոշմամբ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ
1. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին սեփականաշնորհվող պետական գույքի անհատույց փոխանցման համալիր միջոցառումների նախապատրաստման և իրականացման օպերատիվ կառավարման նպատակով Հայաստանի հանրապետության կառավարությանն առընթեր սեփականաշնորհման սերտիֆիկատների համակարգի ներդրման կոորդինացիոն պետական հանձնաժողովի (այսուհետև` կոորդինացիոն պետական հանձնաժողով) կողմից ստեղծվում են շրջանային, քաղաքային (հանրապետական ենթակայության քաղաքներում, բացառությամբ Երևան քաղաքի) , քաղաքի շրջանային (բացառությամբ Գյումրի քաղաքի) սեփականաշնորհման սերտիֆիկատների համակարգի ներդրման տարածքային հանձնաժողովներ (այսուհետև` հանձնաժողովներ):
2. Հանձնաժողովներն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կոորդինացիոն պետական հանձնաժողովի որոշումներով ու ցուցումներով, ինչպես նաև սույն կանոնադրությամբ:
2. Հանձնաժողովների ֆունկցիաները
3. Հանձնաժողովները`
ա) կազմում, հաստատում են սեփականաշնորհման սերտիֆիկատ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակները և դրանք հանձնում Հայխնայբանկի համապատասխան բաժանմունքներ.
բ) ապահովում են քաղաքացիներին սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման ժամկետների և տեղի մասին տեղեկատվությունը.
գ) վերահսկում են Հայխնայբանկի բաժանմունքների միջև սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման գործընթացը և համապատասխան միջոցներ ձեռնարկում սեփականաշնորհման սերտիֆիկատների փոխադրման առկայության և պահպանության ապահովման համար.
դ) մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով կազմակերպում են սեփականաշնորհման սերտիֆիկատների համակարգի ներդրման նպատակների, դրանց բաշխման կարգի հետ կապված քաղաքացիների իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ բացատրական աշխատանքներ.
ե) իրենց իրավասության սահմաններում լուծում են սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման ընթացքում ծագած վիճելի հարցերը.
զ) հավաքագրում և հաշվառում Հայխնայբանկի բաժանմունքների կողմից բնակչությանը չբաշխված սեփականաշնորհման սերտիֆիկատները և դրանք հանձնում կոորդինացիոն հանձնաժողովին:
3. Հանձնաժողովների իրավունքներն ու
պարտականությունները
4. Իրենց առջև դրված խնդիրների ու ֆունկցիաների իրականացման համար հանձնաժողովներն իրավունք ունեն`
ա) վերահսկելու սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման աշխատանքները.
բ) Հայխնայբանկ համապատասխան բաժանմունքներից պահանջելու սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման ընթացքի մասին տեղեկություններ.
գ) անցկացնելու սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման սահմանված կարգի պահպանման ստուգումներ.
դ) իրավասու պետական և այլ մարմիններից պահանջելու սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման հետ անմիջական առնչություն ունեցող փաստաթղթեր.
ե) կոորդինացիոն հանձնաժողովին ներկայացնելու առաջարկություններ սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման կարգի և գործընթացի կատարելագործման վերաբերյալ.
զ) իրենց աշխատանքներում ներգրավելու փորձագետների, հասարակական այլ կազմակերպությունների ներկայացուցիչների.
է) սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման կարգի խախտումների հայտնաբերման դեպքում կասեցնելու (մինչև 3 օր ժամկետով) սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխումը և այդ մասին տեղեկացնելու կոորդինացիոն հանձնաժողովն.
ը) տեղական մամուլում ու զանգվածային լրատվության մյուս միջոցներով բնակչության շրջանում տանելու բացատրական աշխատանքներ:
5. Հանձնաժողովները պարտավոր են`
ա) սահմանված կարգով կազմել և հաստատել սեփականաշնորհման սերտիֆիկատ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակները և դրանք հանձնել Հայխնայբանկի համապատասխան բաժանմունքներ.
բ) կոորդինացիոն հանձնաժողովին ներկայացնել (շաբաթը մեկ անգամ) Հայխնայբանկի բաժանմունքների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին բաշխված սեփականաշնորհման սերտիֆիկատների քանակի և բաշխման ընթացքի մասին հաշվետվություններ.
գ) հավաքագրել և հաշվառել Հայխնայբանկի բաժանմունքների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին չբաշխված սեփականաշնորհման սերտիֆիկատները և դրանք հանձնել կոորդինացիոն հանձնաժողովին:
6. Հանձնաժողովները պատասխանատվություն են կրում սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման գործընթացի կազմակերպման համար:
4. Հանձնաժողովների ստեղծումը և աշխատանքի
կազմակերպումը
7. Հանձնաժողովների անհատական կազմը հաստատվում է կոորդինացիոն հանձնաժողովի կողմից:
8. Հանձնաժողովների կազմում ընդգրկվում են`
ա) պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի գործկոմի նախագահը ( հանձնաժողովի նախագահ).
բ) պատգամավորների տեղական խորհրդի գործկոմի ֆինբաժնի վարիչը (նախագահի տեղակալ).
գ) Հայխնայբանկի տարածքային բաժանմունքի ղեկավարը.
դ) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության տեղական մարմնի ղեկավարը.
ե) Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության տեղական մարմնի ղեկավարը.
զ) պատգամավորների տեղական խորհրդի գործկոմի քարտուղարը (հանձնաժողովի քարտուղար).
է) անհրաժեշտության դեպքում` պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմների փախստականների հարցերով զբաղվող մասնագետները:
/լրաց. 17.10.94 թիվ 494 որոշում/
9. Հանձնաժողովի նիստերը գումարվում են ոչ պակաս, քան շաբաթը մեկ անգամ` նախագահի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի նախաձեռնությամբ:
10. Հանձնաժողովի նիստերի օրակարգը ձևավորվում է նախագահի կողմից` հանձնաժողովի անդամների առաջարկությունների կամ հանձնաժողովի որոշումների հիման վրա:
11. Իրենց իրավասության սահմաններում հանձնաժողովներն ընդունում են որոշումներ և տալիս ցուցումներ:
12. Հանձնաժողովի նիստերը իրավազոր են, եթե դրանց ներկա է հանձնաժողովի կազմի առնվազն կեսը: Որոշումներն ընդունվում են հանձնաժողովի ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
13. Հանձնաժողովները լուծարվում են կոորդինացիոն հանձնաժողովի կողմից:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1994 թ.
օգոստոսի 31-ի թիվ 405 որոշմամբ
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ
1. Հայաստանի Հանրապետությունում սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխում իրականացնելու նպատակով բնակչությունը հաշվառվում է և ցուցակագրվում է ըստ հետևյալ առանձին խմբերի.
ա) Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները, բացառությամբ սույն կետում նշված մյուս խմբերի քաղաքացիների.
բ) Հայաստանի Հանրապետության տարածքում ծառայող, սակայն զինվորական ավաններում բնակվող սպայական, ենթասպայական անձնակազմին պատկանող Հայաստանի Հանրապետության զինծառայողները, աշխատանքային պայմանագրով զորամասերում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և նրանց հետ համատեղ բնակվող ընտանիքի անդամները, ժամկետային զինծառայության մեջ գտնվող զինծառայողները և վարժահավաքների կանչված զինապարտները.
գ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս զինծառայության մեջ գտնվող Հայաստանի հանրապետության զինծառայողները և նրանց հետ համատեղ բնակվող ընտանիքի անդամները.
դ) փախստականները և հարկադիր վերաբնակիչները.
ե) ծերանոցներում, հաշմանդամների տներում բնակվող, առողջապահական հիմնարկներում երկատատև ժամկետով կամ մշտապես գտնվող անձինք.
զ) մանկական տներում գտնվող երեխաները.
է) քրեական պատասխանատվության կանչված կալանքի տակ գտնվող անձինք, ուղղիչ-աշխատանքային հիմնարկներում գտնվող դատապարտյալները.
ը) սահմանված կարգով օտարերկրյա պետություն սովորելու կամ աշխատելու գործուղված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և նրանց հետ համատեղ բնակվող ընտանիքի անդամները.
թ) առանց որոշակի բնակության վայրի անձինք:
2. Սույն կարգի 1-ին կետի «ա» ենթակետում նշված խմբին պատկանող քաղաքացիների նախնական հաշվառումը գյուղական և ավանային վայրերում իրականացվում է պատգամավորների գյուղական, ավանային խորհուրդների գործկոմների, իսկ քաղաքներում` բնակշահագործման մարմինների կողմից, համաձայն սույն կարգի թիվ 1 ձևի: *)
3. Սույն կարգի 1-ին կետի «բ», «ե», «զ» ենթակետերում նշված խմբերին պատկանող քաղաքացիների, ինչպես նաև «է» ենթակետում նշված խմբին պատկանող անձանց նախնական հաշվառումը համապատասխանաբար իրականացվում է զորամասի հրամանատարության, ծերանոցների, հաշմանդամների տների, առողջապահական հիմնարկների, մանկատների, քննչական մեկուսարանի և ուղղիչ-աշխատանքային հիմնարկի ադմինիստրացիայի կողմից, համաձայն սույն կարգի թիվ 2 ձևի:
4. Սույն կարգի 1-ին կետի «գ» ենթակետում նշված քաղաքացիների նախնական հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից, համաձայն սույն կարգի թիվ 3 ձևի:
5. Սույն կարգի 1-ին կետի «դ» և «թ» ենթակետերում նշված խմբերին պատկանող անձանց նախնական հաշվառումն իրականացվում է սեփականաշնորհման սերտիֆիկատների համակարգի ներդրման տարածքային հանձնաժողովների կողմից, համաձայն սույն կարգի թիվ թիվ 4 և 5 ձևերի:
6. Սույն կարգի 1-ին կետի «ը» ենթակետում նշված խմբերին պատկանող անձանց նախնական հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից, համաձայն սույն կարգի թիվ 6 ձևի
7. Սույն կարգի թիվ թիվ 1 և 2 ձևերը կազմվում են երկու օրինակից: Առաջին օրինակը ուղարկվում է սեփականաշնորհման սերտիֆիկատների համակարգի ներդրման տարածքային հանձնաժողովին, որը դրա, ինչպես նաև իր կողմից կազմված թիվ թիվ 4 և 5 ձևերի հիման վրա համապատասխանաբար կազմում է սույն կարգի թիվ թիվ 1 Ա, 2 Ա, 4 Ա, 5 Ա ձևերը, հաստատում դրանք և ուղարկում Հայխնայբանկի համապատասխան բաժանմունքներ:
8. Սույն կարգի թիվ թիվ 3 և 6 ձևերը կազմվում են երկու օրինակից: Առաջին օրինակը ուղարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեփականաշնորհման սերտիֆիկատների համակարգի ներդրման կոորդինացիոն պետական հանձնաժողովին: Վերջինս դրանց հիման վրա կազմում է սույն կարգի թիվ թիվ 3 և 6 ձևերը (երկու օրինակից) և առաջին օրինակներն ուղարկում սեփականաշնորհման սերտիֆիկատների համակարգի ներդրման համապատասխան տարածքային հանձնաժողովներին, որոնք, իրենց հերթին, այդ ձևերի հիման վրա կազմում են սույն կարգի թիվ թիվ 3Ա և 6Ա ձևերն ու դրանք ուղարկում Հայխնայբանկի համապատասխան բաժանմունքներ:
9. Սեփականաշնորհման սերտիֆիկատները քաղաքացիներին բաշխվում են Հայխնայբանկի բաժանմունքներից` սեփականաշնորհման սերտիֆիկատների համակարգի ներդրման տարածքային հանձնաժողովների կողմից հաստատված ցուցակների հիման վրա, որոնք կնքվում են պատգամավորների համապատասխան շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի կնիքով:
10. 16 տարեկանից բարձր տարիք ունեցող քաղաքացիները սեփականաշնորհման սերտիֆիկատ ստանում են անձամբ` հաշվառման ժամանակ ներկայացված անձը հաստատող փաստաթղթի հիման վրա:
11. Մինչև 16 տարեկան երեխաների սերտիֆիկատները տրվում են ծնողներից մեկին կամ այն ծնողին, որի հետ համատեղ ապրում է երեխան` ծնողի անձնագրի և երեխայի ծննդյան վկայականի հիման վրա:
12. Ծնողազուրկ երեխաների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց սեփականաշնորհման սերտիֆիկատները տրվում են նրանց օրինական ներկայացուցիչներին` համապատասխան փաստաթղթերի հիման վրա:
13. Սեփականաշնորհման սերտիֆիկատ ստանալու համար վճարը գանձվում է Հայխնայբանկի բաժանմունքի կողմից` սեփականաշնորհման սերտիֆիկատ տալու պահին և փոխանցվում հանրապետական բյուջե:
14. Քաղաքացու կողմից սեփականաշնորհման սերտիֆիկատը անձամբ ստանալու անհնարինության դեպքում (երկարատև հիվանդության, աշխատելու կամ սովորելու նպատակով գործուղման և այլ դեպքերում, բացառությամբ հետախուզման մեջ գտնվելու դեպքերի) սերտիֆիկատը նրա փոխարեն կարող է ստանալ օրենքով սահմանված կարգով լիազորված ցանկացած քաղաքացի` անձը հաստատող փաստաթղթի հիման վրա:
/փոփ. 17.10.94 թիվ 494 որոշում/
15. Սեփականաշնորհման սերտիֆիկատները քաղաքացիներին տալուց առաջ կնքվում են Հայխնայբանկի համապատասխան բաժանմունքի կնիքով:
Հայխնայբանկի բաժանմունքների կողմից չկնքված սեփականաշնորհման սերտիֆիկատները համարվում են անվավեր:
16. Սույն կարգի 1-ին կետի «բ», «ե», «զ», «է» ենթակետերում նշված խմբերի, քաղաքացիներին կամ նրանց օրինական ներկայացուցիչներին սեփականաշնորհման սերտիֆիկատները տրվում են այն հիմնարկների կողմից, որտեղ գտնվում են նշված խմբերի քաղաքացիները:
17. Սահմանված կարգով քաղաքացիներին սեփականաշնորհման սերտիֆիկատ տալու հետ մեկտեղ, քաղաքացու անձը հաստատող փաստաթղթում Հայխնայբանկի բաժանմունքի և սույն կարգի 16-րդ կետում նշված հիմնարկների կողմից տրվում է նշում հետևյալ բովանդակությամբ` «199 թ. սեփականաշնորհման սերտիֆիկատը տրվել է»: Եթե քաղաքացին ստանում է նաև իր երեխաների սեփականաշնորհման սերտիֆիկատները, ապա վերոհիշյալ նշումը արվում է նաև երեխաների ծննդյան վկայականներում:
18. Եթե քաղաքացին իր սեփականաշնորհման սերտիֆիկատը լիազորում է ստանալու մեկ այլ անձի, ապա սույն կարգի 17-րդ կետով նախատեսված նշումը սույն կարգի 1-ին կետի «գ» և «ը» խմբերին պատկանող քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթում արվում է լիազորագիրը հանձնելու պահին, մնացած դեպքերում` լիազորված անձին քաղաքացու սեփականաշնորհման սերտիֆիկատը տալու պահին:
19. Բռնադատված քաղաքացիներին սեփականաշնորհման մեկ հավելյալ սերտիֆիկատ տրվում է բռնադատվածի կարգավիճակը հավաստող համապատասխան փաստաթղթի հիման վրա:
20. Սեփականաշնորհման մեկ հավելյալ սերտիֆիկատը բռնադատված քաղաքացիներին տրվում է Հայխնայբանկի համապատասխան բաժանմունքների կողմից` բռնադատված քաղաքացու անձնագրի և բռնադատվածի կարգավիճակը հաստատող վկայականի հիման վրա, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման կարգի 7 Ա ձևի (կցվում է):
/լրաց. 19.01.95 թիվ 27 որոշում/
21. 7 Ա ձևը լրացվում է Հայխնայբանկի համապատասխան բաժանմունքների կողմից` բռնադատված քաղաքացու անձնագրի և բռնադատվածի կարգավիճակը հաստատող վկայականի հիման վրա:
/լրաց. 19.01.95 թիվ 27 որոշում/
22. Հայխնայբանկի բաժանմունքի աշխատակիցը բռնադատվածի կարգավիճակը հաստատող վկայականի վերևի ձախ մասում սեփականաշնորհման սերտիֆիկատը քաղաքացուն տալու վերաբերյալ կատարում է նշում` գրանցելով սեփականաշնորհման սերտիֆիկատի սերիան և համարը:
/լրաց. 19.01.95 թիվ 27 որոշում/
23. Հայխնայբանկը 7 Ա ձևի վերաբերյալ վիճակագրական տվյալներն ամեն երկուշաբթի աճողական կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեփականաշնորհման սերտիֆիկատների համակարգի ներդրման կոորդինացիոն պետական հանձնաժողովի, իսկ Հայխնայբանկի բաժանմունքները համապատասխան տարածքային հանձնաժողովներին:
/լրաց. 19.01.95 թիվ 27 որոշում/
24. Հայխնայբանկի բաժանմունքները սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման ժամկետի ավարտից հետո 7 Ա ձևերը` ստորագրված, կնքված Հայխնայբանկի համապատասխան բաժանմունքի վարիչի կողմից ներկայացնում են համապատասխան տարածքային հանձնաժողովներին»:
/լրաց. 19.01.95 թիվ 27 որոշում/
Ձև 7Ա
----------
-------------------------- ՀՀ քաղաքացիներին սեփականաշնորհման
(շրջանի, բնակավայրի սերտիֆիկատների բաշխման կարգի
անվանումը)
Ց ՈՒ Ց Ա Կ ---------------- ԱՅՆ ԲՌՆԱԴԱՏՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՏՐՎՈՒՄ Է ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԵԿ ՀԱՎԵԼՅԱԼ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ
Հայխնայբանկի թիվ ------ բաժանմունք
1-ին մաս
----------
--------------------------------------------------------------------------
թիվ/թիվ Բռնադատված Ծննդյան Անձնագրի Բռնադատվածի Տրվող
ը/կ քաղաքացու ամսաթիվը, սերիան և կարգավիճակը սերտիֆիկատի
ազգանունը, տարեթիվը համարը հաստատող սերիան և
անունը, վկայականի համարը
հայրանունը համարը
(լրիվ)
--------------------------------------------------------------------------
1 2 3 4 5 6
--------------------------------------------------------------------------
2-րդ մաս
----------
--------------------------------------------------------------------------
Սերտիֆիկատը ստացող Սերտիֆիկատը հանձնող
բռնադատված քաղաքացու Հայխնայբանկի աշխատակցի
ստորագրությունը և ստորագրությունը
ստանալու ամսաթիվը
--------------------------------------------------------------------------
7 8
--------------------------------------------------------------------------
Հայխնայբանկի թիվ -------- բաժանմունքի վարիչ`
-------------------------
(անունը, ազգանունը)
« » 1995թ.
------------------------
Կ.Տ.
/լրաց. 19.01.95 թիվ 27 որոշում/