Սեղմել Esc փակելու համար:
ԲՌՆԻ ԿԵՐՊՈՎ ՍԵՔՍՈՒԱԼ ԲՆՈՒՅԹԻ ԳՈՐԾՈՂՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՌՆԻ ԿԵՐՊՈՎ ՍԵՔՍՈՒԱԼ ԲՆՈՒՅԹԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱ ...

20.09.2005 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   16.08.2000  -ից մինչեւ   20.09.2005  -ը:
 

(ուժը կորցրել է 20.09.05 թիվ 63 որոշում)

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 օգոստոսի 2000 թվականի թիվ 34

 

i

ԲՌՆԻ ԿԵՐՊՈՎ ՍԵՔՍՈՒԱԼ ԲՆՈՒՅԹԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԳՈՐԾԵՐՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների Խորհուրդը քննության առնելով բռնի կերպով սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու գործերով դատական պրակտիկայի ուսումնասիրության արդյունքները, արձանագրում է, որ հանրապետության դատարանները հիմնականում ճիշտ են կիրառում նշված բնույթի գործողությունների համար պատասխանատվություն նախատեսող քրեական օրենքը (ՀՀ քր. օր. 112.1 հոդ.):

Դրա հետ մեկտեղ դատարանները տարբեր մոտեցումներ են ցուցաբերում արարքի քրեաիրավական որակման հարցում: Որոշ դատարաններ գտնում են, որ տվյալ հանցակազմի օբյեկտը կնոջ սեքսուալ ազատությունն ու անձեռնմխելիությունն է, հետևաբար այդ գործերով որպես տուժող կարող է հանդես գալ միայն կինը: Դրան հակառակ դատական պրակտիկան հիմնականում գնում է այն ուղղությամբ, որ նշված հանցագործության գործերով որպես տուժող կարող են հանդես գալ ինչպես կանայք (աղջիկները), այնպես էլ տղամարդիկ (տղաները):

Նշված հանցագործության գործերով դատական միասնական պրակտիկա ապահովելու նպատակով ՀՀ դատարանների նախագահների Խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

Դատարաններին պարզաբանել`

1. Նկատի ունենալով, որ բռնի կերպով սեքսուալ բնույթի գործողությունների կատարումը ոչ միայն իգական, այլև արական սեռի անձանց (հատկապես անչափահասների) նկատմամբ հասարակական լուրջ վտանգավորություն է պարունակում, իսկ ՀՀ քր. օր. 112.1 հոդվածի դիսպոզիցիայում օրենսդիրը չի ընդգծել տուժողի սեռը, ուստի նշված գործերով որպես տուժողներ կարող են հանդես գալ ինչպես իգական, այնպես էլ արական սեռի անձինք:

2. ՀՀ քր. օր. 112.1 հոդվածով նախատեսված հանցակազմը կարող է առկա լինել միայն այն դեպքում, երբ սեքսուալ բնույթի գործողությունները կատարվում են բռնի, այսինքն այդ գործողությունների կատարումը պետք է զուգորդվի տուժողի կամ նրա մերձավորների նկատմամբ ֆիզիկական բռնության անմիջական գործադրմամբ կամ այդպիսի բռնություն, ինչպես անմիջապես, այնպես էլ ապագայում գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև տուժողի անօգնական վիճակը օգտագործելով:

3. Արարքը տուժողի անօգնական վիճակի օգտագործման հատկանիշով որակելիս պետք է հատկապես նշվի, թե ինչ հանգամանք է դատարանը նկատի ունեցել` տուժողի անչափահաս լինելը, հիվանդությունը, տուժողի կողմից սեքսուալ բնույթի գործողությունները չընկալելը և այլն:

4. Նշված գործերով մեղադրանք առաջադրելու որոշման մեջ, մեղադրական եզրակացությունում և դատավճռում պետք է հստակ շարադրվի, թե վերը թվարկված որ հատկանիշով է մեղադրյալի արարքը որակվել որպես բռնի կերպով սեքսուալ բնույթի գործողությունների կատարում:

 

 

pin
Դատարանների նախագահների խորհուրդ
16.08.2000
N 34
Որոշում