041.0721.011100
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
1 նոյեմբերի 2000 թվականի N 721
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 97 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի փետրվարի 15-ի «Երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության հանձնաժողովի աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 97 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի սեպտեմբերի 29-ի N 657 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ ստեղծված` երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության հանձնաժողովի աշխատանքային խմբի կազմում Ս. Ալանակյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի վարչական մարմինների վարչության պետ Գ. Գևորգյանին (աշխատանքային խմբի ղեկավար):