Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՆԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆ ...

28.09.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   09.11.2000  -ից մինչեւ   28.09.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 03.09.01 թիվ 635 որոշում)

i

041.0688.131000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հոկտեմբերի 2000 թվականի N 688

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՉՈՒՆԵՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրում ընդգրկված ընկերությունների անշարժ գույքի հաշվառման և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ծառայությունների դիմաց վճարման գործընթացը կարգավորելու նպատակով`

1. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` 5-օրյա ժամկետում հաստատել և համապատասխան նախարարություններին (գերատեսչություններին), մարզպետներին ու Երևանի քաղաքապետին իրազեկել Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրում ընդգրկված ընկերությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից անշարժ գույքի հաշվառման և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ծառայությունների դիմաց վճարման համար ֆինանսական միջոցներ չունեցող ընկերությունների ցանկում ընդգրկելու հիմնավորման չափանիշների մասին:

2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն ներկայացնել սույն որոշման 1-ին կետով նախատեսված չափանիշների հիման վրա կազմված` ֆինանսական միջոցներ չունեցող ընկերությունների ցանկերը` հիմնավորող տեղեկանքներով:

3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ ճշտել նշված ցանկերում ընդգրկված ընկերությունների համապատասխանությունը սույն կարգի 1-ին կետով նախատեսված չափանիշներին, հաստատել այդ ցանկերը և դրանք ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ (յուրաքանչյուր ամսվա վերջին հնգօրյակում) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ու Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն ներկայացնել տեղեկանք նշված ցանկերում ընդգրկված ընկերությունների գույքի հաշվառման և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքների ընթացքի (ըստ օբյեկտների) ու ֆինանսական միջոցների ծախսման մասին:

5. Սահմանել, որ անշարժ գույքի հաշվառման և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ծառայությունների դիմաց վճարման համար ֆինանսական միջոցներ չունեցող ընկերությունների ցանկերում չընդգրկված ընկերություններն այդ ծառայությունների դիմաց վճարումը կատարում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
13.10.2000
N 688
Որոշում