ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
14 սեպտեմբերի 2000 թվականի N 39
13. ՀՈՂԱՄԱՍ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Երևանի քաղաքապետին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությանը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 30-ի «Հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի բացակայության դեպքերում քաղաքաշինական գործունեության իրականացման կարգը հաստատելու մասին» N 479 որոշմանը համապատասխան` մեկամսյա ժամկետում ապահովել Երևանի Ծովակալ Իսակովի պողոտային և Երևանյան լճին հարող տարածքի` Կենտրոնական ավտոկայանից մինչև Սեբաստիայի փողոցի տրանսպորտային հանգույցը, նոր հողօգտագործման և կառուցապատման նպատակով դրա գործառական նշանակության փոփոխության ձևակերպումը: