041.0652.270900
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
27 սեպտեմբերի 2000 թվականի N 652
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 447 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 447 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հունվարի 28-ի N 46 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքում`
ա) «Քարտուղարություն» տողից հետո լրացնել «Կադրերի վարչություն» և «Ֆինանսական վարչություն» տողերով.
բ) հանել «Սփյուռքի վարչություն» տողը.
գ) «Քաղաքական ծրագրավորման խումբ» տողը փոխարինել «Քաղաքական ծրագրավորման վարչություն» տողով: