041.0635.150900
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
15 սեպտեմբերի 2000 թվականի N 635
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՎԱԿԱՆ ԵՐԱՇՏԻ ԵՎ ՍԱԿԱՎԱՋՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՄԵՂՄԱՑՄԱՆ ՈՒ ՊԱՏՃԱՌԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ելնելով Հայաստանի Հանրապետությունում տևական երաշտի և սակավաջրության պատճառով ստեղծված արտակարգ ծանր վիճակից, որի հետևանքով վնասվել են գյուղատնտեսական մշակաբույսերը, բնական կերային տարածքներն ու անտառները` հանգեցնելով բերքի մեծ կորստի և անասնապահության ոլորտի լուրջ դժվարությունների, վնասելով շրջակա միջավայրը`
1. Հայաստանի Հանրապետությունում տևական երաշտից և սակավաջրությունից առավել տուժած համարել հետևյալ տարածաշրջանները`
Արարատի մարզի նախալեռնային տարածաշրջանները
Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանը
Շիրակի մարզի բարձրադիր և անջրդի տարածաշրջանները
Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանը, բարձրադիր և անջրդի մյուս տարածաշրջանները
Լոռու մարզի բարձրադիր և անջրդի տարածաշրջանները
Տավուշի մարզի բարձրադիր և անջրդի տարածաշրջանները
Գեղարքունիքի մարզը
Կոտայքի մարզի անջրդի տարածաշրջանները
Վայոց ձորի մարզի անջրդի տարածաշրջանները
Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանը և մյուս անջրդի տարածաշրջանները:
2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել մարզերի տարածքներում տևական երաշտից ու սակավաջրությունից առավել տուժած համայնքների ցանկը:
i
3. Հայաստանի Հանրապետությունում տևական երաշտի և սակավաջրության հետևանքների մեղմացման ու պատճառած վնասների վերացման միջոցառումները համակարգելու նպատակով ստեղծել կառավարական հանձնաժողով հետևյալ կազմով`
Դ. Զադոյան - ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը
համակարգող նախարար (հանձնաժողովի նախագահ)
Զ. Գևորգյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար (հանձնաժողովի
նախագահի տեղակալ)
Ռ. Մարտիրոսյան - ՀՀ սոցիալական ապահովության նախարար
Ա. Մկրտչյան - ՀՀ առողջապահության նախարար
Մ. Մուրադյան - ՀՀ բնապահպանության նախարար
Վ. Հարությունյան - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների
վարչության պետ
Վ. Մովսիսյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Գ. Մարտիրոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր մարդասիրական օգնության
հանձնաժողովի նախագահ
Ա. Ալավերդյան - ՀՀ պետական եկամուտների նախարարի տեղակալ
Ա. Անդրեասյան - ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության
գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ
Ա. Մարտիրոսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ռ. Դավթյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության
միկրոտնտեսական ծրագրերի գլխավոր վարչության պետ
Ա. Մովսիսյան - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ
Հ. Քլոյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Գ. Անանյան - ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ
(համաձայնությամբ)
Գ. Հակոբյան - ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը
համակարգող նախարարի խորհրդական
(կազմը փոփ. 19.02.01 թիվ 138 որոշում)
4. Կառավարական հանձնաժողովին`
ա) բանակցություններ վարել միջազգային կազմակերպությունների ու օտարերկրյա պետությունների հետ և մեկամսյա ժամկետում ճշգրտել նրանց կողմից ակնկալվող հնարավոր աջակցության ձևերն ու չափերը.
բ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում տևական երաշտի և սակավաջրության հետևանքների մեղմացման ու պատճառած վնասների վերացման միջոցառումների ծրագիրը և համապատասխան ժամանակացույցը` նշելով ֆինանսավորման հնարավոր աղբյուրները:
5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 20-օրյա ժամկետում քննության առնել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետությունում տևական երաշտի և սակավաջրության հետևանքների մեղմացման ու պատճառած վնասների վերացման միջոցառումների ֆինանսավորման վերաբերյալ:
6. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` միջազգային կազմակերպություններին և օտարերկրյա պետությունների կառավարություններին տեղեկացնել Հայաստանի Հանրապետությունում տևական երաշտի և սակավաջրության հետևանքների ու պատճառած վնասների մասին և նրանց տրամադրել սույն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 7-ի նիստի «Հայաստանի Հանրապետությունում տևական երաշտի ու սակավաջրության հետևանքների վերացման միջոցառումների մասին» արձանագրային որոշումը և միջազգային կազմակերպություններին ու օտարերկրյա պետություններին ուղղված Հայաստանի Հանրապետության վարչապետի ուղերձը: