030.0653.230800
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի «ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆՀ-489 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի փետրվարի 26-ի «Հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի հայկական մասի կազմը հաստատելու մասին» ՆՀ-489 հրամանագրի 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ (հայկական մասի նախագահ)» տողը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ (հայկական մասի նախագահ)» տողով.
բ) «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիկունքի վարչության պետ» և «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակեցման վարչության կոմունալ շահագործման ծառայության պետ» տողերը հանել.
գ) կետը լրացնել հետևյալ տողերով`
«Երևանի քաղաքապետ
Արագածոտնի մարզպետ
Շիրակի մարզպետ»:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
23 օգոստոսի 2000թ.
ՆՀ-653