041.0505.040800
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
4 օգոստոսի 2000 թվականի N 505
i
ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՊԱՏՎԻՐԱՏՈՒ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 30-ի «Շինարարության պատվերի տեղադրման և տեխնիկական վերահսկման մրցույթների կազմակերպման ու անցկացման կարգը հաստատելու մասին» N 159 որոշմանը համապատասխան`
Հայաստանի Հանրապետությունում 2001 թվականին մարդահամարի անցկացման համար Ազգային վիճակագրական ծառայությանը Երևան քաղաքի Խանջյան փողոցի N 19 շենքում հատկացված տարածքի նորոգման աշխատանքները կազմակերպելու նպատակով շինարարության պատվերի տեղադրման և տեխնիկական վերահսկման մրցույթի կազմակերպման ու անցկացման պատվիրատուի լիազորությունները վերապահել Ազգային վիճակագրական ծառայությանը: