041.0431.080700
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
8 հուլիսի 2000 թվականի N 431
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 400 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հունիսի 27-ի «Առևտրի, արդյունաբերության, էներգետիկայի, գիտության, տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 400 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) հանձնաժողովի նախագահ նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար Ա. Թումանյանին.
բ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Թ. Մարգարյանին նշանակել հանձնաժողովի նախագահի տեղակալ: