041.0403.290600
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
29 հունիսի 2000 թվականի N 403
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 260 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի մայիսի 15-ի «Դ. Հարությունյանի Լոնդոն գործուղման մասին» N 260 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
ա) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանին 2000 թվականի հունիսի 4-12-ը գործուղել Լոնդոն` Միջազգային արբիտրաժային դատարանում «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության գործարքի հետ կապված վիճահարույց հարցերի քննարկման ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության շահերը ներկայացնելու և Եվրոպայի արդարադատության նախարարների 23-րդ խորհրդաժողովին մասնակցելու նպատակով».
բ) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բառերով. «համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի»: