041.0399.270600
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
27 հունիսի 2000 թվականի N 399
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 697 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի նոյեմբերի 16-ի «Հանձնաժողով ստեղծելու մասին» N 697 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կ. Գալուստյան - ՀՀ էներգետիկայի նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Դ. Վարդանյան - ՀՀ պետական գույքի կառավարման նախարար
(հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Վ. Խաչատրյան - ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային,
բյուջետային և տնտեսական հարցերի մշտական
հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Ռ. Նազարյան - ՀՀ էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ
Գ. Մալխասյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Մ. Միքայելյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
տեղակալ
Վ. Մովսեսյան - ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի նախագահ
(համաձայնությամբ)
Ա. Գալստյան - ՀՀ էներգետիկայի նախարարության տեխնիկական
քաղաքականության գլխավոր վարչության պետ
Ս. Երիցյան - «Հրազդան - 5 ԾԻԳ» ՊՀ-ի տնօրեն
(հանձնաժողովի քարտուղար)»: