(ուժը կորցրել է 02.02.01 թիվ 85 որոշում)
i
041.0393.260600
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
26 հունիսի 2000 թվականի N 393
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 171 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի մարտի 22-ի «Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև առևտրատնտեսական ու գիտատեխնիկական միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 171 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմում`
ա) Ա. Ավանյանի և Կ. Սիմոնյանի փոխարեն համապատասխանաբար ընդգրկել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Է. Մադաթյանին (հանձնաժողովի նախագահ) ու Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության երկրորդ եվրոպական բաժնի վարիչ Ռ. Խարազյանին (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար).
բ) հանել Տ. Խաչատրյանին և Զ. Մնացականյանին: