Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 3-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 3-Ի N 1 ՈՐՈՇՄԱՆ ...

01.03.2002 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   26.06.2000  -ից մինչեւ   01.03.2002  -ը:
 

(ուժը կորցրել է 01.03.02 թիվ 103 որոշում)

i

041.0392.260600

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հունիսի 2000 թվականի N 392

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 3-Ի N 1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հունվարի 3-ի «Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 1 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

որոշմամբ հաստատված միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմում`

ա) Ե. Զախարյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Զ. Գևորգյանին (հանձնաժողովի նախագահ).

բ) ընդգրկել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության արտաքին կապերի վարչության պետ Ա. Պետրոսյանին ու Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության երկրորդ եվրոպական բաժնի վարիչ Ռ. Խարազյանին (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)` հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի պարտականությունից ազատելով Լ. Հովսեփյանին.

գ) հանել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարի առաջին տեղակալ Ա. Խաչատրյանին ու Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջազգային տնտեսական համագործակցության վարչության բաժնի վարիչ Ա. Պողոսյանին:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
26.06.2000
N 392
Որոշում