Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ՏՈՒՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ Օ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ՏՈՒՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄ ...

04.01.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   23.03.1992  -ից մինչեւ   04.01.2007  -ը:
 

(ուժը կորցրել է 28.11.06 ՀՕ-199-Ն օրենք)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

«Հայաստանի Հանրապետությունում հարկերի և տուրքերի մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետությունում հարկերի և տուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել հրապարակելու պահից, բացառությամբ օրենքի 6 հոդվածի երրորդ մասի, որը գործողության մեջ կդրվի տեղական հանրաքվեների անցկացումը կարգավորող օրենքների ընդունումից հետո:

/փոփ. 19.11.94 որոշում/

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

ա) մինչև 1992 թվականի մայիսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները համապատասխանեցնել «Հայաստանի Հանրապետության հարկերի և տուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին.

բ) բանակցություններ անցկացնել օտարերկրյա պետությունների հետ` ֆիզիկական և իրավաբանական անձանց եկամուտների (շահույթների) կրկնակի հարկումից խուսափելու մասին միջպետական համաձայնագրեր կնքելու շուրջ:

(01.06.92 թ. խմբագրությամբ)

 

 

pin
ՀՀ Գերագույն խորհուրդ
23.03.1992
N ՀՆ-0565-I
Որոշում