(ուժը կորցրել է 25.02.02 թիվ 87 որոշում)
i
041.0377.200600
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
20 հունիսի 2000 թվականի N 377
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 716 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի նոյեմբերի 23-ի «Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 716 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
որոշմամբ հաստատված տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմում`
ա) Ե. Զախարյանի և Կ. Գալուստյանի փոխարեն համապատասխանաբար ընդգրկել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հ. Բեգլարյանին և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ Ռ. Նազարյանին.
բ) ընդգրկել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ կառույցների տարածաշրջանային համագործակցության և երկկողմ տնտեսական կապերի բաժնի վարիչ Ս. Սմբատյանին (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)` հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի պարտականություններից ազատելով Դ. Գևորգյանին: