(ուժը կորցրել է 27.03.02 թիվ 167 որոշում)
i
041.0374.200600
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
20 հունիսի 2000 թվականի N 374
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 744 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև տնտեսական ու գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 744 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
որոշմամբ հաստատված միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմում`
ա) Կ. Գալուստյանի և Ա. Ավանյանի փոխարեն համապատասխանաբար ընդգրկել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ Ռ. Նազարյանին ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հ. Բեգլարյանին.
բ) ընդգրկել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ կառույցների տարածաշրջանային համագործակցության և երկկողմ տնտեսական կապերի բաժնի վարիչ Ս. Սմբատյանին (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)` հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի պարտականություններից ազատելով Ա. Ավետիսյանին: