041.0356.150600
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
15 հունիսի 2000 թվականի N 356
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 128 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի մարտի 23-ի «Գյուղական համայնքների վարչական տարածքներում գտնվող պետական սեփականություն համարվող պետական պահուստային ֆոնդի հողերի օտարման գործընթացի իրականացման միջոցառումների մասին» N 128 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 1-ին կետով հաստատված միջոցառումների ցանկը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հաստատված է
ՀՀ վարչապետի 2000 թ.
մարտի 23-ի N 128
որոշմամբ
ՑԱՆԿ
գյուղական համայնքների վարչական տարածքներում գտնվող պետական
սեփականություն համարվող պետական պահուստային ֆոնդի հողերի
օտարման գործընթացի իրականացման միջոցառումների
____________________________________________________________________________
NN Միջոցառումների անվանումը Կատարման ժամկետը
ը/կ
____________________________________________________________________________
1 2 3
____________________________________________________________________________
1. Գյուղական համայնքների վարչական տարածքներում
գտնվող պետական սեփականություն համարվող պետական
պահուստային ֆոնդի հողերի օտարման գործընթացը
կարգավորող օրենսդրական դաշտի ուսումնասիրություն,
անհրաժեշտության դեպքում սահմանված կարգով
համապատասխան փոփոխություններ կատարելու
վերաբերյալ առաջարկությունների ներկայացում 5 օգոստոսի 2000 թ.
2. Համայնքների ցանկի կազմում, որոնցում նախատեսվում
է պետական պահուստային ֆոնդի հողերի (4000 հա)
օտարման գործընթաց 1 օգոստոսի 2000 թ.
Ժամանակացույցի հաստատում 31 դեկտեմբերի 2000 թ.
այդ թվում`
ա) հողերի սեփականության իրավունքի անհատույց
փոխանցումով
բ) որպես տնամերձ
գ) գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար
3. Պետական պահուստային ֆոնդի հողերի վաճառքի
աճուրդային կարգի և մեկնարկային գների
սահմանման վերաբերյալ առաջարկությունների
ներկայացում 5 օգոստոսի 2000 թ.
4. Պետական պահուստային ֆոնդի հողերի օտարման
գործընթացի մասին զանգվածային լրատվության
միջոցներով բնակչությանը տեղեկատվությամբ
ապահովում 2 օգոստոսի 2000 թ.
5. Մրցույթների կազմակերպման և անհրաժեշտ հարցերի
պարզաբանման նպատակով համայնքներում
սեմինարների և համապատասխան միջոցառումների
կազմակերպում 2 օգոստոսի 2000 թ.
6. Պետական պահուստային ֆոնդի հողերի օտարման
գործընթացի իրականացման գործուն մեխանիզմների
մշակում 2 օգոստոսի 2000 թ.
7. Աճուրդների իրականացման աշխատանքների սկիզբ 2 օգոստոսի 2000 թ.»: