041.0336.070600
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
7 հունիսի 2000 թվականի N 336
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 635 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 16-ի «Հանձնաժողով ստեղծելու մասին» N 635 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի ապրիլի 11-ի N 183 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված հանձնաժողովի կազմում ընդգրկել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության իրավական ապահովման վարչության նորմատիվ իրավական ակտերի մշակման բաժնի պետ Հայկ Խաչատրյանին: