031.0577.300500
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում 1999 թվականի դեկտեմբերի 15-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև Երևանի երկրաջերմային փորձնական ծրագրի նախապատրաստման աշխատանքների համար Բ բլոկի TF 022932 դրամաշնորհի» և «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև Երևանի երկրաջերմային փորձնական ծրագրի նախապատրաստման աշխատանքների համար Բ բլոկի TF 022931 դրամաշնորհի» համաձայնագրերը քննարկելիս:
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի ապրիլի 18-ի ՆԿ-555 կարգադրությունը:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
30 մայիսի 2000թ.
ՆԿ-577