041.0289.250500
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
25 մայիսի 2000 թվականի N 289
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի մայիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին» հրամանագրի`
i
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը`
ա) մեկամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել նշված նախարարությունների կանոնադրությունները, կառուցվածքները, կենտրոնական ապարատների աշխատողների թիվը, կոլեգիաների կազմերը և նախարարների տեղակալների թիվը.
բ) Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ համատեղ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության նախկին առողջապահության և սոցիալական ապահովության նախարարության, Հայաստանի Հանրապետության նախկին գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարության գույքի, այդ թվում` վարչական շենքերի, տրանսպորտի ու կապի միջոցների հետագա տնօրինման վերաբերյալ.
գ) ձեռնարկել համապատասխան միջոցներ Հայաստանի Հանրապետության նախարարությունների վերակազմակերպման կապակցությամբ աշխատանքից արձակման կամ փոխադրման ենթակա աշխատողների` օրենքով սահմանված աշխատանքային իրավունքներն ու երաշխիքներն ապահովելու համար: