Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐՈՎ ՄԻՋՈՑՆԵՐԻ ...

25.09.2015 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.08.2005  -ից մինչեւ   25.09.2015  -ը:
 

(ուժը կորցրել է 25.08.15 թիվ 187-Ն որոշում)

i

050.0096.250400

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 ապրիլի 2000 թվականի թիվ 96

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐՈՎ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԺԱՄԿԵՏՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և «զ» ենթակետերը, «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը, հաշվի առնելով Հայաստանի բանկերի միության դրական եզրակացությունը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության տարածքում վճարման հանձնարարականներով միջոցների փոխանցումների կատարման առավելագույն ժամկետներ սահմանելու կարգը» (կցվում է):

2. Սույն որոշման ընդունման պահից ուժը կորցրած ճանաչել`

ա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1997 թվականի մարտի 25-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում վճարման հանձնարարականներով միջոցների փոխանցումների կատարման առավելագույն ժամկետներ սահմանելու մասին» թիվ 99 որոշումը,

i

բ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի մարտի 30-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջե և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ ուղղված բոլոր վճարումների կատարման ժամկետը սահմանելու մասին» թիվ 44 որոշումը:

3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտի վրա:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

Հաստատված է

 

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2000 թվականի ապրիլի 25-ի թիվ 96 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐՈՎ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԺԱՄԿԵՏՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1. Սույն կարգում սահմանված ժամկետները վերաբերում են Հայաստանի Հանրապետությունում կատարվող, այդ թվում` նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջե և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ ուղղված բոլոր վճարումներին:

1.2. Սույն կարգի իմաստով`

1.2.1. բանկի ստորաբաժանում` բանկի գլխամաս, բանկի մասնաճյուղ, բանկի գործառնական գրասենյակ.

1.2.2. բանկի գլխամաս (գլխամասային բանկ)` բանկի կենտրոնական գրասենյակ, որի միջոցով իրականացվում են տարբեր բանկերի կամ բանկի տարբեր ստորաբաժանումների միջև միջոցների փոխանցումները.

1.2.3. վճարող` միջոցների փոխանցման առաջին վճարման հանձնարարականը ներկայացնող (վճարումը կատարելու առաջին նախաձեռնող).

1.2.4. շահառու` վճարողի վճարման հանձնարարականի գումարի փոխանցման վերջնական հասցեատեր.

1.2.5. ներբանկային փոխանցումներ` վճարման հանձնարարականներով միջոցների փոխանցումներ, որոնց վճարողը և շահառուն սպասարկվում են բանկի միևնույն ստորաբաժանումում կամ միևնույն բանկի տարբեր ստորաբաժանումներում.

1.2.6. միջբանկային փոխանցումներ` վճարման հանձնարարականներով միջոցների փոխանցումներ, որոնց վճարողը և շահառուն սպասարկվում են տարբեր բանկերի ստորաբաժանումներում.

1.2.7. բանկային օր` բանկի աշխատանքային օր.

i

1.2.8. վճարողի հանձնարարականի ստացման օր` բանկային այն օրը, երբ վճարողին սպասարկող բանկի ստորաբաժանումը`

ա) ընդունում է վճարողի հանձնարարականը վճարողից կամ վերջինիս ներկայացուցչից,

բ) ընդունում է վճարողի հանձնարարականը փոստի կամ առաքող այլ կազմակերպության ներկայացուցչից,

գ) ընդունում է վճարողի հանձնարարականը հաղորդակցման համակարգի միջոցով:

Վճարողին սպասարկող բանկի ստորաբաժանումը վճարողի հանձնարարականը ընդունելիս, նշում է հանձնարարականի ստացման օրը, ժամը: Միևնույն հաճախորդից տվյալ պահին ընդունված բոլոր հանձնարարականների վրա կարող է նշվել միևնույն ժամը:

Եթե վճարողին սպասարկող բանկի ստորաբաժանումը վճարման հանձնարարականն ստանում է այդ տիպի գործառնությունների համար սահմանված իր գործառնական ժամերից հետո, ապա վճարման հանձնարարականը համարվում է ստացված հաջորդ բանկային օրը:

(1.2.8-րդ կետը փոփ. 19.07.05 թիվ 358-Ն որոշում)

1.2.9. Կատարման օր`

ա) շահառուն վճարողի հետ բանկի միևնույն ստորաբաժանման կողմից սպասարկվելու դեպքում շահառուին վճարելու օրն է,

բ) շահառուն վճարողի հետ տարբեր բանկերում կամ բանկի տարբեր ստորաբաժանումների կողմից սպասարկվելու դեպքում այն օրն է, երբ վճարողին սպասարկող ստորաբաժանման կողմից վճարման շղթայի հաջորդ մասնակցին պետք է ուղարկվի վճարողի վճարման հանձնարարականին համապատասխանող վճարման հանձնարարական.

1.2.10. վճարման օր` օր, երբ վճարման հանձնարարականի գումարը ենթակա է վճարման շահառուին վերջինիս սպասարկող բանկի ստորաբաժանման կողմից:

1.3. Բանկային հաշվի պայմանագրերով կամ առանձին տեսակի վճարումների համար` միջբանկային համաձայնագրերով, կարող են սահմանվել վճարումների ավելի կարճ ժամկետներ:

 

2. Վճարման հանձնարարականներով միջոցների փոխանցումների

կատարման առավելագույն ժամկետները ներբանկային

փոխանցումների դեպքում

 

2.1. Վճարողի վճարման հանձնարարականում կատարման և վճարման օր նշված չլինելու դեպքում բանկը պարտավոր է ապահովել վճարումը շահառուին հետևյալ ժամկետներում`

- վճարողը և շահառուն բանկի միևնույն ստորաբաժանման կողմից սպասարկվելու դեպքում` վճարողի հանձնարարականի ստացման օրվա ընթացքում,

- վճարողը և շահառուն բանկի տարբեր ստորաբաժանումներում սպասարկվելու դեպքում` առավելագույնը վճարողի հանձնարարականի ստացման օրվան հաջորդող բանկային օրվա ընթացքում:

2.2. Վճարողի վճարման հանձնարարականում կատարման օր նշված լինելու դեպքում բանկը պարտավոր է ապահովել վճարումը շահառուին հետևյալ ժամկետներում`

- վճարողը և շահառուն բանկի միևնույն ստորաբաժանման ներսում սպասարկվելու դեպքում` վճարողի հանձնարարականում նշված կատարման օրվա ընթացքում,

- վճարողը և շահառուն բանկի տարբեր ստորաբաժանումներում սպասարկվելու դեպքում` առավելագույնը վճարողի հանձնարարականում նշված կատարման օրվան հաջորդող բանկային օրվա ընթացքում:

2.3. Վճարողի վճարման հանձնարարականում վճարման օր նշված լինելու դեպքում բանկը պարտավոր է ապահովել վճարումը շահառուին հանձնարարականում նշված վճարման օրվա ընթացքում:

 

3. Վճարման հանձնարարականներով միջոցների փոխանցումների

կատարման առավելագույն ժամկետները միջբանկային

փոխանցումների դեպքում

 

3.1. Վճարողի գլխամասային բանկը պարտավոր է ի կատարումն վճարողի վճարման հանձնարարականի` վճարման մասնակից հաջորդ բանկին (ստացող բանկին) վճարման հանձնարարական ուղարկել այնպիսի եղանակով և ժամկետներում, որ վերջինս այն ստանա`

3.1.1. վճարողի վճարման հանձնարարականում կատարման և վճարման օր նշված չլինելու դեպքում` առավելագույնը վճարողի հանձնարարականի ստացման օրվան հաջորդող բանկային օրվա ընթացքում.

3.1.2. վճարողի վճարման հանձնարարականում կատարման օր նշված լինելու դեպքում` առավելագույնը վճարողի հանձնարարականում նշված կատարման օրվան հաջորդող բանկային օրվա ընթացքում.

3.1.3. վճարողի վճարման հանձնարարականում վճարման օր նշված լինելու դեպքում` այնպիսի ժամկետներում, որ շահառուի գլխամասային բանկը հնարավորություն ունենա սույն կարգի 3.3 կետում սահմանված պահանջները կատարելու դեպքում վճարումը շահառուին կատարել վճարողի հանձնարարականում նշված վճարման օրը:

3.2. Միջնորդ բանկը պարտավոր է ի կատարումն ստացված վճարման հանձնարարականի` վճարման մասնակից հաջորդ բանկին (ստացող բանկին) վճարման հանձնարարական ուղարկել այնպիսի եղանակով և ժամկետներում, որ վերջինս այն ստանա ոչ ուշ, քան միջնորդ բանկի կողմից հանձնարարականի ստացման օրվան հաջորդող բանկային օրվա ընթացքում:

3.3. Շահառուի գլխամասային բանկը, ուղարկող բանկի կողմից վճարման հանձնարարականի կատարման պարագայում, պարտավոր է ապահովել շահառուին վճարումը`

- գլխամասային բանկում շահառուի սպասարկվելու դեպքում` շահառուի գլխամասային բանկի կողմից միջոցների ստացման նույն բանկային օրը,

- բանկի այլ ստորաբաժանումում շահառուի սպասարկվելու դեպքում` առավելագույնը շահառուի գլխամասային բանկի կողմից միջոցների ստացման օրվան հաջորդող բանկային օրվա ընթացքում:

3.4. Եթե ստացող բանկը վճարման հանձնարարականն ստանում է այդ տիպի գործառնությունների համար սահմանված իր գործառնական ժամերից հետո, ապա վճարման հանձնարարականը համարվում է ստացված հաջորդ բանկային օրը:

3.5. Սույն կարգի 3.3 կետում սահմանված ուղարկող բանկի կողմից վճարման հանձնարարականը կատարված է համարվում, երբ`

ա) շահառուի բանկն ստանում է պարտավորության վերջնահաշվարկը ԿԲ-ի կամ միջոցների փոխանցումների համակարգի միջոցով, կամ

բ) շահառուի բանկի հաշիվը կրեդիտագրվում է ուղարկող ԿԲ-ից տարբերվող այլ բանկում, և շահառուի բանկն ստանում է այդ մասին քաղվածք, կամ

գ) շահառուի բանկն ստանում է ուղարկող բանկից վճարման հանձնարարականը, ուղարկող բանկի հաշիվը շահառուի բանկում գտնվելու և հաշվում վճարման հանձնարարականին համարժեք միջոցների առկայության պարագայում:

 

4. Վճարման առավելագույն ժամկետների խախտման համար բանկերի

պատասխանատվությունը

 

4.1. Սույն կարգով սահմանված վճարման հանձնարարականների կատարման առավելագույն ժամկետները խախտելու համար բանկերը պատասխանատվություն են կրում վճարողի առջև ՀՀ քաղաքացիական օրենսդրության համաձայն:

4.2. Սույն կարգով սահմանված վճարման հանձնարարականների կատարման առավելագույն ժամկետները խախտելու համար բանկերի նկատմամբ կիրառվում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից բանկային իրավախախտումների համար սահմանված պատժամիջոցներ:

 

ԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՎՃԱՐՄԱՆ ՏԱՐԲԵՐ ՇՂԹԱՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ

 

բանկի գործառնական գրասենյակ - ԲԳԳ

բանկի մասնաճյուղ - ԲՄ

գլխամասային բանկ - ԳԲ

միջնորդ բանկ - ՄԻՋ

 

ՆԵՐԲԱՆԿԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ

._____________________________________________________.

|                            Վճարման շղթան            |

|_____________________________________________________|

|  ԲԳԳ  |   ԲՄ  |   ԳԲ  |  ԲՄ  | ԲԳԳ    |    ժամկետ   |

|  ԲԳԳ  |   ԲՄ  |   -   |  -   |  -     |  (1) * + 1  |

|  ԲԳԳ  |   -   |   ԳԲ  |  -   |  -     |    (1) + 1  |

|  ԲԳԳ  |   ԲՄ  |   ԳԲ  |  -   |  -     |    (1) + 1  |

|  ԲԳԳ  |   -   |   ԳԲ  |  ԲՄ  |        |    (1) + 1  |

|  ԲԳԳ  |   ԲՄ  |   ԳԲ  |  ԲՄ  |  -     |    (1) + 1  |

|  ԲԳԳ  |   ԲՄ  |   ԳԲ  |  ԲՄ  | ԲԳԳ    |    (1) + 1  |

|  ԲԳԳ  |   -   |   ԳԲ  |  ԲՄ  | ԲԳԳ    |    (1) + 1  |

|  ԲԳԳ  |   -   |   ԳԲ  |  -   | ԲԳԳ    |    (1) + 1  |

|   -   |   ԲՄ  |   ԳԲ  |  ԲՄ  |  -     |    (1) + 1  |

|   -   |   ԲՄ  |   ԳԲ  |  ԲՄ  | ԲԳԳ    |    (1) + 1  |

|   -   |   ԲՄ  |   ԳԲ  |  -   | ԲԳԳ    |    (1) + 1  |

._____________________________________________________.

 

-----------

* Փակագծում նշված մեկ օրը ներառում է վճարողի կողմից հանձնարարականի ներկայացման օրը կամ հանձնարարականում կատարման օրը նշված լինելու դեպքում` կատարման օրը:

 

ՄԻՋԲԱՆԿԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ «ԼՈՐՈ», «ՆՈՍՏՐՈ» ՀԱՇԻՎՆԵՐՈՎ

.____________________________________________________________.

|                            Վճարման շղթան                   |

|____________________________________________________________|

|  ԲԳԳ1  |  ԲՄ1  |  ԳԲ1  |  ԳԲ2  |  ԲՄ2  |  ԲԳԳ2  |  Ժամկետ  |

|  ԲԳԳ1  |   -   |  ԳԲ1  |  ԳԲ2  |   -   |  -     |  (1) + 1 |

|  ԲԳԳ1  |  ԲՄ1  |  ԳԲ1  |  ԳԲ2  |   -   |  -     |  (1) + 1 |

|   -    |  ԲՄ1  |  ԳԲ1  |  ԳԲ2  |   -   |  -     |  (1) + 1 |

|   -    |   -   |  ԳԲ1  |  ԳԲ2  |   -   |  -     |  (1) + 1 |

|   -    |   -   |  ԳԲ1  |  ԳԲ2  |  ԲՄ2  |  -     |  (1) + 2 |

|   -    |   -   |  ԳԲ1  |  ԳԲ2  |   -   |  ԲԳԳ2  |  (1) + 2 |

|   -    |   -   |  ԳԲ1  |  ԳԲ2  |  ԲՄ2  |  ԲԳԳ2  |  (1) + 2 |

|  ԲԳԳ1  |   -   |  ԳԲ1  |  ԳԲ2  |  ԲՄ2  |   -    |  (1) + 2 |

|  ԲԳԳ1  |   -   |  ԳԲ1  |  ԳԲ2  |   -   |  ԲԳԳ2  |  (1) + 2 |

|  ԲԳԳ1  |   -   |  ԳԲ1  |  ԳԲ2  |  ԲՄ2  |  ԲԳԳ2  |  (1) + 2 |

|  ԲԳԳ1  |  ԲՄ1  |  ԳԲ1  |  ԳԲ2  |  ԲՄ2  |   -    |  (1) + 2 |

|  ԲԳԳ1  |  ԲՄ1  |  ԳԲ1  |  ԳԲ2  |   -   |  ԲԳԳ2  |  (1) + 2 |

|  ԲԳԳ1  |  ԲՄ1  |  ԳԲ1  |  ԳԲ2  |  ԲՄ2  |  ԲԳԳ2  |  (1) + 2 |

|   -    |  ԲՄ1  |  ԳԲ1  |  ԳԲ2  |  ԲՄ2  |   -    |  (1) + 2 |

|   -    |  ԲՄ1  |  ԳԲ1  |  ԳԲ2  |   -   |  ԲԳԳ2  |  (1) + 2 |

|   -    |  ԲՄ1  |  ԳԲ1  |  ԳԲ2  |  ԲՄ2  |  ԲԳԳ2  |  (1) + 2 |

.____________________________________________________________.

 

ՄԻՋԲԱՆԿԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ՄԻՋՆՈՐԴ ԲԱՆԿԻ ՄԻՋՈՑՈՎ

.___________________________________________________________________.

|                            Վճարման շղթան                          |

|___________________________________________________________________|

|  ԲԳԳ1  |  ԲՄ1  |  ԳԲ1  |  ՄԻՋ  |  ԳԲ2  |  ԲՄ2  |  ԲԳԳ2 |   Ժամկետ |

|  ԲԳԳ1  |   -   |  ԳԲ1  |  ՄԻՋ  |  ԳԲ2  |   -   |   -   |  (1) + 2 |

|  ԲԳԳ1  |  ԲՄ1  |  ԳԲ1  |  ՄԻՋ  |  ԳԲ2  |   -   |   -   |  (1) + 2 |

|   -    |  ԲՄ1  |  ԳԲ1  |  ՄԻՋ  |  ԳԲ2  |   -   |   -   |  (1) + 2 |

|   -    |   -   |  ԳԲ1  |  ՄԻՋ  |  ԳԲ2  |   -   |   -   |  (1) + 2 |

|   -    |   -   |  ԳԲ1  |  ՄԻՋ  |  ԳԲ2  |  ԲՄ2  |   -   |  (1) + 3 |

|   -    |   -   |  ԳԲ1  |  ՄԻՋ  |  ԳԲ2  |   -   |  ԲԳԳ2 |  (1) + 3 |

|   -    |   -   |  ԳԲ1  |  ՄԻՋ  |  ԳԲ2  |  ԲՄ2  |  ԲԳԳ2 |  (1) + 3 |

|  ԲԳԳ1  |   -   |  ԳԲ1  |  ՄԻՋ  |  ԳԲ2  |  ԲՄ2  |   -   |  (1) + 3 |

|  ԲԳԳ1  |   -   |  ԳԲ1  |  ՄԻՋ  |  ԳԲ2  |   -   |  ԲԳԳ2 |  (1) + 3 |

|  ԲԳԳ1  |   -   |  ԳԲ1  |  ՄԻՋ  |  ԳԲ2  |  ԲՄ2  |  ԲԳԳ2 |  (1) + 3 |

|  ԲԳԳ1  |  ԲՄ1  |  ԳԲ1  |  ՄԻՋ  |  ԳԲ2  |  ԲՄ2  |   -   |  (1) + 3 |

|  ԲԳԳ1  |  ԲՄ1  |  ԳԲ1  |  ՄԻՋ  |  ԳԲ2  |   -   |  ԲԳԳ2 |  (1) + 3 |

|  ԲԳԳ1  |  ԲՄ1  |  ԳԲ1  |  ՄԻՋ  |  ԳԲ2  |  ԲՄ2  |  ԲԳԳ2 |  (1) + 3 |

|   -    |  ԲՄ1  |  ԳԲ1  |  ՄԻՋ  |  ԳԲ2  |  ԲՄ2  |   -   |  (1) + 3 |

|   -    |  ԲՄ1  |  ԳԲ1  |  ՄԻՋ  |  ԳԲ2  |   -   |  ԲԳԳ2 |  (1) + 3 |

|   -    |  ԲՄ1  |  ԳԲ1  |  ՄԻՋ  |  ԳԲ2  |  ԲՄ2  |  ԲԳԳ2 |  (1) + 3 |

.___________________________________________________________________.

 

* Փակագծում նշված մեկ օրը ներառում է վճարողի կողմից հանձնարարականի

ներկայացման օրը կամ հանձնարարականում կատարման օրը նշված լինելու

դեպքում` կատարման օրը:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
25.04.2000
N 96
Որոշում