Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԲԱՆԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՒՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ԲԱՆԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ...

12.09.2002 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.02.2000  -ից մինչեւ   12.09.2002  -ը:
 

(ուժը կորցրել է 23.07.02 թիվ 245-Ն որոշում)

i

050.0216.211299

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 դեկտեմբերի 1999 թվականի թիվ 216

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «ՀՀ բանկային տոկոսի հաշվարկային դրույքի հաշվարկման կարգը» (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

1999 թ. դեկտեմբերի 21-ի թիվ 216 որոշմամբ

 

ԿԱՐԳ

ՀՀ բանկային տոկոսի հաշվարկային դրույքի հաշվարկման

 

1. Բանկային տոկոսի հաշվարկային դրույքը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա 1-8-ն ընկած ժամանակահատվածում` հաշվարկման օրվան նախորդող 5 շաբաթվա ընթացքում` Հայաստանի Հանրապետությունում գործող առևտրային բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության իրավաբանական և ֆիզիկական անձանցից ՀՀ դրամով և արտարժույթով ներգրավված 30-360-օրյա ժամկետայնության ավանդների և դրանց ՀՀ դրամով և արտարժույթով տրամադրված 30-360-օրյա ժամկետայնության վարկերի տոկոսադրույքների և ծավալների վերաբերյալ տվյալների հիման վրա: Բանկային տոկոսի հաշվարկային դրույքի հաշվարկման համար հիմք են հանդիսանում «Նախորդող շաբաթվա ընթացքում ներգրավված և տեղաբաշխված միջոցների միջին տոկոսադրույքների վերաբերյալ» ձև 17` շաբաթական հաշվետվությունները:

2. Բանկային տոկոսի հաշվարկային դրույքը հաշվարկվում է 30, 60, 90, 180 և 360-օրյա ժամկետով, ՀՀ դրամով և արտարժույթով ներգրավված ավանդների և տրամադրված վարկերի տոկոսադրույքները` 360-օրյա ժամկետի համար վերահաշվարկման (էֆեկտիվ տոկոսադրույքի հաշվարկման սկզբունքով) և համապատասխան ծավալներով կշռման միջոցով.

                            ._                         _.

|       it      t    360    |

I               = |(1 + _____ x _____ )    - 1| * 100

վերահաշվարկված   |      100     360          |

                            ._                         _.

 

որտեղ`

 

I                -  վերահաշվարկված տոկոսադրույքն է 360 օրյա ժամկետի համար,

վերահաշվարկված t - տրամադրված վարկերի կամ ներգրավված ավանդների ժամկետայնությունը, it - տրամադրված վարկերի կամ ներգրավված ավանդների անվանական տոկոսադրույքը

t ժամկետայնության համար,

__n

                              \   (I                 x V )

                              /_    j վերահաշվարկված    i

                              j=1

             I            = _______________________________

              հաշվարկային               __n     

                                        \   V

                                        /_   j

                                        j=1     

                                                

որտեղ`

 

I                 - բանկային տոկոսի հաշվարկային դրույքն է,                     

հաշվարկային

I                 - j-րդ գործարքի վերահաշվարկված տոկոսադրույքը,

j վերահաշվարկված

 

V  - j-րդ գործարքի ծավալը, j n  - հաշվարկում ընդգրկված գործարքների քանակը:

 

i

3. Բանկային տոկոսի հաշվարկային դրույքի հաշվարկում չեն ներառվում Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով տրամադրված այն վարկերը և ներգրավված ավանդները, որոնց 360-օրյա ժամկետի համար վերահաշվարկված տոկոսադրույքները շեղվում են հաշվարկման ժամանակահատվածի տվյալների հիման վրա 360-օրյա ժամկետի համար վերահաշվարկված տոկոսադրույքներով հաշվարկված` իրենց կշռված միջիններից 50% և ավելի չափով:

(3-րդ կետը խմբ. 01.02.00 թիվ 17 որոշում)

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
21.12.1999
N 216
Որոշում