050.0183.121199
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
12 նոյեմբերի 1999 թվականի թիվ 183
i
ԲԱՆԿԵՐԻ, ԴՐԱՆՑ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՐՔ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՆԴՈՐՐԱԳԻՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» ենթակետի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների վերաբերյալ անդորրագրի հատուկ հաշվառման ձևաթերթը (կցվում է):
2. Բանկերի, դրանց տարածքային ստորաբաժանումների, արտարժույթի փոխանակման կետերի աշխատակիցները և արժութային դիլերներն արտարժույթի առք ու վաճառքի գործարքի կատարման վերաբերյալ պարտավոր են լրացնել և հաճախորդին տալ անդորրագիր:
i
3. Արտարժույթի առք ու վաճառքի անդորրագիրն (այսուհետև` անդորրագիր) ունի հերթական համար, որը բաղկացած է երկու մասից`
- առաջին մասը (սերիան) կազմված է հայկական այբուբենի երեք տառերից,
- երկրորդ մասը (հերթական համարը) կազմված է վեցանիշ արաբական թվերից:
(3-րդ կետը խմբ. 28.03.00 թիվ 65 որոշում)
4. Արգելվում է անդորրագրում ջնջումներ կամ ուղղումներ կատարել: Ջնջումներով կամ ուղղումներով լրացված անդորրագիրը համարվում է անվավեր:
5. Անդորրագիրը լրացվում է երկու օրինակից, որոնցից մեկը գործարքը կատարելուց հետո տրվում է հաճախորդին, իսկ մյուսը պահվում է բանկում (դրա տարածքային ստորաբաժանումներում, արժութային դիլերի մոտ, արտարժույթի փոխանակման կետում):
6. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործերի կառավարչությանը` 3-ամսյա ժամկետում կազմակերպել արտարժույթի առք ու վաճառքի անդորրագրի հատուկ հաշվառման ձևաթերթի տպագրության աշխատանքները:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հուլիսի 1-ից:
i
(7-րդ կետը փոփ. 28.02.00 թիվ 41, 12.04.00 թիվ 78 որոշումներ)
Հավելված
__________
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
1999 թ. նոյեմբերի 12-ի թիվ 183 որոշմամբ
Անդորրագիր ___________ թիվ ____________
(սերիա)
Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների
վերաբերյալ
__________________________________________________________________________
բանկի, արժութային դիլերի (արտարժույթի փոխանակման կետի) անվանումը,
__________________________________________________________________________
անունը, ազգանունը, հասցեն
«____»______________ 200 ___ թ.
Ժամը «____»
Փոխանակվող արժույթի տեսակը ____________________________________
Առք / վաճառք (ընդգծել)
Գումարը (թվերով և բառերով) ___________________________________
Փոխանակման փոխարժեքը __________________________________________
Հաճախորդին տրվող գումարը և արժույթի տեսակը ___________________
Կ. Տ.
Կատարող ________________________________________
(անուն, ազգանուն)