Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ, ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ, ԳՅՈՒՂԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ, ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱ ...

31.05.2014 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   31.05.2014  -ից մինչեւ   31.05.2014  -ը:
 

 

040.0533.030506

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«3» մայիսի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 մարտի 2006 թվականի N 533-Ն

 

i

ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ, ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ` ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԵՎ ՄԱՍՆԱԿԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՍՏԱՑՈՂ` ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ՉԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 12, 13, 14, 18-րդ կետերի, 19-րդ հոդվածի 2-րդ մասի ու 4-րդ մասի 1-ին կետի և 20-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. (1-ին կետն ուժը կորցրել է 17.04.14 թիվ 479-Ն որոշում)

i

(1-ին կետը փոփ. 10.06.11 թիվ 818-Ն որոշում)

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 17.04.14 թիվ 479-Ն որոշում)

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 25-ի «Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի առանձին հոդվածների կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 222 որոշման 3-րդ կետը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(վերնագիրը փոփ. 10.06.11 թիվ 818-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2006 թվականի մարտի 30-ի

N 533-Ն որոշման

 

ԿԱՐԳ

i

ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ, ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ` ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԵՎ ՄԱՍՆԱԿԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՍՏԱՑՈՂ` ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ՉԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

(կարգն ուժը կորցրել է 17.04.14 թիվ 479-Ն որոշում)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության (այսուհետ` գործակալություն) մարզային և տարածքային կենտրոններում (այսուհետ` տարածքային կենտրոն) հաշվառված և մասնագիտական պատրաստման, վերամասնագիտացման ու մասնագիտական որակավորման բարձրացման (այսուհետ` մասնագիտական ուսուցում) դասընթացներին մասնակցելու ցանկություն հայտնած գործազուրկների, հաշմանդամների, գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող` աշխատանք փնտրող անձանց, երկարամյա ծառայության, արտոնյալ պայմաններով և մասնակի կենսաթոշակ ստացող` աշխատանք փնտրող չզբաղված անձանց (այսուհետ` ունկնդիր) մասնագիտական ուսուցման հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 27.03.08 թիվ 282-Ն, 10.06.11 թիվ 818-Ն որոշումներ)

2. Մասնագիտական ուսուցման նպատակն է ունկնդրին աջակցելը` աշխատաշուկայի պահանջներին համապատասխան նոր կարողություններ ու հմտություններ ձեռք բերելու միջոցով հարմար աշխատանքի տեղավորման, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հարցերում:

3. Մասնագիտական ուսուցումը կազմակերպվում է զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերին համապատասխան:

4. Մասնագիտական ուսուցումը կազմակերպվում է, երբ`

ա) աշխատաշուկայում բացակայում է ունկնդրի մասնագիտական կրթությանը համապատասխան հարմար աշխատանքը. այս դեպքում կազմակերպվում է վերամասնագիտացման դասընթաց,

բ) ունկնդրի մասնագիտական որակավորումը չի համապատասխանում աշխատաշուկայի պահանջներին. այս դեպքում կազմակերպվում է մասնագիտական որակավորման բարձրացման դասընթաց,

գ) ունկնդիրը չունի մասնագիտական կրթություն և որակավորում. այս դեպքում կազմակերպվում է նախնական մասնագիտական պատրաստման և արհեստագործական ուսուցման դասընթաց:

i

5. Մասնագիտական ուսուցումը ֆինանսավորվում է`

ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին,

բ) միջազգային և այլ կազմակերպությունների միջոցների հաշվին:

(5-րդ կետը փոփ. 27.03.08 թիվ 282-Ն որոշում)

i

6. Մասնագիտական ուսուցումն իրականացվում է`

ա) սույն կարգի 5-րդ կետի «ա» ենթակետում նշված դեպքերում` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված կազմակերպության կողմից,

բ) սույն կարգի 5-րդ կետի «բ» ենթակետում նշված դեպքում` այլ միջոցների հաշվին ուսուցումն իրականացնող կազմակերպության կողմից:

(6-րդ կետը փոփ. 27.03.08 թիվ 282-Ն որոշում)

7. Հաշմանդամների մասնագիտական ուսուցումը և աշխատանքային ունակությունների վերականգնումն իրականացվում են` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության տարածքային մարմինների կողմից կազմված հաշմանդամի անհատական վերականգնողական ծրագիրը:

8. Մասնագիտական ուսուցման դասընթացների տևողությունը չի կարող գերազանցել 3 ամիսը, իսկ սույն կարգի 4-րդ կետի «գ» ենթակետում նշված նախնական մասնագիտական պատրաստման և արհեստագործական ուսուցման դեպքում` 6 ամիսը:

i

9. Սույն կարգի 6-րդ կետի «ա» ենթակետում նշված կազմակերպությունը գործազուրկ, հաշմանդամ և գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող ունկնդրին սույն կարգի 5-րդ կետի «ա» ենթակետում նշված միջոցներից վճարում է կրթաթոշակ` ուսուցման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում:

(9-րդ կետը փոփ. 27.03.08 թիվ 282-Ն, 10.06.11 թիվ 818-Ն որոշումներ)

10. ՈՒնկնդրին` իր բնակության վայրի համայնքից դուրս այլ համայնք (բացառությամբ Երևան քաղաքի թաղային համայնքների) մասնագիտական ուսուցման ուղեգրելու դեպքում փոխհատուցվում են տրանսպորտային ծախսերը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման կարգը սահմանելու մասին» N 2335-Ն որոշմամբ սահմանված կարգով նախատեսված չափերով:

11. Մասնագիտական ուսուցման դասընթացներում ընդգրկված մեկ ունկնդրի հաշվով կատարվող ծախսը չպետք է գերազանցի զբաղվածության ամենամյա պետական ծրագրերում մեկ անձի համար նախատեսված ֆինանսական միջոցների չափը:

12. ՈՒնկնդիրը կարող է մեկ տարվա ընթացքում մասնակցել մասնագիտական ուսուցման մեկ դասընթացի: Նույն անձը կարող է ընդգրկվել մասնագիտական ուսուցման մեկից ավելի դասընթացներում, եթե տվյալ դասընթացում առաջին անգամ ընդգրկվելու ցանկություն հայտնող չի եղել:

Եթե ունկնդիրների թիվը գերազանցում է տարածքային կենտրոնի համար տվյալ տարվա զբաղվածության ամենամյա պետական ծրագրերով նախատեսված անձանց թիվը, ապա դասընթացում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված աշխատաշուկայում անմրցունակ խմբերին:

i

12.1. Գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող` աշխատանք փնտրող անձանց համար մասնագիտական ուսուցում կազմակերպելիս` նախապատվությունը տրվում է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների` աշխատանք փնտրող երիտասարդ անձանց:

(12.1-րդ կետը լրաց. 10.06.11 թիվ 818-Ն որոշում)

13. Մասնագիտական ուսուցման ծրագրերի, ուսումնական պլանի, մասնագիտական ուսուցման ձևի ընտրության (խմբային կամ անհատական), դասընթացների իրականացման, ավարտական քննությունների կազմակերպման և վկայականների հանձնման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են մասնագիտական ուսուցում իրականացնող կազմակերպության հետ կնքված պայմանագրով:

 

i

II. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ

 

i

14. Գործակալությունը յուրաքանչյուր տարվա սկզբում և պարբերաբար` զանգվածային լրատվության միջոցներով հրապարակում է տեղեկատվություն տվյալ տարվա ընթացքում իրականացվելիք մասնագիտական ուսուցման դասընթացների մասին:

(14-րդ կետը փոփ. 10.06.11 թիվ 818-Ն որոշում)

15. Մասնագիտական ուսուցման դասընթացներին մասնակցելու ցանկություն հայտնած անձանց տարածքային կենտրոնի կողմից մատուցվում են հետևյալ ծառայությունները`

ա) մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ խորհրդատվություն.

բ) աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունների և տարածքային կենտրոնի կողմից կազմակերպվող մասնագիտական ուսուցման դասընթացների մասին տեղեկությունների տրամադրում:

16. Տարածքային կենտրոնը, հաշվի առնելով աշխատաշուկայի պահանջարկը և ունկնդրի ցանկությունը, կազմում և գործակալություն է ներկայացնում մասնագիտական ուսուցման կազմակերպման մասին հայտ:

17. Գործակալությունն իր իրավասության սահմաններում, տարածքային կենտրոններից ստացված հայտերի հիման վրա, ապահովում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով մասնագիտական ուսուցման ծառայությունների գնման գործընթացի իրականացումը, որի արդյունքում սույն կարգի 6-րդ կետի «ա» ենթակետում նշված կազմակերպության հետ կնքվում է համապատասխան պայմանագիր:

i

18. Գործակալությունը սույն կարգի 17-րդ կետում նշված պայմանագրով սահմանված ուսուցման ծառայության տեխնիկական բնութագրի պատճենը տրամադրում է տարածքային կենտրոնին:

(18-րդ կետը փոփ. 10.06.11 թիվ 818-Ն որոշում)

19. Տարածքային կենտրոնը պայմանագրի պատճենն ստանալուց հետո ունկնդրին ծանոթացնում է մասնագիտական ուսուցման դասընթացի պայմանների, ուսուցում իրականացնող կազմակերպության ներքին կարգապահական կանոնների հետ և տալիս մասնագիտական ուսուցման ուղեգիր:

Տարածքային կենտրոնի կողմից մասնագիտական ուսուցման դասընթացին ունկնդրի մասնակցելու վերաբերյալ առաջարկի, այն ընդունելու կամ հրաժարվելու, ինչպես նաև դրանցից բխող գործազուրկի կարգավիճակի և գործազրկության նպաստի կասեցման և վերականգնման վերաբերյալ նշում է կատարվում աշխատանք փնտրող անձի հաշվառման քարտում:

i

20. ՈՒսուցումն իրականացնող կազմակերպությունը սույն կարգի 17-րդ կետում նշված պայմանագրով սահմանված ժամկետներում գործակալություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնագիտական ուսուցման դասընթացի համար ծառայությունների մատուցման հանձնման-ընդունման արձանագրությունը (այսուհետ` վճարումները հիմնավորող փաստաթղթեր):

(20-րդ կետը փոփ. 10.06.11 թիվ 818-Ն որոշում)

i

21. Գործակալությունը սույն կարգի 20-րդ կետում նշված վճարումները հիմնավորող փաստաթղթերի հիման վրա 3 աշխատանքային օրվա ընթացքում կազմում և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ` նախարարություն) է ներկայացնում մասնագիտական ուսուցման ֆինանսավորման հայտ-պահանջագիր:

(21-րդ կետը փոփ. 27.03.08 թիվ 282-Ն, 10.06.11 թիվ 818-Ն որոշումներ)

i

22. Նախարարությունը մասնագիտական ուսուցման ֆինանսավորման հայտ-պահանջագիրն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության տեղական գանձապետական բաժնում զբաղվածության պետական նպատակային ծրագրերի իրականացման համար Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի անվանմամբ բացված գանձապետական հաշիվներին է փոխանցում մասնագիտական ուսուցման ծառայության ձեռքբերման դիմաց վճարվող գումարը:

Մասնագիտական ուսուցման ծառայության ձեռքբերման դիմաց վճարման ենթակա բանկային հաշվին փոխանցված գումարը պայմանագրով նախատեսված ժամկետներում փոխանցվում է մասնագիտական ուսուցում իրականացրած կազմակերպության բանկային հաշվին:

(22-րդ կետը փոփ. 27.03.08 թիվ 282-Ն, 10.06.11 թիվ 818-Ն որոշումներ)

 

III. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ

 

23. Սույն կարգի 6-րդ կետի «բ» ենթակետում նշված կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն) գրավոր դիմում է գործակալություն` ներկայացնելով ուսումնական ծրագիրը, դրա իրականացման պայմանները և դասընթացներում ընդգրկվողների թիվը:

i

24. Գործակալությունը կազմակերպության հետ նախնական քննարկում է մասնագիտական ուսուցման կազմակերպման հետ կապված հարցերը և նախարարություն է ներկայացնում առաջարկություն քննարկում կազմակերպելու և պայմանագիր կնքելու վերաբերյալ:

Նախարարությունը կազմակերպության հետ քննարկում է մասնագիտական ուսուցման կազմակերպման հետ կապված հարցերը և նրա հետ կնքում պայմանագիր, որի տեխնիկական բնութագրի պատճենը գործակալությունը տրամադրում է տարածքային կենտրոնին:

(24-րդ կետը փոփ. 10.06.11 թիվ 818-Ն որոշում)

25. Տարածքային կենտրոնը կազմակերպության կողմից իրականացվող դասընթացին մասնակցելու ցանկություն հայտնած ունկնդրին ծանոթացնում է մասնագիտական ուսուցման դասընթացի պայմանների, ուսուցում իրականացնող կազմակերպության ներքին կարգապահական կանոնների հետ և տալիս մասնագիտական ուսուցման` սույն կարգի 19-րդ կետում նշված ուղեգիրը:

26. Դասընթացն սկսվելուց հետո մինչև յուրաքանչյուր հաջորդ ամսվա 5-ը կազմակերպությունը տարածքային կենտրոն է ներկայացնում տեղեկանք նախորդ ամսվա ընթացքում դասընթացին ունկնդիրների մասնակցության մասին:

 

IV. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

i

27. Գործակալությունը յուրաքանչյուր ամիս նախարարություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացված մասնագիտական ուսուցման ծրագրերի ֆինանսավորման համար կատարված բյուջետային ծախսերի և բյուջետային պարտքերի մասին հաշվետվություն:

(27-րդ կետը փոփ. 27.03.08 թիվ 282-Ն, 10.06.11 թիվ 818-Ն որոշումներ)

i

28. Տարածքային կենտրոնը յուրաքանչյուր եռամսյակ գործակալություն է ներկայացնում հաշվետվություն ուսուցումն ավարտած անձանց աշխատանքի տեղավորման մասին:

(28-րդ կետը փոփ. 10.06.11 թիվ 818-Ն որոշում)

i

29. Գործակալությունը յուրաքանչյուր եռամսյակ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին է ներկայացնում ավարտված և իրականացման ընթացքում գտնվող մասնագիտական ուսուցման դասընթացների, ծախսված ֆինանսական միջոցների, ինչպես նաև ուսուցումն ավարտած անձանց աշխատանքի տեղավորման մասին ամփոփ հաշվետվություն:

(29-րդ կետը փոփ. 10.06.11 թիվ 818-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.03.2006
N 533-Ն
Որոշում