Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՐԵՆԻ ՆԱԽԱՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՐԵՆԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆ ...

08.01.2003 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   24.08.1996  -ից մինչեւ   08.01.2003  -ը:
 

(ուժը կորցրել է 28.12.02 թիվ 797-Ն որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 օգոստոսի 1996 թ. թիվ 487

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՐԵՆԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը /կցվում են/:

/1-ին կետն ուժը կորցրել է 20.11.97 թիվ 548 որոշում/

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի օգոստոսի 18-ի «ՀՀ նախարարությունների, վարչությունների, ՀՀ հարկային տեսչության և պետական կառավարման հանրապետական մարմինների գերատեսչությունների կենտրոնական ապարատների աշխատողների թվաքանակի և ղեկավարների տեղակալների թվաքանակի մասին» թիվ 38 որոշման հավելվածում 12-րդ տողի 4-րդ սյունակում «2» թիվը փոխարինել «1» թվով:

/2-րդ կետն ուժը կորցրել է 20.11.97 թիվ 548 որոշում/

3. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1986 թվականի հունիսի 2-ի «Հայկական ՍՍՀ պետական արդյունաբերական կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 385 որոշումը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության կենտրոնական ապարատի ժամանակավոր կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 333 որոշման 1-ին կետը:

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 1996 թ.

օգոստոսի 24-ի թիվ 487

որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՐԵՆԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

/ուժը կորցրել է 20.11.97 թիվ 548 որոշում/

 

i

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարությունը /այսուհետև` նախարարություն/ գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը Հայաստանի Հանրապետությունում իրականացնում է ագրոպարենային ոլորտի /այսուհետև` ոլորտ/ կառավարումը` ենթարկվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

Նախարարությունը պատասխանատվություն է կրում ոլորտում տիրող վիճակի և նրա հեռանկարային զարգացման, գիտատեխնիկական ու կառուցվածքային քաղաքականության, շուկայական հարաբերությունների ծավալման նպատակով անհրաժեշտ նախադրյալների ստեղծման, ոլորտում սեփականության տարբեր ձևերի ներդաշնակ գործունեության ապահովման և օրենսդրությամբ իր վրա դրված այլ խնդիրների ու պարտականությունների կատարման համար:

Նախարարությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք ու դրոշմակնիք:

 

II. Նախարարության խնդիրներն ու գործառույթները

 

2. Նախարարության խնդիրներն ու գործառույթներն են`

i

ա) ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականության իրականացումը.

բ) իր իրավասության սահմաններում հանրապետությունում գյուղատնտեսական մթերքների, հումքի և պարենի արտադրությանը վերաբերող հարցերի համակարգումը և համակարգի ձեռնարկություններում դրանց կազմակերպումն ապահովող միջոցառումների իրականացումը.

գ) նախարարության համակարգի պետական ձեռնարկությունների, ոչ պետական ձեռնարկությունների պետական բաժնեմասի և վարձակալության տրված պետական գույքի արդյունավետ օգտագործումն ու տնօրինումը.

դ) մասնակցությունը համակարգի ձեռնարկությունների և կազմակերպությունների եկամուտների և ծախսերի հաշվեկշիռների կազմմանը, բյուջետային միջոցների օգտագործման ուղղությունների որոշմանը, հատկացված գումարների վերաբաշխմանը, ինչպես նաև պետական բյուջեի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ միջոցների ձեռնարկմանը.

ե) իր իրավասության սահմաններում հանրապետությունում հացաթխման կազմակերպման ու բնակչության հացամատակարարման ապահովումը, հացահատիկի, ալյուրի և հացամթերքի տարեկան ու ընթացիկ հաշվեկշիռների կազմումը և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացումը, դրանց պաշարների ստեղծման նպատակով անցկացվող մրցույթներին մասնակցությունն ու ներկրումների կազմակերպումը, ճյուղում վարվելիք պետական քաղաքականության հիմնադրույթների և դրանց իրագործումն ապահովող միջոցառումների մշակումն ու իրականացման աշխատանքների համակարգումը.

զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական պատվերի տեղադրումը, մրցույթների, աճուրդների, տոնավաճառների, գյուղատնտեսական մթերքների ու հումքի մեծածախ շուկաների կազմակերպումը, ինչպես նաև գյուղատնտեսական և պարենային մթերքների միջազգային, տարածաշրջանային ցուցահանդեսներում, աճուրդներում, բորսաներում ու տոնավաճառներում Հայաստանի Հանրապետության մասնակցությունն ապահովող միջոցառումների իրականացումը.

է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ոլորտում պետական կապիտալ ներդրումների հաշվին իրականացվող շինարարական աշխատանքների պատվիրատուի գործառույթների ու շինարարական աշխատանքների կատարման և ոլորտի զարգացման համար ինվեստիցիաների ներգրավման ապահովումը.

ը) ոլորտի համար կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման կազմակերպումը.

թ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իր իրավասության սահմաններում ոլորտին վերաբերող հարցերի գծով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի /համաձայնագրերի/ նախապատրաստման, միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության և միջազգային պայմանագրերին /համաձայնագրերին/, կոնվենցիաներին միանալու նպատակով իրականացվող աշխատանքներին մասնակցությունը.

ժ) ոլորտը կարգավորող օրենսդրական ակտերի նախագծերի մշակումը, հաշվապահական և վիճակագրական հաշվառման ձևերի մշակման ու ներդրման աշխատանքներին մասնակցությունը, բազմաձև սեփականության վրա հիմնված ոլորտի գործունեության պետական կառավարման հիմնահարցերի կարգավորումը.

ժա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համակարգում պետական և պետական մասնակցությամբ ձեռնարկությունների հիմնադրումը, վերակազմավորումը և լուծարումը, դրանց կանոնադրությունների հաստատումը, այդ ձեռնարկությունների ղեկավարների նշանակումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց հետ պայմանագրերի կնքումը, փոփոխումը և լուծումը.

ժբ) իր առջև դրված խնդիրների իրականացման նպատակով տարբեր տնտեսավարող սուբյեկտների հետ պայմանագրային հիմունքներով համապատասխան գործունեության ծավալումը.

ժգ) հանրապետությունում ագրարային բարեփոխումների իրականացումը.

i

ժդ) Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման ծրագրերին համապատասխան նախարարության համակարգի ձեռնարկություններում սեփականաշնորհման և ապապետականացման գործընթացների ապահովումը.

ժե) ոլորտի զարգացման հիմնադրույթների, հայեցակարգերի, ընթացիկ ու հեռանկարային ժամանակաշրջանների համար նպատակային ծրագրերի մշակումը և դրանց իրագործմանն ուղղված միջոցառումների համակարգումը.

ժզ) ոլորտի համամասնական զարգացման կանխատեսումը և դրա հիման վրա ագրարային, ինվեստիցիոն քաղաքականության, արտադրության զարգացման ու տեղաբաշխման համալիր սխեմաների ու նախագծերի, գյուղի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի մշակման ու իրականացման և շուկայական ենթակառուցվածքների կազմավորման ու զարգացման աշխատանքներին մասնակցությունը.

ժէ) ոլորտի գիտատեխնիկական առաջընթացի հիմնական ուղղությունների մշակումը, գիտական ապահովման իրականացումը, գիտահետազոտական պատվերների ձևավորումը, ոլորտի վարման առաջավոր փորձի ուսումնասիրումն ու տարածումը.

ժը) իր իրավասության սահմաններում ոլորտին վերաբերող հարցերի գծով օտարերկրյա պետությունների հետ առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցությանն ուղղված ծրագրերի մշակման ու դրանց իրագործման և արտասահմանյան առաջավոր փորձի տարածման ու ներդրման աշխատանքներին մասնակցությունը և խորհրդատվական ծառայությունների իրականացումը.

ժթ) համակարգի տնտեսավարող սուբյեկտներին գիտատեխնիկական, տնտեսագիտական և իրավաբանական հարցերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովումը.

ի) գյուղատնտեսական մթերքների, հումքի, պարենի ոլորտում օգտագործվող նյութատեխնիկական միջոցների և մատուցվող հիմնական ծառայությունների ու սպասարկումների գների և տեսականու մշտական դիտարկումը, համապատասխան վերլուծությունների ու կանխատեսումների հիման վրա շուկայի ձևավորման և ապրանքային հագեցվածության ապահովման նպատակով համապատասխան առաջարկությունների մշակումն ու դրանց իրականացման աշխատանքներին մասնակցությունը.

իա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ոլորտում մրցակցային միջավայրի ձևավորմանն ու հակամենաշնորհային քաղաքականության իրականացմանն ուղղված առաջարկությունների մշակումն ու դրանց իրագործմանը մասնակցությունը.

իբ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իր իրավասության սահմաններում ոլորտի գործունեության կարգավորման պարտադիր կատարման ենթակա կանոնների, հրահանգների, նորմաների և նորմատիվների մշակումը, դրանց հաստատումը և կատարելագործումը, ինչպես նաև համապատասխան տնտեսավարող սուբյեկտների կողմից դրանց կատարման նկատմամբ տեսչական վերահսկողության իրականացումը.

i

իգ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնտեսական գործունեության առանձին տեսակների լիցենզավորումը և տրված լիցենզիայի գործողության ընթացքում տնտեսավարող սուբյեկտների կողմից լիցենզիայի պայմանների կատարման, ինչպես նաև համակարգի ձեռնարկություններում արտադրվող արտադրանքի որակի ու դրանց ստանդարտներին համապատասխանության նկատմամբ տեսչական վերահսկողության իրականացումը.

i

իդ) իր իրավասության սահմաններում համակարգի ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության պահանջների կատարման ապահովումը, ստուգումների կազմակերպումն ու անցկացումը.

i

իե) իր իրավասության սահմաններում հանրապետության հողային ռեսուրսների օգտագործման և պահպանության նկատմամբ վերահսկողության իրականացումը, հողային հաշվեկշռի կազմումը, հողերի վիճակի համակարգված դիտարկումը, հողաշինարարության կազմակերպումը, հողի սեփականության և օգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթերի նախապատրաստումը, մասնակցությունը գյուղատնտեսական նշանակության հողերի կադաստրի վարմանը, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացվող հողահատկացման փաստաթղթերի ձևակերպմանը և հողային վեճերի լուծմանն ու հողային օրենսդրության խախտումների վերացմանը.

i

իզ) իր իրավասության սահմաններում ջրերի օգտագործման ու պահպանության պետական կարգավորումը և վերահսկողությունը, միջպետական և միջշրջանային ջրաբաշխման աշխատանքների իրականացումը, ոռոգման, ցամաքեցման համակարգերի, ջրհան կայանների, ջրամբարների, խորքային ու շատրվանող հորատանցքերի և այլ ջրատնտեսական նշանակության օբյեկտների կադաստրների վարումն ու ոռոգման ջրի արդյունավետ օգտագործումն ապահովող կառույցների շահագործումը, ջրտուքի և տրված ջրի վարձի գանձման ու բնակավայրերից դուրս գտնվող գետերի ափապաշտպան կառույցների պահպանման և նորոգման աշխատանքների կազմակերպումը.

i

իէ) իր իրավասության սահմաններում հողի և ջրի օգտագործման, պարարտանյութերի, բույսերի պաշտպանության քիմիական միջոցների, թունանյութերի, անասնաբուժական դեղամիջոցների օգտագործման նկատմամբ տեսչական վերահսկողության իրականացումը.

i

իը) մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի աշխատանքների կատարման, կարանտինի կազմակերպման, նոր սորտերի փորձարկման, շրջանցման, գենոֆոնդի պահպանման ու կատարելագործման, սերմնանյութերի և տնկանյութերի արտադրության տեխնոլոգիական պահանջների ապահովման և սերմնանյութերի ցանքային պիտանիության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

իթ) անասնաբուժական և անասնաբուծական ծառայությունների վարման, կենդանիների վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների տարածման կանխարգելման, անասնապահական մթերքների ու հումքի արտադրության և իրացման սանիտարահիգիենիկ պայմանների պահպանման, կարանտինային միջոցառումների կազմակերպման, գյուղատնտեսական կենդանիների պահվածքի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման վերահսկումը.

լ) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող պետական և ոչ պետական ձեռնարկությունների, քաղաքացիների սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական մեքենաների, գործիքների ու սարքավորումների հաշվառման, գրանցման, տեխնիկական ստուգատեսի անցկացման, ինչպես նաև պետական ձեռնարկություններում և կազմակերպություններում տեխնիկայի նորոգման, պահպանման, դուրսգրման, տեխնիկական սպասարկման, նավթամթերքների փոխադրման, պահպանման և հաշվառման սահմանված կարգի ապահովման նկատմամբ վերահսկողության իրականացումը.

լա ) իր իրավասության սահմաններում մթերող կազմակերպությունների և վերամշակող ձեռնարկությունների կողմից պետական գյուղատնտեսական ձեռնարկություններից, գյուղացիական ու գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններից գնվող հումքի, արտադրանքի ընդունման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումը.

լբ ) համակարգի ձեռնարկություններում, հիմնարկներում ու կազմակերպություններում աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումը:

 

III. Նախարարության աշխատանքի կազմակերպումը

 

3. Նախարարության համակարգն ընդգրկում է իր ենթակայության ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ամբողջությունը:

4. Նախարարությունը ոլորտին վերաբերող հարցերը լուծում է իրեն վերապահված իրավունքների սահմաններում, չխախտելով ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ նախատեսված ինքնուրույնությունը: Նախարարությունը մյուս նախարարությունների, վարչությունների, գերատեսչությունների և պետական կառավարման տարածքային մարմինների հետ իրականացնում է գործարար կապեր ու համագործակցություն` ոլորտին վերաբերող հարցերի մշակման, կարգավորման ու լուծման համար:

5. Նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնարարությամբ իրականացնում է ոլորտի պետական գույքի տիրապետման և օգտագործման գործառույթները:

Նախարարությունը համակարգի ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում ապահովում է պետական սեփականության պահպանությունը:

6. Նախարարությունը`

ա) ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ ու, դրանց հիման վրա և ի կատարումն դրանց, իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ և տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների համար և ստուգում դրանց կատարումը.

բ) անհրաժեշտության դեպքում մյուս նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և հրահանգներ, ինչպես նաև համագործակցում է պետական կառավարման տարածքային մարմինների հետ.

գ) ընդհանրացնում է օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան ոլորտում, առաջարկություններ մշակում օրենսդրության կատարելագործման վերաբերյալ և դրանց ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը.

դ) կասեցնում, անվավեր կամ ուժը կորցրած է ճանաչում համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների ընդունած հրամաններն ու հրահանգները:

7. Նախարարությունը ոլորտի կառավարման բոլոր հարցերի քննարկումն ու լուծումը կազմակերպում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման զուգակցման հիման վրա, աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի ու որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց պարտականությունների և պատասխանատվության ճշտորոշ սահմանումով:

i

8. Նախարարությունը գլխավորում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարը /այսուհետև` նախարար/, որին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության Նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ:

Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ:

9. Նախարարը`

ա) պատասխանատվություն է կրում նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների կատարման համար.

բ) սահմանում է նախարարի տեղակալների, վարչությունների ու բաժինների պետերի և նախարարության մյուս կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների խնդիրները, գործառույթները և պատասխանատվության աստիճանը` նախարարության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործունեության համար.

գ) կատարում է նախարարի տեղակալների միջև պարտականությունների բաշխում.

i

դ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը և աշխատողների թվաքանակը.

ե) հաստատում է նախարարության վարչությունների, բաժինների, նախարարության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կանոնադրությունները.

զ) առաջարկում է նախարարության կոլեգիայի անդամների թվաքանակը և Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում կոլեգիայի անհատական կազմը.

է) կազմակերպում և ղեկավարում է նախարարության կոլեգիայի նիստերը.

i

ը) կոնտրակտային եղանակով աշխատանքային պայմանագրեր է կնքում նախարարության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների հետ:

10. Նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի առաջին տեղակալը կամ տեղակալներից որևէ մեկը:

11. Նախարարությունում ստեղծվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են նախարարը /նախագահ/, նախարարի տեղակալները` ի պաշտոնե, և նախարարության այլ ղեկավար աշխատողներ:

12. Նախարարության կոլեգիան իր պարբերաբար անցկացվող նիստերում քննության է առնում ոլորտի զարգացման հիմնական հարցերը և նախարարության գործունեությանն առնչվող այլ հարցեր, քննարկում է համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործնական ղեկավարման, դրանց գործունեության ստուգման, ղեկավար կադրերի ընտրության և օգտագործման հարցերը, կարևորագույն հրամանների և հրահանգների նախագծերը, լսում նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործունեության վերաբերյալ հաշվետվությունները:

Կոլեգիայի որոշումները, որպես կանոն, կենսագործվում են նախարարի հրամաններով: Նախարարի և կոլեգիայի անդամների միջև տարաձայնությունների առկայության դեպքում նախարարն իրագործում է իր որոշումը ծագած տարաձայնությունների մասին, զեկուցելով Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ կոլեգիայի անդամներն իրենց հերթին կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին:

13. Գիտության և տեխնիկայի զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկությունները քննության առնելու, ոլորտում գիտականորեն հիմնավորված միասնական տեխնիկական քաղաքականություն իրականացնելու, տնտեսավարման շուկայական ձևերն արմատավորելու վերաբերյալ հանձնարարություններ մշակելու համար նախարարությունում ստեղծվում է գիտատեխնիկական խորհուրդ` բաղկացած մասնագետներից, փորձագետներից, այդ թվում` օտարերկրյա, ինչպես նաև գիտատեխնիկական ընկերությունների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներից:

Գիտատեխնիկական խորհրդի կազմը և խորհրդի կանոնադրությունը հաստատում է նախարարը:

14. Նախարարությունը մասնակցում է ոլորտի աշխատողների մասնագիտական համապատասխանության և որակավորման վերաբերյալ պահանջների սահմանման գործին, համակարգում է համակարգի ղեկավար կադրերի ընտրության, բաշխման և որակավորման բարձրացման աշխատանքները:

15. Նախարարությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծում, վերակազմավորում և լուծարում է համակարգի ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները:

i

16. Նախարարությունը թույլտվություն է տալիս համակարգի ձեռնարկություններին դուստր ձեռնարկություններ հիմնադրելու և ձեռնարկությունների տնտեսական միավորումներին անդամակցելու համար:

17. Նախարարությունը համաձայնություն է տալիս համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, բաժանմունքների, մասնաճյուղերի ու ներկայացուցչությունների տեղաբաշխման համար:

18. Նախարարությունը թույլտվություն է տալիս համակարգի ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին իրենց տնօրինության տակ գտնվող պետական ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս ներդնելու համար:

19. Նախարարությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների տնօրինությանը հանձնված պետական գույքի օգտագործումը, ինչպես նաև համաձայնություն է տալիս այդ գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար:

20. Նախարարությունն իրականացնում է համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների գործունեության օրինականության, ներառյալ նաև հիմնադիր փաստաթղթերի և դրանց կողմից կնքված պայմանագրերի օրինականության վերահսկումը:

21. Նախարարության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

i

22. Նախարարությունը կազմակերպում է քաղաքացիների նամակների /դիմումների ու գանգատների/ ժամանակին քննարկումը, հասնելով այդ նամակներում բարձրացված հարցերի ճիշտ լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում հաղորդվող նախարարության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունները վերացնելու ուղղությամբ:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ

ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի ԹԻՎ 487

ՈՐՈՇՄԱՄԲ

 

Կ Ա Ռ Ո Ւ Ց Վ Ա Ծ Ք

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՐԵՆԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ

/ուժը կորցրել է 20.11.97 թիվ 548 որոշում/

 

.____________.       ._________________.

|  ՆԱԽԱՐԱՐԻ  |       |  Ն Ա Խ Ա Ր Ա Ր  |___________________________.

| ԱՇԽԱՏԱԿԱԶՄ |_______|                 |                        |  |

.____________.       ._________________.                        |  |

|                                  |  |

._______________________________________________.           |  |

.________________.     ._____________.     .__________.  |           |  |

| ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |__.  |   ՏԵՂԱԿԱԼ   |__.  | ՏԵՂԱԿԱԼ  |_.|           |  |

.________________.  |  ._____________.  |  .__________. ||           |  |

|                   |               ||           |  |

._________________.  |  ._____________.  |  .__________. || ._______. |  |

| ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ |  |  |ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵ- |  |  |ՄԱՐՔԵԹԻՆԳԻ| || |ՋՐԱՅԻՆ | |  |

|   ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ   |__|  |  ՍԱԳԻՏԱԿԱՆ  |  |  | ՎԱՐՉՈՒ-  |_|| |ՏՆՏԵ - | |  |

._________________.  |  |   ԱՄՓՈՓ     |__|  |  ԹՅՈՒՆ   | || |ՍՈՒԹՅԱՆ| |  |

._________________.  |  |ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ  |  |  .__________. ||_|ԵՎ ՄԵ- | |  |

| ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ |  |  ._____________.  |  .__________. || |ԼՈՐԱ-  | |  |

|   ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ   |__|  ._____________.  |  |ՍՆՆԴԻ ԱՐ- | || |ՑԻԱՅԻ  | |  |

._________________.  |  |ՎԵՐԼՈՒԾՈՒ-   |  |  |ԴՅՈՒՆԱԲԵ- | || |ՎԱՐՉՈՒ-| |  |

._________________.  |  |ԹՅՈՒՆՆԵՐԻ    |  |  |ՐՈՒԹՅԱՆ   |_.| |ԹՅՈՒՆ  | |  |

|  ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ  |  |  |ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ  |__|  |ՎԱՐՉՈՒ-   |  | ._______. |  |

| ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐԻ|__|  | ՄՇԱԿՄԱՆ     |  |  |ԹՅՈՒՆ     |  | ._______. |  |

|   ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ   |  |  |ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ  |  |  .__________.  | |ՀԱՑԱՄԸ-| |  |

._________________.  |  ._____________.  |                | |ԹԵՐՔՆԵ-| |  |

._________________.  |  ._____________.  |                | |ՐԻ ԱՐ- | |  |

|  ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ |  |  |ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ |  |                ._|ՏԱԴՐՈՒ-| |  |

|     ԵՎ ՆՈՐ      |__|  |ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ |  |                  |ԹՅԱՆ ԵՎ| |  |

|  ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ |  |  |ՎԻՃԱԿԱԳՐՈՒ - |__|                  |ՊԱՇԱՐ- | |  |

|   ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ   |  |  |   ԹՅԱՆ      |  |                  |ՆԵՐԻ   | |  |

._________________.  |  | ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ |  |                  |ԿԱԶՄԱ- | |  |

._________________.  |  ._____________.  |                  |ՎՈՐՄԱՆ | |  |

|  ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ  |  |  ._____________.  |                  |ՎԱՐՉՈՒ-| |  |

|   ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ   |__.  |ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ|  |                  |ԹՅՈՒՆ  | |  |

._________________.     | ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ |__.                  ._______. |  |

._____________.                               |  |

|  |

._____________________________________________________________.  |

|                       |                   |                    |

.____________.          .____________.      .___________.              |

|  ՏԵՂԱԿԱԼ   |_____.    |  ՏԵՂԱԿԱԼ   |__.   |  ՏԵՂԱԿԱԼ  |_____.        |

.____________.     |    .____________.  |   .___________.     |        |

|                    |                     |        |

.__________________. |    .____________.  |  ._______________.  |        |

|ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ | |    |ԱՐՏԱՍԱՀՄԱՆ- |  |  |ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ|  |        |

|ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ  |_|    |ՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ|  |  |ՊԵՏԱԿԱՆ        |__|        |

|  ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ     | |    |     ԵՎ     |  |  | ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ   |  |        |

.__________________. |    | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ |__|  ._______________.  |        |

.__________________. |    |ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒ-|  |  ._______________.  |        |

|ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ | |    |ԹՅՈՒՆՆԵՐԻ   |  |  |ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ|  |        |

|ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ| |    | ՀԵՏ ԿԱՊԵՐԻ |  |  |    ՊԵՏԱԿԱՆ    |__|        |

|   ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ   |_|    | ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ|  |  |  ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ  |  |        |

| ՀՈՂԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԻ  | |    .____________.  |  ._______________.  |        |

|   ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ    | |                    |  ._______________.  |        |

.__________________. |    .____________.  |  |ՀՈՂԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ|  |        |

.__________________. |    |ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ|  |  |  ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ  |__|        |

|ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՄԻԱ- | |    | ԿՐԹՈՒԹՅԱՆ  |__.  ._______________.  |        |

|ՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՆՈՐ | |    |ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ |     ._______________.  |        |

| ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ  |_.    .____________.     | ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ |  |        |

|   ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ    |                         |  ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ  |__|        |

.__________________.                         ._______________.  |        |

._______________.  |        |

|ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ|  |        |

|   ՏԵԽՆԻԿԱՅԻ   |__|        |

|    ՊԵՏԱԿԱՆ    |  |        |

|  ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ  |  |        |

._______________.  |        |

._______________.  |        |

|   ՈՐԱԿԻ ԵՎ    |  |        |

| ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ  |__.        |

| ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ   |           |

._______________.           |

|

.______________________________________________________________.

|                     |                |              |

.___________________.     .__________.    .__________.   .__________.

|  ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ  |     | ԳՈՐԾԵՐԻ  |    |  ԿԱԴՐԵՐԻ |   |  ՀԱՏՈՒԿ  |

|    ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ    |     | ԿԱՌԱՎԱՐ- |    |  ԲԱԺԻՆ   |   |  ԲԱԺԻՆ   |

|  ԱԿՏԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ   |     | ՉՈՒԹՅՈՒՆ |    .__________.   .__________.

|   ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ     |     .__________.

.___________________.

 

 

pin
ՀՀ Վարչապետ
24.08.1996
N 487
Որոշում