01.04.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ
25 հունիսի 2024 թականի N 794-Ն
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 19.7-ՐԴ ԵՎ 19.8-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ, ԱՐՏՈՆԱԳՐԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ հոդվածի 2-րդ, 7-րդ, 7.1-ին, 9-րդ և 19.8-րդ հոդվածի 7-րդ և 9-րդ մասերը` ↩
(Նախաբանը փոփ. 31.03.25 թիվ 384-Ն հրաման)
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Սահմանել`
1) ներքաղաքային երթուղու շահագործման կամ ավտոբուսներով (միկրոավտոբուսներով) ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության վերաբերյալ հայտարարության ձևը և դրա լրացման կարգը` համաձայն N 1 հավելվածի,
2) էլեկտրոնային հարթակով էլեկտրոնային ծառայության միջոցով ձևակերպված պատվերով իրականացված ուղևորափոխադրումների համար հաշվարկված, գանձված և պետական բյուջե վճարման ենթակա պետական տուրքի վերաբերյալ հայտարարության ձևը և դրա լրացման կարգը` համաձայն N 2 հավելվածի,
3) կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների, ինչպես նաև կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից թեթև մարդատար ավտոմոբիլներով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացման գործունեության վերաբերյալ հայտարարության ձևը և դրա լրացման կարգը` համաձայն N 3 հավելվածի, ↩
4) «Պետական տուրքի մասին» օրենքի 19.8-րդ հոդվածով սահմանված գործունեության տեսակներ իրականացնելու վերաբերյալ հայտարարության ձևը և դրա լրացման կարգը` համաձայն N 4 հավելվածի,
5) արտոնագրի ձևը` համաձայն N 5 հավելվածի:
(1-րդ կետը փոփ. 31.03.25 թիվ 384-Ն հրաման)
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից: «Պետական տուրքի մասին» օրենքի 19.8-րդ հոդվածով սահմանված գործունեության տեսակներ իրականացնող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը սույն հրամանի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված ձևով հայտարարությունն առաջին անգամ ներկայացնում են 2024 թվականի հոկտեմբեր ամսվանից սկսած: ↩
(2-րդ կետը փոփ. 29.08.24 թիվ 1064-Ն հրաման)
Ռ. Բադասյան
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
պետական եկամուտների կոմիտեի
նախագահի 2024 թ. հունիսի 25-ի
794-Ն հրամանի
Ձև
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԵՐՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՐԹՈՒՂՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՄ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՎ (ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՎ) ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
|
2. Հարկ վճարողը |
|
3. Հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը) |
|
4. Գործու-նեության տեսակը |
5. Գործու-նեության իրակա-նացման վայրը |
6. Պետական տուրքի ամսական դրույքաչափի հաշվարկման համար |
7. Պետական տուրքի հաշվարկման գործակիցը |
8. Գործունեության իրականացման ժամանակահատվածի |
9. Հաշվարկված պետական տուրքը, դրամ |
1) քանակը |
2) բազային տուրքի պատիկ մեծությունը |
սկիզբը |
ավարտը |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
10. Ավտոբուսով ներքաղաքային երթուղով ուղևորափոխադրումների կազմակերպման դեպքում` |
N |
Ավտոբուսի մակնիշը |
Ավտոբուսի հաշվառման համարանիշը |
Ավտոբուսի նստատեղերի քանակը |
|
|
|
|
|
|
|
|
11. Միկրոավտոբուսով ներքաղաքային երթուղով ուղևորափոխադրումների կազմակերպման դեպքում` |
N |
Միկրոավտոբուսի մակնիշը |
Միկրոավտոբուսի հաշվառման համարանիշը |
Միկրոավտոբուսի նստատեղերի քանակը |
|
|
|
|
|
|
|
|
Պաշտոնատար անձ |
____________________________________ ստորագրությունը, անունը, ազգանունը |
ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ
ՆԵՐՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՐԹՈՒՂՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՄ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՎ (ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՎ) ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ
1. Հայտարարության 1-ին կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):
2. Հայտարարության 2-րդ կետում լրացվում է կազմակերպության լրիվ անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի դեպքում` ֆիզիկական անձի անունը, ազգանունը):
3. Հայտարարության 3-րդ կետում լրացվում է կազմակերպության գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` ֆիզիկական անձի բնակության վայրը:
4. Հայտարարության 4-րդ կետում լրացվում է գործունեության տեսակը:
5. Հայտարարության 5-րդ կետում լրացվում է գործունեության իրականացման վայրը (քաղաքի անվանումը):
6. Հայտարարության 6-րդ կետի`
1) 1-ին ենթակետում լրացվում է`
ա. ավտոբուսով ուղևորափոխադրման գործունեության համար` շահագործվող ավտոբուսների նստատեղերի քանակը,
բ. միկրոավտոբուսով ուղևորափոխադրման գործունեության համար շահագործվող միկրոավտոբուսների նստատեղերի քանակը,
2) 2-րդ ենթակետում լրացվում է`
ա. ավտոբուսով ուղևորափոխադրման գործունեության համար` «Պետական տուրքի մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 19.7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված բազային տուրքի համապատասխան պատիկ մեծությունը,
բ. միկրոավտոբուսով ուղևորափոխադրման գործունեության համար` Օրենքի 19.7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված բազային տուրքի համապատասխան պատիկ մեծությունը:
7. Հայտարարության 7-րդ կետում լրացվում է ավտոբուսով կամ միկրոավտոբուսով ուղևորափոխադրման գործունեության համար Օրենքի 19.7-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված համապատասխան գործակիցը:
8. Հայտարարության 8-րդ կետում լրացվում է գործունեության իրականացման ժամանակահատվածի սկիզբը և ավարտը` ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:
9. Հայտարարության 9-րդ կետում լրացվում է տվյալ ամսվա համար հաշվարկված պետական տուրքի գումարը` դրամով (լումաներն անտեսվում են):
10. Հայտարարության 10-րդ կետում լրացվում է ավտոբուսով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում յուրաքանչյուր ավտոբուսի մակնիշը, հաշվառման համարանիշը, նստատեղերի քանակը: Ընդ որում, Օրենքի 19.7-րդ հոդվածի 13-րդ մասին համապատասխան` ավտոբուսներով ուղևորների կանոնավոր փոխադրումներ (բացառությամբ` Երևան քաղաքում ուղևորափոխադրումների) իրականացնելիս անսարք ավտոբուսի փոխարինման դեպքում հարկ վճարողը ներկայացնում է հայտարարության փոփոխություն` լրացնելով միայն փոխարինող ավտոբուսի մակնիշը, հաշվառման համարանիշը, նստատեղերի քանակը:
11. Հայտարարության 11-րդ կետում լրացվում է միկրոավտոբուսով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում յուրաքանչյուր միկրոավտոբուսի մակնիշը, հաշվառման համարանիշը, նստատեղերի քանակը:
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
պետական եկամուտների կոմիտեի
նախագահի 2024 թ. հունիսի 25-ի
N 794-Ն հրամանի
Ձև
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ՊԱՏՎԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ, ԳԱՆՁՎԱԾ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
|
|
|
|
|
|
|
|
2. Հարկ վճարողը |
|
3. Հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը) |
|
4.Էլեկտրոնային հարթակի անվանումը |
|
5. Հաշվետու ժամանակահատվածը |
տարի |
|
ամիս |
|
6. Հաշվետու ժամանակահատվածում ուղևորափոխադրման ծառայություն մատուցած կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի |
Անվանումը, անունը, ազգանունը |
ՀՎՀՀ |
Փոխադրման դիմաց ստացված վճարումներ, այդ թվում` |
Կանխիկ դրամով վճարումներ |
Անկանխիկ վճարումներ |
Ընդա-մենը |
Փո-խադրման արժեքը |
Պետական տուրքի դրու-յքաչափը |
Պետական տուրքի գումարը |
Փո-խադրման արժեքը |
Պետական տուրքի դրույ-քաչափը |
Պետական տուրքի գումարը |
6.1 |
6.2 |
6.3 |
6.4 |
6.5 |
6.6 |
6.7 |
6.8 |
6.9 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ընդամենը |
|
|
|
|
|
|
|
|
Պաշտոնատար անձ |
____________________________________ ստորագրությունը, անունը, ազգանունը |
ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ՊԱՏՎԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ, ԳԱՆՁՎԱԾ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ
1. Հայտարարության 1-ին կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):
2. Հայտարարության 2-րդ կետում լրացվում է կազմակերպության լրիվ անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի դեպքում` ֆիզիկական անձի անունը, ազգանունը):
3. Հայտարարության 3-րդ կետում լրացվում է կազմակերպության գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ և ֆիզիկական անձի դեպքում` ֆիզիկական անձի բնակության վայրը:
4. Հայտարարության 4-րդ կետում լրացվում է էլեկտրոնային հարթակի անվանումը, որի միջոցով մատուցվում է ուղևորափոխադրման ծառայությունը:
5. Հայտարարության 5-րդ կետում լրացվում է այն հաշվետու ժամանակահատվածը (տարի, ամիս), որի համար ներկայացվում է հայտարարությունը:
6. Հայտարարության 6-րդ տողի 6.1-ին և 6.2-րդ սյունակներում լրացվում են հաշվետու ժամանակահատվածում ուղևորափոխադրման ծառայություն մատուցած կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի համապատասխանաբար անվանումը, անունը, ազգանունը և հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):
7. Հայտարարության 6.3-6.5-րդ սյունակներում լրացվում են համապատասխանաբար հաշվետու ժամանակահատվածում ուղևորափոխադրման ծառայություն մատուցած կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի փոխադրման դիմաց կանխիկ վճարումների դեպքում փոխադրման արժեքը, պետական տուրքի դրույքաչափը և պետական տուրքի գումարը, իսկ 6.6-6.8-րդ սյունակներում` անկանխիկ վճարումների դեպքում փոխադրման արժեքը, պետական տուրքի դրույքաչափը և պետական տուրքի գումարը:
8. Հայտարարության 6.9-րդ սյունակում լրացվում է կանխիկ և անկանխիկ վճարումների դեպքում պետական տուրքի գումարների հանրագումարը:
Հավելված N 3
Հայաստանի Հանրապետության
պետական եկամուտների կոմիտեի
նախագահի 2024 թ. հունիսի 25-ի
N 794-Ն հրամանի
Ձև
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹԵԹԵՎ ՄԱՐԴԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ↩
(Վերնագիրը 31.03.25 թիվ 384-Ն հրաման)
1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
|
2. Հարկ վճարողը |
|
3. Հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը) |
|
4. Հաշվետու ժամանակահատվածը |
տարի |
|
ամիս |
|
5. Փոխադրման դիմաց ստացված վճարումներ, այդ թվում` |
Արժեքը |
Պետական տուրքի դրույքաչափը |
Պետական տուրքի գումարը |
5.1 |
5.2 |
5.3 |
|
|
|
|
Անկանխիկ վճարումներ |
|
|
|
6. Ընդամենը |
|
|
|
|
|
|
|
7. Ուղևորափոխադրում իրականացնող մարդատար-տաքսի ավտոմոբիլի հաշվառման համարանիշը |
|
8. Ուղևորափոխադրում իրականացնող թեթև մարդատար ավտոմոբիլի հաշվառման համարանիշը |
|
|
|
|
|
(Աղյուսակը փոփ. 31.03.25 թիվ 384-Ն հրաման)
Պաշտոնատար անձ |
____________________________________ ստորագրությունը, անունը, ազգանունը |
ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹԵԹԵՎ ՄԱՐԴԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ ↩
(Վերնագիրը 31.03.25 թիվ 384-Ն հրաման)
1. Հայտարարության 1-ին կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):
2. Հայտարարության 2-րդ կետում լրացվում է կազմակերպության լրիվ անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի դեպքում` ֆիզիկական անձի անունը, ազգանունը):
3. Հայտարարության 3-րդ կետում լրացվում է կազմակերպության գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ և ֆիզիկական անձի դեպքում` ֆիզիկական անձի բնակության վայրը:
4. Հայտարարության 4-րդ կետում լրացվում է գործունեության իրականացման այն հաշվետու ժամանակահատվածը (տարի, ամիս), որի համար ներկայացվում է հայտարարությունը:
5. Հայտարարության 5.1-ին սյունակում լրացվում է կանխիկ և անկանխիկ վճարումների դեպքում փոխադրման արժեքը:
6. Հայտարարության 5.2-րդ սյունակում լրացվում է պետական տուրքի դրույքաչափը համապատասխանաբար` կանխիկ և անկանխիկ վճարումների դեպքում:
7. Հայտարարության 5.3-րդ սյունակում լրացվում է հաշվարկված պետական տուրքի գումարը կանխիկ և (կամ) անկանխիկ վճարումների դեպքում` դրամով (լումաներն անտեսվում են):
8. Հայտարարության 6-րդ տողում լրացվում է կանխիկ և անկանխիկ վճարումների դեպքում փոխադրման արժեքների և պետական տուրքի գումարների հանրագումարը:
9. Հայտարարության 7-րդ կետում լրացվում է ուղևորափոխադրում իրականացնող մարդատար-տաքսի ավտոմոբիլի (ավտոմոբիլների) հաշվառման համարանիշը (համարանիշները):
10. Հայտարարության 8-րդ կետում լրացվում է ուղևորափոխադրում իրականացնող թեթև մարդատար ավտոմոբիլի (ավտոմոբիլների) հաշվառման համարանիշը (համարանիշները):
(10-րդ կետը լրաց. 31.03.25 թիվ 384-Ն հրաման)
Հավելված N 4
Հայաստանի Հանրապետության
պետական եկամուտների կոմիտեի
նախագահի 2024 թ. հունիսի 25-ի
N 794-Ն հրամանի
Ձև
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 19.8-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
|
2. Հարկ վճարողը |
|
3. Հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը) |
|
4. Գործու-նեության տեսակը |
5. Գործու-նեության իրակա-նացման վայրը |
6. Պետական տուրքի ամսական դրույքաչափի հաշվարկման համար |
7. Պետական տուրքի հաշվարկման գործակիցը |
8. Գործունեության իրականացման ժամանակահատ-վածի |
9. Հաշվարկված պետական տուրքը, դրամ |
1) քանակը |
2) բազային տուրքի պատիկ մեծությունը |
սկիզբը |
ավարտը |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Պաշտոնատար անձ |
____________________________________ ստորագրությունը, անունը, ազգանունը |
ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 19.8-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ
1. Հայտարարության 1-ին կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):
2. Հայտարարության 2-րդ կետում լրացվում է կազմակերպության լրիվ անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի դեպքում` ֆիզիկական անձի անունը, ազգանունը):
3. Հայտարարության 3-րդ կետում լրացվում է կազմակերպության գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` ֆիզիկական անձի բնակության վայրը:
4. Հայտարարության 4-րդ կետում լրացվում է «Պետական տուրքի մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 19.8-րդ հոդվածով սահմանված գործունեության տեսակը (տեսակները):
5. Հայտարարության 5-րդ կետում լրացվում է գործունեության իրականացման վայրը: Ընդ որում, մեկից ավելի վայրում գործունեություն իրականացնելու դեպքում, այդ կետում առանձին տողերով լրացվում է գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրը: Գործունեության իրականացման վայրը լրացվում է ամբողջությամբ, օրինակ, քաղաքը, փողոցի անվանումը, շենքի համարը կամ մարզը, գյուղը և այլն:
6. Հայտարարության 6-րդ կետի`
1) 1-ին ենթակետում լրացվում է`
ա. մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման գործունեության համար` ավտոմատների քանակը,
բ. մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի (բացառությամբ` շահումով խաղերի և խաղատների գործունեության) կազմակերպման գործունեության համար` ավտոմատների քանակը,
2) 2-րդ ենթակետում լրացվում է`
ա. մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման գործունեության համար` Օրենքի 19.8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված բազային տուրքի համապատասխան պատիկ մեծությունը,
բ. մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի (բացառությամբ` շահումով խաղերի և խաղատների գործունեության) կազմակերպման գործունեության համար` Օրենքի 19.8-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված բազային տուրքի համապատասխան պատիկ մեծությունը:
7. Հայտարարության 7-րդ կետում լրացվում է գործունեության համար Օրենքի 19.8-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված համապատասխան գործակիցը:
8. Հայտարարության 8-րդ կետում լրացվում է գործունեության իրականացման ժամանակահատվածի սկիզբը և ավարտը` ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:
9. Հայտարարության 9-րդ կետում լրացվում է տվյալ ամսվա համար հաշվարկված պետական տուրքի գումարը` դրամներով (լումաներն անտեսվում են): Ընդ որում, հաշվարկված պետական տուրքի գումարը լրացվում է գործունեության իրականացման յուրաքանչյուր տեսակի և գործունեության իրականացման յուրաքանչյուր ժամանակահատվածի համար առանձին-առանձին:
Հավելված N 5
Հայաստանի Հանրապետության
պետական եկամուտների կոմիտեի
նախագահի 2024 թ. հունիսի 25-ի
N 794-Ն հրամանի
Ձև
ԱՐՏՈՆԱԳԻՐ N ________ ____ ________________ 20__թ.
1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
|
2. Հարկ վճարողը |
|
3. Հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը) |
|
Գործունեության տեսակը |
Գործունեության իրականացման վայրը |
Քանակը |
Գործունեության իրականացման ժամանակահատվածի |
սկիզբը (ամիս) |
ավարտը (ամիս) |
|
|
|
|
|
Ներքաղաքային երթուղու շահագործման կամ ավտոբուսներով (միկրոավտոբուսներով) ուղևորափոխադրումների կազմակերպման դեպքում ավտոբուսի կամ միկրոավտոբուսի` |
N |
մակնիշը |
հաշվառման համարանիշը |
նստատեղերի քանակը |
|
|
|
|
|
|
|
|
Հարկային մարմին |
____________________________________ ստորագրությունը, անունը, ազգանունը |
Պաշտոնական հրապարակման օրը` 1 հուլիսի 2024 թվական: