31.05.2024 -
040.1920.170112
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 դեկտեմբերի 2011 թվականի N 1920-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ, ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 609-Ն, 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 208-Ն ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի N 408 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
5) լանդշաֆտային կազմակերպման ուրվագիծ` 1:10000 կամ 1:5000 մասշտաբներով: Լանդշաֆտային կազմակերպման ուրվագծում միագույն գծային հենակետային հիմքի վրա ցույց են տրվում`
ա. համայնքի սահմաններում ընդգրկված անտառային, ջրային և այլ բնական օբյեկտների, ինչպես նաև բնակավայրի սահմաններում ներառված բնական համալիրների տարածքները.
6) տարածքային զարգացման հատակագիծ (հիմնական գծագիր)` 1:10000 կամ 1:5000 մասշտաբներով: Տարածքային զարգացման հատակագծում, հենակետային հատակագծի և ռիսկերի ու սահմանափակումների քարտեզի հիման վրա ցույց են տրվում`
ա. համայնքի տարածական զարգացման հիմնական ուղղությունները,
բ. հատակագծային և ծավալատարածական կառուցվածքի բարելավման և զարգացման վերաբերյալ առաջարկությունները,
գ. ճանապարհափողոցային ցանցի զարգացման միջոցառումները,
դ. ինժեներական և կոմունալ ենթակառուցվածքի զարգացման վերաբերյալ առաջարկություններ, աղբահանության և այլ կենցաղ-սպասարկման միջոցառումները,
ե. բնապահպանական միջոցառումները, սանիտարական գոտիները, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները գրանցված հողամասերի սահմաններով.
7) հողերի նպատակային նշանակության փոփոխությունների գծագիր` 1:10000 կամ 1:5000 մասշտաբներով, որտեղ նշվում են`
ա. նախագծային լուծումներից բխող հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները` ճանապարհների կամ շենքերի և շինությունների սահմանագծերով,
բ. գլխավոր հատակագծի իրականացման հերթականությունը` ըստ առաջնահերթ (մինչև 5 տարի), միջնաժամկետ (5-10 տարի), երկարաժամկետ (10-15 տարի) փուլերի (գծագրի վրա հողամասերը նշվում են համապատասխանաբար «Ա», «Մ», «Ե» տառերով).»,
8) համայնքի դիրքը մարզի տարաբնակեցման համակարգում` 1:50000 կամ 1:25000 մասշտաբներով: Համայնքի դիրքը մարզի տարաբնակեցման համակարգում գծագրում ցույց են տրվում համայնքի հիմնական գործառական, ինժեներական, տրանսպորտային և հատակագծային կապերը հարևան համայնքների և այլ կարևոր օբյեկտների հետ.
9) մինչև 15 հազար բնակիչ ունեցող համայնքների գլխավոր հատակագծերի նախագծային փաստաթղթերի կազմում պարտադիր մշակվում են քաղաքաշինական գոտևորման նախագծերը` բնակավայրի ողջ տարածքի համար որոշման N 2 հավելվածի պահանջներին համապատասխան.
10) (10-րդ ենթակետն ուժը կորցրել է 30.05.2024 թիվ 800-Ն որոշում)
11) (11-րդ ենթակետն ուժը կորցրել է 30.05.2024 թիվ 800-Ն որոշում)
12) (12-րդ ենթակետն ուժը կորցրել է 30.05.2024 թիվ 800-Ն որոշում)
13) (13-րդ ենթակետն ուժը կորցրել է 30.05.2024 թիվ 800-Ն որոշում)
14) Կարգի 74-րդ կետի 1-7-րդ ենթակետերում նշված գծագրերից յուրաքանչյուրը, կախված հագեցվածության աստիճանից, իր հերթին կարող է բաժանվել համապատասխան թվով շերտերի (ըստ առանձին հատակագծային գործոնների հագեցվածության, ինչպես նաև տարածքային պլանավորման գործընթացում դրանց նշանակության).
15) Պայմանագրով նախատեսված լինելու դեպքում, գլխավոր հատակագծի կազմում կարող են մշակվել նաև այլ գծագրեր, որոնց կազմը, բովանդակությունը և մասշտաբը նշվում են նախագծման առաջադրանքում:
(73-րդ կետը փոփ. 30.05.2024 թիվ 800-Ն որոշում)
74. Գլխավոր հատակագծի տեքստային մասը ներկայացվում է հետևյալ կազմով`
1) բացատրագիր, հետևյալ բաժիններով.
ա. «Համայնքի մասին» բաժնում համառոտ ներկայացվում են` համայնքի (բնակավայրի) պատմության, բնակչության, պատմամշակութային հուշարձանների, բնության հատուկ պահպանվող տարածքների, հիմնական տրանսպորտային կապերի, հարևան համայնքների վերաբերյալ տեղեկությունները.
բ. «Տարածքի փաստացի իրավիճակ» բաժնում ներկայացվում է տարածքի բնակլիմայական և աշխարհագրական պայմանների, կառուցապատված հատվածի հատակագծային կառուցվածքի, հիմնական կառույցների, բնակելի ֆոնդի, ինժեներատրանսպորտային և կոմունալ ենթակառուցվածքի, կանաչ տարածքների, բնակավայրի այլ տարրերի համառոտ նկարագրությունը, բնակչության դեմոգրաֆիական տվյալները, բնական և արտադրական ռեսուրսները, առկա հողային ֆոնդը և դրա փաստացի օգտագործումը, համայնքի տարածական զարգացման խնդիրները, զարգացման հնարավորությունները և նպատակները
գ. «Տարածքի համալիր գնահատական» բաժնում նկարագրվում են բնական և տեխնածին վտանգները, ռիսկերը, քաղաքաշինական, բնապահպանական, պատմամշակութային, առողջապահական և այլ սահմանափակումները: Ներկայացվում է կառուցապատման և այլ նպատակներով առանձնացված տարածքների նկարագրությունը, դրանց ընտրության հիմնավորումները, հողամասերի հատկությունները, ցուցանիշները և այլն
դ. «Համայնքի քաղաքաշինական զարգացում» բաժնում ներկայացվում են համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությունները և դրանց ներդրմանը կամ կատարելագործմանն ուղղված նախագծային լուծումների նկարագրությունը, նախագծման ընթացքում դիտարկված տարբերակների վերլուծությունը և վերջնական ընտրության հիմնավորումը: Ինժեներատրանսպորտային և կոմունալ ենթակառուցվածքի բարելավման, զարգացման և ստեղծման միջոցառումները, դրանց համար նախատեսված հողամասերը: Բնակելի ֆոնդի զարգացման հեռանկարները: Բնակչության հեռանկարային աճի կանխատեսումները, համապատասխան հիմնավորումներով, նախագծով նախատեսված այլ միջոցառումների նկարագրությունը և հիմնավորումները: Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներ ներառող համայնքներում առանձին բաժնով ներկայացվում է նաև հատուկ կարգավորման գոտու սահմանների նկարագրությունը
ե. (ե պարբերությունն ուժը կորցրել է 30.05.2024 թիվ 800-Ն որոշում)
2) շրջակա միջավայրի պահպանության միջոցառումներ
3) քաղաքացիական պաշտպանության ինժեներատեխնիկական և արտակարգ իրավիճակների կանխարգելիչ միջոցառումներ
4) պատմամշակութային հուշարձանների պահպանության միջոցառումներ
5) բնական լանդշաֆտների և կանաչապատ տարածքների պահպանման և զարգացման միջոցառումներ
6) գլխավոր հատակագծի կազմում մշակվող Գոտևորման նախագծի տեքստային մասը մշակվում է որոշման N 2 հավելվածի պահանջներին համապատասխան:
7) (7-րդ ենթակետն ուժը կորցրել է 30.05.2024 թիվ 800-Ն որոշում)
Սույն Կարգի 74-րդ կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված բաժինները մշակվում են համապատասխան ոլորտների իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան:
(74-րդ կետը փոփ. 30.05.2024 թիվ 800-Ն որոշում)
75. Գյուղական համայնքների համար, հաշվի առնելով կառուցապատման, ճանապարհների և ինժեներական ու կոմունալ ենթակառուցվածքների փոքր խտությունը և սույն Կարգի 72-րդ կետի պահանջների մշակվում է Պարզեցված գլխավոր հատակագիծ, ընդ որում` մեկ համատեղված գծագրով կարող են ներկայացվել`
1) հենակետային հատակագիծը ու ռիսկերի և սահմանափակումների քարտեզը,
2) ճանապարհային ցանցը, տրանսպորտի, ինժեներական և կոմունալ ենթակառուցվածքների կազմակերպման ուրվագծերը
3) տարածքային զարգացման հատակագիծը, հողերի նպատակային նշանակության փոփոխությունները, հատակագծի իրականացման հերթականությունը` առաջնահերթ (մինչև 5 տարի), միջնաժամկետ (5-10 տարի), երկարաժամկետ (10-15 տարի) միջոցառումները
4) գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի կազմում պարտադիր մշակվում է գոտևորման նախագիծը, որը ներառում է որոշման N 2 հավելվածով սահմանված պահանջները:
5) (5-րդ ենթակետն ուժը կորցրել է 30.05.2024 թիվ 800-Ն որոշում)
(75-րդ կետը փոփ. 30.05.2024 թիվ 800-Ն որոշում)
76. Պարզեցված գլխավոր հատակագծի տեքստային մասը մշակվում է սույն Կարգի 4-րդ կետի պահանջներին համապատասխան, համատեղելով` 1-ին ենթակետի «բ», «գ», «դ» և «ե» կետերը, 4-րդ և 5-րդ ենթակետերը, 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված «Շրջակա միջավայրի պահպանության միջոցառումներ» և «Քաղաքացիական պաշտպանության ինժեներատեխնիկական և արտակարգ իրավիճակների կանխարգելիչ միջոցառումներ» մասերը մշակվում են համառոտ` ներառելով միայն նախատեսված միջոցառումներին վերաբերող նախագծային լուծումների հիմնավորումները:
77. Համակցված փաստաթղթերը մշակվում են գրաֆիկական և տեքստային մասերով և ներառում են` միկրոռեգիոնալ մակարդակի տարածքային հատակագծման նախագծի և բնակավայրերի գոտևորման նախագծերի բաժինները, հետևյալ կազմով`
1) հենակետային հատակագիծ (տարածքի փաստացի օգտագործման հատակագիծ), 1:10000 կամ 1:25000 մասշտաբներով, իսկ Միկրոռեգիոնալ միավորում ընդգրկված յուրաքանչյուր բնակավայրի համար` 1:5000 մասշտաբով: Հենակետային հատակագծում ցույց են տրվում`
ա. ներառված համայնքների սահմանները, դրանց բնակավայրերի փաստացի սահմանագծերը,
բ. միջպետական և հանրապետական նշանակության ավտոմայրուղիները, բնակավայրերի միջև տրանսպորտային կապերը, երկաթուղային գծերը և կայանները, օդանավակայանները և այլն,
գ. միջբնակավայրային ինժեներական և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտները, ուղեգծերը, ջրամատակարարման աղբյուրները, ջրամբարները, հեղեղատարները, արտեզյան ջրերի ելքերը, աղբավայրերը, կոյուղու մաքրման կայանները, արտադրական թափոնների տարածքները, ընդերքօգտագործման նպատակով հատկացված տարածքները, ընդերքօգտագործման թափոնների օբյեկտները,
դ. գետերի և այլ ջրային ավազանների տարածքները, անտառային զանգվածները, հանքավայրերը, հանգստյան, առողջարարական գոտիները, տարածաշրջանային նշանակություն ունեցող արտադրատնտեսական օբյեկտները,
ե. հատուկ պահպանվող բնության, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքները, ջրամատակարարման ակունքների պահպանական գոտիները, բնության հուշարձանների, տարածաշրջանային նշանակություն ունեցող գերխոնավ, ջրահավաք ավազանների տարածքները, ջրաէկոհամակարգերի պահպանության գոտիները, ինչպես նաև շրջակա միջավայրի մոնիտորինգի իրականացման դիտակետերի տարածքները:
2) տարածքի համալիր գնահատում` 1:10000 կամ 1:25000 մասշտաբներով: Հենակետային գծագրի հիմքի վրա նշվում են`
ա. ինժեներաերկրաբանական շրջանացման գոտիները, կառուցապատման համար անբարենպաստ տարածքները, բնական և տեխնածին երևույթների (սողանքների, սելավների, հեղեղների և այլն) տարածման գոտիներն ու պաշտպանական կառույցները,
բ. քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքները (միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներ, սահմանված կարգով առանձնացված այլ օբյեկտներ), ինժեներական և կոմունալ ուղեգծերի անվտանգության գոտիները, արտադրական և այլ օբյեկտների սանիտարապաշտպանիչ գոտիները, պատմամշակութային հուշարձանների պահպանական գոտիները, այլ սահմանափակումները,
գ. օգտակար հանածոների պաշարների և շահագործվող հանքավայրերի գոտիները, վերականգնման (ռեկուլտիվացիայի) ենթակա տարածքները,
դ. շրջակա միջավայրի աղտոտման գոտիները, բնակության համար անբարենպաստ տարածքները, 2010 մ բացարձակ նիշից բարձր գոտիները,
ե. գյուղատնտեսական արժեքավոր հողատեսքերի տարածքները, մշակվող ոռոգելի վարելահողերը, ոռոգման ենթակա տարածքները,
զ. սահմանամերձ գոտիները, հատուկ նշանակության հողերը և այլն:
3) տարածքի զարգացման հատակագիծ (հիմնական գծագիր)` 1:10000 կամ 1:25000 մասշտաբներով, իսկ Միկրոռեգիոնալ միավորում ընդգրկված յուրաքանչյուր բնակավայրի համար` 1:5000 մասշտաբով: Հենակետային գծագրի հիմքի վրա արտացոլվում են տարածքի համալիր գնահատման վերլուծությունից բխող`
ա) բնակավայրերի տարածքային զարգացման վերաբերյալ առաջարկությունները,
բ) արտադրատնտեսական օբյեկտների և նոր բնակավայրերի համար ընտրված տարածքները,
գ) հանգստյան, առողջարարական, անտառային գոտիների տեղաբաշխումը,
դ) քաղաքային և գյուղական տարաբնակեցման կատարելագործումը,
ե) միջբնակավայրային ինժեներատրանսպորտային և կոմունալ ենթակառուցվածքների կատարելագործման վերաբերյալ առաջարկությունները,
զ) արտադրական և կենցաղային թափոնների վնասազերծման, վերամշակման, պահեստավորման ու թաղման օբյեկտների համար տարածքների ընտրությունը,
է) բնակավայրերի, արտադրական օբյեկտների և էկոլոգիապես անբարենպաստ պայմաններում գտնվող տարածքների համար բնապահպանական ու սանիտարապաշտպանական գոտիները, բնական և տեխնածին վտանգավոր երևույթներից տարածքների ինժեներական պաշտպանության միջոցառումները,
ը) հատուկ պահպանվող բնության, պատմության և մշակույթի օբյեկտների տարածքները, ջրի, ակունքների պահպանական գոտիները, տարածաշրջանային նշանակություն ունեցող ջրավազանները, ջրաէկոհամակարգերի պահպանության գոտիները, ինչպես նաև Օրենքով նախատեսված հիմքերով քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների ստեղծման վերաբերյալ առաջարկները,
թ) զարգացման նպատակով առանձնացված հողերի նպատակային նշանակությունների փոփոխությունները, հեռանկարային զարգացման միջոցառումները, իրագործման փուլերը, Կարգի Ձև N 1-ին համապատասխան ներկայացվում են հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունները և Ձև N 3-ին համապատասխան նախագծի տեխնիկատնտեսական ցուցանիշները:
4) տրանսպորտային և ինժեներական հաղորդակցության ուղիների ուրվագիծ` 1:10000 կամ 1:25000 մասշտաբներով, որտեղ ցույց են տրվում նախագծվող տարածքի միջբնակավայրային և ինժեներատրանսպորտային մայրուղային ենթակառուցվածքների կատարելագործման հիմնական ուղղությունները:
5) բնության և տեխնածին վտանգավոր երևույթներից տարածքի պաշտպանման ուրվագիծ` 1:10000 կամ 1:25000 մասշտաբներով, որտեղ ցույց են տրվում տարածքի ինժեներական պաշտպանությունը բնական և տեխնածին վտանգավոր գործընթացներից ու երևույթներից, էկոլոգիական և այլ արտակարգ իրավիճակների ու աղետների կանխարգելումը և հետևանքների վերացումը:
6) քաղաքաշինական գոտևորման նախագիծ` 1:2000 կամ 1:1000 մասշտաբներով, որը մշակվում է Միկրոռեգիոնալ միավորում ընդգրկված յուրաքանչյուր բնակավայրի և դրանց հեռանկարային զարգացման տարածքների համար և ներառում է որոշման N 2 հավելվածով սահմանված գոտևորման մասի պահանջները:
7) Միկրոռեգիոնալ միավորի դիրքը մարզի տարաբնակեցման համակարգում` 1:50000 կամ 1:25000 մասշտաբներով, որի գծագրում ցույց են տրվում Միկրոռեգիոնալ միավորման հիմնական գործառական, ինժեներական, տրանսպորտային և հատակագծային կապերը հարևան Միկրոռեգիոնալ միավորման և այլ կարևոր օբյեկտների հետ:
8) զբոսաշրջության զարգացման քարտեզը 1:10000 կամ 1:25000 մասշտաբներով, որտեղ նշվում են պատմության, մշակույթի և բնության հուշարձանները, թանգարանները, թատրոնները, հայտնի ռեստորանները համալիրները, սրճարանները, զբոսայգիները (այդ թվում կենդանաբանական և բուսաբանական), հանգստի (այդ թվում` հյուրանոցները, մոթելները, քեմպինգները, իջևանատները), ժամանցի և տեսարժան այլ վայրերը, ավտոկայանատեղերը, տրանսպորտային կանգառները, և այլ տեղեկատվություն:
78. Համակցված փաստաթղթի տեքստային մասը մշակվում է սույն Կարգի 74-րդ կետի պահանջների համաձայն, ներկայացվում է նմանատիպ կառուցվածքով և պարունակում է ամբողջ տարածքային միավորին և դրանում ընդգրկված համայնքներին վերաբերող տեղեկատվություն, տարածքի համալիր գնահատման արդյունքները, վերլուծությունը, հեռանկարային առաջարկությունների և նախագծային լուծումների հիմնավորումները, Կարգի Ձև N 1-ին համապատասխան հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունները (ըստ առանձին համայնքների) և Ձև N 3-ին համապատասխան նախագծի տեխնիկատնտեսական ցուցանիշները, ինչպես նաև Համակցված փաստաթղթի կազմում մշակվող քաղաքաշինական գոտևորման նախագծի վերաբերյալ վերլուծություն և առաջարկություններ` համաձայն որոշման N 2 հավելվածով սահմանված կարգի:
5. ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ԵՎ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
79. Հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունները ներկայացվում են Ձև 1-ին համապատասխան երեք աղյուսակների տեսքով`
1) Աղյուսակ 1. Առաջնահերթ միջոցառումներ (1-5 տարի),
2) Աղյուսակ 2. Միջնաժամկետ միջոցառումներ (5-10 տարի),
3) Աղյուսակ 3. Հեռանկարային միջոցառումներ (10-15 տարի):
Ձև N 1
._____________________________________________________________________.
|Հողամասի|Առկա նպատակային |մակերեսը|Գլխավոր հատակագծում |մակերեսը|
|N գծագրի|և գործառնական |(հա) |փոփոխված նպատակային |(հա) |
|վրա |նշանակությունը | |և/կամ գործառնական | |
| | | |նշանակությունը | |
|________|___________________|________|______________________|________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|________|___________________|________|______________________|________|
| |Գյուղատնտեսական | | | |
| |նշանակության | | | |
| |հողերից` | | | |
|________|___________________|________|______________________|________|
| | | |Գյուղատնտեսական | |
| | | |նշանակության | |
|________|___________________|________|______________________|________|
| |Լրացվում է | |Լրացվում է | |
| |համապատասխան | |համապատասխան հողատեսքը| |
| |հողատեսքը, օրինակ` | |օրինակ` վարելահող | |
| |արոտ | | | |
|________|___________________|________|______________________|________|
| |հողատեսքը | |հողատեսքը | |
|________|___________________|________|______________________|________|
| | | |Բնակավայրերի | |
|________|___________________|________|______________________|________|
| |Լրացվում է | |Լրացվում է | |
| |համապատասխան | |համապատասխան | |
| |հողատեսքը, օրինակ` | |գործառնական | |
| |վարելահող | |նշանակությունը, | |
| | | |օրինակ` բնակելի | |
| | | |կառուցապատման | |
|________|___________________|________|______________________|________|
| |հողատեսքը | |գործառնական | |
| | | |նշանակությունը | |
|________|___________________|________|______________________|________|
| | | |Արդյունաբերության, | |
| | | |ընդերքօգտագործման և | |
| | | |այլ արտադրական | |
| | | |նշանակության | |
|________|___________________|________|______________________|________|
| |հողատեսքը | |գործառնական | |
| | | |նշանակությունը | |
|________|___________________|________|______________________|________|
| | | |Էներգետիկայի, | |
| | | |տրանսպորտի, կապի, | |
| | | |կոմունալ ենթակառուց- | |
| | | |վածքների օբյեկտների | |
|________|___________________|________|______________________|________|
| |հողատեսքը | |գործառնական | |
| | | |նշանակությունը | |
|________|___________________|________|______________________|________|
| | | |Հատուկ պահպանվող | |
| | | |տարածքների | |
|________|___________________|________|______________________|________|
| |հողատեսքը | |գործառնական | |
| | | |նշանակությունը | |
|________|___________________|________|______________________|________|
| | | |Հատուկ նշանակության | |
|________|___________________|________|______________________|________|
| |հողատեսքը | |գործառնական | |
| | | |նշանակությունը | |
|________|___________________|________|______________________|________|
| | | |Ջրային | |

| | | |Անտառային | |
|________|___________________|________|______________________|________|
| |հողատեսքը | |գործառնական | |
| | | |նշանակությունը | |
|________|___________________|________|______________________|________|
| | | |Պահուստային | |
|________|___________________|________|______________________|________|
| |հողատեսքը | |գործառնական | |
| | | |նշանակությունը | |
|________|___________________|________|______________________|________|
| |Բնակավայրերի | | | |
| |հողերից | | | |
|________|___________________|________|______________________|________|
| | | |Գյուղատնտեսական | |
| | | |նշանակության | |
|________|___________________|________|______________________|________|
| |գործառնական | |հողատեսքը | |
| |նշանակությունը | | | |
|________|___________________|________|______________________|________|
| | | |Բնակավայրերի | |
|________|___________________|________|______________________|________|
| |գործառնական | |գործառնական | |
| |նշանակությունը | |նշանակությունը | |
|________|___________________|________|______________________|________|
| | | |Արդյունաբերության, | |
| | | |ընդերքօգտագործման և | |
| | | |այլ արտադրական | |
| | | |նշանակության | |
|________|___________________|________|______________________|________|
| |գործառնական | |գործառնական | |
| |նշանակությունը | |նշանակությունը | |
|________|___________________|________|______________________|________|
| | | |Էներգետիկայի, | |
| | | |տրանսպորտի, կապի, | |
| | | |կոմունալ ենթակառուց- | |
| | | |վածքների օբյեկտների | |
|________|___________________|________|______________________|________|
| |գործառնական | |գործառնական | |
| |նշանակությունը | |նշանակությունը | |
|________|___________________|________|______________________|________|
| | | |Հատուկ պահպանվող | |
| | | |տարածքների | |
|________|___________________|________|______________________|________|
| |գործառնական | |գործառնական | |
| |նշանակությունը | |նշանակությունը | |
|________|___________________|________|______________________|________|
| | | |Հատուկ նշանակության | |
| | | |հողերի | |

| |Արդյունաբերության, | | | |
| |ընդերքօգտագործման | | | |
| |և այլ արտադրական | | | |

| |Էներգետիկայի, | | | |
| |տրանսպորտի, կապի, | | | |
| |կոմունալ | | | |
| |ենթակառուցվածքների | | | |
| |օբյեկտների հողերից | | | |

| |Հատուկ պահպանվող | | | |
| |տարածքների հողերից | | | |

| |Հատուկ նշանակության| | | |

| |Ջրային հողերից | | | |

| |Անտառային հողերից | | | |

-------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում