24.11.2023 -
040.0591.260507
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«26» մայիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 մայիսի 2007 թվականի N 591-Ն
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀԻԴՐՈՖՏՈՐԱԾԽԱԾԻՆՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Օզոնային շերտի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1800-Ն որոշման N 1 հավելվածի 136-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման անհատական չափաքանակները սահմանելու կարգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 08.04.2021 թիվ 478-Ն որոշում)
1.1. Սույն որոշման հավելվածի 5-րդ կետով նախատեսված ժամկետը հիդրոֆտորածխածինների մասով բացառության կարգով 2023 թվականի համար սահմանել դեկտեմբերի 15-ը:
(1.1-ին կետը լրաց. 23.11.2023 թիվ 2037-Ն որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(վերնագիրն ու նախաբանը փոփ. 08.04.2021 թիվ 478-Ն որոշում)
(նախաբանը փոփ. 23.11.2023 թիվ 2037-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2007 թվականի մայիսի 17-ի
N 591-Ն որոշման
ԿԱՐԳ
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀԻԴՐՈՖՏՈՐԱԾԽԱԾԻՆՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման անհատական չափաքանակները սահմանելու հետ կապված հարաբերությունները:
2. Օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման անհատական չափաքանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը (այսուհետ` լիազոր պետական մարմին)` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա (այսուհետ` հաշվետու տարի) համար սահմանված ընդհանուր չափաքանակի հիման վրա:
(2-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)
3. Անհատական չափաքանակները սահմանվում են հիմնական և լրացուցիչ փուլերով: Անհատական չափաքանակների սահմանման լրացուցիչ փուլն իրականացվում է այն դեպքում, երբ հաշվետու տարվա համար սահմանված օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման ընդհանուր չափաքանակների և անհատական չափաքանակների սահմանման հիմնական փուլում սահմանված անհատական չափաքանակների գումարային մեծության միջև առաջանում է դրական տարբերություն: Անհատական չափաքանակների սահմանման լրացուցիչ փուլի իրականացման դեպքում լիազոր մարմինը սույն կարգի 6-րդ կետով սահմանված ժամկետի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղադրում է համապատասխան հայտարարություն` լիազոր մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում, ընդ որում` լրացուցիչ փուլի համար նախատեսված չափաքանակների վերաբերյալ տեղեկատվությունն ինտերնետային կայքում թարմացվում է` այդ չափաքանակի յուրաքանչյուր փոփոխությունից անմիջապես հետո:
(3-րդ կետը փոփ. 29.07.16 թիվ 809-Ն, 23.11.2023 թիվ 2037-Ն որոշումներ)
4. Ներմուծողն անհատական չափաքանակներ ստանալու համար (լրացուցիչ և հիմնական փուլերում) լիազոր պետական մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1) Հայաստանի Հանրապետություն օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման անհատական չափաքանակի տրամադրման մասին հայտ (այսուհետ` հայտ)` համաձայն N 1 ձևի,
2) իրավաբանական անձինք` պետական գրանցման վկայականի պատճենը, իսկ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձինք` անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
(4-րդ կետը փոփ. 23.11.2023 թիվ 2037-Ն որոշում)
II. ԱՆՀԱՏԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԸ
5. Ներմուծողն անհատական չափաքանակների սահմանման հիմնական փուլում չափաքանակ ստանալու համար հայտը լիազոր պետական մարմին է ներկայացնում մինչև հաշվետու տարվան նախորդող տարվա հոկտեմբերի 30-ը:
(5-րդ կետը փոփ. 08.04.2021 թիվ 478-Ն որոշում)
6. Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված ժամկետի ավարտից հետո 30 օրացուցային օրվա ընթացքում լիազոր պետական մարմինն ընդունված հայտերից յուրաքանչյուրի վերաբերյալ ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`
1) հայտն ամբողջությամբ բավարարելու և հայտատուին անհատական չափաքանակ տրամադրելու մասին,
2) հայտը մասնակիորեն բավարարելու և հայտատուին անհատական չափաքանակ տրամադրելու մասին,
3) անհատական չափաքանակի տրամադրումը մերժելու մասին:
7. Սույն կարգի 6-րդ կետով նախատեսված ժամկետի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը հայտատուին գրավոր տեղեկացնում է հայտի վերաբերյալ ընդունված որոշման մասին, և`
1) սույն կարգի 6-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված որոշումների ընդունման դեպքում տրամադրում է չափաքանակը` համաձայն 2 ձևի,
2) սույն կարգի 6-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված որոշումների ընդունման դեպքում տրամադրում է չափաքանակի տրամադրումը մերժելու կամ հայտը մասնակիորեն բավարարելու մասին որոշման գրավոր հիմնավորումը:
8. Եթե անհատական չափաքանակների տրամադրման հիմնական փուլում ներկայացված հայտերով խնդրարկվող` օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման գումարային քանակությունը գերազանցում է հաշվետու տարվա համար սահմանված օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման ընդհանուր չափաքանակի քանակությունը, ապա անհատական չափաքանակները տրամադրվում են մասնակիորեն, համամասնության սկզբունքով: Սույն կետում նշված` մասնակիորեն տրամադրված անհատական չափաքանակների գումարային քանակությունը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման ընդհանուր չափաքանակը:
III. ԱՆՀԱՏԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓՈՒԼԸ
9. Անհատական չափաքանակների սահմանման լրացուցիչ փուլն իրականացվում է, եթե ներմուծման ընդհանուր չափաքանակը չի սպառվել անհատական չափաքանակների սահմանման հիմնական փուլի ավարտից հետո:
Անհատական չափաքանակների սահմանման լրացուցիչ փուլում չափաքանակները տրամադրվում են անհատական չափաքանակների սահմանման հիմնական փուլի համար սույն կարգով նախատեսված ընթացակարգով, բացառությամբ հայտերից յուրաքանչյուրի վերաբերյալ որոշումների ընդունման ժամկետի: Անհատական չափաքանակների սահմանման լրացուցիչ փուլում չափաքանակ ստանալու համար ներկայացված հայտերից յուրաքանչյուրի վերաբերյալ լիազոր պետական մարմինը հայտն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է սույն կարգի 6-րդ կետի 1-3-րդ ենթակետերով նախատեսված որոշումներից մեկը: Որոշումն ընդունելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր պետական մարմինը հայտատուին գրավոր տեղեկացնում է հայտի վերաբերյալ ընդունված որոշման մասին:
(9-րդ կետը փոփ. 29.07.16 թիվ 809-Ն որոշում)
10. Ներմուծողն անհատական չափաքանակների սահմանման լրացուցիչ փուլում չափաքանակ ստանալու համար հայտը լիազոր պետական մարմին կարող է ներկայացնել անհատական չափաքանակների սահմանման հիմնական փուլի ավարտից հետո` մինչև հաշվետու տարվա հոկտեմբերի 1-ը ներառյալ կամ ընդհանուր չափաքանակի սպառումը:
(10-րդ կետը փոփ. 29.07.16 թիվ 809-Ն որոշում)
10.1. 2013 թվականի համար, բացառության կարգով, անհատական չափաքանակի (քվոտայի) ձեռքբերման առաջին փուլի ավարտը սահմանել 2013 թվականի հունիսի 1-ը:
(10.1-ին կետը լրաց. 25.04.13 թիվ 413-Ն որոշում)
11. (11-րդ կետն ուժը կորցրել է 29.07.16 թիվ 809-Ն որոշում)
(11-րդ կետը փոփ. 25.04.13 թիվ 413-Ն որոշում)
IV. ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄԸ
12. Անհատական չափաքանակի (լրացուցիչ և հիմնական փուլերում) տրամադրումը կարող է մերժվել, եթե`
1) (1-ին ենթակետն ուժը կորցրել է 23.11.2023 թիվ 2037-Ն որոշում)
2) հաշվետու տարվա համար սահմանված` օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ընդհանուր չափաքանակն սպառվել է:
(12-րդ կետը փոփ. 23.11.2023 թիվ 2037-Ն որոշում)
Ձև N 1
ՀԱՅՏ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀԻԴՐՈՖՏՈՐԱԾԽԱԾԻՆՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
______________________________________________________________________
(հայտատուի տվյալները (կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը
կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը
և բնակության վայրը)
Սույնով խնդրում եմ տրամադրել 20___ թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետություն ստորև նշված օզոնային շերտը քայքայող նյութեր և (կամ) հիդրոֆտորածխածիններ ներմուծելու անհատական չափաքանակ.
._____________________________________________________________________.
|NN |Օզոնային շերտը քայքայող նյութ|Ներմուծման անհատական չափաքանակի` |
|ը/կ|և (կամ) հիդրոֆտորածխածին |խնդրարկվող քանակություն (օզոնային |
| |_____________________________|շերտը քայքայող նյութի դեպքում` |
| |անվանում|քիմիական|միջազգային |կգ-ով, հիդրոֆտորածխածնի դեպքում` |
| | |բանաձև |տեխնիկական |մետրիկ տոննա CO2 համարժեքով) |
| | | |անվանում | |
|___|________|________|___________|___________________________________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|___|________|________|___________|___________________________________|
|1. | | | | |
|___|________|________|___________|___________________________________|
|2. | | | | |
|___|________|________|___________|___________________________________|
|3. | | | | |
|___|________|________|___________|___________________________________|
|4. | | | | |
._____________________________________________________________________.
Օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների նշված քանակությունների ներմուծումը «2016 թվականի հոկտեմբերի 15-ին Կիգալիում ստորագրված` «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխություն» համաձայնագրի կողմ չհանդիսացող երկրներից և արտահանումն այդ երկրներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ տեղափոխումը, եթե դրանք առաքվել են նշված համաձայնագրի կողմ չհանդիսացող երկրից կամ առաքվում են նշված համաձայնագրի կողմ չհանդիսացող երկիր արգելվում են:
_______________________________ ._____________________________.
(հայտատուի (իրավաբանական անձի |ՀՀ շրջակա միջավայրի |
ղեկավարի) |նախարարության նշումների համար|
անուն, ազգանուն կամ անհատ |Հայտն ընդունված է 20 _____ |
ձեռնարկատեր հանդիսացող |թվականի ___ -ին Կ.Տ. |
ֆիզիկական անձի անուն, ազգանուն) ._____________________________.
_______________
(ստորագրություն)
(1-ին ձևը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն, 23.11.2023 թիվ 2037-Ն որոշումներ)
Ձև N 2
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀԻԴՐՈՖՏՈՐԱԾԽԱԾԻՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿ N ___
Տրված է
___________________________________________________________________________
(ներմուծողի տվյալներ (կազմակերպության անվանում և գտնվելու վայր կամ
անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի անուն, ազգանուն և
բնակության վայր)
այն մասին, որ նրա կողմից 20_____ թվականի հունվարի 1-ից մինչև 20______ թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կարող է Հայաստանի Հանրապետություն ներմուծել օզոնային շերտը քայքայող նյութերը և հիդրոֆտորածխածինները` ստորև նշված քանակություններով.
._____________________________________________________________________.
|NN |Օզոնային շերտը քայքայող նյութ|Ներմուծման անհատական չափաքանակ |
|ը/կ|և (կամ) հիդրոֆտորածխածին |(օզոնային շերտը քայքայող նյութի |
| |_____________________________|դեպքում` կգ-ով, հիդրոֆտորածխածնի |
| |անվանում|քիմիական|միջազգային |դեպքում` մետրիկ տոննա CO2 |
| | |բանաձև |տեխնիկական |համարժեքով) |
| | | |անվանում | |
|___|________|________|___________|___________________________________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|___|________|________|___________|___________________________________|
|1. | | | | |
|___|________|________|___________|___________________________________|
|2. | | | | |
|___|________|________|___________|___________________________________|
|3. | | | | |
|___|________|________|___________|___________________________________|
|4. | | | | |
|___|________|________|___________|___________________________________|
|5. | | | | |
._____________________________________________________________________.
Օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների նշված քանակությունը կարող է ներմուծվել մեկից ավելի խմբաքանակներով:
Լիազոր պետական մարմնի
ղեկավար _______________ _________________
(ստորագրություն) (անուն, ազգանուն)
Տրված է _______ _______________ 20___ թ.
Կ.Տ.
(2-րդ ձևը փոփ. 23.11.2023 թիվ 2037-Ն որոշում)
(հավելվածը փոփ. 08.04.2021 թիվ 478-Ն որոշում)