Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0654.310502

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«31» մայիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 մայիսի 2002 թվականի N 654

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հաշվեկշռային մեթոդով 231348 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Ախուրյանի «Գյուղշին» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով:

1.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 138854 հազ. դրամ, որը համապատասխանում է 138854 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 111083 հազ. դրամ է, որը համապատասխանում է 111083 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 55542 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 50 տոկոսին:

1.5. Ախուրյանի «Գյուղշին» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 92494 հազ. դրամ, այդ թվում`

երկարաժամկետ բանկային վարկեր և փոխառություններ` 5056 հազ. դրամ.

առևտրական կրեդիտորական պարտքեր` 44238 հազ. դրամ.

կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 1282 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 28437 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 13408 հազ. դրամ.

այլ ընթացիկ պարտավորություններ` 73 հազ. դրամ:

1.6. Ախուրյանի «Գյուղշին» բաց բաժնետիրական ընկերության 1998 թվականի տնտեսական գործունեության արդյունքով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորությունը կազմում է 303,6 հազ. դրամ, որը գնահատման պահի դրությամբ արտացոլված չէ ընկերության հաշվեկշռում:

1.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

1.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը` առաջիկա 3 տարվա կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

1.9. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

1.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

1.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Հաշվեկշռային մեթոդով 100954 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Էջմիածին-6» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Էջմիածին-6» բաց բաժնետիրական ընկերության:

2.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 100009 հազ. դրամ, որը համապատասխանում է 100009 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 80007 հազ. դրամ է, որը համապատասխանում է 80007 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 40004 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 50 տոկոսին:

2.5. «Էջմիածին-6» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 945 հազ. դրամ, այդ թվում`

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 893 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 21 հազ. դրամ.

ստացված կանխավճարների գծով` 31 հազ. դրամ:

2.6. «Էջմիածին-6» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2000 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:

2.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

2.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը` առաջիկա 3 տարվա կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

2.9. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

2.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

2.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. «Գիտահետազոտական մեղվաբուծական փորձակայան» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից սահմանված կարգով առանձնացնել հանրակացարանը (Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, գ. Առինջ) և այն, որպես պետական սեփականություն, հանձնել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի տնօրինությանը` համապատասխանաբար նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` երկամսյա ժամկետում ապահովել նշված աշխատանքների իրականացումը և դրանից ծագող գույքային իրավունքների պետական գրանցումը:

3.2. Հաշվեկշռային մեթոդով 40155 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գիտահետազոտական մեղվաբուծական փորձակայան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Գիտահետազոտական մեղվաբուծական փորձակայան» բաց բաժնետիրական ընկերության:

3.3. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 28882 հազ. դրամ, որը համապատասխանում է 28882 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.4. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 28882 հազ. դրամ է, որը համապատասխանում է 28882 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.5. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 14441 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 50 տոկոսին:

3.6. «Գիտահետազոտական մեղվաբուծական փորձակայան» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 11273 հազ. դրամ, այդ թվում`

առևտրական կրեդիտորական պարտքեր` 393 հազ. դրամ.

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 723 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 449 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 525 հազ. դրամ.

այլ ընթացիկ պարտավորություններ` 9183 հազ. դրամ:

3.7. «Գիտահետազոտական մեղվաբուծական փորձակայան» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2000 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:

3.8. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

3.9. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը` առաջիկա 3 տարվա կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

3.10. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

3.11. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

3.12. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

i

4.1. Հաշվեկշռային մեթոդով 27350 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Կարենիս» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` այն վերակազմակերպելով «Կարենիս» բաց բաժնետիրական ընկերության` համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

(4.1-րդ կետը փոփ. 23.01.03 թիվ 241-Ն որոշում)

4.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 21867 հազ. դրամ, որը համապատասխանում է 21867 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 21867 հազ. դրամ է, որը համապատասխանում է 21867 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 10934 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 50 տոկոսին:

4.5. «Կարենիս» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 5482,7 հազ. դրամ, այդ թվում`

կարճաժամկետ կրեդիտորական պարտք հիմնադիրներին` 224,4 հազ. դրամ.

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 2513 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 1546,3 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 1199 հազ. դրամ:

4.6. «Կարենիս» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2000 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:

4.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

4.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը` առաջիկա 3 տարվա կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

4.9. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

4.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

4.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. Հաշվեկշռային մեթոդով 155611 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Իջևանի ճանապարհների շահագործման և շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով Իջևանի ճանապարհների շահագործման և շինարարական բաց բաժնետիրական ընկերության:

5.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 47435 հազ. դրամ, որը համապատասխանում է 47435 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

5.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 47435 հազ. դրամ է, որը համապատասխանում է 47435 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

5.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 11860 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

5.5. «Իջևանի ճանապարհների շահագործման և շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 108176 հազ. դրամ, այդ թվում`

առևտրական կրեդիտորական պարտքեր` 83866 հազ. դրամ.

կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 5637 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 15333 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 3340 հազ. դրամ:

5.6. «Իջևանի ճանապարհների շահագործման և շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2000 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:

5.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

5.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը` առաջիկա 3 տարվա կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

5.9. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

5.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

5.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

6.1. «Վայքի ճանապարհների շահագործման և շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից սահմանված կարգով առանձնացնել հանրակացարանը (Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզ, քաղ. Վայք, Ջերմուկի խճ.) և այն, որպես պետական սեփականություն, հանձնել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի տնօրինությանը` համապատասխանաբար նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին` երկամսյա ժամկետում ապահովել նշված աշխատանքների իրականացումը և դրանից ծագող գույքային իրավունքների պետական գրանցումը:

6.2. Հաշվեկշռային մեթոդով 146657 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Վայքի ճանապարհների շահագործման և շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին:

6.3. Սահմանել «Վայքի ճանապարհների շահագործման և շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի արժեքը` 81556 հազ. դրամ, որը համապատասխանում է 81556 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

6.4. Մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 81556 հազ. դրամ է, որը համապատասխանում է 81556 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

6.5. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 20389 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

6.6. «Վայքի ճանապարհների շահագործման և շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 65101 հազ. դրամ, այդ թվում`

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 5552 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 10629 հազ. դրամ.

ստացված կանխավճարների գծով` 47329 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 1591 հազ. դրամ:

6.7. «Վայքի ճանապարհների շահագործման և շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերության 1998 թվականի տնտեսական գործունեության արդյունքով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորությունը կազմում է 568,2 հազ. դրամ, որը գնահատման պահի դրությամբ արտացոլված չէ ընկերության հաշվեկշռում:

6.8. Վճարումները կատարել երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

7.1. Հաշվեկշռային մեթոդով 170330 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գորիսի ճանապարհների շահագործման և շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով Գորիսի ճանապարհների շահագործման և շինարարական բաց բաժնետիրական ընկերության:

7.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 67556 հազ. դրամ, որը համապատասխանում է 67556 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

7.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 67556 հազ. դրամ է, որը համապատասխանում է 67556 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

7.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 16889 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

7.5. «Գորիսի ճանապարհների շահագործման և շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 102774 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 4281 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 9157 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 37662 հազ. դրամ.

ստացված կանխավճարների գծով` 46357 հազ. դրամ.

կարճաժամկետ այլ պարտավորություններ` 2551 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 2766 հազ. դրամ:

7.6. «Գորիսի ճանապարհների շահագործման և շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերության 1998 թվականի տնտեսական գործունեության արդյունքով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորությունը կազմում է 369,8 հազ. դրամ, որը գնահատման պահի դրությամբ արտացոլված չէ ընկերության հաշվեկշռում:

7.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

7.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը` առաջիկա երեք տարվա կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

7.9. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

7.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

7.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

8.1. Հաշվեկշռային մեթոդով 6970 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Արաքսավանի գետային ավազախճային խառնուրդի արդյունահանման և շահագործման տնտհաշվարկային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով Արաքսավանի գետային ավազախճային խառնուրդի արդյունահանման և շահագործման տնտհաշվարկային բաց բաժնետիրական ընկերության:

8.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 2540 հազ. դրամ, որը համապատասխանում է 2540 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

8.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 2540 հազ. դրամ է, որը համապատասխանում է 2540 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

8.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 1270 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 50 տոկոսին:

8.5. «Արաքսավանի գետային ավազախճային խառնուրդի արդյունահանման և շահագործման տնտհաշվարկային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 4430 հազ. դրամ, այդ թվում`

առևտրական կրեդիտորական պարտքեր` 512 հազ. դրամ.

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 448 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 212 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 211 հազ. դրամ.

կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր հիմնադիրներին` 2744 հազ. դրամ.

այլ ընթացիկ պարտավորություններ` 303 հազ. դրամ:

8.6. «Արաքսավանի գետային ավազախճային խառնուրդի արդյունահանման և շահագործման տնտհաշվարկային» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2000 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:

8.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

8.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը` առաջիկա 3 տարվա կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

8.9. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

8.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

8.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

9.1. Հաշվեկշռային մեթոդով 138185 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Եղեգնաձորի ճանապարհների շահագործման և շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին::

9.2. Սահմանել «Եղեգնաձորի ճանապարհների շահագործման և շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի արժեքը` 94437 հազ. դրամ, որը համապատասխանում է 94437 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

9.3. Մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 94437 հազ. դրամ է, որը համապատասխանում է 94437 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

9.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 23610 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

9.5. «Եղեգնաձորի ճանապարհների շահագործման և շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 43748 հազ. դրամ, այդ թվում`

առևտրական կրեդիտորական պարտքեր` 42287 հազ. դրամ.

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 511 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 950 հազ. դրամ:

9.6. «Եղեգնաձորի ճանապարհների շահագործման և շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերության 1998 թվականի տնտեսական գործունեության արդյունքով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորությունը կազմում է 195,5 հազ. դրամ, որը գնահատման պահի դրությամբ արտացոլված չէ ընկերության հաշվեկշռում:

9.7. Վճարումները կատարել երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մայիսի 31-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.05.2002
N 654
Որոշում