ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ
դատարանի որոշում թիվ ՏԴ/1966/02/20
Քաղաքացիական գործ թիվ ՏԴ/1966/02/20 2021 թ.
Նախագահող դատավոր` Հ. Ենոքյան
Դատավորներ` Տ. Նազարյան
Ա. Մկրտչյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Ռ. Հակոբյան
զեկուցող Է. Սեդրակյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Հ. Բեդևյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Տ. Պետրոսյան
Ն. Տավարացյան
2021 թվականի նոյեմբերի 19-ին
գրավոր ընթացակարգով քննելով Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի (այսուհետ` Հաշտարար) և Վահե Սիմոնյանի վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.11.2020 թվականի որոշման դեմ` ըստ Վահե Սիմոնյանի դիմումի` Հաշտարարի կողմից 18.03.2020 թվականին Երևան քաղաքում կայացված և 07.04.2020 թվականին կողմերի համար պարտադիր դարձած թիվ 15-2121/20 որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Վահե Սիմոնյանը պահանջել է Հաշտարարի կողմից 18.03.2020 թվականին Երևան քաղաքում կայացված և 07.04.2020 թվականին կողմերի համար պարտադիր դարձած թիվ 15-2121/20 որոշման հարկադիր կատարման համար տրամադրել կատարողական թերթ:
ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Արմենակյան) (այսուհետ` Դատարան) 21.08.2020 թվականի որոշմամբ դիմումը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.11.2020 թվականի որոշմամբ «Սեֆ Ինտերնեյշնլ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 21.08.2020 թվականի «Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ» որոշումը վերացվել է, և կայացվել է նոր որոշում` դիմումը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Հաշտարարը և Վահե Սիմոնյանը (ներկայացուցիչ Ալեքսանդր Ծատինյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Հաշտարարի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը, 378-րդ հոդվածի 2-րդ մասը, 379-րդ հոդվածի 5-րդ մասը, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ սույն գործով Հաճախորդը դիմել է դատարան` Հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տրամադրելու պահանջով, իսկ Ընկերությունը, ծանուցված լինելով դատական ակտի հրապարակման օրվա և ժամի մասին, Դատարանին որևէ դիրքորոշում չի ներկայացրել: Նման պայմաններում Դատարանը, որպես Հաշտարարի որոշումը պարտադիր դառնալու հիմք, ընդունել է Հաշտարարի գրասենյակի կողմից Հաճախորդի պահանջի հիման վրա տրված գրությունը: Հաշտարարից չեն պահանջվել քննվող գործով նյութերը` դրանց վերաբերյալ վեճ չլինելու հիմքով: Որևէ փաստի վերաբերյալ վեճի բացակայության պայմաններում Հաշտարարը ևս իր նախաձեռնությամբ Դատարանին որևէ նյութ չի ներկայացրել, քանի որ բացակայել է դրա անհրաժեշտությունը:
i
Այդուհանդերձ, Ընկերությունը, ի խախտումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների, վերաքննիչ բողոք է ներկայացրել այն հարցի կապակցությամբ, որի վերաբերյալ Դատարանում որևէ դիրքորոշում չի ներկայացրել: Մասնավորապես, Ընկերությունը նշել է, որ չի ստացել Հաշտարարի որոշումը պարտադիր դառնալու մասին ծանուցումը:
Ընկերությունը, սեփական հայեցողությամբ ընտրելով իր իրավունքների պաշտպանության ձևը, Հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տրամադրելուց` 21.08.2020 թվականից հետո` 24.08.2020 թվականին, Դատարան է ներկայացրել Հաշտարարի թիվ 15-2121/20 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին դիմում, որի հիման վրա հարուցվել է մեկ այլ` թիվ ՏԴ/2636/02/20 քաղաքացիական գործը: Այդուհանդերձ, նշված գործով դիմումը վերադարձվելուց հետո Ընկերությունն այդ որոշումը չի բողոքարկել և (կամ) կրկին դիմում չի ներկայացրել:
Վերաքննիչ դատարանը, բավարարելով վերաքննիչ բողոքը, դուրս է եկել Հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տրամադրելու վարույթում ներկայացված փաստերի, հիմքերի և հիմնավորումների շրջանակից և վերաքննության առարկա է դարձրել Դատարանում չհիշատակված փաստը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 06.11.2020 թվականի որոշումը` օրինական ուժ տալով Դատարանի 21.08.2020 թվականի «Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ» որոշմանը»:
2.1. Վահե Սիմոնյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը կիրառել է «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասը և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի 31.08.2020 թվականի թիվ 11/20 որոշման թիվ 1 հավելվածի 3-րդ գլխի 12-րդ կետը, որոնք չպետք է կիրառեր, ինչպես նաև խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասը, 342-րդ հոդվածը, 379-րդ հոդվածի 5-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել Հաշտարարի 14.05.2020 թվականի թիվ 01-01/13492 գրությունը, որի համաձայն Վահե Սիմոնյանի` Ընկերության դեմ ուղղված թիվ 09-25/20 պահանջը բավարարելու մասին 18.03.2020 թվականին կայացված թիվ 15-2121/20 որոշումը կողմերի համար պարտադիր է դարձել 07.04.2020 թվականին:
Վերաքննիչ դատարանն իր դատական ակտի հիմքում դրել է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի 31.08.2020 թվականի թիվ 11/20 որոշման թիվ 1 հավելվածի 3-րդ գլխի 12-րդ կետը, մինչդեռ Հաշտարարի թիվ 15-2121/20 որոշումը կայացվել է 18.03.2020 թվականին, կողմերի համար պարտադիր է դարձել 07.04.2020 թվականին, նշված որոշման կատարման համար կատարողական թերթ տրամադրելու վերաբերյալ դիմումը դատարան է ներկայացվել 07.07.2020 թվականին, իսկ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի թիվ 11/20 որոշումն ընդունվել է 31.08.2020 թվականին, այսինքն` Հաշտարարի թիվ 15-2121/20 որոշման կայացումից և պարտադիր դառնալուց հետո, նույնիսկ կատարողական թերթ տրամադրելու վերաբերյալ դիմումը դատարան ներկայացնելուց հետո, հետևաբար Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ չէին կարող կարգավորվել դրա ընդունումից ավելի քան հինգ ամիս առաջ կայացված որոշման պարտադիր դառնալու կապակցությամբ առաջացած հարաբերությունները և դրա կարգը:
Սույն պարագայում Ընկերությունը պատշաճ կարգով ծանուցված է եղել Դատարանում գործի քննության մասին և լիարժեք հնարավորություն է ունեցել իր դիրքորոշումներն արտահայտել, ինչը չի արել, որպիսի պարագայում Վերաքննիչ դատարանն իրավունք չուներ անդրադառնալ նշված հիմքերին և հիմնավորումներին, առավել ևս այդ հիմքերով բեկանել դատական ակտը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 06.11.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 21.08.2020 թվականի «Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ» որոշմանը»:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. Հաճախորդը 29.01.2020 թվականին Հաշտարարին ներկայացված թիվ 09-25/20 պահանջ-դիմումով խնդրել է որոշում կայացնել Ընկերության կողմից «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված իր իրավունքի խախտման փաստի կապակցությամբ իրեն 300.000 ՀՀ դրամ վճարելու վերաբերյալ (գ.թ. 13),
2. Հաշտարարը 18.03.2020 թվականին կայացված թիվ 15-2121/20 որոշմամբ Հաճախորդի պահանջը բավարարել է 300.000 ՀՀ դրամ գումարի չափով (գ.թ. 13-19),
3. Հաճախորդը 07.04.2020 թվականի գրությամբ անվերապահորեն (ստացված` 13.04.2020 թվականին) համաձայնել է Հաշտարարի որոշմանը (գ.թ. 10),
4. Հաճախորդը դիմել է դատարան` Հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տրամադրելու պահանջով, որի հիման վրա հարուցվել է սույն քաղաքացիական գործը (գ.թ. 4-6),
5. Ընկերությունը 24.08.2020 թվականին դատարան է ներկայացրել Հաշտարարի թիվ 15-2121/20 որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տրամադրելու միջնորդությունը մերժելու և Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին դիմում, որի հիման վրա հարուցվել է թիվ ՏԴ/2636/02/20 քաղաքացիական գործը (գ.թ. 47-49),
6. ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 28.08.2020 թվականի թիվ ՏԴ/2636/02/20 որոշմամբ Ընկերության դիմումը վերադարձվել է: Դիմումը վերադարձնելու մասին որոշումը չի բողոքարկվել և կրկին դիմում չի ներկայացվել (գ.թ. 50-60):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
i
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 345-րդ հոդվածի 2-րդ մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը ենթակա է մերժման այն դեպքում, երբ ֆինանսական համակարգի հաշտարարը չի ծանուցել կազմակերպությանը հաճախորդի գրավոր համաձայնության առկայության և որոշումը կողմերի համար պարտադիր դառնալու մասին:
i
«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պահանջի քննության արդյունքներով Ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացնում պահանջը բավարարելու կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու մասին և ոչ ուշ, քան հաջորդ օրը ծանուցում որոշման մասին` համապատասխան ծանուցման եղանակով ներկայացնելով որոշումը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` այն դեպքում, երբ Ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացնում պահանջը բավարարելու կամ մասնակի բավարարելու մասին, ապա վերջինս պետք է սահմանի Կազմակերպության կողմից որոշումը կատարելու կարգը և ժամկետը:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` այն դեպքում, երբ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը ծանուցելու պահից 30 աշխատանքային օրվա ընթացքում հաճախորդն անվերապահորեն և գրավոր ձևով համաձայնվում է որոշման հետ, վերջինս կողմերի համար դառնում է պարտադիր: Հաճախորդի կողմից որոշման հետ համաձայնելու մասին գրությունն ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ չհամաձայնելու դեպքում` 30 աշխատանքային օրը լրանալուց հետո Ֆինանսական համակարգի հաշտարարը պարտավոր է Կազմակերպությանը ծանուցել հաճախորդի գրավոր համաձայնության առկայության կամ բացակայության մասին և համապատասխանաբար` որոշումը կողմերի համար պարտադիր դառնալու կամ այդպիսին չդառնալու մասին:
i
«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն` այն դեպքում, երբ հաճախորդը նույն օրենքով սահմանված կարգով համաձայնվում է որոշման հետ, իսկ Կազմակերպությունը սահմանված կարգով և ժամկետում չի կատարում Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը, հաճախորդն իրավունք է ստանում կատարողական թերթ ստանալու նպատակով դիմելու իրավասու դատարան, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.
1) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը ճանաչելու և կատարողական թերթ տալու մասին.
2) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու և կատարողական թերթ տալը մերժելու մասին:
i
«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` իրավասու դատարանը չեղյալ է ճանաչում Ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը, եթե` 1) պահանջը ենթակա չէ քննության Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից, 2) Ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացրել նույն օրենքով սահմանված ընթացակարգային կանոնների պահանջների խախտմամբ, 3) բացահայտվել են Ֆինանսական համակարգի հաշտարարի անաչառությունը բացառող հանգամանքներ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ ենթաբաժինը նախատեսում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու և ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումների քննության ընդհանուր կարգը և պայմանները:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 336-րդ հոդվածի համաձայն` ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու և ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումներով վարույթներն իրականացվում են նույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն, այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են նույն ենթաբաժնի դրույթներով:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 341-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմում կարող է ներկայացնել հաճախորդը` «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումում պետք է նշվեն` դատարանի անվանումը, որտեղ ներկայացվում է դիմումը, կողմերի անունները (անվանումները), բնակության (գտնվելու) վայրի հասցեները, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը և համարը, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը կողմերի համար պարտադիր դառնալու ամսաթիվը, ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու խնդրանքը:
i
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն դիմումին կցվում են` ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման օրինակը, օրենքով սահմանված չափով և կարգով պետական տուրքի վճարման փաստը հավաստող փաստաթուղթը, դիմումը և դրան կից փաստաթղթերը մյուս կողմին և ֆինանսական համակարգի հաշտարարին ուղարկելը հավաստող փաստաթուղթը:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 343-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումն առաջին ատյանի դատարանը քննում է դիմումը վարույթ ընդունելու օրվանից մեկամսյա ժամկետում` առանց դատական նիստ հրավիրելու:
i
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետում կարող է հրավիրել դատական նիստ, եթե դա թելադրված է գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտությամբ: Դատական նիստի վայրի և ժամանակի մասին ծանուցվում են կողմերը և ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը:
i
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործի քննության արդյունքով կայացվող եզրափակիչ դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը նշվում են դիմումը վարույթ ընդունելու մասին որոշման մեջ:
i
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանը կարող է ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակից պահանջել այն գործով նյութերը, որով կայացված որոշման հարկադիր կատարման համար պահանջվում է տրամադրել կատարողական թերթ:
i
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատարանը դիմումի քննության ժամանակ պարզում է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու` «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերի առկայությունը կամ բացակայությունը:
i
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` եթե ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը քննելիս պարզվում է, որ դատարանի վարույթում առկա է ֆինանսական համակարգի հաշտարարի նույն որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում, ապա դատարանն առանց քննության է թողնում ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումի քննությունը:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դիմումի քննության արդյունքով դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը. դիմումը բավարարելու, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը ճանաչելու և դրա հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու մասին, դիմումը մերժելու, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու և դրա հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը մերժելու մասին:
i
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը մերժվում է, եթե դրա քննության արդյունքով դատարանը պարզում է, որ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը ենթակա է չեղյալ ճանաչման:
i
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի տառացի մեկնաբանությունից բխում է, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի` պահանջը բավարարելու կամ մասնակի բավարարելու մասին որոշումը կողմերի համար պարտադիր է դառնում այն դեպքում, երբ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման մասին ծանուցելու պահից 30 աշխատանքային օրվա ընթացքում հաճախորդն անվերապահորեն և գրավոր ձևով համաձայնում է որոշման հետ: Ընդ որում` վերոհիշյալ պահանջը Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման պարտադիր դառնալու համար անհրաժեշտ միակ պայմանն է: Այլ կերպ ասած` հաճախորդի կողմից Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հետ անվերապահորեն և գրավոր ձևով համաձայնվելու հանգամանքն արդեն իսկ բավարար է, որպեսզի Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը կողմերի համար դառնա պարտադիր:
i
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի ուժով` Հաճախորդի կողմից որոշման հետ համաձայնելու մասին գրությունն ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ չհամաձայնելու դեպքում` 30 աշխատանքային օրը լրանալուց հետո Ֆինանսական համակարգի հաշտարարը պարտավոր է Կազմակերպությանը ծանուցել հաճախորդի գրավոր համաձայնության առկայության կամ բացակայության մասին և համապատասխանաբար` որոշումը կողմերի համար պարտադիր դառնալու կամ այդպիսին չդառնալու մասին: Այլ կերպ ասած` անկախ հաճախորդի կողմից Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հետ համաձայնելու կամ չհամաձայնելու հանգամանքից` Ֆինանսական համակարգի հաշտարարը պարտավոր է Կազմակերպությանը ծանուցել հաճախորդի գրավոր համաձայնության առկայության կամ բացակայության մասին, սակայն Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը` կողմերի համար պարտադիր դառնալու հանգամանքը որևէ կերպ կախված չէ Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից Կազմակերպությանը ծանուցելու փաստից: Ավելին, Ֆինանսական համակարգի հաշտարարը Կազմակերպությանը ծանուցում է հենց որոշման պարտադիր դառնալու կամ այդպիսին չդառնալու մասին` պայմանավորված Հաճախորդի կողմից Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հետ անվերապահորեն և գրավոր ձևով համաձայնելու հանգամանքով:
i
Հաջորդիվ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ հաճախորդը կատարողական թերթ ստանալու նպատակով իրավասու դատարան դիմելու իրավունք է ստանում այն դեպքում, երբ հաճախորդը նույն օրենքով սահմանված կարգով համաձայնում է որոշման հետ, իսկ Կազմակերպությունը սահմանված կարգով և ժամկետում չի կատարում Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը: Ընդ որում, «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Կազմակերպության կողմից որոշումը կատարելու կարգը և ժամկետը սահմանվում են Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշմամբ:
i
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ չնայած վերոհիշյալ կարգավորմանը, «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 345-րդ հոդվածի համադրված վերլուծությունից բխում է, որ դատարանը ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումի քննության արդյունքներով կա՛մ պետք է որոշում կայացնի դիմումը բավարարելու, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը ճանաչելու և դրա հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու մասին, կա՛մ պետք է որոշում կայացնի դիմումը մերժելու, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու և դրա հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը մերժելու մասին: Այլ կերպ ասած, ինչպես ուղղակիորեն արձանագրված է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 345-րդ հոդվածի 2-րդ մասում, դատարանը կարող է մերժել Ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը միայն այն դեպքում, եթե դրա քննության արդյունքով պարզվի, որ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը ենթակա է չեղյալ ճանաչման: Հակառակ պարագայում` եթե բացակայում են ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու օրենքով նախատեսված հիմքերը (տե՛ս «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը), ապա դատարանն իրավասու չէ որոշում կայացնել Ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը մերժելու մասին:
Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև օրենսդիրը պարտավորեցրել է Ֆինանսական համակարգի հաշտարարին ծանուցել Կազմակերպությանը հաճախորդի գրավոր համաձայնության առկայության և համապատասխանաբար` որոշումը կողմերի համար պարտադիր դառնալու մասին, այդուհանդերձ, Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից որոշման պարտադիր դառնալու մասին Կազմակերպությանը չծանուցելն ընդգրկված չէ Ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը չեղյալ ճանաչելու հիմքերի մեջ, ուստիև այդ հիմքով դատարանն իրավասու չէ մերժել Ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործով դիմելով դատարան` Վահե Սիմոնյանի ներկայացուցիչը խնդրել է Հաշտարարի կողմից 18.03.2020 թվականին Երևան քաղաքում կայացված և 07.04.2020 թվականին կողմերի համար պարտադիր դարձած թիվ 15-2121/20 որոշման հարկադիր կատարման համար տալ կատարողական թերթ:
Գործում առկա` Հաշտարարի 18.03.2020 թվականի թիվ 15-2121/20 որոշման համաձայն` Վահե Սիմոնյանի` Ընկերության դեմ ուղղված պահանջը բավարարվել է 300.000 ՀՀ դրամ գումարի չափով: Որոշումը կողմերի համար 07.04.2020 թվականին դարձել է պարտադիր:
Դատարանը բավարարել է Վահե Սիմոնյանի` Հաշտարարի թիվ 15-2121/20 որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տրամադրելու վերաբերյալ դիմումը` պատճառաբանելով, որ Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու` «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքեր առկա չեն: Դատարանը գործի փաստերի հաշվառմամբ հաստատված է համարել, որ Հաշտարարի որոշումը կողմերի համար դարձել է պարտադիր, որի մասին կողմերը տեղեկացվել են և առկա չեն որոշումը չեղյալ ճանաչելու հիմքեր: Ըստ այդմ, Դատարանը գտել է, որ պահանջը հիմնավոր է և ենթակա է բավարարման:
Վերաքննիչ դատարանը բավարարել է Ընկերության վերաքննիչ բողոքը` պատճառաբանելով, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը կարող է կողմերի համար պարտադիր դառնալ միայն այն դեպքում, երբ ընկերությունը պատշաճ կերպով ծանուցվում է հաճախորդի` Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից կայացված որոշման հետ անվերապահորեն համաձայնվելու մասին:
i
Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ գործում բացակայում է ապացույց այն մասին, որ Հաշտարարը Ընկերությանը ծանուցել է Վահե Սիմոնյանի` որոշման հետ անվերապահ համաձայնվելու վերաբերյալ: Մինչդեռ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով Հաշտարարը պարտավոր է Կազմակերպությանը ծանուցել հաճախորդի գրավոր համաձայնության առկայության կամ բացակայության մասին և համապատասխանաբար` որոշումը կողմերի համար պարտադիր դառնալու կամ այդպիսին չդառնալու մասին:
Մինչդեռ վերոհիշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը, գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը, արձանագրում է, որ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով` Հաշտարարի 18.03.2020 թվականի թիվ 15-2121/20 որոշումը կողմերի համար պարտադիր է դարձել 07.04.2020 թվականին` այն պահից սկսած, երբ Վահե Սիմոնյանը անվերապահորեն և գրավոր ձևով համաձայնել է Հաշտարարի վերոհիշյալ որոշման հետ` անկախ Հաշտարարի կողմից Ընկերությանը ծանուցելու փաստից:
i
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև գործում բացակայում են ապացույցներ առ այն, որ Հաշտարարը կատարել է «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված պահանջը, այն է` ծանուցել է Ընկերությանը Վահե Սիմոնյանի գրավոր համաձայնության առկայության և որոշումը կողմերի համար պարտադիր դառնալու մասին, այդուհանդերձ, Ընկերությանը ծանուցած չլինելու հանգամանքը բավարար չէ Հաշտարարի որոշման համար կատարողական թերթ տրամադրելու վերաբերյալ դիմումը մերժելու մասին որոշում կայացնելու համար, քանի որ նման որոշման կայացման համար անհրաժեշտ նախապայման է Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելը, մինչդեռ Հաշտարարի կողմից որոշման պարտադիր դառնալու մասին Ընկերությանը չծանուցելու դեպքն ընդգրկված չէ Հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը չեղյալ ճանաչելու հիմքերի մեջ:
Ավելին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերությունը 24.08.2020 թվականին դատարան է ներկայացրել Հաշտարարի թիվ 15-2121/20 որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տրամադրելու միջնորդությունը մերժելու և Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին դիմում, որի հիման վրա հարուցվել է թիվ ՏԴ/2636/02/20 քաղաքացիական գործը: ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 28.08.2020 թվականի թիվ ՏԴ/2636/02/20 որոշմամբ Ընկերության դիմումը վերադարձվել է: Դիմումը վերադարձնելու մասին որոշումը չի բողոքարկվել և կրկին դիմում չի ներկայացվել:
i
Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Հաշտարարի 18.03.2020 թվականի թիվ 15-2121/20 որոշումը կողմերի համար դարձել է պարտադիր, իսկ Ընկերության փաստարկները` որոշման պարտադիր դառնալու մասին ծանուցված չլինելու վերաբերյալ, չեն կարող հիմք հանդիսանալ Հաշտարարի 18.03.2020 թվականի թիվ 15-2121/20 որոշումը չեղյալ ճանաչելու համար: Ուստի Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու հիմքերի բացակայության պայմաններում համաձայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 15-րդ, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 345-րդ հոդվածներով սահմանված իրավակարգավորումների` Հաշտարարի 18.03.2020 թվականի թիվ 15-2121/20 որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը ենթակա է բավարարման:
i
Այսպիսով, վճռաբեկ բողոքների հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
i
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և առաջին ատյանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
i
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար` գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից առաջին ատյանի դատական ակտին ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Դատարանի որոշմանն օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոնների համաձայն:
i
Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքների բավարարման արդյունքում ստորադաս դատարանի դատական ակտը ենթակա է բեկանման և օրինական ուժ է տրվում Դատարանի 21.08.2020 թվականի որոշմանը, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի իրավակարգավորումը, գտնում է, որ Ընկերությունից հօգուտ Հաշտարարի և Վահե Սիմոնյանի պետք է բռնագանձել 20.000-ական ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքների համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:
i
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքները բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.11.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 21.08.2020 թվականի «Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ» որոշմանը:
2. «Սեֆ Ինտերնեյշնլ» ՈՒՎԿ ՍՊԸ-ից հօգուտ Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:
«Սեֆ Ինտերնեյշնլ» ՈՒՎԿ ՍՊԸ-ից հօգուտ Վահե Սիմոնյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան
Զեկուցող Է. Սեդրակյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Հ. Բեդևյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Տ. Պետրոսյան
Ն. Տավարացյան
Հատուկ կարծիք
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ՏԴ/1966/02/20 քաղաքացիական գործով 19.11.2021 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ
19.11.2021 թվական
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2021 թվականի նոյեմբերի 19-ին գրավոր ընթացակարգով քննելով Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի (այսուհետ` Հաշտարար) և Վահե Սիմոնյանի վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.11.2020 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի Վահե Սիմոնյանի` Հաշտարարի կողմից 18.03.2020 թվականին Երևան քաղաքում կայացված և 07.04.2020 թվականին կողմերի համար պարտադիր դարձած թիվ 15-2121/20 որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքները բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.11.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 21.08.2020 թվականի «Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ» որոշմանը:
i
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Գ. Հակոբյանս, Ռ. Հակոբյանս, Մ. Դրմեյանս և Ս. Միքայելյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:
1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.
«Դիմելով դատարան` Վահե Սիմոնյանը պահանջել է Հաշտարարի կողմից 18.03.2020 թվականին Երևան քաղաքում կայացված և 07.04.2020 թվականին կողմերի համար պարտադիր դարձած թիվ 15-2121/20 որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տրամադրել:
ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Արմենակյան) (այսուհետ` Դատարան) 21.08.2020 թվականի որոշմամբ դիմումը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.11.2020 թվականի որոշմամբ «Սեֆ Ինտերնեյշնլ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 21.08.2020 թվականի «Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ» որոշումը վերացվել է, և կայացվել է նոր որոշում` դիմումը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Հաշտարարը և Վահե Սիմոնյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել»:
2. Վճռաբեկ դատարանը որպես Հաշտարարի վճռաբեկ բողոքի հիմքեր, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.
«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը, 378-րդ հոդվածի 2-րդ մասը, 379-րդ հոդվածի 5-րդ մասը, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ սույն գործով Հաճախորդը դիմել է դատարան` Հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տրամադրելու պահանջով, իսկ Ընկերությունը, ծանուցված լինելով դատական ակտի հրապարակման օրվա և ժամի մասին, Դատարանին որևէ դիրքորոշում չի ներկայացրել: Նման պայմաններում Դատարանը, որպես Հաշտարարի որոշումը պարտադիր դառնալու հիմք, ընդունել է Հաշտարարի գրասենյակի կողմից Հաճախորդի պահանջի հիման վրա տրված գրությունը: Հաշտարարից չեն պահանջվել քննվող գործով նյութերը` դրանց վերաբերյալ վեճ չլինելու հիմքով: Որևէ փաստի վերաբերյալ վեճի բացակայության պայմաններում Հաշտարարը ևս իր նախաձեռնությամբ Դատարանին որևէ նյութ չի ներկայացրել, քանի որ բացակայել է դրա անհրաժեշտությունը:
i
Այդուհանդերձ, Ընկերությունն, ի խախտումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների, վերաքննիչ բողոք է ներկայացրել այն հարցի կապակցությամբ, որի վերաբերյալ Դատարանում որևէ դիրքորոշում չի ներկայացրել: Մասնավորապես, Ընկերությունը նշել է, որ չի ստացել Հաշտարարի որոշումը պարտադիր դառնալու մասին ծանուցումը:
Ընկերությունը, սեփական հայեցողությամբ ընտրելով իր իրավունքների պաշտպանության ձևը, Հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տրամադրելուց` 21.08.2020 թվականից հետո` 24.08.2020 թվականին, Դատարան է ներկայացրել Հաշտարարի թիվ 15-2121/20 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին դիմում, որի հիման վրա հարուցվել է մեկ այլ` թիվ ՏԴ/2636/02/20 քաղաքացիական գործը: Այդուհանդերձ, նշված գործով դիմումը վերադարձվելուց հետո Ընկերությունն այդ որոշումը չի բողոքարկել և (կամ) կրկին դիմում չի ներկայացրել:
Վերաքննիչ դատարանը, բավարարելով վերաքննիչ բողոքը, դուրս է եկել Հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տրամադրելու վարույթում ներկայացված փաստերի, հիմքերի և հիմնավորումների շրջանակից և վերաքննության առարկա է դարձրել Դատարանում չհիշատակված փաստը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 06.11.2020 թվականի որոշումը` օրինական ուժ տալով Դատարանի 21.08.2020 թվականի «Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ» որոշմանը»:
2.1. Վճռաբեկ դատարանը որպես Վահե Սիմոնյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքի հիմքեր, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.
«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը կիրառել է «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասը և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի 31.08.2020 թվականի թիվ 11/20 որոշման թիվ 1 հավելվածի 3-րդ գլխի 12-րդ կետը, որոնք չպետք է կիրառեր, ինչպես նաև խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասը, 342-րդ հոդվածը, 379-րդ հոդվածի 5-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել Հաշտարարի 14.05.2020 թվականի թիվ 01-01/13492 գրությունը, որի համաձայն Վահե Սիմոնյանի` Ընկերության դեմ ուղղված թիվ 09-25/20 պահանջը բավարարելու մասին 18.03.2020 թվականին կայացված թիվ 15-2121/20 որոշումը կողմերի համար պարտադիր է դարձել 07.04.2020 թվականին:
Վերաքննիչ դատարանն իր դատական ակտի հիմքում դրել է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի 31.08.2020 թվականի թիվ 11/20 որոշման թիվ 1 հավելվածի 3-րդ գլխի 12-րդ կետը, մինչդեռ Հաշտարարի թիվ 15-2121/20 որոշումը կայացվել է 18.03.2020 թվականին, կողմերի համար պարտադիր է դարձել 07.04.2020 թվականին, նշված որոշման կատարման համար կատարողական թերթ տրամադրելու վերաբերյալ դիմումը դատարան է ներկայացվել 07.07.2020 թվականին, իսկ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի թիվ 11/20 որոշումն ընդունվել է 31.08.2020 թվականին, այսինքն` Հաշտարարի թիվ 15-2121/20 որոշման կայացումից և պարտադիր դառնալուց հետո, նույնիսկ կատարողական թերթ տրամադրելու վերաբերյալ դիմումը դատարան ներկայացնելուց հետո, հետևաբար Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ չէին կարող կարգավորվել դրա ընդունումից ավելի քանի հինգ ամիս առաջ կայացված որոշման պարտադիր դառնալու կապակցությամբ առաջացած հարաբերությունները և դրա կարգը:
Սույն պարագայում Ընկերությունը պատշաճ կարգով ծանուցված է եղել Դատարանում գործի քննության մասին և լիարժեք հնարավորություն է ունեցել իր դիրքորոշումներն արտահայտել, ինչը չի արել, որպիսի պարագայում Վերաքննիչ դատարանն իրավունք չուներ անդրադառնալ նշված հիմքերին և հիմնավորումներին, առավել ևս այդ հիմքերով բեկանել դատական ակտը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 06.11.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 21.08.2020 թվականի «Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ» որոշմանը»»:
4. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը նշել է հետևյալը.
«Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. Հաճախորդը 29.01.2020 թվականին Հաշտարարին ներկայացված թիվ 09-25/20 պահանջ-դիմումով խնդրել է որոշում կայացնել Ընկերության կողմից «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված իր իրավունքի խախտման փաստի կապակցությամբ իրեն 300.000 ՀՀ դրամ վճարելու վերաբերյալ (գ.թ. 13),
2. Հաշտարարը 18.03.2020 թվականին կայացված թիվ 15-2121/20 որոշմամբ Հաճախորդի պահանջը բավարարել է 300.000 ՀՀ դրամ գումարի չափով (գ.թ. 13-19),
3. Հաճախորդը 07.04.2020 թվականի գրությամբ անվերապահորեն (ստացված` 13.04.2020 թվականին) համաձայնել է Հաշտարարի որոշմանը (գ.թ. 10),
4. Հաճախորդը դիմել է դատարան` Հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տրամադրելու պահանջով, որի հիման վրա հարուցվել է սույն քաղաքացիական գործը (գ.թ. 4-6),
5. Ընկերությունը 24.08.2020 թվականին դատարան է ներկայացրել Հաշտարարի թիվ 15-2121/20 որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տրամադրելու միջնորդությունը մերժելու և Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին դիմում, որի հիման վրա հարուցվել է թիվ ՏԴ/2636/02/20 քաղաքացիական գործը (գ.թ. 47-49),
6. ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 28.08.2020 թվականի թիվ ՏԴ/2636/02/20 որոշմամբ Ընկերության դիմումը վերադարձվել է: Դիմումը վերադարձնելու մասին որոշումը չի բողոքարկվել և կրկին դիմում չի ներկայացվել (գ.թ. 50-60)»:
4. Վճռաբեկ դատարանը որպես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.
«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 345-րդ հոդվածի 2-րդ մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը ենթակա է մերժման այն դեպքում, երբ ֆինանսական համակարգի հաշտարարը չի ծանուցել կազմակերպությանը հաճախորդի գրավոր համաձայնության առկայության և որոշումը կողմերի համար պարտադիր դառնալու մասին:
i
«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պահանջի քննության արդյունքներով Ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացնում պահանջը բավարարելու կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու մասին և ոչ ուշ, քան հաջորդ օրը ծանուցում որոշման մասին` համապատասխան ծանուցման եղանակով ներկայացնելով որոշումը:
i
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` այն դեպքում, երբ Ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացնում պահանջը բավարարելու կամ մասնակի բավարարելու մասին, ապա վերջինս պետք է սահմանի Կազմակերպության կողմից որոշումը կատարելու կարգը և ժամկետը:
i
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` այն դեպքում, երբ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը ծանուցելու պահից 30 աշխատանքային օրվա ընթացքում հաճախորդն անվերապահորեն և գրավոր ձևով համաձայնվում է որոշման հետ, վերջինս կողմերի համար դառնում է պարտադիր: Հաճախորդի կողմից որոշման հետ համաձայնելու մասին գրությունն ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ չհամաձայնելու դեպքում` 30 աշխատանքային օրը լրանալուց հետո Ֆինանսական համակարգի հաշտարարը պարտավոր է Կազմակերպությանը ծանուցել հաճախորդի գրավոր համաձայնության առկայության կամ բացակայության մասին և համապատասխանաբար` որոշումը կողմերի համար պարտադիր դառնալու կամ այդպիսին չդառնալու մասին:
i
«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն` այն դեպքում, երբ հաճախորդը նույն օրենքով սահմանված կարգով համաձայնվում է որոշման հետ, իսկ Կազմակերպությունը սահմանված կարգով և ժամկետում չի կատարում Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը, հաճախորդն իրավունք է ստանում կատարողական թերթ ստանալու նպատակով դիմելու իրավասու դատարան, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.
1) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը ճանաչելու և կատարողական թերթ տալու մասին.
2) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու և կատարողական թերթ տալը մերժելու մասին:
i
«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` իրավասու դատարանը չեղյալ է ճանաչում Ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը, եթե` 1) պահանջը ենթակա չէ քննության Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից, 2) Ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացրել նույն օրենքով սահմանված ընթացակարգային կանոնների պահանջների խախտմամբ, 3) բացահայտվել են Ֆինանսական համակարգի հաշտարարի անաչառությունը բացառող հանգամանքներ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ ենթաբաժինը նախատեսում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու և ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումների քննության ընդհանուր կարգը և պայմանները:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 336-րդ հոդվածի համաձայն` ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու և ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումներով վարույթներն իրականացվում են նույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն, այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են նույն ենթաբաժնի դրույթներով:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 341-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմում կարող է ներկայացնել հաճախորդը` «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումում պետք է նշվեն` դատարանի անվանումը, որտեղ ներկայացվում է դիմումը, կողմերի անունները (անվանումները), բնակության (գտնվելու) վայրի հասցեները, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը և համարը, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը կողմերի համար պարտադիր դառնալու ամսաթիվը, ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու խնդրանքը:
i
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն դիմումին կցվում են` ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման օրինակը, օրենքով սահմանված չափով և կարգով պետական տուրքի վճարման փաստը հավաստող փաստաթուղթը, դիմումը և դրան կից փաստաթղթերը մյուս կողմին և ֆինանսական համակարգի հաշտարարին ուղարկելը հավաստող փաստաթուղթը:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 343-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումն առաջին ատյանի դատարանը քննում է դիմումը վարույթ ընդունելու օրվանից մեկամսյա ժամկետում` առանց դատական նիստ հրավիրելու:
i
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետում կարող է հրավիրել դատական նիստ, եթե դա թելադրված է գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտությամբ: Դատական նիստի վայրի և ժամանակի մասին ծանուցվում են կողմերը և ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը:
i
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործի քննության արդյունքով կայացվող եզրափակիչ դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը նշվում են դիմումը վարույթ ընդունելու մասին որոշման մեջ:
i
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանը կարող է ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակից պահանջել այն գործով նյութերը, որով կայացված որոշման հարկադիր կատարման համար պահանջվում է տրամադրել կատարողական թերթ:
i
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատարանը դիմումի քննության ժամանակ պարզում է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու` «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերի առկայությունը կամ բացակայությունը:
i
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` եթե ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը քննելիս պարզվում է, որ դատարանի վարույթում առկա է ֆինանսական համակարգի հաշտարարի նույն որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում, ապա դատարանն առանց քննության է թողնում ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումի քննությունը:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դիմումի քննության արդյունքով դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը. դիմումը բավարարելու, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը ճանաչելու և դրա հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու մասին, դիմումը մերժելու, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու և դրա հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը մերժելու մասին:
i
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը մերժվում է, եթե դրա քննության արդյունքով դատարանը պարզում է, որ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը ենթակա է չեղյալ ճանաչման:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի տառացի մեկնաբանությունից բխում է, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի` պահանջը բավարարելու կամ մասնակի բավարարելու մասին որոշումը կողմերի համար պարտադիր է դառնում այն դեպքում, երբ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման մասին ծանուցելու պահից 30 աշխատանքային օրվա ընթացքում հաճախորդն անվերապահորեն և գրավոր ձևով համաձայնում է որոշման հետ: Ընդ որում` վերոհիշյալ պահանջը Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման պարտադիր դառնալու համար անհրաժեշտ միակ պայմանն է: Այլ կերպ ասած` հաճախորդի կողմից Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հետ անվերապահորեն և գրավոր ձևով համաձայնվելու հանգամանքն արդեն իսկ բավարար է, որպեսզի Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը կողմերի համար դառնա պարտադիր:
i
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի ուժով` Հաճախորդի կողմից որոշման հետ համաձայնելու մասին գրությունն ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ չհամաձայնելու դեպքում` 30 աշխատանքային օրը լրանալուց հետո Ֆինանսական համակարգի հաշտարարը պարտավոր է Կազմակերպությանը ծանուցել հաճախորդի գրավոր համաձայնության առկայության կամ բացակայության մասին և համապատասխանաբար` որոշումը կողմերի համար պարտադիր դառնալու կամ այդպիսին չդառնալու մասին: Այլ կերպ ասած` անկախ հաճախորդի կողմից Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հետ համաձայնելու կամ չհամաձայնելու հանգամանքից` Ֆինանսական համակարգի հաշտարարը պարտավոր է Կազմակերպությանը ծանուցել հաճախորդի գրավոր համաձայնության առկայության կամ բացակայության մասին, սակայն Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը` կողմերի համար պարտադիր դառնալու հանգամանքը որևէ կերպ կախված չէ Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից Կազմակերպությանը ծանուցելու փաստից: Ավելին, Ֆինանսական համակարգի հաշտարարը Կազմակերպությանը ծանուցում է հենց որոշման պարտադիր դառնալու կամ այդպիսին չդառնալու մասին` պայմանավորված Հաճախորդի կողմից Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հետ անվերապահորեն և գրավոր ձևով համաձայնելու հանգամանքով:
i
Հաջորդիվ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ հաճախորդը կատարողական թերթ ստանալու նպատակով իրավասու դատարան դիմելու իրավունք է ստանում այն դեպքում, երբ հաճախորդը նույն օրենքով սահմանված կարգով համաձայնում է որոշման հետ, իսկ Կազմակերպությունը սահմանված կարգով և ժամկետում չի կատարում Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը: Ընդ որում, «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Կազմակերպության կողմից որոշումը կատարելու կարգը և ժամկետը սահմանվում են Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշմամբ:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ չնայած վերոհիշյալ կարգավորմանը, «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 345-րդ հոդվածի համադրված վերլուծությունից բխում է, որ դատարանը ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումի քննության արդյունքներով կա՛մ պետք է որոշում կայացնի դիմումը բավարարելու, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը ճանաչելու և դրա հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու մասին, կա՛մ պետք է որոշում կայացնի դիմումը մերժելու, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու և դրա հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը մերժելու մասին: Այլ կերպ ասած, ինչպես ուղղակիորեն արձանագրված է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 345-րդ հոդվածի 2-րդ մասում, դատարանը կարող է մերժել Ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը միայն այն դեպքում, եթե դրա քննության արդյունքով պարզվի, որ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը ենթակա է չեղյալ ճանաչման: Հակառակ պարագայում` եթե բացակայում են ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու օրենքով նախատեսված հիմքերը (տե՛ս «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը), ապա դատարանն իրավասու չէ որոշում կայացնել Ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը մերժելու մասին:
Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև օրենսդիրը պարտավորեցրել է Ֆինանսական համակարգի հաշտարարին ծանուցել Կազմակերպությանը հաճախորդի գրավոր համաձայնության առկայության և համապատասխանաբար` որոշումը կողմերի համար պարտադիր դառնալու մասին, այդուհանդերձ, Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից որոշման պարտադիր դառնալու մասին Կազմակերպությանը չծանուցելն ընդգրկված չէ Ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը չեղյալ ճանաչելու հիմքերի մեջ, ուստիև այդ հիմքով դատարանն իրավասու չէ մերժել Ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործով դիմելով դատարան` Վահե Սիմոնյանի ներկայացուցիչը խնդրել է Հաշտարարի կողմից 18.03.2020 թվականին Երևան քաղաքում կայացված և 07.04.2020 թվականին կողմերի համար պարտադիր դարձած թիվ 15-2121/20 որոշման հարկադիր կատարման համար տալ կատարողական թերթ:
Գործում առկա` Հաշտարարի 18.03.2020 թվականի թիվ 15-2121/20 որոշման համաձայն` Վահե Սիմոնյանի` Ընկերության դեմ ուղղված պահանջը բավարարվել է 300.000 ՀՀ դրամ գումարի չափով: Որոշումը կողմերի համար 07.04.2020 թվականին դարձել է պարտադիր:
Դատարանը բավարարել է Վահե Սիմոնյանի` Հաշտարարի թիվ 15-2121/20 որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տրամադրելու վերաբերյալ դիմումը` պատճառաբանելով, որ Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու` «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքեր առկա չեն: Դատարանը գործի փաստերի հաշվառմամբ հաստատված է համարել, որ Հաշտարարի որոշումը կողմերի համար դարձել է պարտադիր, որի մասին կողմերը տեղեկացվել են և առկա չեն որոշումը չեղյալ ճանաչելու հիմքեր: Ըստ այդմ, Դատարանը գտել է, որ պահանջը հիմնավոր է և ենթակա է բավարարման:
Վերաքննիչ դատարանը բավարարել է Ընկերության վերաքննիչ բողոքը` պատճառաբանելով, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը կարող է կողմերի համար պարտադիր դառնալ միայն այն դեպքում, երբ ընկերությունը պատշաճ կերպով ծանուցվում է հաճախորդի` Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից կայացված որոշման հետ անվերապահորեն համաձայնվելու մասին:
Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ գործում բացակայում է ապացույց այն մասին, որ Հաշտարարը Ընկերությանը ծանուցել է Վահե Սիմոնյանի` որոշման հետ անվերապահ համաձայնվելու վերաբերյալ: Մինչդեռ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով Հաշտարարը պարտավոր է Կազմակերպությանը ծանուցել հաճախորդի գրավոր համաձայնության առկայության կամ բացակայության մասին և համապատասխանաբար` որոշումը կողմերի համար պարտադիր դառնալու կամ այդպիսին չդառնալու մասին:
Մինչդեռ վերոհիշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը, գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը, արձանագրում է, որ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով` Հաշտարարի 18.03.2020 թվականի թիվ 15-2121/20 որոշումը կողմերի համար պարտադիր է դարձել 07.04.2020 թվականին` այն պահից սկսած, երբ Վահե Սիմոնյանը անվերապահորեն և գրավոր ձևով համաձայնել է Հաշտարարի վերոհիշյալ որոշման հետ` անկախ Հաշտարարի կողմից Ընկերությանը ծանուցելու փաստից:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև գործում բացակայում են ապացույցներ առ այն, որ Հաշտարարը կատարել է «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված պահանջը, այն է` ծանուցել է Ընկերությանը Վահե Սիմոնյանի գրավոր համաձայնության առկայության և որոշումը կողմերի համար պարտադիր դառնալու մասին, այդուհանդերձ, Ընկերությանը ծանուցած չլինելու հանգամանքը բավարար չէ Հաշտարարի որոշման համար կատարողական թերթ տրամադրելու վերաբերյալ դիմումը մերժելու մասին որոշում կայացնելու համար, քանի որ նման որոշման կայացման համար անհրաժեշտ նախապայման է Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելը, մինչդեռ Հաշտարարի կողմից որոշման պարտադիր դառնալու մասին Ընկերությանը չծանուցելու դեպքն ընդգրկված չէ Հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը չեղյալ ճանաչելու հիմքերի մեջ:
Ավելին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերությունը 24.08.2020 թվականին դատարան է ներկայացրել Հաշտարարի թիվ 15-2121/20 որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տրամադրելու միջնորդությունը մերժելու և Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին դիմում, որի հիման վրա հարուցվել է թիվ ՏԴ/2636/02/20 քաղաքացիական գործը: ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 28.08.2020 թվականի թիվ ՏԴ/2636/02/20 որոշմամբ Ընկերության դիմումը վերադարձվել է: Դիմումը վերադարձնելու մասին որոշումը չի բողոքարկվել և կրկին դիմում չի ներկայացվել:
Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Հաշտարարի 18.03.2020 թվականի թիվ 15-2121/20 որոշումը կողմերի համար դարձել է պարտադիր, իսկ Ընկերության փաստարկները` որոշման պարտադիր դառնալու մասին ծանուցված չլինելու վերաբերյալ, չեն կարող հիմք հանդիսանալ Հաշտարարի 18.03.2020 թվականի թիվ 15-2121/20 որոշումը չեղյալ ճանաչելու համար: Ուստի Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու հիմքերի բացակայության պայմաններում համաձայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 15-րդ, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 345-րդ հոդվածներով սահմանված իրավակարգավորումների` Հաշտարարի 18.03.2020 թվականի թիվ 15-2121/20 որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը ենթակա է բավարարման:
Այսպիսով, վճռաբեկ բողոքների հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և առաջին ատյանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար` գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից առաջին ատյանի դատական ակտին ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Դատարանի որոշմանն օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը»:
Վճռաբեկ դատարանի դատավորներ Գ. Հակոբյանս, Ռ. Հակոբյանս, Մ. Դրմեյանս և Ս. Միքայելյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը դրանց վերաբերյալ:
1. Ֆինանսական համակարգի հաշտարարի բողոքի մասով.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգիրքը սահմանում է Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (այսուհետ` առաջին ատյանի դատարան), Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանում (այսուհետ` վերաքննիչ դատարան) և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում (այսուհետ` Վճռաբեկ դատարան) քաղաքացիական գործերով դատավարության իրականացման կարգը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 388-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիման վրա նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով քննում է վերաքննիչ դատարանի եզրափակիչ և միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք, գլխավոր դատախազը և նրա տեղակալները` օրենքով նախատեսված դեպքերում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձինք են կողմերը, երրորդ անձինք, դիմողները և դիմումի քննության ելքով շահագրգռված այլ անձինք` նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված գործերով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն` դատավարության կողմերն են հայցվորը և պատասխանողը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի համաձայն` դիմողն այն անձն է, որ ներկայացրել է նույն օրենսգրքով նախատեսված հատուկ կամ այլ վարույթի կարգով քննվող դիմում:
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նաև Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում է սահմանել քաղաքացիական գործերով դատավարության իրականացման համապատասխան կարգ, որի համաձայն` Վճռաբեկ դատարանին իրավունք է վերապահել վերաքննիչ դատարանի եզրափակիչ և միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքները քննելու բացառապես նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով: Այդ կարգի համաձայն` վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոք բերելու իրավունք է վերապահվել միայն գործին մասնակցող անձանց, ինչպես նաև` գլխավոր դատախազին և նրա տեղակալներին` օրենքով նախատեսված դեպքերում:
Ինչպես արդեն իսկ նշվեց վերը, օրենսդիրը սահմանել է գործին մասնակցող անձանց կազմը` դրա մեջ ներառելով կողմերին (հայցվորին, պատասխանողին), երրորդ անձանց, ինչպես նաև նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված գործերի դեպքում` դիմողներին, ովքեր ներկայացրել են նույն օրենսգրքով նախատեսված հատուկ կամ այլ վարույթի կարգով քննվող դիմում, և դիմումի քննության ելքով շահագրգռված այլ անձանց: Այսինքն` միայն նշված անձանց է վերապահվել վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոք բերելու իրավունք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 336-րդ հոդվածի համաձայն` Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու և ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումներով վարույթներն իրականացվում են նույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն, այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են նույն ենթաբաժնի դրույթներով:
Տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ գլխով վերաքննիչ և վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձանց շրջանակի առումով հատուկ կանոն նախատեսված չէ, ուստի վերը նշված կարգավորման համաձայն` այս վարույթը ևս ենթակա է իրականացման նույն օրենսգրքով նախատեսված` գործի քննության վերը նշված ընդհանուր կանոնների համաձայն:
Սույն գործի փաստերի համաձայն` վճռաբեկության կարգով բողոքարկվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով եզրափակիչ դատական ակտ հանդիսացող վերաքննիչ դատարանի որոշումը, որի դեմ, ինչպես արդեն իսկ վերը նշվեց, վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեն բացառապես վերը նշված անձինք:
Տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ գլխով նախատեսված վարույթի կողմերն են (գործին մասնակցող անձինք են) դիմողը` Վահե Սիմոնյանը, և դիմումի քննության ելքով շահագրգռված անձ «Սեֆ Ինտերնեյշնլ» ՈՒՎԿ ՍՊԸ-ն: Սույն գործով Վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել նաև Ֆինանսական համակարգի հաշտարարը, որը վերը նշված իրավական կարգավորումների համաձայն` գործին մասնակցող անձ չէ, քանի որ ո՛չ հայցվոր է, ո՛չ պատասխանող, ո՛չ երրորդ անձ և ո՛չ էլ դիմող կամ նույն օրենսգրքի իմաստով դիմումի քննության ելքով շահագրգռված անձ: Վերջինս նույն օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի իմաստով լավագույն դեպքում կարող է հանդիսանալ իրավասու անձի (մարմնի) կարգավիճակով քաղաքացիական դատավարությանը մասնակցելու իրավունք ունեցող անձ, որպիսի իրավունքը նրան տրամադրվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ գլխով, իսկ նշված հանգամանքից ելնելով և` օրենսդիրն ընդամենը դիմողի համար պարտականություն է նախատեսել դիմումին կցելու դիմումը և դրան կից փաստաթղթերը նաև դատավարության մասնակից Ֆինանսական համակարգի հաշտարարին ուղարկելը հավաստող փաստաթուղթը, իսկ դատարանի համար` պարտականություն` դատական նիստ հրավիրելու դեպքում դրա վայրի և ժամանակի մասին, բացի կողմերից, ծանուցելու նաև դատավարության մասնակից ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին, ինչպես նաև բացի կողմերից, դատարանի որոշումն ուղարկելու նաև Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին, որպիսի օրենսդրական ձևակերպումներից ևս բխում է, որ Ֆինանսական համակարգի հաշտարարը տվյալ վարույթի կողմ չէ. հակառակ պարագայում օրենսդիրը «կողմ», «Ֆինանսական համակարգի հաշտարար» և «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ» եզրույթներն առանձին-առանձին չէր օգտագործի: Կարծում ենք, որ Ֆինանսական համակարգի հաշտարարը հանդիսանում է իր քննությանը պահանջ ներկայացրած հաճախորդի և կազմակերպության միջև վեճը լուծած մարմին, ում որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ ներկայացվել է դիմում:
Ավելին` «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, որը սահմանում է նույն օրենքում օգտագործվող «կողմեր» հասկացությունը, բացահայտել է դրա կազմը` նշելով, որ դրանք են Ֆինանսական համակարգի հաշտարարի քննությանը պահանջ ներկայացրած հաճախորդը և Կազմակերպությունը, որի դեմ ներկայացվել է պահանջը, որպիսի կարգավորումից է բխում նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված տվյալ վարույթի գործերով դատավարության իրականացման համապատասխան կարգը, այդ թվում` տվյալ վարույթի կողմերի առումով սահմանված համապատասխան շրջանակը:
Միևնույն ժամանակ ցանկանում ենք կարծիք հայտնել այն մասին, որ եթե գործին մասնակցող անձ չհանդիսացող Ֆինանսական համակարգի հաշտարարին դատական պրակտիկայում իրավունք վերապահվի բողոքարկելու իր կողմից կայացված որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումների քննության արդյունքում դատարանների կողմից կայացված դատական ակտերը, ապա նույն իրավունքից օգտվելու ցանկություն կարող են հայտնել նաև արբիտրաժի վճիռը կայացրած դատավորները, օրինակ, այն դեպքերում, երբ իրենց կողմից կայացված վճիռների հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ պահանջ է ներկայացվել ընդհանուր իրավասության դատարան, որը, մեր կարծիքով, անընդունելի է և ոչ իրավաչափ:
Վերը նշվածի հիման վրա գտնում ենք, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, ենթակա է առանց քննության թողնման` որպես վճռաբեկ բողոքը դրա ներկայացնելու իրավունքը չունեցող անձի կողմից ներկայացվածի` չնայած այն հանգամանքին, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասը սպառիչ սահմանել է Վճռաբեկ դատարանի` կայացվելիք որոշումների տեսակների առումով այն լիազորությունների շրջանակը, որոնք վերջինս իրավասու է իրականացնել վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ բերված և վարույթ ընդունված վճռաբեկ բողոքի քննության արդյունքով: Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ լիազորությունների վերը նշված շրջանակը սահմանելիս օրենսդիրը ղեկավարվել է այն կանխավարկածով, որ եթե վճռաբեկ բողոքն ընդունվում է վարույթ, ուստի բացակայել են այն վերադարձնելու, առանց քննության թողնելու և դրա ընդունումը մերժելու հիմքերը, կարծում ենք, որ տվյալ դեպքում ևս պետք է հնարավոր համարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի կիրառումը, քանի որ հակառակ պարագայում կստեղծվի մի իրավիճակ, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի վճռաբեկ բողոքն ըստ էության քննվել է, որը չի բխում մեր կողմից հայտնված վերը նշված դիրքորոշումներից:
2. Վահե Սիմոնյանի բողոքի մասով.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:
Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատավարական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե առկա է նույն օրենսգրքի 365-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման: (...)
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հիմքով վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի և նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով` դատավարական իրավունքի նորմերի խախտման առումով այդպիսի խախտում, իսկ դրա արդյունքում` դատական ակտի բեկանման հիմք է համարում դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումը կամ դրանց սխալ կիրառումը, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման:
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, ինչպես արդեն իսկ վերը նշվեց, սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով` նշելով, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 345-րդ հոդվածի 2-րդ մասի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ու Վերաքննիչ դատարանի 06.11.2020 թվականի որոշումը բեկանել է և օրինական ուժ է տվել Դատարանի 21.08.2020 թվականի «Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ» որոշմանը նույն որոշման պատճառաբանություններով:
Դրանից ելնելով անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ բացառապես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններին` պարզելու համար, թե արդյո՞ք դրանցում նշվածները կարող էին բավարար հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանին արդարադատության բուն էությունը խաթարող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 345-րդ հոդվածի 2-րդ մասի խախտում վերագրելու համար:
Այսպես`
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետի համաձայն` բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են դատական ակտը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով Վճռաբեկ դատարանը չի համաձայնվել այդ ակտը կայացրած դատարանի հետևությունների հետ:
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանին արդարադատության բուն էությունը խաթարող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 345-րդ հոդվածի 2-րդ մասի խախտում է վերագրել, ըստ էության, այն շարժառիթներով, որ`
1) թեև գործում բացակայում են ապացույցներ առ այն, որ Հաշտարարը կատարել է «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված պահանջը, այն է` ծանուցել է Ընկերությանը Վահե Սիմոնյանի գրավոր համաձայնության առկայության և որոշումը կողմերի համար պարտադիր դառնալու մասին, այդուհանդերձ, Ընկերությանը ծանուցած չլինելու հանգամանքը բավարար չէ Հաշտարարի որոշման համար կատարողական թերթ տրամադրելու վերաբերյալ դիմումը մերժելու մասին որոշում կայացնելու համար, քանի որ նման որոշման կայացման համար անհրաժեշտ նախապայման է Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելը, մինչդեռ Հաշտարարի կողմից որոշման պարտադիր դառնալու մասին Ընկերությանը չծանուցելու դեպքն ընդգրկված չէ Հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը չեղյալ ճանաչելու հիմքերի մեջ.
2) սույն գործով Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Հաշտարարի 18.03.2020 թվականի թիվ 15-2121/20 որոշումը կողմերի համար դարձել է պարտադիր, իսկ Ընկերության փաստարկները` որոշման պարտադիր դառնալու մասին ծանուցված չլինելու վերաբերյալ, չեն կարող հիմք հանդիսանալ Հաշտարարի 18.03.2020 թվականի թիվ 15-2121/20 որոշումը չեղյալ ճանաչելու համար: Ուստի Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու հիմքերի բացակայության պայմաններում, համաձայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 15-րդ, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 345-րդ հոդվածներով սահմանված իրավակարգավորումների` Հաշտարարի 18.03.2020 թվականի թիվ 15-2121/20 որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը ենթակա է բավարարման:
Այսինքն` Վճռաբեկ դատարանի դիրքորոշումից բխում է, որ թեև Ֆինանսական համակարգի հաշտարարը Ընկերությանը չի ծանուցել Վահե Սիմոնյանի գրավոր համաձայնության առկայության և որոշումը կողմերի համար պարտադիր դառնալու մասին, այդուհանդերձ այդ հանգամանքները չեն կարող բավարար լինել դիմումը մերժելու մասին որոշում կայացնելու համար, քանի որ նման որոշման կայացման համար անհրաժեշտ նախապայման է Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելը, իսկ Հաշտարարի կողմից որոշման պարտադիր դառնալու մասին Ընկերությանը չծանուցելու դեպքն ընդգրկված չէ որոշումը չեղյալ ճանաչելու հիմքերի մեջ:
Կարծում ենք, որ վերը նշված շարժառիթները չեն կարող բավարար հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 345-րդ հոդվածի 2-րդ մասի այնպիսի խախտում թույլ տալը վերագրելու համար, որի արդյունքում խաթարվել է արդարադատության բուն էությունը, իսկ դրա հիմքով` դատական ակտը բեկանելու համար հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 341-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմում կարող է ներկայացնել հաճախորդը` «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում:
«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պահանջի քննության արդյունքներով Ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացնում պահանջը բավարարելու կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու մասին և ոչ ուշ, քան հաջորդ օրը ծանուցում որոշման մասին` համապատասխան ծանուցման եղանակով ներկայացնելով որոշումը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` այն դեպքում, երբ Ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացնում պահանջը բավարարելու կամ մասնակի բավարարելու մասին, ապա վերջինս պետք է սահմանի Կազմակերպության կողմից որոշումը կատարելու կարգը և ժամկետը:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` այն դեպքում, երբ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը ծանուցելու պահից 30 աշխատանքային օրվա ընթացքում հաճախորդն անվերապահորեն և գրավոր ձևով համաձայնվում է որոշման հետ, վերջինս կողմերի համար դառնում է պարտադիր: Հաճախորդի կողմից որոշման հետ համաձայնելու մասին գրությունն ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ չհամաձայնելու դեպքում` 30 աշխատանքային օրը լրանալուց հետո Ֆինանսական համակարգի հաշտարարը պարտավոր է Կազմակերպությանը ծանուցել հաճախորդի գրավոր համաձայնության առկայության կամ բացակայության մասին և համապատասխանաբար` որոշումը կողմերի համար պարտադիր դառնալու կամ այդպիսին չդառնալու մասին:
«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` այն դեպքում, երբ հաճախորդը նույն օրենքով սահմանված կարգով համաձայնվում է որոշման հետ, իսկ Կազմակերպությունը սահմանված կարգով և ժամկետում չի կատարում Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը, հաճախորդն իրավունք է ստանում կատարողական թերթ ստանալու նպատակով դիմելու իրավասու դատարան, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.
1) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը ճանաչելու և կատարողական թերթ տալու մասին.
2) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու և կատարողական թերթ տալը մերժելու մասին:
Նշված նորմերի վերլուծությունից բխում է նաև, որ ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը հաճախորդը կարող է ներկայացնել միայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում: Նշված օրենքի համաձայն` հաճախորդը բացառապես մեկ դեպքում է իրավունք ձեռք բերում կատարողական թերթ ստանալու նպատակով դիմելու իրավասու դատարան, այն է` երբ Ֆինանսական համակարգի հաշտարարը, հաճախորդի պահանջի քննության արդյունքներով որոշում կայացնելով պահանջը բավարարելու կամ մասնակի բավարարելու մասին և սահմանելով այդ որոշումը Կազմակերպության կողմից կատարելու կարգն ու ժամկետը, ոչ ուշ, քան որոշումը կայացնելու հաջորդ օրն այդ մասին ծանուցում է հաճախորդին և Կազմակերպությանը` համապատասխան ծանուցման եղանակով ներկայացնելով որոշումը, որոշումը ծանուցելու պահից 30 աշխատանքային օրվա ընթացքում հաճախորդն անվերապահորեն և գրավոր ձևով համաձայնվում է որոշման հետ (որոշումը կողմերի համար դառնում է պարտադիր), Ֆինանսական համակարգի հաշտարարը Կազմակերպությանը ծանուցում է հաճախորդի գրավոր համաձայնության առկայության` որոշումը կողմերի համար պարտադիր դառնալու մասին, իսկ Կազմակերպությունը որոշմամբ սահմանված կարգով և ժամկետում չի կատարում Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը:
Դրանից ելնելով` հայտնում ենք մեր անհամաձայնությունը Վճռաբեկ դատարանի դիրքորոշման հետ այն մասին, որ «Ընկերությանը ծանուցած չլինելու հանգամանքը բավարար չէ Հաշտարարի որոշման համար կատարողական թերթ տրամադրելու վերաբերյալ դիմումը մերժելու մասին որոշում կայացնելու համար», քանի որ, ինչպես արդեն իսկ նշվեց վերը, տվյալ դեպքում դիմումը ներկայացնելիս նախ անհրաժեշտ էր, որպեսզի առկա լինեին հետևյալ դեպքերը` Ֆինանսական համակարգի հաշտարարը, Վահե Սիմոնյանի պահանջի քննության արդյունքներով որոշում կայացնելով նրա պահանջը բավարարելու մասին և սահմանելով այդ որոշումն Ընկերության կողմից կատարելու կարգն ու ժամկետը, ոչ ուշ, քան որոշումը կայացնելու հաջորդ օրն այդ մասին ծանուցած լիներ Վահե Սիմոնյանին և Ընկերությանը` համապատասխան ծանուցման եղանակով ներկայացնելով որոշումը, որոշումը ծանուցելու պահից 30 աշխատանքային օրվա ընթացքում Վահե Սիմոնյանն անվերապահորեն և գրավոր ձևով համաձայնված լիներ որոշման հետ (որոշումը կողմերի համար դարձած լիներ պարտադիր), Ֆինանսական համակարգի հաշտարարն Ընկերությանը ծանուցած լիներ Վահե Սիմոնյանի գրավոր համաձայնության առկայության` որոշումը կողմերի համար պարտադիր դարձած լինելու մասին, իսկ Ընկերությունը Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշմամբ սահմանված կարգով և ժամկետում կատարած չլիներ այդ որոշումը:
Իր հերթին Դատարանը ևս գործի քննությամբ պետք է հաստատված համարեր, թե արդյոք վերը նշված հանգամանքների առկայությամբ պայմանավորված` ծագել էր Վահե Սիմոնյանի` նման պահանջով Դատարան դիմելու իրավունքը:
Ինչ վերաբերում է Վճռաբեկ դատարանի այն դիրքորոշմանը, որ «նման դիմումը մերժելու մասին որոշում կայացնելու համար անհրաժեշտ նախապայման է Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելը, մինչդեռ Հաշտարարի կողմից որոշման պարտադիր դառնալու մասին Ընկերությանը չծանուցելու դեպքն ընդգրկված չէ Հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը չեղյալ ճանաչելու հիմքերի մեջ», ապա այդ առումով ցանկանում ենք նշել, որ թեև վերը նշված ծանուցումները չկատարելն օրենսդիրը չի դիտել որպես ֆինանսական հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու ինքնուրույն հիմք, սակայն ինչպես արդեն իսկ նշվեց, Դատարանը ևս գործի քննությամբ պետք է հաստատված համարի վերը նշված հանգամանքների առկայությամբ պայմանավորված` նման պահանջով դատարան հաճախորդի դիմելու իրավունքի ծագման փաստը, և բոլոր այն դեպքերում, երբ այդ փաստը հաստատված չհամարի` որոշում կայացնի դիմումը մերժելու մասին:
Դրանից ելնելով` գտնում ենք, որ առկա չէ Վահե Սիմոնյանի նկատմամբ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի` արդարադատության բուն էությունը խաթարող խախտում, որի պայմաններում Վճռաբեկ դատարանը չէր կարող Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով:
Դատավորներ` Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Մ. Դրմեյան
Ս. Միքայելյան
Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 19 նոյեմբերի 2021 թվական: